ՖԻԶԻԿԱՅԻ
ՔՆՆՈՒԹԻՒՆ
Նուեր
Անանիա
Սուլթանշահի
Հասաւ
մեծ
ուրախութիւն`
Ֆիզիկայի
քննութիւն,
Շուտով
գնանք
մենք
ատեան,
Ֆիզիկից
տալ
պատասխան:
Ով
մեզանից
չգիտէ,
Չգնալ
լաւ
կարող
է,
Այդ
այնպէս
մի
թոյլ
մեղք
է,
Որ
յանցանքի
կարգում
չէ:
Թէ
չեն
նստել
գլխումդ
Ցոլացմունքը
շողերին:
Ուսիր
գոնէ
հոսանքը,
Ինչ
որ
գտաւ
Գալուանին:
Թէ
ջրերի
կամ
օդի
Ծանրութիւնը
չգիտես,
Իմացի՛ր,
որ
ջոկ-ջոկ
տեղ
Նոքա
կշռում
են
պէս-պէս:
Թէ
մոռացար
բեւեռը,
Միտքդ
բեր
այրած
գօտին.
Կամ
ուժաչափ
գործիքը,
Դինամօմետր
երկաթին:
Բայց
թէ
պրծանք
այս
անգամ
Գոնէ՛
կոտրած
երեքով,
Այլ
յաւիտեան
չենք
տեսնիլ
Հայլին
իւրեան
ֆոկուսով: