ԱՐԲԱՏ
Ցնծա՛յ,
Արբատ,
ուրախացի՛ր,
շքեղ
դէմքդ
փայլեցուր,
Որ
Արցախից
եկաւ
քեզ
մօտ
Գասպարեանցը
ընտիր
հիւր.
Քո
թաղերում
էլ
չի
լինիլ
մի
տխրութիւն
էլ
տեսնել,
Զի
Գասպարեանը
քո
մէջ
այժմիկ
իւր
տեղ
ընտրեց
բնակել:
Դու
չես
իրաւ
մայր
քաղաքիս
մի
նշանաւոր
փողոց,
Բայց
կարող
ես
յայտնի
ասել,
թէեւ
չէիր
շատ
հինուց,
Թէ
դու
քո
մէջ
ծաղկեցնում
ես
մի
ազգասէր
ուսանող,
Որ
հանապազ
իւր
ազգայնոց
ցնծացնում
է
օրէցօր:
Ցնծա՛յ,
ուրեմն
եւ
դու
ինքնին`
ցնծա՛յ,
դու
պար
բոլորէ,
Ես
աստղերուն
կը
հրամայեմ,
որ
քեզ
խաւար
չպատէ.
Ամպին
կ՚ասեմ`
իսկի
բնաւ
կայծակներով,
որոտով
Հիւր
չլինել
քո
մօտումը,
չզզուեցնել
իւր
ձայնով:
Հեզիկ
հողմին
պատուէր
կը
տամ,
որ
առաւօտ,
երեկոյ
Փչէ
քաղցրիկ,
ցօղէ
ցօղը,
որ
միշտ
մնայ
հով
ու
զով.
Ցնծա՛յ,
Արբատ,
փառք
բնակչացդ.
Գասպարեանցն
է
քու
տէրը.
Ես
լուսինին
հրաման
կը
տամ
առատ
ծագել
իւր
շողը:
Յունաստանից
շուտ
կը
փոխեմ
Պարնաս
լեառը
սրբազան,
Քեզանում
յաւէրժ
բնակին
մուսաները
սիրական..
Ցնծա՛յ,
Արբատ,
ուրախացի՛ր,
շքեղ
դէմքդ
փայլեցուր,
Որ
Արցախից
եկաւ
քեզ
մօտ
Գասպարեանցը
ընտիր
հիւր: