Ժ.
Ժ.
ՌՈՒՍՍՈՅԻ
ՅԻՇԱՏԱԿԻՆ
Քեզ
ո՛չ
երբեք,
Ժան-Ժակ
Ռուսսօ,
Պիտի
մոռանայ
աշխարհ.
Անմահ
ես
դու,
ոգի
արգոյ,
Թէեւ
հազար
սահի
դար:
Քո
երկնաշունչ
մեծ
գործերը
Յաւիտեան
պիտի
ծաղկեն.
Անթառամ
է
քո
պսակը,
Թո՛ղ
ազգեր
գան,
թո՛ղ
կորչեն:
Գիտեմ,
վրադ
շատ
հաչեցին
Տգիտութեան
շուները.
Քեզ
շատ
անգամ
քարկոծեցին
Կեղծաւորաց
խումբերը:
Բայց
դու
մենա՜կ,
մարդ
քաջարի,
Միշտ
անդղորդ,
անսասան,
Կանգնած
նման
ապառաժի`
Ձեռք
պարզեցիր
մարդկութեան:
Եւ
ցնդեցիր
հազարամեայ
Շղթաները
ծանրացած.
Հզօր
ձեռքիցդ`
այն
երկաթեայ
Կապանքն
ընկան
փշրուած
…
Թէեւ
այսօր
պիղծ
բերաններ
Ոմանք,
դարձեալ
քո
ընդդէմ`
Ոռնան
ինչպէս
քաղցած
գայլեր.
Քե՞զ
ինչ.
չե՞ն
«արք
սեւադէմ»:
«Աստ
հանգչում
է
բնութեան
մարդը,
Մարդը
եւ
ճշմարտութեան».
Ժիրարդէնի
գրեց
ձեռքը
Տապանաքարիդ
վրան:
Ծո՜ւնր
եմ
դնում
ես
այդ
քարին,
Ութսուն
եօթը
տարուց
յետ`
Քեզ
պատւում
է
Հայի
որդին.
Եւ
նա՜,
մա՛րդ
է,
վարդապե՛տ: