ՅՈՅU
Շա՜տ
տարիներ,
շա՜տ
օրեր
Անցան
դժբաղդի
գլխից.
Շատ
նեղութիւն,
չարչարանք,
Կրեց
նա
այս
աշխարհից.
Այլ
իւր
հոգին
որպէս
թէ
Զգաստացած
մի
ձայնից՝
Յորդորում
էր
ժիր
լինել,
Չըվախենալ
վտանգից:
Նա
անդադար
ասում
էր.
Կգայ
մի
օր,
մի
վայրկեան,
Դու
մոռնալով
քո
ցաւեր
Կասես.
ո՞ւր
են,
ե՞րբ
անցան:
Այս
խօսքերն,
որ
մեր
հոգին
Միօրինակ
կրկնում
է,
Նորան
սուրբ
գիրք
ու
հաւատ
Յոյս
մեծ
անուն
տալիս
է:
Բայց
ի՞նչ
բան
է
այս
յոյսը,
Արդեօք
երբէք
իւր
օրում
Մարդու
լցեց
փափագը,
Թէ
լոկ
գրերումն
է
յիշւում:
Դժբաղդը
շատ
տարիներ`
Մանկութենից
ծերութիւն
Անցուց,
չտեսաւ
լաւ
օրեր,
Հանգիստ
ու
ազատութիւն:
Սպասելով
այն
յոյսին,
Մինչ
նա
տանը
նստած
էր,
Յանկարծ
բաղխեց
նորա
դուռ,
Մի
այլանդակ
չոր
պատկեր:
Տեսաւ
դժբաղդն
նորանում
Մի
ծեր
մարդու
կերպարանք,
Ձեռին
բռնած
սուր
մանգաղ
Ու
սպիտակ
մահու
պատանք:
Ատամները
խիստ
սուր
են,
Ճակատը
լերկ
մազերից,
Բազուկները
չոր
ոսկոր,
—
Մարդ
սոսկում
է
տեսնելից:
Եկաւ
դժբաղդի
մօտը,
Նա
իւր
դանդաղ
քայլերով
Տուեց
նորան
մի
նամակ,
Ծրարը
կնքած
սեւով:
Բացեց
խեղճը
դողալով.
Բայց
ի՞նչ
կարդաց,
ի՞նչ
տեսնէ
—
Յոյս,
յոյս,
գլխից
մինչեւ
ցած`
Վերջումը
մահ
է
գրած:
Դժբաղդը
այն
միջոցին
Ասաց
հոգուն.
իմ
ընկե՛ր,
Ո՞ւր
է
քո
մեծ
խոստմունքը,
Ո՞ւր
նկարած
քո
պատկեր:
«Յուսա՛յ,
յուսայ»
—
լսելով
Անկայ
մահիճ
ծերութեամբ
Եւ
մինչ
սպասէի
լալով
Կարօտս
առնուլ
տեսութեամբ։
Այս
այլանդակը
շտապեց
Կեանքիս
թելը
կտրելու.
Աւա՜ղ,
էլ
չեմ
տեսնելու
Ես
իմ
որդու
երեսը:
«Շուտ
է
առնել
դատաստան»,
—
Ասաց
գազանն
անբաղդիս,
—
«Երթա՛նք,
երթա՛նք
գերեզման,
Այս
է
յոյսը
աշխարհիս»: