ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԽՕՍՔ

Մեր հոր՝ հայագէտ-արեւելագէտ Բաբկէն Չուգասզեանի յօդւածների ժողովածուն հրատարակելու գաղափարը յղացել էինք վաղուց եւ որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղութեամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով գործը կանգ էր առել։

Մենք մեծապէս երախտապարտ ենք «Գուրգէն Մէլիքեանի՝ Քաշաթաղի բազմազւակ ընտանիքների հիմնադրամի» գործադիր տնօրէն, արեւելագէտ  Գուրգէն Մէլիքեանին, որն իր ցանկութիւնը յայտնեց, որ Բաբկէն Չուգասզեանի յօդւածների ժողովածուն հրատարակւի եւ իր պատրաստակամութիւնը յայտնեց անմիջապէս աջակցելու եւ հովանաւորելու այս հատորների հրատարակութեանը, այդպիսով խթանելով մեր ջանքերն այդ ուղղութեամբ։

Խորին շնորհակալութիւն ենք յայտնում Հայաստանի Ազգային Գրադարանի տնօրէն, բանասիրական գիտութիւնների թեկնածու Աննա Չուլեանին մեզ օգնելու պատրաստակամութեան համար եւ մանաւանդ նրա տեղակալ Հայկանուշ Ղազարեանին, ով համակարգեց  գրադարանավարներ Ռուզան Թումասեանի, Մհեր Ղազինեանի, Արմինէ Մկրտչեանի, Լուսինէ Բալայեանի, Էմմա Խանոյեանի, Կորիւն Շեկոյեանի մատենագիտական որոնումները եւ Բաբկէն Չուգասզեանի յօդւածները հայ մամուլի էջերից ու ժողովածուներից հավաքելու, պատճենահանելու գործը։ Անչափ շնորհակալ ենք վերջիններիս նրանց կատարած աշխատանքի համար։

Նրանց պատճենահանած յօդւածերը, ինչպէս  նաեւ զանազան ժողովածուներից Բաբկէն Չուգասզեանի աշխատութիւնները թւանշանայնացնելու՝ pdf դարձնելու հարցում գործուն մասնակցութիւն է ունեցել Երեւանի Պետական Համալսարանի Աստվածաբանութեան ֆակուլտետի ծրագրաւորող Տիգրան Ապիկեանը, ում նոյնպէս մեծապէս շնորհակալ ենք։ Ամենայն պատրաստակամութեամբ այս հատորների առաջաբանը կարդալու, ուղղումների, լրացումների եւ խորհուրդների համար շատ շնորհակալ ենք Մաշտոցի անւան Մատենադարանի գլխաւոր աւանդապահ, պատմագիտութեան դոկտոր Գէորգ Տէր-Վարդանեանին, ով երկար տարիներ աշխատել է Բաբկէն Չուգասզեանի հետ։

Մեծապէս երախտապարտ ենք Նարինէ Ռաֆեանին այդ բոլոր  յօդւածների մուտքագրման համար։

Ի վերջոյ, հատորների էջակալման եւ սրբագրման գործն  իրականացնելու համար խորապէս գնահատում ենք Հայաստանի Ամերիկեան Համալսարանի Հայ Մատենագրութեան Թւանշային Գրադարանի գիտական ղեկավար, մատենագէտ Մերուժան Կարապետեանի  եւ նրա գործընկեր Յովհաննէս Կիզողեանի ջանքերը եւ անչափ շնորհակալ ենք նրանց։

Այս հատորների պատրաստման ողջ ընթացքում մեզ մեծապէս աջակցել է Կալիֆորնիայում Միշն Հիլլսի (Լոս Անջելէս) Արարատ-Էսքիջեան թանգարանի պատասխանատու Մագի Մանգասարեան-Գոշինը, որին մեծապէս երախտապարտ ենք։

Բաբկէն Չուգասզեանի յօդւածների հրատարակութեան պատրաստման տեխնիկական աշխատանքների նիւթական ծախսերին նաև օժանդակել են նրա ազգականները, բարեկամները, նրան ճանաչած եւ նրա գիտական վաստակը գնահատող անձինք ու նրանց յայտնում ենք մեր խորին երախտագիտութիւնը։

Լեւոն եւ Գարեգին Չուգասզեաններ

ՆՒԻՐԱՏՈՒՆԵՐ

DONORS

Այս հատորների հրատարակութեան պատրաստման տեխնիկական աշխատանքներին իրէնց օժանդակութիւնն են բերել Կալիֆորնիայում Միշն Հիլլսի ( Լոս Անջելէս ) Արարատ - Էսքիջեան թանգարանը
                                            եւ

This project is supported by a grant from Ararat-Eskijian Museum, Mission Hills, California
            
and

Վաղարշակ Փիլոսեանը

Vagharshak Pilossian

Անի Փիլոսեանը

Ani Pilossian

Անահիտ Սիմոնեանը

Anahit Simonian

Ռազմիկ Գրիգորեանը

Razmik Grigorian

Յովսեփ եւ Ռիթա Թոքաթները

Osep & Rita Tokat

Բրայան եւ Ռոզի Բեդրոսեանները

Bryan & Rosie Bedrosian

Յովհաննէս Դաւիթեանը

Hovhannes Davitian

Աննիկ Դաւիթեանը

Annig  Davitian

Մելինէ Մարաշլեան Մելքոնեանը

Meline Marashlian Melkonian

Մարա Մարտինը

Mara Martin

Խաչիկ Զ. եւ Արտեմիս Ս. Սարաջեանները

Khachik Z. & Artemis S. Sarajian

Լեւոն Սարեանը

Levon Sarian

Մարտին Մուգարը

Martin Mugar

Օսկար Թաթոսեան

Oscar Tatosian

Բարլո Տէր Մկրտչեան

Barlow Der Mugrdechian