Գիրք վաստակոց

Հեղինակ

Բաժին

Թեմա
Յաղագս Չափոց երկրի:

Յաղագս չափոց երկրի, ասացին ոմանք, թէ գետին որ յինքեան իցեն տունկք այսինքն ծառք, այգիք եւ վարդենիք, կամ այլ ինչ՝ որոց տնկելն փոս առնելով լինի, արժան է որ փոսոյն խորութիւն երեք ոտն լինի: Եւ ոմանք ասացեալ են, թէ լծվար գետինն վաթսուն եւ վեց կանգուն եւ երկու թուղթ է. եւ յամէն լծվար փորէ փոս՝ եօթն մշակ. բայց թէ գետինն պինտ լինի՝ նա պիտի որ յամէն թալթալ որ է լծվար մի՝ փորեն ութ մշակ. բայց թէ այգին՝ կամենաս՝ լինի սպրկիկ գետին ու կակուղ՝ նա պակասն երեք մշակ պիտի որ փորէ. բայց այգի որ հին տնկած լինի պինտ եւ խոտուտ գետին՝ նա հինգ մշակ պիտին. եւ մատղաշ այգեացն երեք մշակն հերիք է, մինչեւ այգին հինգ տարւոյ լինի: Բայց Անթինիոս այգին որ հեշտ է քան զայլ այգիքն. բայց այգին որ ասի սօրիդոս հակառակ է, վասն զի շատ վաստակ պիտի նմա: Եւ ասացեալ են փորձականքն՝ թէ պատին խէնտէկն փորեն չորս մարդ, եւ լինի խէնդէկին լայնութիւնն երկու ոտն եւ կէս, եւ խորութիւնն ոտն մէկ. եւ այս է ճշմարիտ չափն եւ սահմանն որ կայ: Եւ ասացեալ են, թէ հօտելն չորս մարդ պիտի, եւ քաղելն զխոտ՝ մէկ մի, այս ընդ առաջքն պիտին: Բայց յառաջ՝ պակասեցընելն պարտ է. եթէ հասուկ մարդ լինի այգւոյ տէրն՝ չէ պարտ որ աւելի հօտէ, քան ութ պարան այգի. եւ հինքն ամենեքին այսմ հաւանեցան, այլ ոչ աւելի եւ ոչ նուազ: