Դ.
—
Որբանոցները
մօտէն
տեսնելու
եւ
քննելու
պէտք
Յանձնաժողովս
այս
տարուան
ընթացքին
մէջ
պէտք
տեսաւ
իր
անդամներէն
միոյն
միջոցաւ
քննել
իր
մատակարարած
որբանոցները
եւ
միեւնոյն
ատեն
ուսումնասիրել
այրիներու
աշխատանքի
հարցը։
Ասիկա՝
պարզապէս
մօտէն
տեսնելու
համար
էր
որբերը,
որբանոցները,
անոնց
ի՛նչ
վիճակի
մէջ
գտնուիլը
եւայլն։
Որբախնամիս
անդամներէն
Սարգիս
Սուին
էֆէնտի
որ
Ատանայի
աղէտին
վաղորդայնին
իբր
վարչական
Ա.
Պատուիրակ
ծանօթ
էր
Կիլիկիոյ
եւ
հարկ
եղած
փորձառութիւնն
ու
ձեռնահասութիւնը
ունէր
այս
քննութեան
գործը
յաջողութեամբ
ի
գլուխ
հանելու,
Որբախնամիս
խնդրանօք
սիրով
ստանձնեց
այս
պաշտօնը
եւ
մօտ
հինգ
ամիս
անձնուիրաբար
պտտեցաւ
Կիլիկիոյ
այլ
եւ
այլ
կողմերը,
հոն
ուր
որբախնամի
եւ
այրիախնամի
գործեր
կային
եւ
վերադարձին
բերաւ
մեզ
հետեւեալ
տեղեկագիրը.
—
ՏԵՂԵԿԱԳԻՐ
ՍԱՐԳԻՍ
ՍՈՒԻՆ
ԷՖԷՆՏԻԻ
Ազնուաշուք
Ատենապետ
էֆէնտի
եւ
պատ.
Անդամք
Կիլիկիոյ
Որբախնամ
Կեդրոնական
Յանձնաժողովոյ
Ներկայ
տարւոյ
Փետրուար
29ին,
Որբախնամ
Յանձնաժողովոյ
առաջարկութեամբ
եւ
Ազգ.
Կեդր.
Վարչութեան
որոշմամբ
պաշտօն
տրուեցաւ
ինձ
որպէս
Վարչական
եւ
Որբախնամի
պատուիրակ
այցելել
Ատանայի
եւ
Հալէպի
նահանգներուն
հայաբնակ
արկածեալ
վայրերը,
քննելու
ազգ.
որբանոցներու
վիճակը
եւ
պատրաստելու
որբերու,
այրիներու
մանրամասն
վիճակագրութիւնը,
միեւնոյն
ատեն
ուսումնասիրելով
այդ
արկածեալ
տարաբաղդներուն
կացութիւնը
բարեփոխելու
եւ
ապահովելու
միջոցները։
Այրիներու
վիճակագրութիւնը
եւ
անոնց
մասին
ծանօթութիւնները
եւ
թելադրանքները
բոլորովին
անջատ
աշխատութիւն
մը
ըրած
ըլլալով,
ներկայս
մի
միայն
կը
յատկացնեմ
որբերու։
Ներկայիս
կցուած
է
նաեւ,
որբանոցներու,
Հայ-Լուսաւորչական,
Հայ-Բողոքական,
Հայ-Կաթոլիկ
եւ
Սիւրեանի-Կաթոլիկ,
Գատիմ
ու
Կիլտանի
որբերու
մանրամասն
վիճակագրութիւնը,
ուր
երեւցած
թիւերը
իւրաքանչիւր
ազգի
Առաջնորդարաններէն
ու
հոգեւոր
պետերէն
ճշդուած
եւ
ընդունուած
են,
եւ
առնուած
իրենց
բնակավայրերէն։
Այսօր
Ատանայի
եւ
Հալէպի
նահանգներուն
մէջ
գտնուած
երկսեռ
որբերու
հաւաքական
թիւն
է,
Մանչ |
4296 |
Աղջիկ |
3910 |
|
8206 |
որուն
մանրամասնութիւնը
հետեւեալն
է։
Հայ
Լուսաւորչ.
որբեր |
Մանչ |
|
Աղջիկ |
|
Գումար |
|
Նահանգ
Ատանայի |
2540 |
3040 |
2188 |
2662 |
4728 |
5702 |
Նահանգ
Հալէպի |
500 |
474 |
974 |
Հայ
Բողոքական
որբեր |
|
|
|
|
|
|
Նահանգ
Ատանայի |
177 |
492 |
208 |
479 |
385 |
971 |
Նահանգ
Հալէպի |
315 |
271 |
586 |
Հայ
Կաթոլիկ
որբեր |
|
|
|
|
|
|
Նահանգ
Ատանայի |
70 |
110 |
75 |
110 |
145 |
220 |
Նահանգ
Հալէպի |
40 |
35 |
75 |
Աղէտէն
առջի
Հայ
որբերը |
|
|
|
|
|
|
Նահանգ
Ատանայի |
221 |
553 |
216 |
536 |
437 |
1089 |
Նահանգ
Հալէպի |
332 |
320 |
652 |
Ասորի
[1]
կաթոլիկ
որբեր |
11 |
11 |
15 |
15 |
26 |
26 |
Ասորի
Գատիմ |
70 |
70 |
81 |
81 |
151 |
151 |
|
Քիլտանի
որբեր |
20 |
20 |
27 |
27 |
47 |
47 |
|
|
|
4296 |
|
3910 |
|
8206 |
|
Այս
որբերը
երկու
դասակարգի
կը
բաժնուին
Ա.
