Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻՐԱՆԱԿԱՆ ՎԻՊԱԿԱՆ ԶՐՈՅՑՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՄՈՎՍէՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ» ՄԷՋ !

1. Հայ եւ իրանական ժողովուրդների մշակութային կապերի պատմութեան մէջ Մովսէս Խորենացին է, որ առաւել հարուստ տեղեկութիւններ է հաղորդել իրանական վիպական զրոյցների վերաբերեալ։

2. Իրանական ժողովուրդների փառաբանուած հերոս Ռոստոմի մասին հնագոյն գրաւոր վկայութիւնը պահպանուած է Խորենացու «Հայոց պատմութեան» մէջ։

3. Խորենացին մանրամասնաբար եւ հարազատօրէն պատմել է նաեւ Բիւրասպի Աժդահակի առասպելը։ Խորենացու հաղորդումը, հիմնականում համընկնելով իրանական աղբիւրների տուեալներին, միաժամանակ տալիս է այնպիսի վկայութիւն, որով ապացուցում է, որ հին ժամանակներում Աժդահակը նաեւ բարի դիւցազն է եղել եւ բարի էութիւն է ունեցել։

4. Խորենացու պատմութեան մէջ, «Եթէ զի՛նչ առասպելք պահլաւկաց» խորագրով հատուածում (երկրորդ գիրք, 70-րդ գլուխ) պատմուած է նաեւ Իրանում Սասանեանների իշխանութեան գլուխ բարձրանալու առասպելական պատմութիւնը, որ իր շարադրանքի հակիրճութեան ու սեղմութեան պատճառով չափազանց դժուարհասկանալի է։ Խորենացու հատուածի համեմատութիւնը իրանական աղբիւրների, մասնաւորաբար «Արտաշիրի Կարնամակի» եւ Ֆիրդուսու «Շահ-Նամէի» համապատասխան բաժինների հետ հնարաւոր է դարձնում՝ ա) ճիշդ մեկնաբանել Խորենացու վերոյիշեալ, ցարդ մինչեւ վերջ անյստակ հատուածը, բ) մէկ անգամ եւս համոզուել, որ Խորենացին հարազատօրէն է վերարտադրում իր օգտագործած աղբիւրները, հետեւաբար եւ վստահօրէն ասել, որ գոյութիւն է ունեցել Խորենացու օգտագործած Բարսումա՝ Ռաստսոհուն կոչուած աղբիւրը։

 


 



!      Ամերիկայի Հայոց Առաջնորդարանի Գրիգոր և Կլարա Զոհրապ տեղեկատվության կենտրոն, 1992։