ԼՈՒՍԻՆ
Ո՛հ,
լուսին,
լուսին,
արդէն
քանի՜
դար
Դու
երկնքումը
փայլում
ես
պայծառ,
Բայց
ո՛րքան
ստեպ
լուսաւորում
ես
Ուրախ
դէմքի
տեղ
մի
տխուր
երես:
Քեզ
խոր
տխրութեամբ
չէ
սպասում
նա,
Որ
չէր
ստացել
բաղդից
մի
հարուած,
Որ
գոհ
իւր
օրից
հասած
գիշերին,
Աղօթք
է
առնում
վերեւ
առ
Աստուած.
Այլ
քո
ծագելուց
մինչեւ
մտանելդ
Աչքը
քեզանից
չէ
հեռացնում
նա,
Որի
կորուստքը
անչափ
են
կեանքում,
Որ
արտասւում
է
իւր
բաղդի
վերայ:
Ո՛հ,
պայծառ
լուսին,
դու
պայծառ
լուսին,
Վկայ
չես
միայն
լոկ
արտասուքի.
Դու
ո՛րքան
յաճախ
քո
խաւար
գահից
Տեսող
ես
լինում
լուռ
զարհուրանքի:
Քո
ճառագայթով
ո՛րքան
փայլել
է
Պողպատեայ
սուրը
ծխուած
արիւնում…
Թէ
հնար
լինէր
քեզ
այդ
րոպէին,
Խաւարուիլ
իսկոյն
գիշերի
մթնում,
Լցուիլ
արիւնով,
եւ
այդ
նշանով
Դողդոջուն
աչքին
այդ
մարդասպանի
Երեւել
դարձեալ
կապոյտ
երկնքում:
Թո՛ղ
գէթ
իմանար
այդ
չարագործը,
Որ
կայ
մի
վկայ
եւ
խաւար
գործքի.
Որ
երկնքիցը
նորան
նայում
է
Մի
դատապարտող
խիստ,
անմերժելի:
Բայց
այս
երազ
էր…
ո՛վ
գիտէ,
գուցէ
այս
երեկոյիս,
Դարձեալ
կը
թափուի
մի
մարդու
արիւն.
Բայց
նոյնպէս
պայծառ,
դու
նոյն
սառնութեամբ
Կը
լուսաւորես
արիւն
ու
սուրը,
Ե՛ւ
սպանուածին,
ե՛ւ
մարդասպանին
Քո
լուսից
կը
տաս
հաւասար
բաժին: