ԳՏՆՎԵԼ
Է
«ՆՅՈՒԹՈՎ
ԵՎ
ԳՐՈՒԹՅԱՄԲ
ՊԱՏՎԱԿԱՆ»
ՁԵՌԱԳԻՐԸ
Մեր
թերթի
1968
թվականի
հուլիսի
24-ի
համարում
տպագրվել
էր
բանասեր
Պարույր
Մուրադյանի
«Որտե՞ղ
է
հիմա
նյութով
ու
գրությամբ
պատվական
ձեռագիրը»
վերնագրով
հոդվածը։
Հր.
Աճառյանի
«Կյանքիս
հուշերից»
գրքի
լույս
ընծայման
կապակցությամբ
հեղինակն
այդտեղ
անդրադարձել
էր
ուղիղ
յոթանասուն
տարի
առաջ,
1906
թվականին,
Թավրիզում
անվանի
գիտնականի
տեսած
այն
եզակի
երկի
ձեռագրի
ճակատագրին,
որ
կոչվել
է
«Բժշկարան
ձիոյ
և
առհասարակ
գրաստնոյ»։
Պրոֆ.
Աճառյանը,
ինչպես
նշված
է
նրա
հուշերում,
ժամանակի
սղության
պատճառով
այդ
մատյանին
ծանոթացել
է
հպանցիկ,
ուստի
և
միայն
կարողացել
է
կատարել
դրա
նկարագրությունը
և
ընդօրինակել
հիշատակարանը։
Փոքր-ինչ
ավելի
ուշ,
1910
թվականին,
իր
կազմած
Թավրիզի
հայերեն
ձեռագրաց
ցուցակում
Աճառյանը
գրել
է.
«Սույն
պատվական
և
խիստ
հետաքրքիր
գրվածքը
ընտիր
գանձարան
մ’
է
հայերեն
անասնաբուծական
և
անասնաբուժական
բառերու,
այնպես
որ
գրքիս
լիակատար
ուսումնասիրությունը
պիտի
տա
թե՛
ընդարձակ
տեղեկություններ
գիտության
մասին
և
թե՛
բազմաթիվ
հայերեն
նոր
բառեր
մեր
բառարանի
համար»։
Հուրախություն
հայագիտության,
«Բժշկարանը»
գտնվեց
ԱՄՆ-ում,
երբ
շրջագայությամբ
այնտեղ
էր
գտնվում
բանասեր
Բ.
Չուգասզյանը։
Խմբագրության
խնդրանքով
նա
այդ
մասին
պատմում
է
իր
հոդվածում,
որը
և
տպագրում
ենք
ստորև։
Միջնադարյան
հայ
մատենագրությունը,
դժբախտաբար,
հարուստ
չէ
անասնաբուծության
և
անասնաբուժության
վերաբերյալ
հուշարձաններով։
Պրոֆ.
Աճառյանի
հայտնաբերած
սույն
«Բժշկարանը»
այդ
եզակի
երկերից
է,
որ
ըստ
հիշատակարանի
հայոց
Սմբատ
Գ.
արքայի
(1296-1298)
հրամանով
Գրիգորիս
կաթողիկոսի
օրոք
Սիս
քաղաքում
թարգմանվել
է
«ի
յարապ
գրէ
ի
հայ
բառ»։
Այս
իրողությունից
էլ
ելնելով՝
Պ.
Մուրադյանը
վերը
նշված
հոդվածում
իրավացիորեն
ընգծում
է
ձեռագրի
առանձնահատուկ
արժեքը
նաև
հայ-արաբական
գրական-մշակութային
առնչությունների
պատմության
ուսումնասիրման
առումով
և
խոսում
երկը
արաբերենից
հայերենի
փոխադրող
ասորի
բժիշկ
Ֆարաջի
ու
նրա
գործընկեր
Թորոս
քահանայի
բնույթի
մասին։
«Բժշկարանը»
18-րդ
դարում
հայերենից
թարգմանվել
է
վրացերենի
և
թարգմանության
ձեռագիր
մի
օրինակը
ներկայումս
պահվում
է
Թբիլիսիի
Կ.
Կեկելիձեի
անվան
ձեռագրերի
ինստիտուտում։
Նկատի
ունենալով,
որ
հայերեն
թարգմանության
ձեռագիրը
համարվում
էր
կորած,
բանասերը
իր
հոդվածում
առաջարկում
է
վրացերենից
այն
վերաթարգմանել
հայերենի։
«Բժշկարանի»
ձեռագիրը
ԱՄՆ-ում
գտնվելու
մասին
մեզ
տեղեկացրել
էր
Կալիֆորնիայի
համալսարանի
Մերձավոր
Արևելքի
երկրների
բաժնի
վարիչ,
պրոֆ.
Ա.
Սանջյանը։
Մեզ
բախտ
վիճակվեց
այն
տեսնել
լոսանջելոսաբնակ
Զ.
Սարաջյանի
մոտ
և
շնորհակալությամբ
ստանալ
մանրաժապավեն
օպխւ
ը։
Զ.
Սարաջյանը
հայտնեց,
որ
տարիներ
առաջ,
երբ
իրենց
ընտանիքը
ապրում
էր
Թավրիզում,
հայրը՝
Խաչիկ-աղա
Սարաջյանը,
ձեռագիրը
գնել
է
դերձակ
Շիրմա
զ
անից,
որի
մոտ
և
ժամանակին
տեսել
էր
պրոֆ.
Աճառյանը։
Ձեռագիրը
պահվում
է
խնամքով
և
հոգատարությամբ,
գտնվում
է
ճիշտ
նույն
վիճակում,
ինչպես
նկարագրված
է
Թավրիզի
ձեռագրացուցակում,
բաղկացած
է
ընդամենը
184
թերթից
(368
էջ),
գրված
է
26x18
սմ
մեծությամբ
հաստ
ու
ողորկ
թղթի
վրա,
գրությունը
խոշոր
բոլորգիր
է,
6
բ
էջի
վրա
հնդիկ
Ճընայ
իմաստասերի
գծապատկերն
է,
իսկ
33
բ
էջում
կա
ձիու
ոչ
վարպետորեն
գծված
խոշորադիր
մի
նկար,
որի
շուրջը
գրված
են
ձիու
մարմնի
մասերի
անունները։
Ձեռագրի
սկզբից
և
վերջից
թերթեր
են
ընկած.
սկզբից
պակասում
է
ԱԺԳ
գլուխների
ցանկը,
իսկ
վերջից՝
հիշատակարանի
մի
մասը։
7
ա
էջից
մինչև
183
բ
էջը
«Բժշկարանի»
182
գլուխներից
բաղկացած
բնագիրն
է
լրիվ,
այստեղ
նախ
խորհուրդներ
են
տրվում
ձի
ճանաչելու
մասին,
բնութագրվում
են
ձիերի
դրական
ու
թերի
կողմերը,
մանրամասն
նկարագրվում
են
հիվանդությունները,
բուժման
եղանակները՝
դեղատոմսերով
հանդերձ,
անհրաժեշտ
խնամքն
ու
հոգսը։
Լեզվական
իր
ատաղձով
«Բժշկարանը»
համահունչ
է
13-րդ
դարի
Կիլիկյան
Հայաստանում
ստեղծված
այնպիսի
հանրահայտ
հուշարձաններին,
ինչպիսիք
են
Սմբատ
Գունդստաբլի
«Դատաստանագիրքը»,
«Ասիզք
Անտիոքայ»
ֆրանսերենից
թարգմանված
օրենքների
ժողովածուն,
և
մասնավորապես,
արաբերենից
թարգմանված
«Գիրք
վաստակոց»
գյուղատնտեսության
ձեռնարկը։
Ինչպես
վկայված
է,
1263
թ.,
հայոց
Հեթում
Ա
արքայի
օրոք,
հայերենի
են
թարգմանվել
պողպատաձուլության,
թրագործության,
քիմիայի,
աստղագիտության
և
ձիադարմանության
վերաբերյալ
գործեր,
որոնցից
մեզ
է
հասել
միայն
ներկայումս
Փարիզի
ազգային
մատենադարանում
պահվող
«Գիրք
արուեստի
քիմիական»
երկի
ձեռագիրը։
Հանրահայտ
է,
որ
դեռևս
հին
ժամանակներից
Հայաստանը
հռչակված
էր
իր
ազնվացեղ
ձիերով
ու
գրաստներով
և
ձիաբուծությունը
կարևոր
տեղ
էր
գրավում
երկրի
տնտեսության
մեջ։
Այս
ավանդույթը
շարունակվեց
նաև
միջին
դարերում.
Կիլիկյան
Հայաստանի
ձիերը
նույնպես
մեծ
համարում
ու
ճանաչում
ունեին
ներքին
ու
արտաքին
շուկաներում։
Եվ
դա
հասկանալի
է.
մարտական
ու
տոկուն
ձիերի
ու
գրաստների
մեծ
կարիք
ուներ
հայկական
հեծելազորը,
միաժամանակ
դրանք
եկամտի
կարևոր
աղբյուր
էին
և
արտահանվում
էին
շատ
երկրներ։
Նման
պայմաններում
միանգամայն
պարզ
է,
թե
Կիլիկյան
թագավորության
մեջ
ինչու
էին
մեծ
ուշադրություն
դարձնում
ձիաբուծության
զարգացմանը,
թե
ինչու
էր
Հեթում
Ա-ն
հրամայում
թարգմանել
«Վասն
ձիոյ
պայթարնման»
(բնագիրը
մեզ
չի
հասել),
իսկ
Սմբատ
Գ-ն՝
«Բժշկարան
վասն
ձիոյ
և
առհասարակ
գրաստնոյ»
ձեռնարկները։
Անասնաբուժության
վերաբերյալ
առաջին
գրավոր
վկայությունները
մեզ
են
հասել
Հին
Եգիպտոսից,
Ասորիքից,
ձիաբույժներ
են
եղել
Հնդկաստանում,
Իրանում
և
Հին
Հունաստանում,
հավանաբար
նաև
Ուրարտուում,
որտեղ
ձիաբուծությունը
տնտեսության
կարևորագույն
բնագավառներից
մեկն
էր։
10-րդ
դարում
Կոնստանտին
Ծիրանածին
Բյուզանդիայի
կայսրը
կազմել
է
տվել
ձիաբուժական
և
գյուղատնտեսական
ամբողջական
ձեռնարկներ։
11-13-րդ
դարերից
պահպանվել
են
արաբերեն
ու
պարսկերեն
ձիաբուժարաններ։
Թե
մեր
«Բժշկարանը»
ինչ
առնչություններ
ունի
ժամանակին
գոյություն
ունեցած
օտարալեզու
ձիաբուժարանների
հետ,
հայտնի
կդառնա
հետագա
ուսումնասիրություններից։
Ինչպես
նշվեց
վերը,
«Բժշկարանի»
հիշատակարանում
ասված
է,
որ
այն
թարգմանված
է
արաբերենից։
Միջնադարում,
անգամ
մինչև
անցյալ
դարի
վերջերը,
թարգմանություն
ասելով՝
ավելի
հաճախ
հասկանում
էին
փոխադրություն
որևէ
լեզվից՝
թարգմանչի
ազատ
միջամտությամբ՝
հավելումներով
ու
կրճատումներով։
Ձեռքի
տակ
չունենալով
«Բժշկարանի»
արաբերեն
հիմք
բնագիրը,
դժվար
է
ասել,
թե
բժիշկ
Ֆարաջը
և
նրան
օժանդակող
Թորոս
քահանան
ինչպիսի
միջամտություններ
են
կատարել
հայերեն
թարգմանության
մեջ,
բայց,
որ
կան
միջամտություններ՝
ակնբախ
է.
այսպես՝
բնագրի
առաջին
իսկ
գլուխը,
որ
ավելի
առաջաբանի
տպավորություն
է
թողնում,
շարադրված
է
քրիստոնյա
մարդու
հասկացողությամբ,
ավելին՝
կրում
է
հայերեն
մտածողության
որոշակի
հետք.
ձի
բառը
բացատրվում
է
հայկական
ժողովրդական
ստուգաբանությամբ,
այն
է՝
«ձիգ
ընթացող
և
արագ
արշաւող»,
ձիերի
խարանանշանների
(դաղերի)
մեջ
կան
և
հայկական
տառաձևեր,
թարգմանչի
միջամտություններից
են,
հավանաբար,
նաև
այն
նշումները,
որտեղ
առաջին
դեմքով
ասված
է,
թե
առաջարկվող
տվյալ
բուժումը
փորձված
է
և
կամ
թե
առաջարկվում
է
այլ
բուժում։
Անասնաբուժության
զարգացման
ներկա
ժամանակաշրջանում
միանգամայն
պարզ
է,
որ
խոսք
չի
կարող
լինել
ձիադարմանական
այս
երկի
մասնագիտական
արժեքի
վերաբերյալ,
չնայած
հնարավոր
է
առանձին
հարցեր
հետաքրքիր
լինեն
ձիաբույժներին։
«Բժշկարանը»
այսօր
արժեքավոր
է
որպես
մշակութային
երևույթ
և,
որ
ամենակարևորն
է,
որպես
միջին
հայերենի
եզակի
հուշարձան
թե՛
անասնաբուծական
իր
տերմիններով,
թե՛
բառարաններին
անծանոթ
հայերեն
նոր
բարդություններով
և
թե՛
օտար,
հիմնականում
արաբերեն
ու
պարսկերեն,
բառերի
փոխառություններով։
Ձեռագրի
մեջ
արտացոլված
լեզվական
երևույթները
հարստացնում
են
մեր
գիտելիքները
միջին
հայերենի
վերաբերյալ
և
հաստատում
վաստակաշատ
գիտնականի
եզրակացությունը,
թե
հիրավի
«Բժշկարանը»
«նյութով
և
գրությամբ
պատվական»
մի
հուշարձան
է։