Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼՍԱՐԱՆ

 

Այն ի՞նչ տուն է, այն ի՞նչ տեղ է,.

Որ մարդով լիք է,

Որոյ մէջը ամենայն օր

Ձայն, աղաղակ է:

Լսարանն է այն

Ընտիր տեղը,

Ուր արմատ կարձակէ

Գիտութեան ծառը:

 

Լսարանում Ռուսաստանի

Խոր-խոր քունջերից

Հաւաքուած են պատանիներ

Ամենայն ազգից:

Նոցայ անունն ուսանող է,

Թէեւ անունն`

Շատ ժամանակ

Խաբել էլ գիտէ:

 

Այնտեղ այգուն շտապում է.

Աշխատասէրը.

Արեւծագին քաղցր քնով

Քնում է ծոյլը:

Կը գան վարդապէտք

Մին մինի հետքից,

Աշխատասէրք կը փրկուեն

Sգիւտութենից:

 

Վարդապետները ամէն օր

Նոր-նոր բան կ՚ասեն,

Ուսանողաց առաջիցը

Նոր լոյս կը վառեն:

Ծոյլը զրկուած է`

Նաեւ սորանից,

Նա չգիտէ այն բաները

Բացի իւր խաղից:

 

Լսարանը նոր ծնող է

Ուսանողներին,

Բարւոք ապրել սովորցնում է

Աշխատողներին:

Օրհնեալ լինի քո սահմանողը,

Թող սուրբ լինի

Մեզի համար

Եւ նորա հողը: