ՊԱԼԵՍՏԻՆՈՒ
ՈՍՏ
Ասա՛
ինձ,
ոստ
Պալեստինեան,
Ո՞ւր
բուսար
կամ
ո՞ւր
ծաղկեցար,
Ո՞ր
բլուրների
կամ
ո՞ր
հովտի
Դու
զարդ
եղար
գեղեցկութեան:
Յորդանանու
իստակ
ջրի
մօտ
Արեւու
ելքը
քեզ
փաղաքշեց,
Լիւան
լերանց
գիշերուայ
հողմը
Քեզի
այդպէս
բողբոջեց:
Սալեմի
դժբաղդ
որդիքը`
Երբ
քո
տերեւքը
հիւսում
էին,
Յուշիկ
աղօթք
արդեօք
նոքա
Կամ
հին
տաղեր
երգեցին:
Միթէ
կա՞յ
դեռ
արմաւենին`
Շոգ
օրերում
լայնատերեւը:
Նա
գանչու՞մ
է
դարձեալ
իւր
մօտ
Անապատի
անցաւորքը:
Անմխիթար
բաժանմա՞ն
մէջ
Թառամեցաւ
նա,
որպէս
դու,
Թէ
ցրիւ
ընկան
կտորները
Դեղնած
տերեւների
վերայ:
Իմացի՛ր,
ջերմեռանդ
իւր
ձեռքովը
Ո՞վ
քեզ
այստեղ
բերել
է,
Տխրեցաւ՞
նա
շատ
քեզ
վերայ,
Արտասուաց
հետք
սրտումդ
կա՞յ:
Աստուծոյ
սիրած
քաջ
զինուորն
էր
Այնպէս
պայծառ
ճակատով,
Ինչպէս
դու,
միշտ
երկնից
արժան,
Մարդերի
եւ
աստուծոյ
առաջ:
Ծածկեալ
խորհրդի
հոգսերով`
Սուրբ
պատկերի
առջեւը`
Կանգնած
ես
դու,
ոստ
Սալեմի,
Սրբութեան
լուրջ
պահապան:
Ճրագի
վերջին
պայծառ
լոյսի
Տապանակ,
խաչ,
սուրբ
հանգանակ,
Աստուածային
խաղաղութիւն:
Լի
են
միշտ,
լի
քո
կողքումը: