ՏԵՍԻԼ
Ե.
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ,
ՍՈՖԻ,
ԹՈՎՄԱՍ,
ի
քուն
ՍՈՖԻ,
շրջազգեստ
մը
ու
գլխարկ
մը
բերելով
Հագուստներդ
բերի…
պատրաստուէ.
աս
ի՞նչ
է.
դո՞ւն
ալ
գինովցար:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Ե՞ս…
ե՞ս…
դուն…
դուն
գինով,
պարահանդէս,
հա՛,
հա՛,
հա՛,
կնկան
հագուստով,
ծաղրելի
բան,
հա՛,
հա՛,
հա՛:
ՍՈՖԻ
Խելքդ
գլուխդ
ժողվէ,
տե՛ս
թէ
որո՞ւ
տունն
ես…
շիտակ
քալէ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Ես
ծո՞ւռ
կը
քալեմ:
(
Քայլ
առ
քայլ
)
Տե՛ս,
մէկ…
երկու…
երեք…
(
Կ՚իյնայ
կ՚ելնէ
)
երեք…
չորս…
(
Կ՚իյնայ
կ՚ելնէ
)
չորս…
հինգ,
վեց…
(
Կ'իյնայ
կ՚ելնէ
)
վեց…
եօթն…
տեսա՞ր…
համրեցի՞ր,
բեր
հագնիմ:
(
Վրայի
հագուստը
կը
հանէ,
միշտ
ասդիս
անդին
գլտորելով
)
Անցո՛ւր
գլխէս…
անցո՛ւր,
(
Սոֆի
կ՚անցընէ
գլխէն
շրջազգեստը
),
կոճկէ՛,
կոճկէ՛,
ես
գինո՞վ,
հա՛,
հա՛,
հա՛,
գլխարկը
բեր…
օրիորդ
Թափառնիկոս,
ես…
գինի
մը
տուր,
թի
րա
րա
թի
թա
թա:
ՍՈՖԻ
Աս
ի՞նչ
փորձանքի
հանդիպեցայ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ,
բարձրաձայն
Փորձա՜նք:
ՍՈՖԻ
Մի՛
պոռար,
ծառան
կ՚արթննայ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ,
հազալով
Ես…
ՍՈՖԻ
Մի՛
հազար,
ծառան
պիտի
արթննայ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Ես
չհազա՞մ,
ինչո՞ւ
(
Գրպանէն
թաշկինակը
հանած
ժամանակը
երկու
նամակ
կ՚իյնան
գրպանէն
).
Թաշկինակս:
(
Կը
հազայ
):
ՍՈՖԻ
Մի՛
հազար,
կ՚ըսեմ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ,
թաշկինակովը
բերանը
կը
սրբէ
Երթանք,
տիկին…
ՍՈՖԻ
Աս
վիճակին
մէջ
ինչպէ՞ս
պիտի
երթաս
պարահանդէս…
տունդ
գնա
պառկէ…
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Տուն
երթա՞մ…
տուն
երթա՞մ.
արթնցնե՞մ
ամուսինդ…
(
Դէպի
անկողին
երթալ
կ՚ուզէ
):
ՍՈՖԻ,
արգիլելով
Կը
պաղատիմ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Համբերէ,
գաւաթ
մ՚ալ
խմեմ,
երթանք:
(
Լեցնելով
)
Դուն
ալ
կ'ուզե՞ս
գինի,
սատանայ
քեզի…
խաբեբայ…
էրիկդ
կը
խաբես,
հէ՜,
պոռա՞մ,
(
Բարձրաձայն
)
Թովմա՛ս
եղբայր,
եղբա՛յր
Թովմաս:
ԹՈՎՄԱՍ,
քնոյ
մէջէն
Ի՞նչ
կայ…
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Բան
չկայ.
ձեռքդ
տուր,
տիկին
Սոֆի…
ձեռքդ
համբուրեմ,
եկուր,
իմ
տոտոշիկս…
(
Կոտրտուելով
կնկան
ձայնով
)
ինտո՞ր
էք,
տիկին
Սոֆի…
շաբաթը
քանի՞
անգամ
լաթ
կը
վլաք
…
Մըմծար
տուտու,
ընտո՞ր
ես,
քա
չըսե՞ս…քա
վոյ…
անցած
օրը
փողոցը
տեսայ,
քա
մեյայ,
որքան
աւրուեր
է
խեղճը,
քա
չըսես
որ
էրիկը
գէշ
մարդ
է
եղեր…
շատ
պան
շիտակը
տիժարս
կընաց…
անանկ
լուսնի
պէս
աղուորիկ
կնիկը…
կապիկի
դարձեր
է,
քա
վոյ…
քա
վոյ…
քա
վոյ…
ՍՈՖԻ
Տէր
ողորմեա,
տէր
ողորմեա:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Քեզի
հետ
մէյմէկ
գինի
խմենք:
ՍՈՖԻ
Կ՚օգտէ,
ալ
մի՛
խմեր,
աւելի
կը
գինովնաս…
ես
գիտէի
որ…
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ,
խմելով
Ուղիղ
ճամբան
գտեր
է,
շիտակ
վար
կ՚երթայ:
ՍՈՖԻ
Հազար
անգամ
զղջացի
քեզ
կանչել
տալուս:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Եթէ
այդպէս
է…
ՍՈՖԻ,
ի
ծունկ
իջանելով
Պիտի
իմացուի,
վերջը
երկուքնիս
ալ
խայտառակ
պիտի
ըլլանք,
կայնէ
դիմակդ
դնեմ
(
Կը
դնէ
).
ես
ալ
ծածկեմ
երեսս
(
Դիմակը
կ՚անցնէ
):
Քալէ՛:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Թեւս
մտիր:
(
Կը
նստի
)
Ժամը
քանի՞
է:
ՍՈՖԻ
Կէս
գիշեր
է,
ե՛լ.
(
Դրսէն
հազալու
ձայն
մը
կը
լսուի
)
Կիրակոսը
արթնցեր
է,
մոմը
մարէ,
մոմը:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Բուֆֆ…
ՍՈՖԻ
Շունչդ
կտրի:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Ո՞ւր
ես,
Սոֆի:
ՍՈՖԻ
Պապանձէ՛,
քովդ
եմ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Ձեռքդ
երկնցուր:
ՍՈՖԻ
Բռնէ:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ,
բռնելով
Աս
քու
ձեռքդ
է…
հիմա
բանս
բուսաւ,
ահ,
որքան
փափուկ…
ինչքան
փոքր…
(
Կը
խածնէ
):
ՍՈՖԻ
Ուֆֆ,
ինչո՞ւ
կը
խածնես:
ԹԱՓԱՌՆԻԿՈՍ
Փափուկ
է,
փափուկ: