ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՁԵՌԱԳՐԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

ՀԱՅԵՐԵՆ ՁԵՌԱԳՐԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ !

1971-72 թթ. ձմռան ամիսներին մասնավոր այցով գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հնարավորություն ունեցանք ծանոթանալու տարբեր քաղաքների թանգարաններում ու գրադարաններում, ինչպես նաև առանձին անհատների մոտ պահվող հայկական ձեռագրերի։ Որոշ անձինք, մեր խնդրանքով, իրենց պատկանող ձեռագրերը նվիրաբերեցին Մաշտոցի անվան Մատենադարանին, որտեղ հազարավոր այլ ձեռագրերի հետ դրանք հավերժ կպահվեն իրենց նվիրատուների անուններով։ Եղան և այնպիսիք, որոնք սիրահոժար թույլատրեցին նկարագրել իրենց մատյանները և ընդօրինակել դրանց հիշատակարանները։

Միացյալ Նահանգների գրադարանների հայկական ձեռագրերի փոքրիկ հավաքածուների մանրամասն նկարագրությունը պատրաստել է Կալիֆորնիայի համալսարանի Մերձավոր Արևելքի բաժնի վարիչ պրոֆ. Ավետիս Սանջյանը, որը բարյացակամորեն մեզ տրամադրեց իր նկարագրած 160 ձեռագրերի ցանկը։ Սրանից դուրս Կոնգրեսի գրադարանում (Վաշինգտոն) եւ Ս. Երրորդություն հայկական եկեղեցում (Ֆրեզնո) ծանոթացանք մինչ այդ ոչ մի հայագետի կողմից չնկարագրված մի քանի հայերեն ձեռագրերի, որոնք անգամ գույքագրված ու համարակալված չէին, ուստի նպատակահարմար գտանք դրանք ևս նկարագրել և մյուս մատյանների նկարագրության հետ մեկտեղ հրապարակել։ Ֆրեզնոյի ձեռագրերը մեզ հայտնի դարձան այդ քաղաքից մեկնելուց մի քանի ժամ առաջ, ուստի միայն կարողացանք դրանց հիշատակարանների լուսապատճենները վերցնել։

Նկատի ունենալով, որ այս ձեռագրերի նկարագրությունը, մեր տրամադրության տակ եղած ժամանակի սղության պատճառով, կատարում էինք չափազանց շտապ, հնարավոր է, որ լինեն որոշ վրիպումներ, որոնց համար խնդրում ենք ներողամիտ լինել։

ԱՄՆ-ում կատարած մեր աշխատանքների մասին 1972-74 թթ. մի քանի հոդվածներ ենք տպագրել մեր հանրապետության թերթերում ու հանդեսներում, որտեղ գնահատանքի խոսք ենք ասել մեր միջոցով ձեռագրեր և թանգարանային այլ արժեքներ հայրենիքին նվիրաբերողների հասցեին. օգտվելով այս պատեհությունից մեկ անգամ ևս մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր սիրահոժար մեզ օգնեցին հայտնաբերելու հայկական ձեռագրերի նոր հասցեներ, ինչպես նաև նրանց, ովքեր հայրենասիրաբար իրենց մատյանները նվիրաբերեցին Մատենադարանին։

ԱՄՆ կատարած մեր շրջագայությունը ցույց տվեց, որ դեռևս գիտությանն անծանոթ հայկական շատ ձեռագրեր կան՝ ցրված աշխարհով մեկ, ուստի անհրաժեշտ է դրանք հայտնաբերելու նպատակով ծրագրված աշխատանք կատարել։

1
ԱՒԵՏԱՐԱՆ
(Լոս Անջելոս, Արշակ Տիգրանյան, N2)

Լիսոնկա Ծիծեռնբոյն                                                                            ՉԺԹ 1270

Գրիչ՝ Բարսեղ։ Ստացող՝ Հովհաննես։ Թերթ՝ 328։ Նյութ՝ մագաղաթ։ Մեծություն՝ 12, 8x17,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 19։ Մանրանկարչություն՝ Խորան 8 (Եւսեբիոսի թղթով և համաբարբառ կանոններով)։ Մատթեոս՝ 10բ, Մարկոս՝ 99բ, Ղուկաս՝ 159բ, Հովհաննես՝ 252բ։ Կիսախորան՝ 11ա, 100ա, 160ա, 253ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Կազմ՝ կաշեպատ տախտակ դրոշմազարդ։ Վիճակ՝ բավարար։

Հիշատակարան. Գրչի

251 բ. Ով հրաշափառ և երջանիկ երկնաւոր հրեղէն դասուն Հեղ յիս՝ յանարժան ծառայս քո ի Յով հան նէս և ի մեղուցեալ գծողս Բար սեղ, զգթութեան վտակս եւ մի՛ տար, Տէ՛ր, դատ ընդ ծառայիցս քո, որ ոչ արդարանամք, այղ մաղթանաւք մաւր քո, Քրիստոս, զմեղաց լուծն մեր խորտակեա՛ և քաւեա՛, և քեզ փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն, ամէն։

Ո՛վ ամեներջանիկ և դասք սրբազան քահանայից, որք հանդիպիք աստուածային սուրբ Աւետարանիս, յիշեսջիք [ ի ] Տէր զարքայն Հայոց զ Լէոն և զբարեպաշտ թագուհին իւր զ Կե ռան և զորդին իւրեանց Կոս տան դին՝ զբարի շառաւիղն ի բարի արմատոց, որոյ Տէր Աստուած տացէ ժամանակս երկայնս և խաղաղականս և զաւրացուցէ ի վերայ թշնամեաց խաչին Քրիստոսի և պարագայից ամաւք շնորհեսցէ մեզ ընդ երկայն աւուրս. ամէն, ամէն։ Եւ որ զմեզ յիշ է ա աղաւթիւք, և՝ նա եղիցի յիշեալ։

323 բ. Ի յևթն հարիւրորդի տասներորդի իններորդի (1270) թուաբերութեան տումարի Հայոց, յառաջնորդութեան և դիտապետութեան անբիծ հեղինակին և յաջորդութիւն Աթոռոյ սրբոյն Գրիգորի՝ Տեառն Յա կո բայ և ի թագաւորութեան Կի ղե կեց ւոց նահանգիս Հեթ մոյ բարեպաշտի, և ի պարոնութեանն Հայոց Լևո նի ՝ որդւոյ Հեթ մոյ արքայի, զոր Տէր Աստուած տացէ սոցա ժամանակ խաղաղութեամբ երկայն ամաւք, և յետ յայսմ աշխարհ և ի հանդերձեալ կեանքն զանսպառ բարիսն պարգևեսցէ։ Նաև երջանիկ ամ է նաւրհնեալ ամուսնոյն Լևո նի՝ Կիր Ան նա յի և դեռաբոյս մանկան նոցա Հեթ մոյ տացէ Յիսուս Քրիստոս հոգի հեզութեան և իմաստութեան և եր կ իղ աստուածապաշտութեան և բազում ժամանակ խաղաղութեան և հանգիստ յաւիտենական ի յանվախճան կեանսն։ || (324 ա ) Վասն ո րոյ ա ղա չեմ զա մե նե սեան առ հա սա րակ, ես նուաս տըս Յո հան նէս, յե տինս յոր դիս ե կե ղեց ւոյ, որ ցան կա ցող ե ղայ այսմ լու սա յեղձ և կեն սա կիր, քա ռա ջա հեան, մշտա լոյս բա նից Տեառն մե րոյ Յիսուսի Քրիստոսի աւետեաց Աւետարանիս, և ստացա զսա բազում աշխատութեամբ ի լուսատրութիւն ման գ անց նորածնելոց Նոր Սիովնի և ի պայծառութիւն սրբոյ եկեղեցոյ, ի բժշկութիւն հիւանդաց և ի վանում այսոց չարաց, ի պարծանըս քրիստոնէից և փառըս Քրիստոսի Աստծոյ մերոյ, ի յիշատակ հոգւոց մերոց և ծնաւղաց և բնաւ զարմից և կենդանեաց և մեռելոց սո րա, որ ստա [ ցաւ ] ի յար դար վաս տա կոց իւ րոց՝ ի վա յե լումն ան ձին իւ րոյ և Թո րո սի հան գու ցե լոյն ի Քրիս տոս և յի շա տակ Գրի գո րի քա հա նա յի և կե նա կիցն իւ րոյ Հռիփ սի մէ [1], և ամենայն հաւատացելոց ննջեցելոց։

Արդ, ո՛վ սուրբ ճգնազգեայ կրաւ ||(324 բ ) նաւորք և առաքելագումար դասք քահանայից, յորժամ վայելէք ի քաղցրաճաշակ, եդեմատունկ, աստուածառոյգ վտակաց աստուածային աւետարանական բանիցս, յիշեսջիք առաջի զենլոյն Քրիստոսի զստացող սորին զ Յով հան նէս ՝ ողորմութիւն գտանել յահեղ աւուրն ի մեծի ծագմանն յաներեկ ատենին, մանաւանդ զգծող սորին՝ զ Բա սիլ քահանայ, որ ի բազում աղաչանաց յանձն էառ զգծել սորին բազում աշխատութեամբ և տկար մարմնով յանխաղաղ նաւահանգիստ՝ այսր և անդր շրջելով յայրս և ի ծէրպս, զոր իմաստուն ընթերցողքդ և հմտական մտառուքդ ճանաչէք զարուեստ և զիմաստութիւն, որ ի սմա գանձեալ կայ, վասն որոյ աղաչեմ զամենեսեան՝ ընդ ստացողիս և զգրիչ յիշեսջիք ի Տէր, ողորմութիւն գտանել ի Քրիստոսէ։ Եւ || (325 ա ) նոյն ինքն հասարակաց պարգևատուն՝ ամենեցուն ողորմեսցի՝ ստացողիս և գրչին և այսմ յիշատակարանի գրողիս ի վայելողացդ. ամէն։

Արդ, գրեցաւ սա ի Լեառնս Կար միր, մերձ յանառիկ դղեակն Բարձր բերդ, ի վանքս Լի սոն կա, ընդ հովանեաւ Սուրբ Աս տուա ծած նին և Սուրբ Նշա նին, և աւարտումն սորա՝ ի յանապատս Ծիծռն բոյն եղև || ։

326 բ. Յերեսս անկեալ աղաչեմ զամենեսեան, որք պատահիք սմին, յիշեցէք ի սրբամաքուր աղաւթս ձեր զերիցս երանեալ ծերունի պատ վ ական քահանայն Յո հան նէս Գոմռձ գեր ցի, որ զաւրինակն շնորհեաց, նաև զգրող աւրինակին զ Ը ռըս տա կէս, և Տէրն փառաց ամենեցուն ձեզ և մեզ ողորմեսցի առ հասարակ ի յահեղ հրապարակին, ուր գործք թագաւորեն և սատանայ ամաւթ լինի։

Հետագայի

ա. 327 ա. Նաև զպատճառ եղեալ կազմութեան սորա զքեռ թագաւորին Հայոց Հեթ մոյ և զորդի աստուածասիրի և բարէպաշտի Կոս տան դեա թագաւորահաւրն զ Հռեփ սի մի կրաւնաւորն յիշման արժանի արասջիք, և զկամզող սորա զ Գրի գոր փակակալ և զեղբայր նորին զ Ստե փա նոս վանական քահանայք։

բ. 327 ա. Զվերըստին նորոգող սուրբ Աւետարանիս զպատուական քահանայն զ Տէր Մար տի րոսն յիշեցէք ի Քրիստոս, ո՜վ մանկունք սուրբ եկեղեցոյ և դասք լուսերամից, զի ետ նորոգել և կազմել զսուրբ Աւետարանս՝ յիշատակ հոգոյ իւրոյ և ծնաւղացն իւր՝ Չրա խին և իւր որդոյն՝ Ֆա ռա շա տին և իւր կողակցին, և մաւրն իւրոյ՝ Մա րիա մին, և եղբաւրն իւր՝ Պրա հի մին, և ամենայն արեան մերձաւորա || (327 բ ) ցն իւր՝ հընոցն և նորոցն, կենդանեաց և հանգուցելոցն, և որ յիշէ և յիշման արժան առնէ՝ յիշեալ լինի ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ իւր միւսանգամ գալըստեանն. ամէն։

Դարձեալ կրկին անգամ յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զ Տէր Մար տի րոսն և զկողակիցն իւր և ծնաւղսն իւր և լի բերանով Աստուածողորմի ասացէք, և Աստուած ձեզ ողորմեսցի. ամէն։

Եւ դարձեալ յիշեցէք ի յերկնա յ թռիչ աղաւթս ձեր զկազմող սուրբ Աւետարանիս՝ զ Կոզ լոյ սուտանուն սարկաւագս, որ տառապեալ եմ և կորեալ և յո ւ ժ կոխան եղեալ փորձողին, բայց յո ւ ս զՔրիստոս ունիմ և զՏիրամայր սուրբ Աստուածածինն։ Կազմեցօ սուրբ Աւետարանս ի թվին ՌԺԷ (1568). ամէն, ամէն։

գ. 1 ա. Ծառայ Տեառն՝ մեղսալի Տէր Մով սէս քահանայս թ [ ւ ] ոյս ՌՄՀ (1821) ամի սեպտեմբերի ԺԵ (15) եկի Մեր տին, օթէվանս մեր եղև Ամ թէ ցի Ղա զան ճի Վա րա [. ] եան պարոն Մել քո նին, զոր և խնդրեմ ի Տեառն [ է ] տացէ կ ի եանս երկարս, շէն և պայծառ պահեսցէ. ամէն։

դ. 1 ա. թուին ՌՄՀԳ (1824) փետրվարին եկի Մեր տին Ղա զան չի պարոն Մել քո նին տուն, ես՝ Սուրբ Դա նեա լայ ըսպասաւոր Մե լիք սէթ վարդապետս, և վասն իմ մեղացս քաղաքն մահսարայ եղաւ ( շրջապատվեց ), մնացի. Տէր Աստուած այց արասցէ. ամէն։

ե. 328 ա. Պատճառ գրոյս այս է, որ ես մեղապարտ Տէր Կա րա պետ եկի ի սուրբ Ե րու սա ղե մայ նւիրակութիւն ի թւին ՌՄՀԳ (1824), ես /// ։

զ. 3 ա. ( Գրչա փորձ ) Հասցէ գիրս Տիար պա քիր Հա սան փա շի խանն Չա լա պի զա տա մահտեսի խօճայ պարոն Յա կո բին ձեռն ի բարին. ամէն ( նույնը՝ 9 ա ) ։

է. 189 ա. 1867 հոկտեմբեր ամսոյ գնեցի զԱւետարանս ի Տի գրա նա կերտ, յորժամ յուղի էաք գնալ ի Սղերդ ՝ ձեռնադրելոյ հովիւ նոցա զԱ լիաս Նի կո մեա ցին ։

Ս. Դաւ թեան Սի մէօն հովիւ աւետարանական հայոց ի Բա ղէշ ։ Ես ծննդեամբ Սա սուն ցի Փընկոյի տունէն, Ձի թե նաց գիւղէն։

2
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Հ. Փ. Քրաուզ)

                                                                                                                   ԺԳ —XIII

Գրիչ Վարդերի ընդօրինակած երկաթագիր մեծադիր թղթյա այս մատյանը հնագետ ու պատմաբան, Թուրքիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժան Պոզիի մոտ տեսել և նկարագրել է Արտ. արք. Սյուրմեյանը (տե՛ս «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր հաւաքումներու», Ա, 1950, էջ 5-8)։ Ժ. Պոզին մատյանս գնել է 1936 թ. Կ. Պոլսում Ալեանաք անունով մեկից։

1971 թ. ապրիլի 30-ին Ժ. Պոզիի ձեռագրերն ու այլ հնություններ աճուրդի հանվեցին Փարիզում, որտեղ և այս ավետարանը ձեռք բերեց նյույորքաբնակ գրավաճառ Հ. Փ. Քրաուզը (16 East 46 th st., New York)։

Պրն. Հ. Քրաուզը հոժարակամ մեզ ծանոթացրեց ձեռագրին և մեր խնդրանքով տրամադրեց մանրանկարների սլայդները։

3
ՄԱՍՆ ՂՈՒԿԱՍՈՒ ԱՒԵՏԱՐԱՆԻ
(Նյու Յորք, Ժյուլյեն Հովսեփյան)

ԺԳ ԺԴ XIII XIV

Թերթ՝ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 12x9.   գրություն՝ միասյուն։ Գիր՝ բոլորգիր։ Մանրանկարչություն՝ Մկրտություն (պահպանված են Հիսուսի և Հովհաննես Մկրտչի գլուխները)։ Վիճակ՝ եզրերը պատռված, մանրանկարը գունաթափ։

Ծնթ. Այս պատառիկը 1972 թ. փետրվարի 11-ին Նյու Յորքում տողերիս գրողի միջոցով Ժ. Հովսեփյանը նվիրել է Մաշտոցի անվան Մատենադարանին (Պատառիկ N1913)։ (Տես նկար XV, 2)

4
ԱՒԵՏԱՐԱՆ
(Սան Ֆրանցիսկո,
Ջ. Մարտիկյան, N5)

Եղեգիս                                                                                                      ՉԾԵ —1306

Գրիչ և ծաղ կող՝ Սար գիս կր. ։ Ստա ցող՝ Դա նիել։ Թերթ՝ 453 ։ Ն յութ՝ թուղթ։ Մե ծու թյուն՝ 24x31, 5 ։  գրու թյուն՝ երկս յուն։ Գիր՝ բո լոր գիր։ Տող՝ 15 ։ Ման րան կար չու թյուն՝ Խո րան ( հա մա բար բա ռով՝ կա նոն Բ, Է - Ը ) ՝ 137 բ, 140 բ, Հա րու թյուն Ղա զա րու՝ 138 ա, Հա րու թյուն Քրիս տո սի՝ 351 ա, քայ քայ ված տար բեր ման րան կար նե րի մա սե րից կազմ ված մի թերթ՝ 139 բ, Ի ջե ցումն խա չից և Հով հան նես ա վե տա րա նիչ ( եր կու նկար նե րի տար բեր մա սե րը ի րար են միաց ված ) ՝ 352 բ, ինք նա տիպ լու սան ցա զար դեր, յու րա քանչ յուր ա վե տա րա նի զար դա գրե րը ար ված են տվյալ ա վե տա րա նի չի խորհր դան շա նով։ Վի ճակ՝ վատ, թա նա քա կեր։

Ծնթ. Ա վե տա րա նից պա կա սում են բազ մա թիվ թեր թեր, կազմ և պահ պա նակ ներ չու նի, թեր թա հան է։ Սքան չե լի ման րան կար նե րը վնաս ված են։

Ե. Լալայանը այս ձեռագրի մասին խոսում է իր «Նախիջևանի գավառ» ուսումնասիրության մեջ (տե՛ս «Ազգագրական հանդես», գիրք XII, 1905, էջ 171) և բերում է գրչի հիշատակարանի մի փոքրիկ հատվածը, որը և վերահրատարակված է պրոֆ. Լ. Խաչիկյանի «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններում», Երևան, 1950, էջ 42։

Այս Ա վե տա րա նը Ե. Լա լա յա նը տե սել է Վե րին Ա գու լի սի Ս. Հով հան նու Մկրտչի ե կե ղե ցում, սա կայն թյու րի մա ցա բար նշել է որ պես մա գա ղաթ յա ձե ռա գիր։ Լա լա յա նը գրում է, որ ձե ռա գի րը ա վե տա րա նիչ նե րի պատ կեր ներ ու նի, մինչ դեռ ներ կա յումս միայն Հով հան նես ա վե տա րա նի չի պատ կե րի մի մասն է պահ պան վել։

Ինչ պես տե ղե կա նում ենք ձե ռա գրի վեր ջին կցված հի շա տա կա գրու թյուն նե րից (453 ա և 459 բ ), Ա գու լի սի դեպ քե րից (1918 թ. ) հե տո այն տար վել է Թավ րիզ և վա ճառ վել։ Հա վա նա բար հենց այդ ժա մա նակ էլ Ա վե տա րա նը կազ մա հան է ար վել և մե ծար վեստ ման րան կար նե րը բար բա րո սա բար պա տա ռոտ վել են։

Ձեռագրի մի քանի էջերի վրա դրված գրաքննչական պարսկերեն կնքադրոշմը ( ت  ب. مراجعه و تفتیش شد. 1310 - թբ ) ( Թավրիզ ), ստուգվեց և քննվեց, 1310=1931 թ. ) ենթադրել է տալիս, որ 1931 թ. իրավունք է ձեռք բերվել Ավետարանը Իրանից դուրս տանելու համար։

40- ա կան թվա կան նե րին ձե ռա գի րը գտնվել է նյու յոր քաբ նակ գոր գա վա ճառ և հնա հա վաք Պա րույր յա նի մոտ, ո րից և ձեռք է բե րել Ջ. Մար տիկ յա նը։

1972 թ. հուն վա րին Սան Ֆրան ցիս կո յում տո ղե րիս գրո ղը այս ձե ռա գի րը նվեր ստա ցավ Մաշ տո ցի ան վան Մա տե նա դա րա նի հա մար (N10525) ։ ( Տես նկար XIV, 1)

Հիշատակարան. Գրչի

450 ա, Աստուածապետականին բոլոր ինքնութիւնքն ի վեր || (450 բ ) Արդ, այսմ աստուածունակ և քրիստոսազաւր սուրբ Աւետարանիս փափա ք ելի տենչմամբ ցանկացեալ աստուածասէր և ցանկալի այրս Դա նիէլ և ի թուականութեան Հայոց ՉԾԵ (1306) ետ գրել զսա և ծաղկեալ ոսկեզարդ տնաւրինականաւք ի ձեռն իմոյ մեղսաներկ և անպիտան կրաւնաւորի՝ Սարգ սի, ի մայրաքաղաքս Ե ղէ գիս, ընդ հովանեաւ երից տաղաւարացս՝ Սուրբ Կա թո ղի կէիս և Սուրբ Աս տուա ծած նիս և Սուրբ Նա խավ կա յիս, ի յաշխարհակալութեան ղան Խար պան տին, զոր ազգն Իսմաէլի սուլտան անուանեն, ի թագաւորութեան Հա [ յ ] ոց Հեթ մո [ յ ], և յիշխանութեան այսմ նահան կ ի իշխանաց իշխանի բարեպաշտ և ամենաւրհնե [ ա ] լն Բուր թէ լին և Բուղ տաին ՝ որդոց քրիստոսասէր և փառազարդ իշխանաց իշխանի Է լի կու մին ՝ որ դո [ յ ] մեծին Տար սաի ճին զոր Տէր Յիսուս յերկար ժամանակեա [ յ ] արասցէ մեզ ընդ երկայն աւուրս, ի հայրապետութեան աստուածապատիւ Տեառն Գրի գո րի Ա նա ւար զե ցո [ յ ] սուրբ և ընտրեալ քաջ հռետորի և անյաղթ սոփեստի Տէր Յո վա նէ սի Աւր պէլ արքեպիսկոպոսի, որդոյ իշխանաց իշխանի Լի պար տի, յաջորդող և աթոռակալ զկնի Տեառն Ստե փա նո սի, զոր տացէ զսա մեզ Տէր ընդ երկայն աւուրս ուղեղ վերակացութեամբ։

Արդ, բարի և աստուածասէր այր Դանիէլ ՝ որ||(451ա)դի Մանուէլի, հա[յ]եցեալ և իմացեալ, թէ այսմ կենցաղս դիւրաւ սպառելոց է և վաղիւ կորնչելոց և նկատե[ա]լ զիմանալի աշխարհն և ցանկացեալ սիրոյն Քրիստոսի, ստացաւ զսա աւգնական և բարեխաւս իւր և ծնաւղաց իւրոց, հաւր իւրոյ՝ Մանուիէլի և մաւր իւրո[ յ տիկնոջն բարի ամուսնո[ յ ] իւրոյ՝ արքատիկնա[ յ ] և ծնաւղաց իւրոց և քրիստոսատուր զաւակաց իւրոց՝ Մուսէսի, Մանուիէլի և այլոցն, և հոգևոր որդո[ յ ] ըստ աւազանին Դաւթի Թավրիժեցոյ, որ և զիս յորդորեաց յայս գործս բարի, և հարազատ եղբարց իմոց՝ Պարսամին և այլոցն։

Արդ, ես անարժան ծառայս Աստուծոյ Դանիէլս ի գուճ անկեալ աղաչեմ զձեզ՝ զկայծակնաճաշակ և զաստուածամաքուր սուրբ քահանայսդ և զայլ ամենայն հաւատացեալսդ, որք ժողովիք առ դուրս Սուրբ Կաթողիկէիս, որք ընթեռնուք և աւգտիք և որք լսէք և ի միտ առնուք, վասն սիրոյն Քրիստոսի, յիշեցէք զիս և զվերագրեալքս ի սմա, և Աստուած զձեզ յիշեսցէ յայսմ աշխարհի և ի հանդերձեալն յիւրում արքա[յ]ութեան, և դուք և մեք առ հասարակ ի միասին աւրհնեալ եղիցուք ի շնորհաց Որդոյն Աստուածոյ, զամէնն և զեղիցին ասասցեն սուրբք և հրեշտակք, որպէս և նմա փառք յաւիտեանս։

137բ. Զամէնաւրհնեալ այրն Աստուծոյ զ Դանիէլն յիշեցէք ի Քրիստոս և աստուած զձեզ յիշէ։

224բ. Յիշեցէք ի Քրիստոս զ Դանիէլն և զծնաւղս նորա։

354ա. Քրիստոս, յիշեա զ Դանիէլն և զծնողս նորա։

449բ. Մժշլբմ, լշբւ վբրծոհջ վժթժշղմ (=Սարգիս գրիչ յիշեցէք յաղաւթս)։

Թէ կարդաս՝ դպիր ես և թէ ոչ՝ մի մեղադրել, պատճառ իմաստից է։

Որ յայս սուրբ Աւետարանէս թուխթ որոշէ վասն կտրելոյ, որ որոշել լիցի և նա ի շնորհաց Հոգոյն Աստուծոյ։

450ա. (Ներքևի լուսանցքում այլ գրչով լուծված է առաջարկվող գաղտնագիրն և առաջարկված նորը).

Եղբայր սիրո, և խոհե ա մ ըստ հանճարո, ծանիր փակեալ գիրդ այս թէ՝ զՍա[ր]գ[ի]ս  գրիչ յաղ[աւթս] յիշեցէք։

Ապա թէ այլ գրես համանգամայն զորոյ որ կամիս կամ զառաջին գրերն գրէ՝ կամ զվ[երջին]։ Այս մինն յառջնէն է և մինն ի յետնէն։ Եւ զիմս կարդա. ք՛, ը՛, ք՛, ւ՛, ւ՛, է՛, պ՛, խ՛, տ՛, դ՛, ը՛, ք՛, է՛, ///։

Հետագայի

ա. 452ա. Զվերջին նորոգող այս լուսաւոր մաքրափայլ և մեծապայծառ սուրբ Աւետարանիս, բար է միտ և զսրբասէր և մեծահարուստ առն Ղամբար, որ ետ կազմել զսուրբ Աւետարանս՝ յիշատակ իւրն և իւր ծնաւղացն, հաւրն՝ Իսպահանշին և մաւրն՝ Խոնդկարին և կենակիցն իւր՝ Ուլուղանին, պահապան իւրն և իւր զաւակացն, և ետ նորոգել զսայ ի հալալ ընչից իւրոց և բըժիշկ հոգոյ իւրոյ, կցորդ, լոյս և ապաւէն առ Քրիստոս և ճար՝ ճանապարհին վերջին և բանալի՝ դրան արքայութեան և գանձ՝ յերկինս անկողոպտելի և առ Քրիստոս միջնորդ և բար է խաւս իւրն և իւր ծնաւղացն և ամենայն արեան մերձեաւորացն, ամէն։

Դարձեալ աղաչեմ յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր Զաքէոս քահանայ հանդերձ ծնաւղաւքն, ընդ նմին և զԱստուածատուրս, որ աւգնական եղէ ի կազմելն սորայ. և որ շատ և որ սակաւ աշխատանք ունին ի յայս սուրբ Աւետարանս, Աստուած միոյն հարիւրապատիկ տացէ այժմ և ի հանդերձելումն. ամէն։

Աղաչեմ զձեզ, ով սուրբ ընթեր ձ ողք, յորժամ ընթեռնուք կամ աւրինակէք, խնամքով բռնէք, զի թու խտ ն խիստ բարակ է և բազում աշխատութեամբ կազմ եղաւ, զի յոյժ հնացեալ էր և ծերացեալ այս սուրբ Աւետարանս։ Ի թվականիս ՋԽԳ (1494) կազմեցաւ։

բ. 452 բ. Եւ դարձեալ յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս, ով հարք իմ և եղբայրք, զվերջին գրող սուրբ և կենսատու, ամենափրկիչ Աւետարանիս ընթեր ծ ողք,

Զ Ստեփաննոս մեղօք լցեալ

Եվ քահանայ անուամբ կոչեալ,

Բայց ի գործոց յոյժ հեռացեալ,

Ձե վ ով միայն կեղծաւորեալ,

Ի յաշխարհէ ալեաց նմանեալ,

Բազում տեղիք շրջագայեալ,

Յետոյ եկեալ ի յայս բնակեալ,

Որ Ագուլեայ վանք կոչեցեալ,

Որ է Թօմաս սուրբ առաքեալ ։

Արդ, ի թվականութեանն Հայոց ՌՄԻ և Բ (1773) եղև նորոգումն սուրբ Աւետարանիս, որ անկեալ է ի ձեռս անօրինաց, որ և եղեն պատ ջ առ սորայ նորոգելոյն Ագուլեցի Օվանէսի որդիք՝ Մկրտիչն, Կարապետն, Զարաիայն և Յարութիւն, Աստուած իւրեանց կար և կարողութիւն տացէ, գործոց նոցին բարիաջողումն տացէ, և իւր ծնողացն և համայն ննջեցելոցն հանգիստ և արքայութիւն պարգևեսցէ, և իւրանքն որքան կենդանի են, սուրբ Աւետար[ան]իս զօրութեամբ ամենայն չարեաց և փորձանաց փրկեալ ազատեսցէ. և թէ հարցանէք սոցա՝ մականուամբն Շեխինց տղայքն։ Եւ յետ նորոգելոյն Դ (4) Ե (5) դ արի անցաւ, գրող չի գայր, որ սորա պակասն գրէր և լցուցանէր. յարկ եղև մեղաւորիս, սորա պակասն գրեցի խիստ նեղութեամբ, զրա (որովհետև) աչքս չէր տեսնիլ, ձեռքս կու դողայր. ծերութեան ժամանակիս կարողութեամբն Աստուծոյ աւարտ հասուցինք։ Ով ոք որ ընթեռնուք, գրի խոշորութեան և սղալանացն ներումն շնորհէք, քանզի կար մեր այս էր։

Արդ, աղաչեմ, զձեզ, ով ընթեր ձ ողք սուրբ Աւետարանիս, միով Հայր մերիւ յիշեցէք զվերոյգրեալ նորոգողքն, և զգրողն յիշեցէք և Աստուած ողորմի ասացէք, և դուք յիշեալ լինիք առաջի Քրիստոսի, ամէն։

Եղև նորոգումն ի հայրապետութեան սուրբ Էջմիածնի տեառն Սիմէոն կաթողիկոսի և սուրբ ուխտիս առաջնորդ Թօմաս վարդապետի. լիցի երկար կեանս. ամէն։

գ. 453ա. «Արտագրութիւն յիշատակարան»

Ի 1827 ամի Տեառն և ժամանակս խռովութեանց պատերազմի Ռուսաց և Պարսից, եկին յանկարծ հէնք բարբարոսք յաւանն մեր Ագուլիս, որ առ գետովն Երասխայ, և անողորմաբար զգրաւեցին զազգս մեր, և աւերեցին զտունս մեր, ընդ նոյն յափշտակելով և զեկեղեցին, և զսուրբ սքանչելագործ Աւետարանս զայս։ Որ և երբեմն ի գիրառէ (՞) ազատեալ է ի տոհմէն Շխիեանց։ Իսկ արդ մեք չորքիիւ եղբարքս Գէորք, Թհան, Զաքարեայ, և Յովհաննէս Մկրտչին Հ[ա]խն[ա]զարենաց Վերին Ագուլէցի, վառեալ ի սէր սուրբ հաւատոյ, և ազգի, և եկեղեցւոյ, գնայաք ի զանազան տեղիս դառն աշխատանք կրելով հարց և փորձ արարեալ և ի հրաշագործութենէ նորայ գտեալ՝ և բարբարոսաց տւեալ բազում գանձս՝ յետս դարձուցաք. և մեծաւ հանդիսի ն հանգուցաք յեկեղեցւոջ Սուրբ Յովհաննէս Մկրտչին Խեցեայձորայ թաղին։

Եւ արդ յերեսս անկեալ պաղատիմք զմաք րումից ընթերցողաց և ջերմեռանդ հանդիպողաց սուրբ ամենափրկիչ ձեռագիր կարմրակազմ Աւետարանիս և Նոր Կտակարանիս Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, յիշեսջիք ի Քրիստոս յոյսս ամենից մաքուր աղօթիւք զծնողսն մեր, զազգս, և զընտանիս և զմեզ զկենդանի յիշատակս նոցա, որպէս զի արժան աղօթիւք ձերովք և բարի մաղթանօքն հաշտեսցի ընդ նոսա և ընդ մեզ ամենազօր անաչառ դատաւորն ի միւս անգամ գալստեան իւրում, յիշեսցէ և զամենայն հաւատացեալս յարքայութեանն ե[ր]կնից պարգևելով մեզ զխոստացեալ պարգևս մխիթարական ձայնիւ և երանական և կենդանի մնացելոյս օրհնեսցէ զերկրաւոր զկեանս՝ պահելով ի խաղաղութեան, և յիշողք ը յիշեալ լիջիք առաջի Քրիստոսի Աստուածոյ մերոյ ի հանդերձեալ աշխարհի. ամէն։ Ի 1848 ամի, ի 25 հոկտեմբերի ամսւայ։

Ոչնչանալու ենթակայ սոյն յիշատակարանը արտագրւեց [2] ի 1931 թ. մայիս 2-ին ի Թաւրիզ (Պարսկաստան)։

453բ. 1918 թւի Աքուլիսի կոտորածից թալանին Աքուլիսն էր և բերում են  ծախում Պարսկաստան՝ Թաւրիզում և Խոյում ։

1921 թւ. Թաւրիզ. Գարսէվան Սողոմոնեան, տարագիր Ծաղկածորցի ։ ( Նույն էջի վրա դրոշմաթուղթ ). « Made in Persia, Աւետարան, N21»։

5
ԱՒԵՏԱՐԱՆ
(Վաշինգտոն, Կոնգրեսի գրադարան, Arm. MS N4)

Երուսաղեմ

ՉՀ—1321

Գրիչ՝ Ներսես աբեղա։ Թերթ՝ 562 էջ։ Նյութ՝ թուղթ։ Մե ծու թյուն՝ 12, 5x14։  գրու թյուն՝ երկսյուն։ Տող՝ 21 ։ Ման րան կար չու թյուն՝ Կիսախորան՝ յուրաքանչյուր Ավետերանի սկզբում։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր։ Գույներ՝ սև, երբեմն կարմրադեղով։ Կազմ՝ դրոշմազարդ կաշեպատ տախտակ, աստառը՝ մետաքսե գործվածք։ Պահ պա նակ՝ վերջում երկու թերթ թղթե ձեռագրից (ԺԳ-ԺԴ դարեր)։ Վի ճակ՝ բավարար, միայն կազմի վերևի աջ անկյունը ջարդված, կաշին պատռված։

Ծնթ. Ձեռագիրը թերթակալված չէ. էջաքանակը՝ ըստ գրադարանի քարտի։ Մատթեոսի Ավետարանի սկզբնաէջի վրա՝ կնքադրոշմ «7260»։

Ձեռագրին կցված անգլերեն չորս էջանոց մի նամակում, գրված 1891 թ. հուլիսի 22-ին Քլիֆոն Սփրինգսից (Նյու Յորք), հասցեագրված դր. Հ. Ֆոսթերին, նամակագիր Մերի Փ. Ռայթը հայտնում է, որ ինքը քննել է միս Բուշի կողմից Հ. Ֆոսթերին նվիրված ձեռագիրը, և տեղեկություններ է տալիս գրչի, ժամանակի և բովանդակության մասին։ Նամակագիրը ըստ երևույթին, ծանոթ չի եղել հայկական տոմարին, ուստի և ժամանակի համար նշում է ոչ ուշ քան 14-րդ դար, մինչդեռ հիշատակարանում պարզ գրված է հայոց ՉՀ թվականը (1321)։

Հիշատակարան. Գրչի

Փառք… Գրեցաւ լուսապայծառ և սուրբ Աւետարանս այս ձեռամբ մեղապարտ գծողի Ներսէսի սուտանուն աբեղայի, ի սուրբ քաղաքս Երուսաղէմի. ընդ հովանեաւ սուրբ տնաւրինականաց Քրիստոսի աստուծոյ մերոյ փրկչի և Սուրբ Հրեշտակապետացս Միքայէլի և Գաբրիէլի և Ռափայ[ել]ի, ի թագաւորութեանն հայոց Լևոնի, որդոյ Աւշին թագաւորի, և ի հայրապետութեան Տեառն Կոստանդի, որ կոչի Դրազ[ա]րկցի, ի յաթոռակալութեանս Երուսաղէմի Տէր Վարդ[ա]նի ։

Արդ, աղաչեմ զամենեսեան, որ հանդիպիք ի սմա ընթերցման բանի և սղալի՝ նա դուք ուղղեցէք սիրով և մի եպերելի, զի ի վշտալից ժամս գրեցի, յորժամ անաւրէն ազգն Մահմետի յարեան ի վերա երկրին Կիլիկէի և աւար արարին և բազումք գերի վարեցին և զսուրբ եկեղեցիսն վերուստ ի վայր տապալեցին, որ Էջմիածին անուն կոչի, և զայլսն։

Դարձեալ աղաչեմ անմեղադիր լինել խոշորութեան, զի կար մեր այս էր, այլ զի ցանկայի սուրբ Աւետարան և վասն չունևորութեան համարձակեցայ գրել զսուրբ Աւետարանս ի վայելումն ինձ և յիշատակ հոգւոյ իմոյ և ծնողաց իմոց՝ Աւտարշահի և Շնոհֆորի և մեծ մայրկան իմոյ՝ Մէնտիկնայ և քեռեկանն իմոյ՝ Յովանիսի, որ Կրակցի կոչի և մաւրաքաւր որդոյն իմոյ՝ Կոստանդին աբեղայի։

Գրեցաւ ի յնտիր աւրինակէ, որ Չորկցի կոչի, ի թուաբերութեանս Հայոց ՉՀ (1321), ի փառս Քրիստոսի Աստուծոյ մերոյ…

Հետագայի

ա. (Մատթեոսի Ավետարանի սկզբնաթերթի վրա) Խաչատուր Հ. Մինասեան Հողեցի ։

բ. (Ղուկասի Ավետարանի վերջում) Ես ||| ոս երէցս գնեցի զԱւետարանս ի Կիրակոս երիցոյն Կ (60) տայիրի՝ ինձ յիշատակ և ծնո խ ղացն իմոց։

6
ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ
(Նյու Յորք, Տիրան արքեպս. Ներ
ս ոյան)

Ակներ

ՉՀԸ—1329

Գրիչ, ծաղ կող, կազ մող՝ Կարապետ։ Թերթ՝ 210։ Ն յութ՝ մագաղաթ։ Մե ծու թյուն՝ 10x7,   գրու թյուն՝ միասյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 16։ Ման րան կար չու թյուն՝ Ճակատազարդ՝ , 45ա, 61բ, 93ա, 158բ, 172ա, 191ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր և հանգուցագիր։ Կազմ՝ դրոշմազարդ կաշեպատ տախտակ, աստառը՝ խաչազարդ գործվածք. խաչերի թևերին՝ ՏՐ ԱԾ ՅՍ ՔՍ։ Վի ճակ՝ բավարար. վերջին թերթերը ջուր տեսած, մասամբ սևացած և որոշ տեղեր անընթեռնլի։

Ծնթ. Ձեռագիրս 1972 թ. հունվարի 21-ին Նյու Յորքում տողերիս գրողի միջոցով գեր. Տ. արքեպս. Ներսոյանը նվիրեց Մաշտոցի անվան Մատենադարանին (N10523)։

Հիշատակարան. Գրչի

209ա. Փառք… գրե||(209բ)ցաւ եղանակ[աւոր տառս, որ կոչի] Մանրուսումն թվին ՉՀԸ] /// Յակոբայ, թագաւորութեանս Լև]ոնի, ի հրեշտակաբնակ վանաւրէից, որ կոչի Ակներ, [ձեռամբ] կրկնամեռ անձ[ի]ն Կարա[պետի] [3] ։

Արդ, որք պատա[հիք] /// կամ աւրինակաւ, յի[շեց]էք ի [մեղսա]քաւիչ աղաւթս ձեր զեղկելի գրողին, այլ և զծաղկաւղ և զկազմաւղ սորա զ Կ[արապետ] և ծնաւղսն մեր, զի խիստ ի կարիս ենք, և Տէրն հասարակաց ձեզ յիշ[ո]ղացդ և մեզ յիշելոցս ողորմեսցի յիւր կրկնակի գալստեան, և նմա փառք։ Գրեցաւ տետրակս յաւրինակէ Գրիգորի, որ մական /// || (210ա) [հոգոյ] իմոյ և ծն[ողացն իմոց] ///  Մանկտաւ[ագ] ///  Մամխաթունին ///  եացն ի Քրիստոս և ամենայն ազգ[ականաց] իմոյ։ [Աղա]չեմ զամենեսեան [որք հան]դիպիք [սմա]յ, յիշեսջիք ի մաքր[ափա]յլ յաղաւթս ձեր ի Քրիստոս զմեզ. ինքն, որ առատն է ի տուրս բարեաց, մեզ և ձեզ ողորմեսցի յաւուրն մեծ և ահեղ դատաստանին, և նմա փառք յաւիտեանս. ամեն։

171բ. Զգրողիկս յիշեա Տէր-ողորմեայիւ։

Հետագայի

ա. 210ա. Արդ գնեցի սայ յԵրուսաղէմ ի թվին Հայոց ՊԺ (1361) ամի /// և այժմ է թվիս ՊԻԳ (1374) ամին, և Քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս. ամեն։

բ. 210բ. Նուաստ ծառայ Յիսուսի Քրիստոսի, որ գնեցի զգիրքս տետրակս ի վայելումն անձին իմոյ թվին ՊՃՀԶ (1427)։ Ո՜վ սուրբ դասք լոյս երամից սրբոյ եկեղեցոյ մանկունք, յիշեցէք ի սուրբ յաղաւթս ձեր զմ ու րքուր իմ զՄարգարիտն, որ զգիրքս գնեց։ Դարձեալ աղաչեմ թողութիւն խնդրէք ծնողաց իւրոց Մամխաթունին և հաւր նորա Մկրտչին և զաւակի նորա Մարեմթագին և զ Խերխաթունին. թողութիւն խն[դրեցէք] ///։

7
ՄԱՆՐՈՒՍՄՈՒՆՔ
(Ֆրեզնո, Միքայել Փափազյան)

Դ րազարկ

ՉՀԶ—1327

Գրիչ՝ Ստեփանոս։  Ստա ցող ՝ Վասիլ սարկավագ։ Թերթ՝ 243։ Ն յութ՝ մագաղաթ (թուղթ՝ 155, 157-161, 163, 243)։ Մե ծու թյուն՝ 9x12,   գրու թյուն՝ միասյուն։ Գիր ՝ բոլորգիր։ Տող ՝ 16։ Ման րան կար չու թյուն՝ Ճակատազարդ՝ 27բ, 55բ, 76բ, 116ա, 180ա, 196ա, 212բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր և հանգուցագիր։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ։ Պահ պա նակ՝ սկզբում 2 թերթ թուղթ (ԺԷ դ., բոլորգիր, միասյուն, մասն քարոզի)։ Վի ճակ՝ բավարար, կազմի Բ փեղկի տախտակը կոտրված։

Ծնթ. Ձեռագիրս 1972 թ. հունվարին Ֆրեզնոյում տողերիս գրողի միջոցով պրն. Միքայել Փափազյանը նվիրեց Մաշտոցի անվան Մատենադարանին (N10524)։

Հիշատակարան. Գրչի

76ա. Զմեղաւք դատապարտեալ ծառայս Աստուծոյ զՍտեփանոս յԵրկ[այն] յիշեցէք աղաւթիւք՝ ի մեղաց թողութիւն։

212ա. Զստացաւղ մատենիս՝ զպատուական սարկաւագ Վասիլ և զմեղաւոր հողս՝ Ստեփանոս յԵրկ[այն] յիշեսջիք ի մեղաց թողութիւն։

236ա. Փառք… Ի թուականին Հայոց ի ՉՀԶ (1327) գրեցաւ եղանակ[աւ]որ տառս ի սուրբ և հռչակաւոր ուխտս Դրազարկ ձեռամբ մեղսաթաւալ || (236բ) և անարհեստ, սուտանուն գրչկայ Ստեփանոս յԵրկա[յն] ի թագաւորութեան Լևոնի դեռաբոյս պատանեկին, զոր Տէր Աստուած ընդ երկայն աւուրս պահեսցէ, և ի հայրապետութեան Տէր Յակոբայ, ի խնդրոյ աստուածազարդ և սրբասէր եպիսկոպոս Տէր Վարդանայ և քուէրորդւոյն իւրոյ՝ պատուական սարկավագ Վասլին ։

Արդ, աղաչեմ զամենեսեան, որք հանդի[ պի սմա ուսմամբ կամ աւրինակ դնելով, յիշեսջիք աղաւ||(237)թիւք մեղաց թողութիւն զյառաջասացեալ սրբասէր եպիսկոպոս Տէր Վարդան և զՎասիլ սարկաւագ և զծնողս նոցին, նաև զմեղաւոր հողս Ստեփանոս և ծնողսն մեր, և որք յիշէքդ զմեզ սրտի մըտաւք՝ յիշեալ լիջիք և դուք ի նոյն ողորմած Տէրն, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

Աղաչեմ չլինել մեղադիր խոշորութեան և սխալանաց, զի կար մեր այս էր։ Բայց գրեցաւ ի ստոյգ և յընտիր աւրինակաց, որպէս ահա յայտնի է ստոյգ գիտողաց։

Հետագայի

ա. 243ա. թ]ուաբերութիւնս Հայոց ՋՁԱ (1532) վասն քարոզութեան և ողորմութեան աշխարհիս, դարձեալ նոյեմբերի ԺԳ (13) ելաք և ճանապարհ արարաք բարի երթալու Երուսաղեմէ, և մեք բազկատարած և հառաջմամ[բ] սրտիւ հանապազ տալով զաստուածային աւրհնութիւն իմ հոգևոր եղբաւրն Տէր Յովանէս աւագ քահանային. ամէն։

բ. 161ա (ԺԹ դ., շեղագիր)

Ձեռքս գըն[այ]՝ դառնայ ի հող,

Գիրըս մընայ՝ յիշատակող։

Կափիրացի Մ. Յովանէսի հընագէտն է զայս գրող,

Ոտից կոխան ձերց ի հող։

Հայ[ր] մեր որ։

Ծնթ. Կից՝ ձեռագրիս համառոտ նկարագրությունը (կատարված Գ. Հովսեփյանի կողմից) և Ներսես Ակինյանի հետևյալ արժեքավոր նամակը՝ հասցեագրված վերջին ստացող Միքայել Փափազյանին.

Վիեննա, 19 յունիս 1934

Մեծապատիւ

պր. Մ. Փափազեան

Հաճութեամբ կարդացի Ձեր պատուական գրութիւնը, որ կը հաղորդէր ինձ նորութիւն ձեռագրական աշխարհէ։

Ձեռագրիդ բովանդակութիւնն է Մանրուսմունք, կոչուած նաև Խազտետր և Խազգիրք։ Կը պարունակէ մեսեդիներ և կցուրդներ, որոնք կ՚երգեցուին (նաև այսօր) գիշերային, առաւօտեան, ճաշու և երեկոյեան ժամերգութեան ժամանակ։ Պետք է նկատել «Մանրուսմունքն» տեսակ մը դասագիրք կամ առաջնորդ, որ նպատակ ունի երաժշտասէրներուն ուղղութիւն ցոյց տալ յիշեալ հատուածներն որոնք սովորաբար solo կ՚երգեցուէին ի բերան ուսանելու։ Մանրուսմունքներ երևան կու գան ձեռագիրներու մեջ սկսեալ ԺԳ դարու վերջերէն։ Ինձի ծանօթ են օրինակներ 1312-էն (գրուած ի Սիս Գրիգոր քահանայէն), 1325-էն (գրուած ի վանս Գալու Գրիգոր Չորուկի օրինակէն), 1352-էն, 1353-էն, 1365-էն, 1373-էն ևն։ Ձեր օրինակին գրիչն Ստեփանոս Երկայն ծանօթ է ուրիշ ձեռագիրներէ ալ։ Զարմանքով նկատեցի, որ Ձեր օրինակի վրայէն ծագած է Գաղատիոյ Չարխափան վանքի թ. 8 Մանրուսմունքը, գրուած հաւանօրէն ԺԴ դարուն, ուր պահուած են նաև յիշատակարանները ամբողջութեամբ բառ առ բառ (ըստ Աղան վ. Համամճեանի ցուցակագրութեան. անտիպ)։ Դրազարկի մէջ գրուած ձեռագիրներու շարքին կը գրաւէ Ձեր օրինակը յետնագոյն տեղին, գոնէ շատ ծանօթ չեն 1327-էն յետոյ այս վանքին մէջ գրուած ձեռագիրներ։

Կը յուսամ թէ տողերս պիտի գոհացնեն Ձեր հարցասիրութիւնը։

Կը շնորհաւորեմ զՁեզ, որ ունիք այսպիսի պատուական Ձեռագիր մը և կը մաղթեմ, որ իբրև մնացորդ նախնեաց պահպանէք խնամով, մինչև որ հասնի մեծ Մատենադարան մը, ուր գտնէր պատուաւոր տեղ մը ի վայելս գիտութեան, յատկապէս երաժշտագէտներու։

Ես չափազանց շնորհակալ եմ Ձեր ազնուութեան, որ բարի եղաք ծանոթացնել ինձ ձեռագիրս. իցի՜ւ հետևէին Ձեր բարի օրինակին ոչ միայն ուրիշ նման հնութեան սեպհականատէրներ, այլ և մեծ հաւաքածոյքներու տէրեր… որոնք կը սիրեն միայն ամրածածուկ պահել նախնեաց մնացորդները, իրենք չեն օգտուիր և թոյլ ալ չեն տար այլոց օգտուելու։ Փորձառութիւնս յայսմ մեծ է դժբախտաբար։

Երախտագէտ զգածումներով և յարգանքներով.

Հ. Ն. Ակինեան

8
ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ
(Սան Ֆրանցիսկո,
Ջ. Մարտիկյան, N2)

Քեմճակի վանք (Ղրիմ)                                                                               ՊԻԲ—1373

Գրիչ և ծաղ կող՝ Քրիստոսատուր։ Ստա ցող ՝ Մաղաքիա։ Էջ՝ 301։  գրու թյուն՝ երկսյուն։ Գիր ՝ բոլորգիր։ Տող՝ 21։ Ման րան կար չու թյուն՝ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Կազմ՝ դրոշմազարդ կաշի։ Վի ճակ՝ բավարար։

Ծնթ. Ձեռագրի 1 և 300 էջերի վրա դրված է գրաքննչական պարսկերեն կնքադրոշմ (տե՛ս N4 ձեռագրի ծանոթ.

40-ական թվականներին ձեռագիրը գտնվել է նյույորքաբնակ գորգավաճառ և հնահավաք Պարույրյանի մոտ, որից և ձեռք են բերել Մարտիկյանները։

Հավանաբար այս մատյանը պատկանում է 1918 թ. Ագուլիսից թալանված և հետագայում Թավրիզում վաճառված ձեռագրերի խմբին (հմմտ. N4)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Էջ 1-227. Մատեան Ողբերգութեան Գրիգորի Նարեկացւոյ. բան Ա-ՂԶ։

Էջ 277-278. Յիշատակ մատենիս գրութեան։

Էջ 278-299. Վարք սրբոյ առնն Աստուծոյ Գրիգորի Նարեկացւոյ։

Հիշատակարան. Գրչի

Էջ 299. Փառք…|| (էջ 300)… Արդ, եղև զրաւ գրչութեանս ըստ հոլովման շրջագայութեան ամաց թվակի ազ գ անազեան ազին աբեթական տումարի երկեակ քառից հարիւրոց և տասանց վեցից և թուոց վեցից (1373), յաշխարհս հոնաց, որ կոչի Ղրիմ, ի հայրապետութեան Գրիգորի և մերոյ արքեպիսկոպոսին Տէր Կիւրեղին. ձեռամբ թարմատար և փցուն գրչի Քրիստոսատուր պիտականուն կրաւնաւորի, ընդ հովանեաւ հռչակաւոր երկնահանգէտ և սուրբ ուխտիս, որ կոչի Քեմճակի վանք, յանուն կենսակի ս մաւրն լուսոյ Սուրբ Աստուածածնին և առ հանգտսարան երջանիկ և սուրբ հաւրն մերոյ խաչաչարչար խոտաճարակ մեծ ճգնաւորին Քրիստոսի և ի տիեզերալոյս Աւետիք վարդապետին՝ յոյժ վայելուչ զուարթատեսիլ և տրտմահալած լեառնային և դաշտային ծովահայեաց։

Արդ, այսմ հոգէպատում սուրբ կտակիս և աստուածաբանեալ սուրբ մատ||(էջ 301)ենի՝ հոգէնորոգ և արտաւսրածին, այսահալած և բուժիչ ցաւոց, լուսաւորիչ հոգւոց և փարատիչ խաւարային խորհրդոց, խորտակիչ ամբարտաւանութեանց և վարժիչ նուաստախոհութեանց, ցանկացաւղ եղեալ սրբասնեալ և կուսակրաւն քահանայն Մաղաքիա (քերված և գրված «Յոհան» ) և ստացաւ զսա արդեանց իւրոց՝ ի վայելումն անձին իւրոյ և հրահանգ և վարժիչ հոգւոյն և մտաց և ի յիշատակ ծնաւղաց իւրոց (բաց թողնված տողեր են եղել, որտեղ գրված է հետագայի հիշատակարան)։

Որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր Մաղաքիա (քերված և գրված «զՅոհան» ) աբեղան՝ զստացաւղ գրոցս և զծնաւղսն իւր և զամենայն արեան մերձաւորսն, և զիս զանպիտան գծողակս զՔրիս[տոսա]տուր աբեղայն և զիմսն ամենայն։ Յիշեսջիք և զշնորհաւղ աւրինակիս զՍարգիս կրաւնաւոր՝ սպասաւոր Սուրբ Նշանին (մեկ ու կես տող բաց) և դուք յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս. ամէն։

էջ 3. Զնուաստ հողս զՔրիստոսատուր կրաւնաւոր և ստացաւղն զՄաղաքիա (քերված) կրաւնաւոր յիշեսջիք աղաւթիւք առ Քրիստոս։

էջ 71. (Էջի ներքևի լուսանցքում) Զշեշտերն յաղագս եղանակի եդի, որ ոտնաչափն ուղորդ գայ և ի գոյնն, զի լալիք է։

Էջ 122. Զանարժան գ ձ ողս աղաչեմ յիշել ի Տէր։

Էջ 192. Ո՜վ սուրբք Աստուծոյ, որք աղաւթէք լուսաիղձ մատենի, զողորմելիս և զանարժան[ս] Քրիստոսատուր կրաւնաւորս և ստացաւղ սուրբ կտակիս Մաղաքիա կրօնօորն յիշե[սջիք] ի Քրիստոս։

Հետագայի

ա. էջ 299. Արդ, ես խօջայ Փիրումս ստացայ զսուրբ գիրքս, որ կոչի Նարեկ ի հալալ արդեանց իմոց առ ի վայելումն որդւոյն իմոյ Տէր Յոհանին և յիշատակ ի դուռն Թումայի սուրբ առեքելոյն ։ Մի՛ ոք իշխեսցէ հանել և կամ վաճառել զսա ի դրանէ սորին։ Եւ որք յանդգնին՝ զբաժակն Յուդայի արբցեն։

Էջ 301. …Խոջա Փիրումին և Մարիամին և եղբարց իմոց՝ Հախնազարին, Հայրապետին, Թէոդորոսին, Անդրէասին, Ստեփաննոսին, Մկրտչին և ամենայն ընտանեաց իմոց։

Եւ յորժամ ստացայ զսա, էր թուական Հայոց ՌՃԻ (1671),

բ. էջ 146. (Վերի լուսանցքում) Յ այոց թվին ՌՄԽԸ (1799). ԼԻԺԵՍ (ծածկագի՞ր)։

9
ԱՒԵՏԱՐԱՆ
(Սան Ֆրանցիսկո,
Ջ. Մարտիկյան, N 1 )

                                                                                                      ԺԴ ԺԵ XIV XV

Թերթ՝ 281։ Նյութ՝ մագաղաթ (թուղթ՝ 83-90, հետագայի հավելում)։ Մեծություն՝ 12, 5x17,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Մանրանկարչություն՝ Խորան՝ 7 (թուղթ Եվսեբի՝ , , Համաբարբառ կանոններ՝ , , , , , , 10ա)։ Մատթեոս՝ 14բ, Ղուկաս՝ 139բ, Հովհաննես՝ 219բ, երկգույն (կարմիր և կապույտ)։ Կիսախորան՝ 15ա, 140ա, 220ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Կազմ՝ արծաթապատ տախտակ, վրան խաչելություն, Բ փեղկի վրա մի քանի գունավոր քարեր, աստառը՝ շերտավոր գործվածք։ Վիճակ՝ բավարար։

Հիշատակարան` Հետագայի

ա. Կազմի վրա, խաչելության ներքևում ՝ Յիշ[ա]տ[ա]կ է ոսկերիչ Յարութիւն, ՌՄԾԳ (1804)։

բ. 14ա. Աստուած լուսաւոր[ի] Հօռօմի հոգին մէ զօլաթեմ Ավետարանիս գին տ վ եց։ Աստուած լուսաւորէ Ղիմաթի հո[գին]…

գ. 90բ. 1918 թ. մարտի 7-ին մենք փախանք։

դ. 139ա. Յիշատակ է սուրբ Ավետարանս Յովհաննէս և իւր եղբայր Համբարձումին, և իր զաւակ Գէորգը յաշխարհ եկաւ 1892 թուին։ Աստուած իւրայն յարևշատութիւն տացէ և խաղաղ կօնօք պահեսցէ. ամէն։

149ա. (Նույն ձեռքով) իս Գէորգը Յովսէփենց մնաց անկատար։

289բ. Վա՜յ քեզ, Մինաս, Ռ (1000) բերան։

10
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Արսեն և Արմանդ Փուշմաններ, N2)

                                                                                                                    ՊՀ—1421

Գրիչ՝ Բարսեղ։ Ստացող՝ Նորշա։ Թերթ՝ 237։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 16, 5x23,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 18։ Մանրանկարչություն՝ բոլորէջյան առյուծ՝ 69ա, Մարկոս՝ 69բ, Ղուկաս՝ 112բ։ Կնոջ նկար՝ 236ա, Բարսեղ գրչի պատկերը՝ 236բ (մակագրված. «Սուրբ Ստեփաննոս, բարեխաւս առ Աստուած վասն անարժան Բարսեղի, զի տաց զմեղացն թողութիւն»)։ Լուսանցազարդ՝ բուսական։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ։ Պահպանակ՝ մագաղաթ, 1 թերթ սկզբում, 2 թերթ վերջում՝ Ժ-ԺԱ դդ. ։ Վիճակ՝ բավարար. վերջին թերթերը մաշված։ Նախկինում վերանորոգված և թերին լրացված։

Հիշատակարան. Գրչի

235բ. Փառք… Շնորհիւն Աստուծոյ սկսայ և ողորմութեամբ նորին կատարեցի զսուրբ Աւետարանս Ժ (10) ամով և անս վ աղ ձեռամբ իմով՝ Բարսեղի տրուպ և անպիտան գրչի, մեղաւոր անձամբ։ Արդ, աղաչեմ զամենեսեան՝ սխալանաց անմեղադիր լինել, վասն զի տառապանաւք և հեծութեամբ գրչի ի ստոյգ աւրինակէ՝ զցանն և զայլ խորհուրդն ի յայլուստ բերելով։

Արդ, աղաչեմ զամենեսեան զընթերցողսդ, որ ընթեռնոյք և լուսաւորիք կամ որք աւրինակէք գրչութեամբ, ինձ և ծնողաց իմոց՝ Կոստանդին և Մամաքանին, ևս նոցա մաւրն՝ Ծաղկոցայ, և եղբարց իմ՝ Աբրիհամա և Կարապետին և Դեղին և քվեր՝ Մատրոտին, և Հայրապետին և Երնեկին, և ծրողիս՝ Բարսեղիս և ամուսնոյ իմոյ։ Ով հայ[ր]ք իմք, թողութիւն խնդրէք յԱստուծոյ, և նա կարող է ողորմութիւն շնորհել մինչև ձեզ. ամ ե ն, ամէն, ամ ե ն և ամենայն թամ||… (շար. էջերը թափված)։

Ստացողի

237ա. Փառք… որ հասոյց զմեզ ի վերջ տառիս և աստուածաբան սուրբ Աւետարանիս։ Արդ, աղաչեմք զամենեսեանքդ, որք հանդիպիք այսմ բուրաստանիս կամ տեսնելով և կարդալով, կամ աւրինակելով, կամ /// ով և ի սքանչելացն Քրիստոսի բժշկութիւն և ի հիւանդս և ախտաժետս ցուցանելով, յիշեսցջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զստացողս սորա զհայր Նորշա և զանդրանիկ զորդին իւր՝ զՋվանն, զսիրեցեալ յԱստուծոյ և յամենայն միահամուռ եկեղեցոյ ուխտէս և հասարակ ժողովրդոցս՝ մեծամեծաց մինչև զփոքունս, և զմեծ եղբայր իւր՝ զԱշխիբէկ, և զհոգևոր մայր մեր՝ զԴունիայ և զսրբասէր դուստրն քոյրն մեր զ Գուլմէլիք և զթոռնե[րն]՝ Աստուածատուր, Խաչատուր, Թամսեր /// Վախախ, Աթամէլիք, որ են կենդա[նի՝] օրհնէ և զհանգուցելոցն՝ ողորմի /// Ամիրշայ, Սիրանչաւ, Ոսկի, Հռիփ[սիմէ]. ըստացաւ և ետ կազմել ի հալալ [ընչից] ի յիշատակ իւրեանց հոգոյն և նա /// յիշող յիշեալ լի չ իք ի միւս անգամ. ամէն։ Թվին ՊՀ (1421)։

Հետագայի

ա. 236ա. Աստուած վկա, ես Յովհաննէս անպիտան աբեղէս գրեցի։ Փառք… ես Սմեւոնս, ես Աղաջանս, ես Վրդանեսս, ես Մարիամս տվինք մեր հայրենիք վերի ամբարն չափարովն վախմ ի դուռն Սուրբ Յովաննէս Մկրտչին յիշատակ ծնաւղաց մերոց, հաւրն մերոյ՝ Փանոսին, Աղայջանին մայրն մեր՝ Թոխինարին, Հասուլին և եղբարց մերոց՝ Մելիքին, հանգուցեալ առ Քրիստոս Եղիլին, Եբրիանոսին, Միրզաջանին և քվերն մեր հանգուցեալ առ Քրիստոս՝ Չինարին. և հարսն մեր հանգուցեալ առ Քրիստոս՝ Գուլջհանին, վկայութեամբ Գրիգոր վարդապետին Ցաղնեցի ։ Ես Ամիրղուլի որդի տանուտէր Հայրապետս վկայ, ես Ասլանի որդի Սարգիսս վկայ, ես Ամիրի որդի Փիրղալամս վկայ։ Ով հակառակ լինի այ[ս] վախմի… (անընթեռնելի երկու տող)։

բ. 237բ. Այլ մերձեալ աղաչեմք յիշատակել յաղօթս զհայր վանացն զմահտեսեալն Սուրբ Ստեփանոսին, զհայր Մարգարէն և զանդրանիկ զաւակ երիտասարդն իւր զՍտեփանոս, զդեռաբուսիկ ծաղիկն և զեղկելի կազմող՝ զՊօղոս Ցաղեցի, զաւելածուս սուրբ Շուշանիս, և յիշողք՝ յիշեալ լիջիք ի միւս անգամ գալուստն. ամէն։

գ. 237բ. Ես մահդասի Պօղոս իմ սրտիւ յաւժարութեամբ ԻՌ (20. 000) դահեկան տվի դուռն սուրբ Յովանէս Մկրտչին վահմու, որ բանացընի, դ արենն Ռ (1000) դահեկան տայ եկեղեցուն լուսագին։ Որ որ այլևս ///։

11
ԱՒԵՏԱՐԱՆ
(Վաշինգտոն, Բաբկեն եպս. Վարժապետյան)

Սանահին                                                                                                     ՊՂ—1441

Գրիչ և ստացող՝ Տերունական։ Ծաղկող՝ Հովհաննես։ Թերթ՝ 302 (604 էջ)։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 14x17։  գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 19։ Մանրանկարչություն՝ Համբարձում՝ էջ 465։ Մատթեոս՝ էջ 4, Ղուկաս՝ էջ 286։ Կիսախորան՝ էջ 5, 175, 287։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ։ Վիճակ՝ բավարար. պակասում են Մարկոս և Հովհաննես ավետարանիչների և տերունական նկարները։

Հիշատակարան. Գրչի

Էջ 599. Փառք… || (էջ 600)… Արդ, ես Տերունական աբեղայս, յետինս ի կարգաւորաց, յիշեցի զբան մարգարէին, որ ասէ. Երանի որ ունիցի զաւակ ի Սիոն կամ ընդանի յԵրուսաղեմ։ Ընդ որս և ես մեծ յուսով և սուրբ սիրով գրեցի զԱւետարանս. զի թէպէտ չէի լաւագոյն, հմուտ այսմ արհեստի, այլ սէր կատարեալ ի բաց մերժէ զերկիւղն, ապաւինեցա յամենակարողն Աստուած, Բանն Հաւր և շնորհաւք Սուրբ Հոգոյն կատարեցի և ետու ծաղկել Յոհանէս վարդապետի տիրական պատկե||(էջ 601)րաւք, բոլոր տնաւրինականօք, փառաւոր աւետարանչօք և գեղեցկատեսիլ խորանօք և դիւրահաեաց ծաղկաւք և գոյներան կ գեղօք, ծերացեալ աչաւք յաշխատեալ և նեղացեալ յոլով և կատարեալ կարողութեամբն Աստուծոյ։ Նոյն և ես՝ Տերունական, ծերացեալ և նեխեալ անձամ[բ], յետինս աշակերտաց նորա, որով վըստահացոյց զիս ի շուք պատկերաց, կատարեցաւ շնորհաւք Սուրբ Հոգոյն դառն և դժնեա ժամանակիս, որով էառ զՇամշուլտա Ջահանշա ամիրզեն, գերեաց և կոտորեաց ի թվին ՊՂ (1441) ի յերկնայանգետ և գերահռ[չակ] սուրբ ուխտս Սանահին, առ դռան մաւր լուսոյ Աստուածածնիս, կամա ց կութեամբ եղբարցս Ներսէս փիլիսոփաի և այլ միաբանիցս։

Արդ, ես Տէրունականս, հողս և մոխիրս, ստացայ զսուրբ օ ետարանս յիշատակ ինձ՝ հոգոյ [ի]մոյ և ծնողաց իմոց, հօր իմոյ՝ Ետիլին և մօր իմոյ՝ || (էջ 602) Թամթա խաթունին, եղբարց իմոց և քերց և ամենայն յարեան մերձ օ որաց, որք ի Քրիստոս են հանգուցեալ։ Վասն որոյ յերեսանկեալ աղաչեմ զհամայգումար դասքդ քահանայից, որք օգտիք ի սմանէ և լուսաւորիք սով օ, յիշեցէք ի Քրիստոս՝ զիս զբազմամեղս զՏէրունական, որ ստացա զսա յիշատակ ինձ վայելումն, զի մեծ յուսով ստացա և սիրովն Քրիստոսի գրեցաւ և ծաղկեցաւ [յ]ոյժ տաժանմամբ, այլ և բարերարն Աստուած տացէ զիւր առատ ողորմութիւնն մեզ և ձեզ։

Դարձեալ յերես անկեալ աղաչեմ զհա[ն]դիպողքդ աստուածախաւս բուրաստանիս, զի սահման է զգալի աչացս՝ նաել ի գեղեցիկ իր. լուսաւորի միտքն և իմաստանա, քաղցրանա կամքն և ուրախանայ, ապա ախորժի ամենայն զգայ ||(էջ 603)արանքն և տայ ի լեզուն զշահարար սերմն և լսելիս բազմաց և բերէ զպտուղ անուշ և արդիւնարար, այսինքն զբարի յիշումն և զԱստուածողորմայն ի խորոց սրտէ։

Արդ, որք նաիք ի ծաղկազարդ և հոգելից դրախտս, յիշեսջիք առ հասարակ զգրեալքս ի սմա ի սուրբ աղաւթս ձեր, և ձեզ յիշողացդ և մեզ յիշելոցս ողորմի Քրիստոս Աստուած, և նմա փառք յաւիտեանս, ամէն։

Ծաղկողի

Էջ 287. ԶՅոհանէս մեղապարտ նկարիչ աղաչեմ յիշել ի մեղաց թողութիւն, վասն սիրոյն Քրիստոսի։

Հետագայի

ա. Էջ 2. Ես Տէր Պետրոս թողի զԱւետարանս ի հալալ արդեանց իմոց՝ յիշատակ ինձ և ծնողաց իմոց, (նույն ձեռքով տողամեջ՝ «և կողակցին իմոյ Նիկարին ») և որդոցն իմոյ՝ Ղուկասին, Հայկազին, Գրիգորին, Անտոնին, և դստերացն իմոց՝ Սառային, Եղիսաբետին, և հարսին իմոյ՝ Սիրայխաթունին, Մարիանին, և թոռանց իմոց՝ Պետրոսին, Մէլքունին, Քասպարին, Անտոնին, և միւս այլ Պետրոսին և դստերաց նորին՝ Մարիանին, Խաթունճանին, Յարուսխին, Սալվինազին, և այլ ամենայն յար[եան] մերձաւորաց իմոց՝ կենդանեաց և հանգուցելոցն, ամէն։

Այլ ոչ ով դաւի չիլնի ո՛չ իմոց և ո՛չ աւտարաց, և թէ քահանայ լինի ազգի իմոյ՝ պաշտելոյ զսուրբ Աւետարանս, և եթէ ոչ, յիշատակ տանն իմոյ մնասցէ մինչև ի խորին ծերութիւնն։ Աստուած ողորմի Տէր Տէրունականին, որ գրեաց զսուրբ Աւետարանս և ծախեաց մեզ, ամէն։

Եւ զիս՝ անարժան Մկրտիչս մի բերան յիշէք, գրող յիշատակարանիս։

բ. Էջ 603. Արդ, աղաչեմք յիշել ի Տէր կրկին ստացող սուրբ Աւետարանիս զԱմիրն, որ ստացաւ զսա ի հալալ արդեան իւրոյ՝ յիշատակ հոգոյ և մարմնոյ ի ամենայն արեան մերձաւորաց, զի փափա ք էի և առի, կարաւտ էի և տեսի, ծարաւ էի… (շար. էջ 604, անընթեռնլի)։

գ. Էջ 1. Զայս գըրչայ Աւետարանս առի Տէր Մինասեան տապաղ Կարապետենց /// մենէ, որ փըրօթեսթանտ է. ի[նձ] ծախեցին, արժեքըն հինգ ղուրուշօվ, Շեկոյ անպիտանիս։ Վըկայ բանիս սրբազան Յակոբ վարդապետ և Տէր Կարապետ, Տէր Յակոբեան և Արուսեան Յօհաննէս. հազար ութ հարիւր վաթսուն և մէկ, մարտի 25ին. Տիկրանակերտ (ստորագր. ) Յակոբ վարդապետ Տիգրանակերտցի (երկու կնքադրոշմ)։

Էջ 6. Ընծայի Աւետարանս Սուրբ Կիրակոս եկեցեղո ւ յն Տի կ րանակերտի ի Շեկոյ ձայնա ո ր վարժապետէ։

էջ 174. Ընծայի սուրբ Աւետարանս Սուրբ Սարգիս եկեղեցոյ ձայնա ո ր վարժապետ Շեկոյ դպրէ ի դուռն Սուրբ Կիրակոս եկեղեցոյ. 1881 օգոստոս 15 Տիքրանակերտ (նման՝ էջ 283)։

12
ԱՒԵՏԱՐԱՆ
(Լոս Անջելոս, Արշակ Տիգրանյան,
N 3)

Վասպուրական                                                                                         ՁԺԱ—1462

Գրիչ՝ Մկրտիչ քհ. ։ Ստացող՝ Հովհաննես կր. ։ Թերթ՝ 344։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 17, 5x25,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 21։ Մանրանկարչություն՝ Ծննդաբանություն՝ , Ավետում և Աստվածահայր Հովսեփ՝ , Մոգերի երկրպագություն՝ , Քառասունօրյա գալուստ՝ , Մկրտություն՝ , Պայծառակերպություն՝ , Հարսանիք Կանայում՝ , Անդամալուծի բժշկությունը և Ղազարոսի հարությունը՝ , Մուտք Երուսաղեմ՝ , Վերնատուն՝ , Մատնություն՝ , Խաչելություն և թաղում՝ , Դժոխքի ավերումը՝ , Հարություն՝ , Համբարձում՝ , Հոգեգալուստ՝ , Ղազարոսը Աբրահամի գոգում և Մեծատունը տապակի մեջ՝ , Քրիստոսը քառակերպյան աթոռի վրա և Ավետարանի պատվիրատու Հովհաննես կրոնավորը իր հոր՝ Տեր Մարտիրոսի հետ՝ 10ա։ Խորան՝ 10 (թուղթ Եվսեբի՝ 10բ, 11ա, Համաբարբառ կանոններ՝ 11բ, 12ա, 12բ, 13ա, 13բ, 14ա, 14բ, 15ա)։ Մարկոս՝ 105բ, Ղուկաս՝ 166բ, Հովհաննես և Պրոխորոն՝ 267բ։ Կիսախորան՝ 16ա, 106ա, 167ա, 268ա։ Լուսանցազարդ՝ բուսական, կենդանական։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ։ Պահպանակ՝ մագաղաթ, մեկական թերթ սկզբից և վերջից՝ «Պատմութիւն Յովասափի և Բարաղամու», Ժ-ԺԱ դդ. ։ Վիճակ՝ բավարար։

Ծնթ. 1972 հունվարի 8-ին Լոս Անջելոսում տողերիս գրողը այս ձեռագիրը նվեր ստացավ Մաշտոցի անվան Մատենադարանի համար (N10521)։ ( Տես  նկար XVI, 3)

Հիշատակարան. Գրչի

104բ. Քրիստոս Աստուած, քո սուրբ աւետարանչի ս բարեխաւսութեամբ ողորմեա ստացողի սուրբ Աւետարանիս՝ Յովաննէս կրաւնաւորին, և ծնաւղացն՝ Մարտիրոս քահանային, և մօրն || (105ա), և ամենայն արեան մերձաւորացն իւրոց, և ինձ մեղապարտ գծողիս՝ Մկր[տ]չի, և ծնաւղացն իմոց, և թող զմեղս մեր ամենեցուն, և այնոցիկ, որ ասեն զամէն։

166ա. Զստացող սուրբ Աւետարանիս՝ զՅովհանէս կրաւնաւորն, որ եռափափագ սիրով ստացաւ զսա՝ զԱւետարանս աստուածախա ւ ս, ի յիշատակ հոգոյ իւրոյ և ծնաւղաց և ամենայն արեան մերձաւորաց իւրոց։

Արդ, որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեցէք զսոսա անմոռաց յիշմամբ ի սուրբ աղաւթս ձեր և մեղաց թողութիւն խնդրեցէք ի Քրիստոսէ, և Աստուած, որ առատն է ի տուրս բարեաց, ձեզ և մեզ առ հասարակ ողորմեսցի. ամէն։

341ա. Փառք… || (342ա)… [ե]ւ սա [տե]սեալ զսորայս անճառ փրկագործութեան խորհուրդ, ոմն Յովհանննէս կրաւնաւոր, զոր ի վաղուց հետէ ցան գ ացաւղ եղեալ աստուածախաւս սուրբ մատենիս, և ետ գրել զսայ, յիշատակ հոգոյ իւրոյ և ծնաւղացն՝ Մարտիրոս քահանային և Աղութին, և ամենայն արեան մերձաւորացն և երախտաւորացն։

Եւ արդ, ես յետինս ի քահանայս և անարժանիս ի մանկունս եկեղեցւոյ՝ Մկրտիչ քահանայ, հրաման առեալ ի պատուիրանադիր առաքելական բանէն, որ ասէ. Յոր կոչումն կոչեցար՝ ի նմին կացջիր…

342բ. …Արդ, գրեցաւ սուրբ Աւետարանս այս ձեռամբ սուտանուն գրչիս՝ Մկր[տ]չի, անիմաստ և անախմար։ Եւ իմ անընդունակ գոլով յարուեստ գրչութեան և բազում մեղաց ցնորիւք պաշարեալ, այլ ըստ կարի մերում, զոր պարգ[և]եաց մեզ մարդասէր հոգին, բազում աշխատասիրեալ իմ սմայ, գրեցի անարժան ձեռաւք իմովք յ[ը]նտիր և ի ստոյ[գ] աւրինակէ, կենաւք տառապանաւք և բազում պանդխտութեամբ, նեղեալ յերևելի և յաներևոյթ թշնամեաց, ըստ նմանութեան կամ ծովու, որ յալեաց տատանեալ։ Իսկ գրեցաւ սուրբ աւետաբեր Աւետարանս ի մեծ թուականութեանս Հայոց ՋԺԱ (1462) ի կաթողիկո||… (շար. էջերը թափված)։

Հետագայի

ա. . (Նկարի շրջանակի ստորին մասում կապույտ խորքի վրա սպիտակ երկաթագրով, մասամբ անընթեռնլի) ԶՂ /// եւ զծնաւղսն իւր յիշեց[էք ի] Ք[րիստո]ս։

բ. 105ա. (Այլ ձեռագրով, բոլորգիր, ԺԵ դար) Յիշեցէք ի Քրիստոս զՂումրի խաթուն, զԹուրւանդէն և զԱվրան և զԹարսէն և Աստուած ողորմի ասացէք սոցա. ամէն։

գ. . (Նկարի լուսանցքում) Ես Տէր Պ[ե]տրոս Բ[ա]ղէշեցի, ո[ր] կո ջի որդի[ի] Տէր Սարգ[ս]ի, որ եկա[յ] զըռկան ժեղօվք Ծապըռկորու Սուրբ Կարապետին, որ հանդիպայ այս Աւետարանիս թուին ՌՄԾԴ (1805)-ին։

դ. 266բ. Զայս Կարմիր Աւետարանս գնեցի Առաղցի Յարութիւն վարդապետէն ի Բաղէշ Սիմէօնս Սասունցի Դաւթեան ։ 1873 թիւ Փրկչի, հոկ. 10։

13
ՇԱՐԱԿՆՈՑ
(Սան Ֆրանցիսկո,
Ջ. Մարտիկյան, N 6)

                                                                                                                      ԺԵ—XV

Գրիչ՝ Ղուկաս։ Թերթ՝ 474։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 7, 5x9,   գրություն՝ միասյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 17։ Մանրանկարչություն՝ Ճակատազարդ՝ 72ա, 138բ, 175ա, 371բ, 399բ, 433բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ։ Վիճակ՝ քայքայված, ցեցակեր, սկզբից, միջից և վերջից պակասավոր։

Ծնթ. Ձեռագիրս 1972 թ. հունվարին Սան Ֆրանցիսկոյում տողերիս գրողի միջոցով Ջ. Մարտիկյանը նվիրեց Մաշտոցի անվան Մատենադարանին (N10526)։

Հիշատակարան. Գրչի

300բ. Զմեղաւոր և զանարժան Ղուկասս յիշեցէք։

14
ՇԱՐԱԿՆՈՑ
(Ֆրեզնո, Սուրբ Երրորդություն Մայր եկեղեցի,
N 4)

                                                                                                                      ԺԵ—XV

Հիշատակարան չունի։

15
ԳՐԻԳՈՐԻ ՏԱԹԵՒԱՑՒՈՅ ԼՈՒԾՄՈՒՆՔ ԴԺՈՒԱՐԻՄԱՑ ԲԱՆԻՑ Ի ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԳՐՈՑՆ ՅՈԲԱՅ
(Ֆրեզնո, Սուրբ Երրորդություն մայր եկեղեցի, N5)

                                                                                                                      ԺԵ—XV

Գրիչ՝ Սարգիս

Հիշատակարան` Գրիգոր Տաթևացու

/// [Եւ] ժողովողն մեկնութեան[ս է] Վանական վարդապետն՝ աշակերտ Մխիթար վարդապետի, որ Գոշ անուանի, և է սա վարդապետն Վարդանայ, և Վարդանն՝ Ներսէսի, և նա՝ Եսայեայ վարդապետին, որոց յիշատակն աւրհնութեամբ եղիցի. ամէն։

[Ա]րդ, ես վերջինս ի ծնունդս եկեղեցոյ Գրիգոր մականուն խնդրող բանի, որ ի վաղուց հետէ փափաքէի բոլոր Մեկնութեան Յոբայ։ Եւ ի թուականութեանս Հայոց ՊԾԷ (1408) ամի եկեալ մեր յերկիրս Քաջբերունի և ձմերեալ ի հրեշտակաբնակ վանքս Մեծոփոյ, ի սպասու դամբարանաց վարժապետացն սրբոց։ Եւ ընթերցմամբ հաւաքեցի զդժուարալոյծ բանս Յոբայ և զմեկնչաց նորա, այլ և սակաւ ինչ լուծումն Առիստակիսի և Գէորգեա ի խրատս գրչութեան, ընդ նմին և զՔաղուածոյ մեկնութեանն Յովհաննու աւետարանչի, և ընծայեցի ի պա[տիւ] սուրբ տեղւոյս ուսում[նաս]էր անձանց՝ ուղղադաւան մտաց [և] ի գլուխս բաժանելով վասն մտաւոր տեսութեան և զարդ ուսման ի պէտս բեմասացութեան և ի խրատս զրուցատրութեան։

Արդ, եթէ գտցի ինչ ի սմա ըստ հաճոյից խնդրողաց՝ Տեառն շնորհ[ք և թէ] ոչ՝ այնպէս շնորհք և պակասն [փոքր]ընկալ անաւթոյս մերոյ ն[երես]ցի, որ և լուսաւոր վարդապետին մերոյ Յովհանն Որոտնեցոյ ի սմա մասն բարեաց յիշեալ եղիցի։ Որ և մ[եզ] յուսողաց և ձեզ յիշողաց ողորմութիւն Տեառն հասարակեսցի։

Այլ և աղաչեմ զմտերիմ գաղափարաւղս, գրել զսա[կ]աւ յիշատակ մեր, և դու[ք] գրեալ լիջիք ի գիրն կենացն յաւիտեանից. ամէն։ Եղիցի, եղիցի։

Գրչի

Այլ և կրկին աղաչեմ յիշեցէք ընդ վերոյ ասացեալն զբազմամեղ գրիչս զՍարգիս և զծնողն իմ և խոշորութեան անմեղադիր լերուք, զի կար մեր այս էր։

16
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Ալիս Գավուքչյան)

                                                                                                                      ԺԵ—XV

Գրիչ՝ Զաքարիա։ Ծաղկող՝ Թումայ։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 21, 5x31։  գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 21։ Մանրանկարչություն՝ Քրիստոսը քառակերպյան աթոռի վրա՝ , Իսահակի զոհաբերությունը՝ , Ավետում՝ , Ծնունդ՝ , Մոգերի երկրպագությունը՝ , Քառասունօրյա գալուստ՝ , Կոտորումն մանկանց և Մկրտություն՝ , Հարսանիք Կանայում՝ , Նկանակների բաշխումը՝ , Անդամալույծների բուժումը՝ , Պայծառակերպություն և Ղազարոսի հարությունը՝ , Մուտքը Երուսաղէմ՝ , Ոտնլվա և Մատնություն՝ , Քրիստոսը Պիղատոսի ատյանում՝ , Խաչելություն՝ , Դժոխքի ավերումը և Հարություն՝ 10ա, Համբարձում՝ 10բ, Հոգեգալուստ՝ 11ա, Սարգիս և Թեոդորոս զորավարներ՝ 11բ։ Խորան՝ 10 (Թուղթ Եվսեբի առ Կարպիանոս՝ 12բ, 13ա, Համաբարբառ կանոններ՝ 13բ, 14ա, 14բ, 15ա, 15բ, 16ա, 16բ, 17ա)։ Մատթեոս՝ 18բ, Մարկոս՝ 95բ, Ղուկաս՝ 146բ, Հովհաննես և Պրոխորոն՝ 217բ։ Կիսախորան՝ 19ա, 96ա, 147ա, 218ա։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ. Ա փեղկին մետաղյա 5 խաչեր, մեկը կապույտ ակով։ Խաչերի վրա՝ «Աղայբէգի», «Ալիխան», «Յուխան», «Ֆռանգ[ուլ]», «Թրկէլդյ (՞)։ Պահպանակ՝ մագաղաթյա, երկուական թերթ սկզբից և վերջից, մասն Ավետարանի, Ժ-ԺԱ դդ. ։ Վիճակ՝ բավարար. միայն կողի կաշին պատռված։

Ծնթ. 1972 թ. հունվարի 23-ին Նյու Յորքում տողերիս գրողը այս ձեռագիրը նվեր ստացավ Մաշտոցի անվան Մատենադարանի համար (N10522)։ (Տես նկար XVII, 4)

Հիշատակարան. Գրչի

285բ. Փառք… որ տրամա տ եաց զմատունս վերջացեալ տկար ոգոյ՝ Զաքարոյ սուտանուն կր ո նաւոր, գրեալ և կարգեալ ըզճառս երախտեաց աստուածագործ սքանչելեացն, զոր ճշմարիտ և աստուածաբան միածին Որդին Աստուծոյ Յիսուս Քրիստոս ի վախճան աւուրցս այսոցիկ կատարեաց զնշանս և զարուեստս, որպէս զի որք ընթերցին, ի միտ առցին, թէ նոյն Տէր է, որ Մովսէսի հրամայեաց ||… (շար. էջերը թափված)։

Ծաղկողի

16բ (Խորանի վերին հեծանի վրա) ԶԹումա ծաղկողս յիշեցէք ի Քրիստոս աղաչեմ։

Հետագայի

ա. 286ա. Ով լուսերամ դասք քահանայից և մանկունք սուրբ եկեղեցոյ, յորժամ հանդիպիք սուրբ Աւետարանիս, ասացէք Աստուած-ողորմի Վարդանին և ծընօղացն՝ Աբրեխամուն և Գօզալին, կողակցուն՝ Մարանին, որդոյն՝ Յովանէսին, Յոհանիսին և Մկրտչին, դստերացն՝ Սինուբարին, Մարգարտին, Ալթունին, հարսներաց՝ Զամանին, Գաֆարին, Հոռոմսիմին, Աբրեխամուն, Մանուկին, Մավիխանին. ասացէք Աստուած ողորմի, որ ստացաւ զսուրբ Աւետարան ի հալալ վաստակոց իւրոց, ասացէք Աստուած ողորմի, Աստուած ձեզ ողորմեսցի. ամէն։

Արդ, ես՝ Վարդանի որդի Յովանէս և եղբարն իմ՝ Յոհան և Մկրտիչն գնեցինք զսուրբ Աւետարանս ի հալալ վաստակոց մերոց՝ յիշատակ հոգոց մերոց և ծընօղաց մերոց՝ Վարդանին և Մարանին, և ծընօղաց նորին՝ Փանոսին և Խոռոմին, և Տէր Յոհան սրբասէր քահանային, որ կամակից եղև այս բարի բանին, թվին ՌՃԿԲ (1713)։

բ. 287ա. Փառք… Զվերջին զստացողս սուրբ Աւետարանիս՝ բարեմիտ և հաւատարիմ աղա Միքայէլ և կողակիցն իւր Թուրւանդէն առին զսուրբ և փրկագործ աւետարանն հրաշալի և բժ ի շկարար իւրեանց հոգոյն, յ ալալ վաստակոց իւրոց, անջինջ յիշատակ իւրեանց հոգոյն և ծնօղացն իւրոց՝ աղա Բաղդասարին, կողակցուն՝ Եղիսաբետին, եղբօրն՝ Յակոբին, քուրո չ ՝ Թումաբետին և հանգուցելոց նոցին, ամէն։

Դարձեալ կրկին անգամ յիշեցէք ի Քրիստոս և Աստուած ողորմի ասացէք աղա Միքաէլին, կողակցուն՝ Թուրվանդին, հօրն՝ Տէր Պետրոսին, մօրն՝ Զմրութին, եղբօրն՝ Յովաս[ա]փին. ամէն. որդոցն՝ Բաղդասարին, կողակցուն՝ Էբրեմսիմին, Յարութենին, կողակցուն՝ Եղիսին, Մուրադխանին, կողակցուն՝ Գարիանին, Գուլամիրին, կողակցուն՝ Զարիֆին || (287բ) Աւետին, կողակցուն… (անվան տեղը բաց), Ասլիխանին և հանգուցեալ որդոց՝ Թումաջանին, Ասլիխանին, ամէն։

Դարձեալ կրկին անգամ աղաչեմք զսրբութիւնդ ձեր, ով լու յ սերամ դասք քահանայից և ման գ ունք սուրբ եկեղեցոյ և առ հասարակ ժողովուրդք, յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր, լի տրիւ և բոլոր հաւատով Աստուած-ողորմի ասացէք աղա Բաղդասարին, կողակցուն՝ Եղիսաբետին, որդոյն՝ աղա Միքայէլին, կողա[կ]ցուն՝ Թուրվանդին, Տէր Պետրոսին, կող[ակ]ցուն՝ Զմրութին, որդոյն՝ Յովասափին, Բաղդասարին, Մուրադխանին, Եղիսին, Զարիֆին, Աւետին, Ասլիխանին, Աստ[ու]ածատուրին, Թումին, Աղութին, մեծին և փոք[ր]ին, առ հասարակ ամենեցուն. ամէն։

Դարձեալ Աստուած ողորմի ասացէք յիշատակ գրողաց հոգոյն, Աստուած ողորմեսցի իւր միւսանգամ գալստեանն և ի յահեղ դատաստանին. ամէն։

Թ ո վին ՌՃՁԳ (1734)-ին. ամէն։

Գրչափորձ (հայերեն և հայատառ թուրքերեն). , , 286բ։

17
ՄԱՇՏՈՑ
(Չիկագո, Օսկան և Լուսին Իսպիրյաններ)

                                                                                                                 ՋԾԳ—1504

Գրիչ՝ Յակոբ եպս., Մկրտիչ։ Ստացող՝ Պօիաճի Ասլան։ Թերթ՝ 131։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 18x13,   գրություն՝ միասյուն։ Տող ՝ 15-18։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ։ Պահպանակ՝ մագաղաթ, երկուական թերթ սկզբից և վերջից, Ժ-ԺԱ դդ., մասն Մատթեոսի Ավետարանի։ Վիճակ՝ բավարար. պահպանակները վնասված։

Ծնթ. Ձեռագիրս 1971 թ. դեկտեմբերին տողերիս գրողի միջոցով Իսպիրյանները նվիրեցին Մաշտոցի անվան Մատենադարանին (N10519)։ (Տես նկար XIX, 6)

 