—
Ի
հօրէ
ի
մօրէ
որբ
Բ.
—
Միայն
ի
հօրէ
որբ,
որոնք
մանրամասնուած
են
հետեւեալ
ցուցակին
մէջ։
|
Ի
հօրէ
ի
մօրէ
որբ |
Միայն
ի
հօրէ
որբ |
|
Մանչ |
Աղջիկ |
Գումար |
Մանչ |
Աղջիկ |
Գումար |
Հայ
Լուսաւորչական |
62 |
53 |
115 |
2978 |
2609 |
5702 |
Հայ
Բողոքական |
— |
— |
— |
492 |
479 |
971 |
Հայ
Կաթոլիկ |
5 |
8 |
13 |
105 |
102 |
220 |
|
67 |
61 |
128 |
3575 |
3190 |
6893 |
Ասորի
Կաթոլիկ |
— |
— |
— |
11 |
15 |
26 |
Ասորի
Գատիմ |
10 |
12 |
22 |
60 |
69 |
151 |
Քիլտանի |
— |
1 |
1 |
20 |
26 |
47 |
|
77 |
74 |
151 |
3666 |
3300 |
7117 |
Նախքան
աղէտը
որբացածներէն |
— |
— |
— |
553 |
536 |
1089 |
|
77 |
74 |
151 |
4219 |
3836 |
8206 |
Այս
որբերէն
մաս
մը
որբանոցներու
մէջ
են,
իսկ
մաս
մ՚ալ
մօրերնուն
քով։
Կիլիկեան
որբերը
պատսպարող
հաստատութիւնք
4
կարգի
կը
բաժնուին։
Ա.
—
Կիլիկիոյ
Որբախնամ
Կեդր.
Յանձնաժողովոյ
որբանոցներ։
Բ.
—
Օսմանեան
Պետական
որբանոցներ։
Գ.
—
Անգլ.
Ամերիկ.
Գերմ.
Ժիզուիթ,
Լատին
որբանոցներ։
Դ.
—
Անհատական
եւ
այլ
կրթական
հաստատութիւններ։
Որբախնամ
Կեդրոնական
Յանձնաժողովոյ
մատակարարած
որբանոցները
այժմ
թուով
վեց
են.
չորսը
Ատանայի
նահանգին,
իսկ
երկուքը
Հալէպի
նահանգին
մէջ,
ուր
կը
պատսպարուին
ընդամէնը.
Մանչ |
817 |
Աղջիկ |
609 |
|
1426
որբեր |
ԱՏԱՆԱՅԻ
ՆԱՀԱՆԳ
|
Թուական
հիմնարկութեան |
Մանչ |
Աղջիկ |
Գումար |
1.
Ատանայի
որբանոց |
1
Օգստ.
1909.
Վարչական
Բ.
պատուիրակութենէն |
146 |
87 |
233 |
2.
Հաճընի
որբանոց |
15
Սեպտ.
1909
Կիլկ.
Կեդր.
Որբխնմ.
Յնձնժղվէն |
192 |
158 |
350 |
3.
Տէօրթեօլի
որբանոց |
15
Նոյմ.
1909
Կիլկ.
Կեդր.
Որբխնմ.
Յնձնժղվէն |
152 |
121 |
273 |
4.
Հասանպէյլիի
որբանոց |
10
Հոկտ.
1909
Կիլկ.
Կեդր.
Որբխնմ.
Յնձնժղվէն |
120 |
87 |
207 |
|
610 |
453 |
1063 |
ՀԱԼԷՊԻ
ՆԱՀԱՆԳ
5.
Մարաշի
որբանոց |
1
Սեպտ.
1909
Կիլկ.
Կեդր.
Որբխնմ.
Յնձնժղվէն |
105 |
73 |
178 |
6.
Այնթապի
որբանոց |
1
Հոկտ.
1909
Կիլկ.
Կեդր.
Որբխնմ.
Յնձնժղվէն |
102 |
83 |
185 |
|
817 |
609 |
1426 |
Այս
որբանոցներէն
զատ
կար
նաեւ
Կիլիկեան
անդրանիկ
ազգ.
որբանոցը,
Մէրսին
հիմնուած,
վարչական
Ա.
պատուիրակութեան
կողմէ
աղէտին
անմիջապէս
յաջորդող
շրջանին
մէջ.
Մէրսինը՝
այն
ատեն
նկատուելով
էն
յարմարագոյն
վայրը
որբերը
հաւաքելու
որպէս
ոչ
արկածեալ,
ծովեզերեայ
եւ
հայաշատ
քաղաք,
թէեւ
կլիման
ո՛չ
այնչափ
նպաստաւոր
մանաւանդ
ամառները։
Սակայն
միւս
որբանոցները
հիմնուելէ
ետքը,
Որբախնամ
Կեդր.
Յանձնաժողովը,
նկատի
ունենալով
որ
բնիկ
Մէրսինցի
որբեր
չկան
եւ
թէ
կլիման
ալ
լաւ
չէ,
որոշեց
փակել
Մէրսինի
որբանոցը
եւ
որբերը
փոխադրել
իրենց
ծննդավայրերուն
մօտը
գտնուող
որբանոցները։
Այս
որոշումը
գործադրուեցաւ
պատուիրակութեան
Մէրսին
հասնելէն
անմիջապէս
ետք։
Այսպէսով
առանց
պատսպարեալ
որբերու
քանակը
պակսելու
որբանոցներու
թիւը
7էն
6ի
իջաւ։
Մէրսինի
որբանոցին
փոխադրութեանը
ատեն,
Ատանայի
որբանոցի
շէնքին
անբաւականութեանը
պատճառաւ,
դժուարութիւն
մը
ծագեցաւ
տեղաւորելու
որբերը,
որոնց
մեծ
մասը
Ատանայէն
եւ
շրջականերէն
էին.
պատուիրակութիւնը
այն
ատեն
յարմար
տեսաւ
հետեւեալ
կարգադրութիւնը
ընել։
Այսինքն՝
այն
որբերը
որոնք
Ատանացի
էին
կամ
մայրերնին
Ատանա
էր,
յանձնել
իրենց
մօրը,
Որբանոցէն
հոգալով
անոնց
սնունդը,
զգեստեղէններն
ու
այլ
պէտքերը։
Այս
կարգադրութեամբ
100է
աւելի
երկսեռ
որբեր
մօրերնուն
դարձուեցան,
ինչ
որ
մխիթարութիւն
մը
եղաւ
մայրերուն,
եւ
ուրախութիւն
որբերուն,
ապահովուած
իրենց
ամէն
պէտքերը։
Որբանոցներու
վիճակի
մասին
քննութեանցս
արդիւնքը
եւ
տեսութիւններս
ներկայացնելէ
առաջ
հարկ
կը
տեսնեմ
քանի
մը
խօսքով
պարզել
այն
բարերար
արդիւնաւորութիւններն
զորս
ունեցած
են
այս
հաստատութիւնները։
Որբերը
պատսպարուելով
եւ
իրենց
համարիւններուն
խնամքին
ենթարկուելով,
ոչ
միայն
ազատած
են
աննախանձելի
վիճակէ
մը,
խեղճութենէ,
այլ
ֆիզիքական
եւ
բարոյական
ստոյգ
ապականութենէ
կամ
մահէ
ալ
փրկուած
են,
որուն
անխուսափելիօրէն
ենթարկուած
էին
աղէտին
յաջորդող
շրջանին
մէջ,
ընտանեզուրկ,
ծնողակորոյս
այս
հէգ
արարածները,
անօթի,
մերկ,
եւ
մուրացիկ
վիճակի
մէջ
ըլլալով։
Որբանոցներու
բացումը
արկածեալ
ժողովրդեան
յուսահատ
եւ
հոգեկան
աննախանձելի
դրութեան
վրայ
ալ
մխիթարական
ձեռնարկ
մը
եղած
է։
Ժողովուրդը,
մանաւանդ
մայրերը
տեսնելով
որ
որբերը
կը
հանգստանան
եւ
վիճակնին
կ՚ապահովուի
եւ
իրենք
ալ
ծանր
ու
ճնշող
բեռէ
մը
կ՚ազատին,
իսկապէս
մխիթարուած
են
եւ
վիճակնին
իրենց
համար
մասամբ
մը
տանելի
դարձած
է։
Դժբաղդաբար
Որբախնամի
միջոցները
չէին
ներած
աւելին
ընելու
այս
առաջի
շրջանին
որ
արդէն
իր
նիւթական
միջոցներուն
ներածէն
ալ
աւելի
թիւով
որբեր
իր
խնամքին
տակ
առած
էր։
Այժմ
Կիլիկեան
որբերուն
կէսէն
աւելին
կը
մնան
մօրերնուն
քով,
մեծագոյն
մասամբ
արգահատելի
դրութեան
մը
մէջ,
ինչպէս
մայրերնին։
Որբանոցներու
մէջ
կան |
Մանչ |
1795 |
|
|
|
Աղջիկ |
1579 |
3367 |
|
Մօրերնուն
քով
կը
մնան |
Մանչ |
2501 |
|
|
|
Աղջիկ |
2338 |
4839 |
8206 |
ինչպէս
մանրամասնաբար
կը
տեսնուի
հետեւեալ
ցուցակին
մէջ.
—
|
Որբանոցները |
Մօրերուն
Քով |
|
Մանչ |
Աղջիկ |
Մանչ |
Աղջիկ |
Ընդհ.
Գումար |
Հայ
Լուսաւորչական |
|
|
|
|
|
Նահանգ
Ատանայի |
791 |
619 |
1749 |
1569 |
4728 |
Նահանգ
Հալէպի |
196 |
177 |
304 |
297 |
974 |
|
987 |
796 |
2053 |
1866 |
5702 |
Հայ
Բողոքական |
|
|
|
|
|
Նահանգ
Ատանայի |
33 |
39 |
144 |
169 |
385 |
Նահանգ
Հալէպի |
210 |
190 |
105 |
81 |
586 |
|
1230 |
1025 |
2302 |
2116 |
6673 |
Հայ
Կաթոլիկ |
|
|
|
|
|
Նահանգ
Ատանայի |
12 |
11 |
58 |
64 |
145 |
Նահանգ
Հալէպի |
— |
— |
40 |
35 |
75 |
|
1242 |
1036 |
2400 |
2215 |
6893 |
Նախ
քան
աղէտը
որբացածներ |
553 |
536 |
— |
— |
1089 |
|
1795 |
1572 |
2400 |
2215 |
7982 |
Ասորի
կաթոլիկ |
— |
— |
11 |
15 |
26 |
Ասորի
Գատիմ |
— |
— |
70 |
81 |
151 |
Քիլտանի |
— |
— |
20 |
27 |
47 |
|
1795 |
1572 |
2501 |
2338 |
8206 |
Որբանոցներու
մէջ
խնամւող
3367
որբերէն
1426ը
կը
գտնուին
մեր
որբանոցներուն
մէջ,
իսկ
մնացեալ
Մանչ
978
Աղջիկ
963
1941ը
պատսպարուած
են
հետեւեալ
որբանոցներու
մէջ.
—
|
Մանչ |
Աղջիկ |
Գումար |
Հաճընի
Պետական
Որբանոց |
75 |
40 |
115 |
Տէօրթեօլի
Որբանոց |
75 |
26 |
101 |
Այնթապի
Անգլիական
Որբանոց |
100 |
— |
100 |
Այնթապի
Ֆրերսըն
Որբանոց |
28 |
117 |
145 |
Մարաշի
Գերմանական
Որբանոց |
400 |
327 |
727 |
Մարաշի
Անգլիական
Որբանոց |
80 |
120 |
200 |
Հաճընի
Ամերիկեան
Որբանոց |
140 |
210 |
350 |
Ատանայի
Կաթոլիկ
Որբանոց |
4 |
3 |
7 |
Ատանայի
Ժիզուիթ
Որբանոց |
— |
1 |
1 |
Ատանայի
Բողոքական
Որբանոց |
6 |
18 |
24 |
Պէյրութի
Գերմանական
Որբանոց |
2 |
2 |
4 |
Ուրֆայի
Գերմանական
Որբանոց |
4 |
7 |
11 |
Իզմիրի
Գերմանական
Որբանոց |
5 |
32 |
37 |
Թալասի
Գերմանական
Որբանոց |
11 |
3 |
14 |
Հալէպի
Կաթոլիկ
Որբանոց |
— |
24 |
24 |
Բէթլէհէմի
Ժիզուիթ
Որբանոց |
2 |
— |
2 |
Պրուսայի
Պաղտասարեան
Որբանոց |
3 |
4 |
7 |
Դպրոցասէր
Տիկնանց
Պոլիս
Որբանոց |
— |
25 |
25 |
Տիկնանց
Միութեան
Որբանոց |
3 |
4 |
7 |
Երուսաղէմի
Ժառանգաւորաց
Որբանոց |
15 |
— |
15 |
Ռոտոսթօ
Որբանոց |
25 |
— |
25 |
|
978 |
963 |
1941 |
Արդ
կ՚ամփոփուի
սապէս.
—
Կիլիկեան
Որբախնամի
Որբանոցները |
Մանչ |
817 |
|
|
Աղջիկ |
609 |
1426 |
Այլեւայլ
Հաստատութեանց
մէջ |
Մանչ |
978 |
|
|
Աղջիկ |
963 |
1941 |
|
|
|
3367 |
Վարչական
պատուիրակութեանց
եւ
Կիլիկիոյ
Որբախնամ
Կեդր.
Յանձնաժողովոյ
կողմէ
հիմնուած
որբանոցներու
դրութեան
գալով.
—
Որբանոց
Ատանայի.
—
Այս
որբանոցի
համար
որ
Վարչական
Բ.
պատուիրակութեան
կողմէ
բացուած
էր,
կուսակալութիւնը
իւրաքանչիւր
որբի
օրական
50
փրյ.
(5
մէթալիկ)
նպաստ
մը
կը
վճարէր։
Վերջին
պատուիրակութեան
եւ
Կիլիկիոյ
Շնորհազարդ
Հայրապետին
դիմումներուն
ու
թագրիրներուն
վրայ
կուսակալութիւնը
խոստացած
է
նպաստը
շարունակել
եւ
միեւնոյն
ատեն
Որբանոցին
վարչական,
մատակարարական
եւ
կրթական
գործերուն
մասին
ամէն
դիւրութիւն
ընծայել։
Որբանոցը
աննախանձելի
կացութեան
մը
մէջ
էր։
140
երկսեռ
որբերու
համար,
հազիւ
70ի
բաւելու
չափ
անկողին,
զգեստեղէն,
սպաս
սեղանի
եւ
այլ
պէտքեր
կար։
Իսկ
աւելին՝
ժառանգական
եւ
ստացական
տարափոխիկ
հիւանդութիւններէ
տառապող
որբեր
խառն
կը
պահուէին
ոչ
հիւանդներու
հետ,
այնպէս
որ
հիւանդութիւնները
սկսած
էին
տարածուիլ
արագօրէն։
Պատուիրակութեան
առաջին
գործը
եղաւ
5-6
սենեակով
զատ
տուն
մը
վարձել,
որովհետեւ
Որբանոցին
մէջ
տեղ
չըլլալուն
կարելի
չէր
նոյն
շէնքին
մէջ
չեզոքացնել,
հետեւաբար
հիւանդները
փոխադրուեցան
նոր
տան
մէջ
եւ
յատկացուեցան
հիւանդապահներ
եւ
ամսականաւոր
բժիշկ
մ՚ալ՝
ամէն
օր
այցելելու
եւ
դարմանելու
համար։
Յետոյ՝
Ա.
Վարչական
պատուիրակութեան
կողմէ
Մէրսինի
Որբանոցը
բացուած
ատեն
500
որբերու
համար
պատրաստուած
էր
անկողին,
հագնելիք,
սեղանի
սպաս
եւայլն։
Այս
գոյքերէն
300է
աւելի
որբերու
բաւելու
չափ
մաս
մը
կը
մնար
Մէրսին,
նախապէս
հաւաքուած
450
որբերէն
մեծագոյն
մասին
ցրուած
ըլլալուն
պատճառաւ։
Վերոյիշեալ
գոյքերը
Ատանա
փոխադրուելով,
ամբողջացան
որբանոցի
պէտքերը,
ինչպէս
նաեւ
մօրերնուն
քով
խնամուելիք
որբերունը։
Աւելցածներն
ալ
հետզհետէ
ղրկուեցան
Տէօրթեօլի
եւ
Հաճընի
որբանոցները,
ինչպէս
նաեւ
Իզմիրէն
որպէս
նուէր
հաւաքուած
45
նոր
վերմակները։
Գալով
միւս
որբանոցներուն,
թէ
ասոնցմէ
իւրաքանչիւրին
մէջ
որչափ
երկսեռ
որբեր
կան
եւ
քանի՞
հոգիէ
կը
բաղկանայ
պաշտօնէութիւնը
եւ
ի՞նչ
ամսականներով,
ուրոյն
ցուցակներով
ժամանակին
Յանձնաժողովիդ
ներկայացուցած
ըլլալով,
այստեղ
միայն
կը
պարզեմ
որբանոցներու
ընդհանուր
վիճակին
վրայ
ամփոփ
տեսութիւններս։
Որբերու
առողջական
վիճակը.
—
Պատուիրակութեան
այցելութեան
միջոցին,
կատարուած
բժշկական
քննութենէն
տեսնուեցաւ
որ,
ամբողջ
որբերուն
վրայ
միջին
հաշուով
30%ը
տկար
է,
հետեւեալ
հիւանդութիւններով.
—
տղայոց
մէջ
տեսնուած
են
գաղիական
ախտէ
վարակեալներ
ժառանգականութեամբ,
յետոյ
նախ
քան
որբանոցը
մտնելնին
իրենց
ունեցած
աղտոտ
վիճակին
բերումով
բորոտածներ
եւ
(քէլ)եր
կային։
Ասոնցմէ
զատ
տեղական
հիւանդութիւններէն
եղող
ջերմ,
աչքի
թրաքօմա
հիւանդութիւնը,
փորհարութիւն
ունեցողներ։
Սակայն
շնորհիւ
տարուած
բժշկական
խնամքներու,
սնունդի
կանոնաւորման,
տարափոխիկ
հիւանդութիւն
ունեցողներուն
չեզոքացման,
հետզհետէ
պակսելու
վրայ
էին
այս
հիւանդութիւնները։
Ջղային,
հոգեկան
հիւանդութիւն
մ՚ալ
կար
միայն
Այնթապի
որբանոցը,
ուրկէ
կը
տառապէին
10էն13
տարեկան
եօթը
Անտիոքցի
աղջիկներ։
Այս
հիւանդութիւնը
առաջ
եկած
էր
աղէտի
պահուն
իրենց
կրած
յուզումէն
ու
վախէն
եւ
երեւակայութիւննին
ազդուած
ըլլալով,
աղէտը
մտաբերած
պահերնուն
յուշակորոյս
կ՚ըլլային
եւ
կը
սկսէին
բանդագուշելով
ջղաձգումներ
ունենալ
եւ
ըսել
այնպիսի
խօսքեր
որոնցմէ
կը
հասկցուէր
թէ
իրենց
կրած
սոսկումի
տպաւորութեան
տակ
կը
մնան։
Պատուիրակութիւնը
խորհրդակցելով
հաստատութեան
բժիշկին
հետ,
եւ
ուրիշ
բժիշկներու
ալ
կարծիքը
առնելով,
որոշուեցաւ
այս
որբուհիները
պահ
մը
հեռացնել
թէ՛
որբանոցէն
եւ
թէ՛
իրարմէ
ու
ղրկել
օդափոխութեան,
իւրաքանչիւրը
զատ
զատ
այնպիսի
վայրեր,
ուր
կարելի
եղածին
չափ
քիչ
առիթը
ունենան
վերյիշելու
իրենց
էութեան
այնչափ
ցնցող
աղէտին
մանրամասնութիւնները։
Որբանոցի
շէնքերը.
—
Բացի
Մարաշի
եւ
Հաճընի
որբանոցներէն
միւս
որբանոցներու
շէնքերը
այս
տեսակ
հաստատութեան
մը
յարմար
եւ
հանգստաւէտ
չէին։
Սակայն
կարելի
եղած
չէր
որբանոցի
բաւարար
յարկեր
գտնել,
այդ
քաղաքներուն
մէջ
տրամադրելի
մէկ
կամ
երկու
ընդարձակ
շէնքեր
չը
գտնուելնուն։
Որբանոցներու
կրթական
վիճակը.
—
Բացի
Տէօրթեօլի
եւ
Հաճընի
որբանոցներէն,
ուր
տարրական
նախակրթարանի
ծրագրով
կը
դաստիարակուին
որբերը,
միւս
որբանոցներու
որբերը
կը
յաճախեն
տեղւոյն
ազգ.
եւ
Միացեալի
ու
Ազգանուէրի
կրթական
հաստատութիւնները,
իսկ
շատ
փոքրերը
կը
մնան
որբանոց
եւ
այնտեղ
կը
կարդան։
Բացի
Այնթապի
վարժարաններէն,
ուր
յաճախող
որբերու
համար
տարեկան
մէկ
մէկ
գումար
կը
վճարուի,
միւս
հաստատութիւնները
ձրիաբար
ընդունած
են
մեր
որբերը։
Զանազան
կարգադրութիւններ.
—
Պատուիրակութեան
կողմէ
անմիջական
հետեւեալ
կարգադրութիւնները
եղան,
աւելի
հիմնական
միջոցները
յանձնաժողովիդ
ներկայացուելու
եւ
ժողովի
որոշմամբ
գործադրուելու
համար։
Նախ՝
Տէօրթեօլի
եւ
Հասան
Պէյլիի
որբանոցներուն
տեսչութիւնը
եւ
անմիջական
հսկողութիւնը
տրուեցաւ
Տ.
Փառէն
Ծ.
վրդպետի
ինչպէս
տեղեկագրուած
է
ատենին։
Յետոյ
Տէօրթեօլի
որբանոցին
աղջկանց
բաժնին
մէջ
արհեստանոց
մը
հաստատել
որոշուեցաւ։
Որբանոցներու
մատակարարութեան
եւ
ներքին
ու
վարչական
ամեն
գործառնութեանց
համար
ուրոյն
տետրակներ
հաստատուեցան։
Իւրաքանչիւր
որբանոցի
մէջ
անմիջական
դարմաններու
համար
հարկ
եղած
դեղերը
ունենալ
որոշուեցաւ։
Որբերու
կերակուրները
տարւոյն
եղանակին
ու
տեղւոյն
կլիմային
համեմատ
պատրաստել
տալ։
Յետոյ
արձակուրդի
ատեն
որբերն
ու
որբուհիները
զբաղեցնել
միջավայրին
ու
իրենց
սեռին
յարմար
արհեստներով։
Այն
որբերը՝
որոնք
ուսման
բացարձակապէս
անընդունակ
են,
որբանոցներու
մէջ
պատսպարելով
հանդերձ,
քաղաքին
մէջ
պարկեշտ
արհեստաւորներու
քով
որպէս
աշակերտ
տալ։
Նոյնպէս
որբուհիներէն
մեծկակները
որոշ
շրջաններով
որբանոցի
առօրեայ
սպասարկութեանց
գործածել
ինչպէս
է
խոհանոց,
լուացք,
կար,
եւ
այլն
եւ
այսպէս
վարժեցնել
տնարարութեան։
Միայն
թէ
խնդիր
էր
որ
այս
հրահանգները
պիտի
գործադրուէի՞ն
գոհացուցիչ
կերպով,
երբ
հասկըցող
եւ
իրենց
յանձնուած
գործին
ձեռնհաս
պաշտօնեաներ
կը
պակսէին։
Ընդհանուր
եւ
շրջուն
քննիչի
մը
գոյութիւնը
իսկ
չէր
կրնար
սպասուած
կանոնաւորութեան
մէջ
պահել
որբանոցները
եւ
տրուած
ուղղութեան
ու
հրահանգին
համաձայն
վարել,
քանի
որ
ինչպէս
ըսուեցաւ
մնայուն
կարող
պաշտօնեաներ
կը
պակսէին։
Նկատի
ունենալով
որ
որբանոցները,
աղէտին
յաջորդող
առաջի
շրջանին
մէջ
հիմնուած
են
հապճէպով,
ժամ
առաջ
որբերը
պատսպարելու
ստիպողական
հարկին
ներքեւ,
եւ
նիւթական
ոչ
այնչափ
լայն
միջոցներով
ու
պաշտօնէութիւնն
ալ
կազմուած
է
տեղական
տրամադրելի
տարրերէն,
հետեւաբար
ներկայ
շրջանին
երեւցած
պակասութիւնները
մեծագոյն
մասամբ
արդիւնք
են,
այսօրինակ
գործերու
մէջ
առաջի
քայլերուն
բնականօրէն
պատահելիք
դժուարութեանց
եւ
միջոցներու
անբաւականութեան։
Արդ
Պատ.
Յանձնաժողովիս
ներկայելու
հարկը
կը
տեսնեմ
հետեւեալ
առաջարկները.
—
1.
