Գիտե՞ս, գիտե՞ս,
Ո՜վ իմ աղուոր,
Հոգիս պղտո՜ր
Է՜ ծովի պէս... ։
Մու՜թ՝ ծովի պես...
Ու խոր, շա՜տ խոր,
Գիտե՞ս, գիտե՞ս... ։
Ու ցա՛ւ մ՚ունիմ,
-Անդունդի պէս-,
Որմէ կ՚այրիմ...
Ու կ՚արբենա՜մ...
Թէեւ սիրտէ՞ս
Ես միշտ կու լամ... ։
Ա՜հ, ինչու որ,
Է ծովի պէս... ։
Չունե՞ք հաշիւ` գրանցուէք