Բանաստեղծութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՈՒՂԵՐՁ
Առ Մեչուխեչան ի Կոստանդնուպօլիս

 

Հողմերից թեւ առած, թռչում ես, Մեչուխեչա,

Ծովերից ու ցամաքից քեզ արգելք չկայ.

Մեռուցիր ժամանակը, տարածութիւնը ջնջեցիր,

Փայլակը նախանձեցաւ արագութեանդ երկնաձիր:

 

Տաւրոսից Այրարատ, Բոսփորից Աղթամար,

Քո տեսած, Քո պատմած թշուառութիւնք անհամար.

Ո՛վ հոգաց, ո՛վ վազեց լսել ազգի հռնչիւն,

Ո՛վ ներկայ նորա մօտ, երբ փչում էր նա հոգին:

 

Ո՛վ սրբեց նեղուածի արտասուք աչքերից,

Ո՛վ ողբաց, բողոքեց, երբ խլեցին հաց որբից:

Քնած էր Ամիրան, աչք փակած եւ դիտող,

Ի ժամու, տարաժամ դու եղար միայն օգնող:

 

Քեզ սիրեց Հայաստան, Քեզ օրհնում է բիւր բերան,

Քեզ դաբնի պսակներ հիւսում է ապագան.

Ընդունի՛ր այս երկտող իմ անշուք հիւսուածը,

Պակասը թո՛ղ լցնէ, սիրած իմ, Քո ազգը:

 

Փառախոտ Ցոլակեանց