ՀԱՅ
ՄԱՐԴՈՒ
ՀԱՅՐԵՆԻՔԸ
Հայ
մարդ,
Հայ
ազգ,
ասա՛,
արդեօք
Ո՛րտեղ
է
քո
հայրենիքդ.
Կամ
ունի՞ս
դու
ուրեւիցէ,
Ո՛վ
են
արդեօք
ազգակիցքդ:
Հայ
մարդ,
ասա՛,
ու՞ր
է
տունդ,
Հայ
մարդ,
ո՛րտեղ
քո
կենտրոնդ,
Ունի՞ս
մի
բան
քեզ
սեպհական.
Ցոյց
տուր
ինձ
դու
քո
պարծանքդ:
«Ի՞նչ
հայրենիք,
յիմար
զքեզ,
Հարցանում
ես
դու
ինձանից.
Ուր
եմ
ծնած,
ա՞յդ
ես
քննում.
Այստեղ
եկած
եմ
Թիֆլիզից:
Ես
տուն
ունիմ
եւ
այն
քարեայ
Երկու
յարկով
շէնք
փառաւոր.
Ծառաներիս
թիւը
չըկայ,
Իմ
հիւրերը
հարիւրաւոր:
Եղբարք
ունիմ,
ունիմ
որդիք,
Դստերք
ու
այլ
շատ
ազգական,
Ընտիր
ծանօթք,
շատ
մեծատունք,
Ունիմ
փեսայ
եւ
այն
իշխան:
Իմ
պարծա՞նքը,
յիմա՛ր
զքեզ.
Ցոյց
տուր
ինձ
դու
յառաջ
քոնը.
Ճաշ
եմ
ուտում,
ազնիւ
ընթրիք,
Որ
չէ
կերել
Լուկուլլոսը:
Ես
խմում
եմ
Շամպայն,
Մադեռ,
Ուռցնում
ես
դու
փորդ
ջրով.
Ունիմ
քանի
տեսակ
կառքեր,
Բայց
դու
ման
ես
գալիս
ոտքով:
Ոսկի,
արծաթ,
գոհարեղէն,
Իմ
պարծանքը,
իմ
գանձերը.
Թէ
դոցանով
չես
բաւական,
Տե՛ս
իմ
երկու
պատուի
նշանքը:
Դու
ի՛նչ
կենտրոն
ես
հարցանում,
Իմ
կենտրոնը
է
իմ
փորը.
Ոսկի,
արծաթ,
հարստութիւն,
Ահա
կեանքիս
լոկ
խորհուրդը:
Բան
էք
ուսել,
յիմար
զքեզ,
Թէ
հայրենիք
պիտի
սիրել.
Բայց
թէ
ինչպէ՞ս
հարկաւոր
էր,
Ամենեւին
չկամիք
լսել:
Ես
սիրում
եմ
հայրենիքը,
Նորան
միշտ
ու
միշտ
գովում
եմ.
Օտար
ազգի
առաջեւը
Պակասութիւնքը
ծածկում
եմ:
Թէ
մի
աղքատ
կը
գայ
իմ
մօտ,
Նորան
կը
տամ
ողորմութիւն.
Բայց
թէ
ո՞րքան,
կամ
ի՞նչ
չափով,
Այդ
քո
գործ
չէ,
ներողութիւն:
Ամենայն
օր
դուք
մեր
ազգը
Բամբասում
էք
անխղճմտանք,
Ազգի
գլխից
ձերպէսներով
Եկաւ
անցաւ
այնքան
փորձանք…
Ողորմելի՜,
դու
կարծում
ես,
Թէ
հայրենիքդ
սիրելով
Բան
կը
շինես.
սխալւում
ես,
Այդպէս
յիմար
մտածելով:
Քո
ուսումը
չէ
կշտացնում
Իմ,
կամ
իմպէսների
փորը.
Մեզ
պիտոյ
է
հարստութիւն,
Որ
պարարենք
մեր
մարմինը:
Հոգու
համար
ուսում
պէտք
չէ,
Ո՛ր
սուրբերը
ուսեալ
էին.
Կրօնի
ծէսերը
պահելով,
Անշուշտ
կ՚երթամ
արքայութիւն»:
Ուրախացի՛ր,
դու
Հայաստան,
Լսելով
քո
որդու
խօսքը.
Փառք
ու
պատիւ
քեզ
կը
բերեն
Քո
մարմնապաշտ
մեծատունքը: