ԵՐԲԵՄՆ...
  
 
   
    -Ա՜հ, 
   
    եթէ 
   
    գա՜ր 
   
    սա 
   
    րոպէին,
   
    -
  
 
   
    Կ՚ըսեմ 
   
    երբեմն, 
   
    մայրամուտին,
  
 
   
    Երբ 
   
    շրթներս 
   
    կը 
   
    գունատին,
  
 
   
    Եւ 
   
    աչքերուս 
   
    թախիծ 
   
    մ՚անդորր
  
 
   
    Կ՚իջնէ՝ 
   
    տալով 
   
    քող 
   
    մը 
   
    մըթին
  
 
   
    Իմ 
   
    հոգիին...
  
  
  
 
   
    -Ա՜հ, 
   
    եթէ 
   
    գա՜ր 
   
    սա 
   
    րոպէին...
   
    -
  
 
   
    Տակաւ, 
   
    սակայն, 
   
    լուռ 
   
    կ՚անհետին
  
 
   
    Երազն 
   
    ու 
   
    մութ 
   
    իղձերն 
   
    յետին.
  
 
   
    Աստղ 
   
    հայցելեն 
   
    յոգնած՝ 
   
    հողին
  
 
   
    Կը 
   
    դարձնեմ 
   
    աչքերս 
   
    պղտոր,
  
 
   
    Ու 
   
    շրթներըս 
   
    այնպես 
   
    ուժգին
  
 
   
    Կը 
   
    տժգունին...
  
  
  
 
   
    -Ա՜հ, 
   
    երանի 
   
    զիս 
   
    խեղդէին...
   
    ։