Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԿՆԴՈՒԿ ՊՈՉԱՏԻ ԵՒ ՆՈՐԱ ՍԱՆՉՈՅԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ

 

«Կնդուկ պոչատն է գալիս,

Ճամփայ տուր, է՜, մե՛ր տղայ,

Տե՛ս, հետն էլ ո՞ւմ քաշ տալիս».

– Աստուա՜ծ, ճի՛շտ Սանչոյ Պանսա։

«Ասա՛, հաճի Կարապետ,

Ո՞ւր են կիտուել այդ յիմարք,

Ուզում են կռուե՞լ մեր հետ.

Ա՛հ, խելագար ապստամբք:

Ուզո՞ւմ են, որ մի խօսքով

Դորանց դժոխք ուղարկեմ,

Կամ նզովքի շանթերով

Շան սատակնե՞րը հանեմ»:

– Տէ՛ր իմ, խնայէ՛, հոգեւոր,

Մի՛ տալ պատիժ խիստ սաստիկ.

Մի՞թէ չկայ մարմնաւոր

Մի ուրիշ հնար փոքրիկ.

Մի թուղթ, մի պստիկ նամակ…

Մի քանի սու՜տ… ի՞նչ վնաս…

Միւսներին էլ օրինակ…

Խօսքը բերանը մնաց:

«Տօ՛, այդ կնդուկ պոչատին

Քաշեցէք կպրէ կարաս,

Մի բաբաթի մկրտուին

Սանչու հետ, փառաց ի փառս»:

Լօթին գոռաց այն կողմից,

Սանչու լերդին ջուր գնաց.

Մոզին էլ չտուե՞ց մի կից, –

Գլո՜ւնձ ի կպրէ կարաս: