ԲԱՆԱՍՏԵՂԾ
(Նմանութիւն)
Քանի
բանաստեղծն
չունի
մուսայից
Մի
բան
երգելու
յատուկ
հըրաման,
Նորա
քնարը
միշտ
մունջ
է
մնում,
Ինքը
անհոգի,
անզօր
ու
անձայն:
Բայց
երբ
երկնքից
կը
փայլէ
հոգուն
Անաղօտ
լոյսը
պայծառ
արեւին,
Նա
կը
մոռանայ
բոլոր
աշխարհը,
Այլ
չի
պատկանիլ
նա
այս
աշխարհին:
Գրիչը
ձեռին
թղթի
դաշտումը
Կը
վազէ
արագ,
ինչպէս
եղջերու,
Ո՛չ
ոք
չէ
կարող
նորա
հակառակ
Ի
զուր
փորձ
փորձել
կամքը
կոտրելու:
Նա
այն
ժամանակ
սուր
ունի
հատու,
Կըրակ
է
թափում
այրող
բերանից.
Մուսան
նորանով
խօսում
է
մեր
հետ,
Սիրտ
է
զմայլում
նորա
երգերից:
Նա
այն
միջոցին
ոչինչ
այլ
բան
չէ,
Բայց
եթէ
թարգման
մուսայի
խօսքին,
Նորայ
ասածը,
որ
նա
լսում
է,
Մեզի
բաշխում
է
զինչ
գոհար
անգին:
Ոչինչ
դատաւոր,
ոչինչ
իրաւունք
Չեն
այնքան
սուրբ,
ճիշդ,
ջինջ,
քան
հայելի,
Որքան
դատաստան
բանաստեղծ
հոգուն
Մի
բան
ասելում`
թէ
չար,
թէ
բարի:
Ողջ
մին
է
նորան`
եթէ
թագակիր,
Եթէ
սոսկական
քաղաքացի
լոկ.
Պատճառ`
ուղիղը
խօսելից
յետո
Պէտք
է
սպասել
դառնալու
մերկ,
բոկ: