Անցած օրերի,
Անցած ժամերի
Դու յիշատակներ
Ինձ ես յիշեցնում.
Բայց նոքա ոչ միշտ
Քաղցր են ինձ հետ,
Այլ շատ այն է որ`
Ինձ են տխրեցնում:
Կեանքիս օրերը
Մրրիկի նման
Թռան գնացին.
Ես ծերանում եմ.
Արծաթաջրած
Մազերի թելեր
Իմ գլխի վերայ
Որոշ փայլում են:
Անցած իմ օրեր,
Իսկ ես ընդունայն
Կեանքս վատնեցի.
Իմ պարզամտութեամբ
Ես աշխարհ ամեն`
Իմ պէս կարծեցի.
Է՛հ, քարը ձեր գլխին
Որդիք կորստեան:
Չունե՞ք հաշիւ` գրանցուէք