Յանձնաժողովիդ
որբանոցներուն
մէջ
պատսպարեալ
որբերու
քանակը
առանց
նուազեցնելու,
քանի
որ
մայրերուն
մեծագոյն
մասին
վիճակը
չէ
ապահովուած,
որբանոցներուն
այժմեան
թիւը
պակսեցնել
3ի
կամ
առ
առաւելն
4ի։
Ատանա,
Հաճըն,
Հասան
Պէյլի
եւ
Անտիոք։
ԱՏԱՆԱ.
—
Որբանոցին
մէջ
բացի
Ատանայի
որբերէն
կրնան
պատսպարուիլ
նաեւ
Տարսոնցի,
Միսիսցի,
Համիտիէցի
եւ
շրջակայ
Հայ
գիւղերու
որբերը։
ՀԱՃԸՆ.
—
Որբանոցին
մէջ
Հաճընի
եւ
շրջականերու
որբերէն
զատ
Սիսի,
Ղարս-Բազարի
որբերն
ալ
կրնան
պատսպարուիլ։
ՀԱՍԱՆ
ՊԷՅԼԻ.
—
Աշխարհագրական
դիրքով
Մարաշէն
եւ
Այնթապէն
երկու
օրուան
հեռաւորութեամբ
դաշտային
Կիլիկիոյ
կարեւոր
մէկ
կէտին
վրայ
կը
գտնուի
ուր՝
ամբողջ
դաշտային
Կիլիկիոյ
որբերէն
զատ՝
Մարաշի
եւ
Այնթապի
որբերն
ալ
կրնան
պատսպարուիլ։
Հասան
Պէյլիի
շուրջը
կան
բազմաթիւ
լեռնային
ու
դաշտային
Հայ
գիւղեր,
որոնց
ալ
ոչ
նուազ
նպաստաւոր
կ՚ըլլայ
Հասան
Պէյլիի
մէջ
որբանոց
մը
ունենալը։
Գալով
Տէօրթեօլի,
մօտ
ատենէն
պիտի
ունենայ
Հ.
Բ.
Միութեան
Որբանոց
արհեստանոցը
եւ
քաղաքն
ալ
բացի
իր
շրջականերէն,
ինքը
արկածեալ
քաղաք
մը
չըլլալուն,
որբանոցին
փակումը
հարուած
մը
չըլլար
եւ
իսկապէս
պատսպարուելու
արժանիները
կրնան
Հասան
Պէյլիի
հաստատութեան
մէջ
պահուիլ։
Որբանոցներու
համար
շատ
տեղ
յարմար
շէնքեր
չկան։
Սակայն
Ատանա
հետզհետէ
շինուելու
վրայ
ըլլալով
մօտ
ատենէն
նպատակայարմար
շէնքեր
գտնել
կարելի
պիտի
ըլլայ։
Բայց
Ատանայի
որբանոցին
Տարսոն
փոխադրուիլը
յարմար
կը
տեսնեմ,
այս
օրինակ
հաստատութեան
մը
համար
Ատանայէն
աւելի
յարմարութիւններ
ընծայելուն
պատճառաւ։
Խաղաղիկ
ու
անժխոր
վայր
մ՚է
եւ
կարելի
է
որբերը՝
ո
եւ
է
արտաքին
ազդեցութենէ,
ազգականներու
մտերիմ
յարաբերութիւններէ
ուզուած
կերպով
պահել
եւ
դաստիարակել։
Տարսոնի
մէջ
շէնք
գտնել
թէեւ
կարելի
չէ,
սակայն
կը
կարծեմ
որ
յարմար
կ՚ըլլայ
ազգապատկան
եւ
դպրոցի
հողին
վրայ,
վարժարանի
վերաշինութեան
համար
տրուելիք
կառավարական
նպաստին
վրայ
յաւելում
մը
ընել
եւ
շէնք
մը
շինել
որ
թէ՛
դպրոցի
եւ
թէ՛
որբանոցի
ծառայէ
միանգամայն։
ՀԱՃԸՆ.
—
Հաճընի
Ս.
Յակոբայ
վանքը
պատուիրակութեան
կարգադրութեամբ
որբանոցի
յատկացուած
է
եւ
վանքը
որբանոցի
յարմար
վիճակի
մը
վերածելու
համար
Յանձնաժողովդ
հոգացած
է
հարկ
եղած
ծախքին
մէկ
մասը։
ՀԱՍԱՆ
ՊԷՅԼԻ.
—
Այստեղ
Որբանոցի
համար
շէնք
գտնել
անհնար
է
Պակաս
են
գրքի
46-48
էջերը
չխնայեց
ո
եւ
է
աշխատութիւն
որբերու
եւ
այրիներու
համար,
ինչպէս
նաեւ
աշխատակցեցաւ
Տիկին
Զապէլ
Եսայեանի
եւ
յաջորդ
Պատուիրակութեանց։
Ազգ.
Որբանոցներու
մասը
փակելէ
առաջ
Յանձնաժողովիդ
ուշադրութեանը
կը
յանձնեմ
Զէյթունի
վանքը
որ,
համեստ
գումար
մը
ծախսելով,
հարիւրաւոր
որբերու
պատսպարան
կրնայ
ըլլալ
Զեթունցի,
Մարաշցի
եւ
շրջակայ
որբերու
եւ
հոն
հաստատել
գիւղատնտեսական
դասընթացքներ
ամեն
ճիւղերովը
եւ
արհեստանոց
մը
որ
մեծապէս
ալ
կը
նպաստէ
տեղացւոց
տնտեսականին։
Քէլէկեան
Որբանոց.
—
Հայոց
Բարեգործական
Ը.
Միութիւնը
այս
անուամբ
որբանոց
մը
պիտի
հաստատէ
Չոք-Մարզուան,
որ
միեւնոյն
ատեն
արհեստանոցի
ալ
պիտի
ծառայէ
եւ
60էն
մինչեւ
100
որբեր
պիտի
պատսպարէ։
Հ.
Բ.
Միութեան
ներկայացուցիչներուն
եւ
պատուիրակութեան
մէջ
հետեւեալ
կարգադրութիւնը
եղած
է.
—
Հ.
Բ.
Միութիւնը
մինչեւ
իր
որբանոցին
բացումը,
մեր
որբանոցի
որբերէն
կը
պաշտպանէ
60
որբ,
որոնց
իւրաքանչիւրին
համար
օրական
«60»
փարայ
պիտի
վճարէ
ներկայ
տարւոյ
Օգոստոս
1էն
սկսեալ
(1910)։
Միեւնոյն
ատեն
որբանոց-արհեստանոցին
բացման
ատեն
առնուելիք
որբերը
մեր
որբանոցներէն
զատելու
յանձնառու
եղած
է
Միութիւնը։
Որբանոցներու
Խնամակալութիւնները.
—
Խնամակալութիւնները
կազմուած
են
տեղացի
ծանօթ
անձերէ.
որչափ
որ
ասոնցմէ
ոմանք
զբաղման,
ոմանք
ալ
այլեւայլ
պատճառներով
պէտք
եղած
կերպով
չը
կրնան
զբաղիլ
որբանոցով,
բայց
միշտ
իրենց
օգտակարութիւնը
ունեցած
են.
մանաւանդ
դրամական
տագնապներու
ատեն
Խնամակալութիւններն
են
որ
կամ
փոխատուութիւններ
կ՚ընեն
կամ
փոխառութեան
միջնորդ
կ՚ըլլան։
Յետոյ,
Խնամակալութիւնները
կապեր
են
տեղացւոց
եւ
հաստատութեանց
մէջ
եւ
միջոց
մը
որ
միշտ
հետաքրքրուին
տեղացիք
եւ
օգնեն
որբանոցներու։
Խնամակալութիւններ
չունենալը
կրնայ
վշտացնել
տեղացին։
Սակայն
միեւնոյն
ատեն
ալ
որբանոցները
խնամակալութեանց
կամքին
ձգելու
չէ
բոլորովին,
այլ
պէտք
է
Կեդրոնէն
պատրաստուած
հրահանգով
մը
իրաւասութիւնները
սահմանել։
Որբերու
ժառանգութիւնները.
—
Որբերու
արձանագրութեանց
յատուկ
տետրակին
մէջ
իւրաքանչիւր
որբի
անուան
քով
մանրամասն
ծանօթութիւններ
տրուած
են
հողային
կամ
այլ
ժառանգութեանց
մասին։
Այն
որբերը
որոնք
ի
հօրէ
եւ
ի
մօրէ
որբ
են
կամ
մայրերնին
վերամուսնացած
է
կամ
զաւկին
ժառանգութիւնը
պահելու
յարմար
չէ,
այդպիսիներուն
ունեցածները
իրենց
անուններովը
մասնաւոր
ցուցակներով
յանձնուած
է
տեղական
Առաջնորդարաններուն,
որպէս
զի
իրենք
պաշտպան,
խնամակալ
ըլլան
ու
հարկ
եղածները
ընեն
ատենին։
Ինչպէս
կը
պակսի
պատսպարեալ
որբերու
թիւը.
—
Եթէ
այրի
կանանց
վիճակը
ապահովուի,
կան
մայրեր
որ
մէկէ
աւելի
զաւակներ
ունին
որբանոցը,
ասոնք
անպայման
ետ
պիտի
առնեն
իրենց
զաւակներէն
մին
կամ
երկուքը,
եթէ
ոչ
ամէնքը։
Այսպէսով
կանանց
վիճակին
բարելաւման
հետ
աստիճանաբար
կը
նուազի
որբերու
թիւը,
հետզհետէ
մինչեւ
իրենց
չափահասութիւնը
Ազգին
խնամքին
կարօտ
կը
մնան
անհայր
անմայր
որբերը
որոնց
թիւը
բարեբաղդաբար
մեծ
չէ,
ինչպէս
կ՚երեւի
մասնաւոր
ցուցակէն.
մէկ
մ՚ալ
4-6
որբեր
ունեցող
մայրերու
զաւակները։
Ներկայ
ամփոփ
տեղեկագիրս
որ
կը
պարունակէ
նաեւ
իր
մէջ
որբերու
ամբողջ
եւ
մանրամասն
թիւը,
ներկայելով
Պատ.
Յանձնաժողովիդ
ուշադրութեան,
Կը
մնամ
անկեղծ
յարգանքով
եւ
անձնուիրութեամբ
ՍԱՐԳԻՍ
ՍՈՒԻՆ
[1]
Ասորի
եւ
Քիլտանի
որբերը
միայն
Ատանա
քաղաքը
կը
գտնուին։