Անտիպ քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍԻՐԱԿԱՆՍ...

Դեռ չեմ գրկած զայն,

Բայց հեռու չէ՜, հեռու չէ՜

Օրը՝ երբ...

Տրտում մահճիս վրայ՝

-Մինչ հովը կ՚ալեկոծէ եղեւիններն,

Ու Մահը ափով մոխիր կը նետէ

Հոգիիս-

Պիտի գրկեմ զայն...

Սիրականիս անունն է Գերեզման... ։