Հիշատակարան. Գրչի

115ա. Որ ողորմի մեղաւոր Մկրտչիս և ամենայն երախտաւորաց մեր և ծնողացն. ամէն։

130բ. Ով ամենաբարի Տէր Յիսուս, քո կամաւոր խոնարհութեամբդ ողորմեա մեղաւոր և անարժան գրչիս և ամենայն երախտաւորաց մեր և արեան մերձաւորաց մերոց, և թղտիս կոկողի՝ մահդասի Տէր Ղազարի և արեան մերձաւորացն։

Գրեցաւ ի թվականիս ՋԾԳ (1504), և խոշորութեանս անմեղադիր լերուք, զի աւուրք ձմեռնային էր, բայց վասն թախանձանաց եղբաւր գրեցաւ յայս դժնդակ աւուրքս, որ է յունվար ի ԺԸ (18), և Քրիստոսի փառք յաւիտեան։

131ա. Փառք… Գրեցաւ սուրբ Մաշտոցս ձեռամբ Բ (2) գրչաց՝ Յակոբ եպիսկոպոսի և Մկրտիչ գրչի, ի խնդրոյ վարպետ Ասլանին պօ[իաճ]ուն և իւր կենակցին՝ Փաշախաթունին և ամենայն զարմիցն և զաւակացն։

Արդ, յերես անկեալ աղաչեմ զամենեսեան, որք հանդիպիք սուրբ տառիս, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զստացաւղ սորա՝ զպօաճի Ասլանն և զկենակից նորին՝ զՓաշախաթունն, և ձեզ յիշողացդ և մեզ առ հասարակ ողորմեսցի Քրիստոս Աստուածն մեր. ամէն։

Հետագայի

ա. 106բ. (Նոտրգիր). Այս գիրս Բայվցոցն մահտեսի Թումաճան որդի տիրացու Տօնապետըս 1230 (1781) գի րեց, որ (=ով) որ կանդանէ (=կարդանէ)՝ օղորմիս հանէ ։

115ա. Բալքվցոնց մահտեսի Գեվորքին որդին Օնանի այս սընըն 1229 (1780) Վարդեվառին կիրակէն եղեալ է։

115բ. Գիրս գրեալըն 1230 (1781)։ Գիրըս գրե[ալ Բալք]վցոնց մատեսի Օվակմին թօռըն՝ մահտեսի Թումաճանին որդին տիրացու Տօնապետս գրեց։ Այս գիրքըս տիրացու Օնանի || (116ա) որդի մահտեսի Գեվորքին է. իւր որդի [Օնա]նըն եղեր է վառդէվառին բարկէտին [կիրակ]էն։ Այս գիրըս եղեալ սընըն 1229 (1780)։ Այս է սընըն 1229 (1780)։

բ. 121բ. (Նոտրգիր, այլ) Յիշատակ այս գիրս տիրացու Թումաճանին, տիրացու Մարտիրոսին, տիրացու || (122ա) Գրիգորին, տիրացու Ենօքին, տիրացու Կասպարին, ով որ կարդանը՝ ողորմիս ասէ։

18
ԺՈՂՈՎԱԾՈՒ
[4]
(Ուեսթ-Հարթֆորդ, Քըննեթիքեթ, օր. Ժոզեֆին Պարթ)

Եւքառա գյուղ, Կեսարիա                                                                              ՌԹ—1560

Գրիչ՝ Հակոբ քհ. Սարգսյան։ Էջք ՝ 567։ Մանրանկարչություն՝ «Միջորակ և որոշ չափով գունաթափ»։ Վիճակ՝ լավ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ա. Էջ 1-146 Նախերգան և Մեկնութիւն Արիստոտելի Ստորոգութեանցն՝ արարեալ Դաւթի անյաղթ փիլիսոփայի։

բ. Էջ 146-252 Յաղագս մեկնութեան Պերի արմենի[ասի]։

գ. Էջ 253-281 Արիստոտելի իմաստասիրի Յաղագս ամենայն աշխարհի։

դ. Էջ 282-321 (Բովանդակությունը նշված չէ Մ. ծ. վրդ. Սեմերճյանի նկարագրության մեջ)։

ե. Էջ 321-462 Երանելոյն Գրիգորի Նիւսացւոյ ասացեալ Վասն բնութեան մարդոյ։

զ. Էջ 463-552 Գրիգորի եպիսկոպոսի՝ եղբօր Բարսղի Տեսութիւն ի մարդոյ կազմութիւն։

է. Էջ 552-560 Հերմա Եռամեծի Առ Ասկղեպիոս (Սահմանք).

ը. Էջ 562-567 (Այլ գրչի կողմից ընդօրինակված Սմբատ թագավորի հիշատակարանը տե՛ս ստորև)։

Հիշատակարան ` Հատված

«… ի քա ղաքն Կե սա րիայ և ի գիւղն յԵւ քա ռայ, ընդ հո վա նեաւ Սրբոյ Կա րա պե տի սուրբ վա նացն և ձե ռամբ հան ճա րե ղա գոյն Տէր Յա կոբ շնոր հա լի քա հա նա յի » ։

(562) Յա ղագս յի շա տա կա րա նին ի վերջ մա տե նի այ նո րիկ յոր մէ մեք զգիրքս զայս օ րի նա կե ցաք, զոր բա րե պաշտ թա ք ա ւորն Սմբատ ո տա նա ւոր չափ մամբ շա րադ րեալ էր այս պէս.

Ո՛վ հան ճա րեղք ի մաստ բա նիս

Եւ մա կա ցուք լոյս ար հես տիս,

Մտադ րու թեամբ միտ դիք բա նիս՝

Ան յաղթ գի տուն վար դա պե տիս,

Որ զըն թ հա նուրն ա ռեալ գո յիս,

Դնեալ բաշ խեաց մարդ կան ազ գիս՝

Իբր զըն թ հա նուր զկեն դա նիս,

Բա ժա նեաց ի ձիս և ի ջո րիս,

Զորս հո ման ւամբք առ նէ տե ղիս,

Իսկ բաշ խե լով զան ւանս գո յիս՝

Միա ւո րէ դար ձեալ ի միս։

Եւ յա րան ւամբք գոլ նմա նիս,

Որ պէս յա րի ազ գէն ա րիս,

Կամ ի միոյն նոյնն իսկ առ միս։

Արդ, ո՞նց պատ մեմ զո [ յ ] ժն զբա նիս,

Երբ կա րի խիստ կարճ է տե ղիս։

Բայց թէ հա զար կար ճեալ բա նիս,

Հարկն կո չէ զիս այս տե ղիս՝

Յի շել զմայրն ա մէն գո յիս

Եւ զպատ ճառն ծնըն դա կա նիս,

Զգո յա ցու թիւնն ո րով լի նիմք

Եւ գո յա նամք ի յաշ խա րիս։

(563) Եւ զին նէ քին ըն կերք սո րին,

Որ սա գլուխ է տաս նէ կիս,

Զորս ան ւա նեաց Ա րիս տո տէլ

Ստո րո գու թիւնք տասն սե ռիս.

Եւ զոր գրեաց Ա րիս տո տէլ

Նա մակ և գիր զար մա նա լիս

Առ Ա ղեք սանդր իւր ա շա կերտ

Տիե զե րա կալ ե րե գ կու սիս,

Երբ հե ռա ցեալ էր ի նմա նէ

Առ նուլ զչորս կողմն աշ խար հիս,

Զորս ըն թ հան րեաց ի քիչ տե ղիս՝

Զգի տու թիւն ան ճա ռե լիս

Եւ ժո ղո վեաց ի միա սին

Զի մա նա լիս և զ գա լիս,

Ըն թեր ցիք և զար մա ցիք,

Որք ի խնդիր լի նիք բա նիս,

Զմա կա գիր բնու թեան ազ գիս.

Գրի գո րի Նիւ սայ վար դա պե տիս,

Որ ժո ղո վեալ ի մի տե ղիս,

Յար մա րե ցի ի պա տե հիս՝

Եւ մե ղա ւորս և ող բա լիս,

Տրուպ զին ւորս և եղ կե լիս,

Սմբատ ա նուն իմ հայ կազ նիս,

Տէր և պա րօն Պա պե ղօ նիս

Եղ բայր Հէթ մոյ թա գա ւո րիս

Եւ սպա յա պետ հա յոց գնդիս։

Նոյն և շի նօղ ի բնէ նո րոյ

Զա նառ դղեակն ան մար տե լիս,

(564) Որ ըստ ի մոյ ան ւանս ե դի

Սմբա տակ լայ քաջ ամ րո ցիս։

Զորս ա ղա չեմ զա մե նե սին,

Որք ըն թեր ցօղ լի նիք գը րիս,

Խնդրել պա [ ր ] գևս ի Քրիս տո սէ

Զթօ ղու թիւն մե ղա ւո րիս,

Եւ պարգ ևօղն ա ռա տա ձիր

Տրի տուր բա րեաց այս է բա րիս,

Ի հայ ազ գիս ի թվա կա նիս

Ի վեց հա րիւր ինն սուն եր րոր դիս ( տո ղա մեջ՝ «693»)

Գրե ցի վա թ ար ձե ռօքս

Ան լար ըզ գիր յի շա տա կիս։

Եւ աս տու ծոյ մե ծին հզօ րին, ան մա հին, միայն կա րո ղին, ընդ հա նուր գո յիցս ա րա րո ղին և յետ ճշմա րիտ հայ րե նի տէր և յետմ նաց մնա ցո ղին, զի սուտ և խա բե բայ է ա սել այլ ու մէք ապ րել կամ վա յե լել և կամ ճո խեալ ի վա յել չու թիւնս աշ խար հի, բայց միայն ի նմա նէ, այլ մահ կա նաց ւածս պարտ է ա մե նայ նի խո կալ զմե ռա նիլն ըստ գրոյն և տե կա նաւն և գործ նա կա նաւն զար դա րել զբարս և զմշտն ջե նա ւո րին առ նա կից լի նել, ո րում պարգ ևո ղին փառք յա ւի տեանս. ա մէն։

Ծնթ. Սմբատ Գունդստաբլի այս հիշատակարանը այլ ձեռագրից հատվածաբար (տողք՝ 41-48, 49-52 և 59-62) հրատարակել է Ղ. Ալիշանը նախ «Սիսուանում» (1885, էջ 71 և 76), այնուհետև ամբողջապես՝ «Հայապատումում» (1901, էջ 481-482), իսկ Գ. Հովսեփյանը իր «Յիշատակարանք ձեռագրացում» (1951, էջ 954) բերել է դրա մի այլ տարբերակը, վերցնելով Գրիգոր Նյուսացու «Յաղագս բնութեան» և Արիստոտելի «Ստորոգութիւնք» աշխատութիւնները ընդգրկող մի ձեռագիր մատյանից, որը Սմբատ Գունդստաբլի պատվերով ընդօրինակվել է 1239-1244 թթ. ։

Հիշատակարանը այստեղ կրկին հրապարակում ենք ամբողջությամբ, որովհետև սա ևս մի նոր տարբերակ է և ունի բազմաթիվ տարընթերցումներ։

19
ԱՒԵՏԱՐԱՆ
(Ֆրեզնո, Սուրբ Երրորդություն Մայր եկեղեցի,
N 3)

                                                                                                                  ՌԻԶ—1577

Հիշատակարան. Գրչի

Փառք… Շնորհիւ Տեառն սկսայ և խնամաւք նորին կատարեցի եռափափաք սիրով հոգւ… (հաջորդ թերթն ընկած) սորին հեք և փանաքս, և տկար անձամ[բ] կատարեցի զառած[ե]ալ մեղաւք Տէր Ռուբիանոս (՞), մեծ Տէր Թումայ, միջնեկ Տէր Թումէն, փոքր Տէր Թումայ, Տէր Դանիէլ, Վարդանէս, Մկրտիչ, Մազլում, Աւանէս, Նաւասարդ, Սարգիսին, Նաւասարդին, Մարիանին, Անթառանին, Եղիսաբեթին, Հոռոմսիմին, Մարգարիտին, Փանոսին, Սիմէոնին, Մարտիրոսին և ամենայն ար[ե]ան մերձաւոր ե աց կեն[դ]ան[ե]աց և ննջեցելոց յիշեցէք առ Քրիստոս, և Աստուած զձեզ յիշէ իւր միւսանգամ գալըստեան. ամէն։

Յետոյ գրեցօ սակաւ յիշատակարանս. թվին ՌԻԶ (1577) էր. անմեղայդիր լերուք, զի կար մեր այս է։

Հետագայի

ա. Արդ, վերջին ըստացող սուրբ Աւետարան[ի]ս հեզահոգի և բար է միտ աստուածասէր Ծատուրին և ծնողացն իմոց՝ Դանէլին և մայրն՝ Շահփարին և կողակցին՝ Հուրին և եղբօրն իմ՝ Ավաքին, կողակցին՝ Հէրիքին, որդին՝ Ալահվէրտին ։ Դարձեալ յիշեցէք Ծատուրն, որ սուրբ Աւետարանս գերի էր ան գ եալ ի ձեռն տաճկաց, որ ազատեաց սայ հալալ վաստակօք՝ իւրեանն յիշատակ։ Դարձեալ յիշեցէք տանուտէր Ծատուրն, կողակցին՝ Հուրին, դուստր Շնաւորն, որ առ Քրիստոս է հանգուցեալ։ Դարձեալ յիշեցէք [Ե]զիկելի թոռն Տէր Կարապետ, որդի՝ Դանէլ, Դաւիթն, Սարգիսն, յիշեցէք Ավաք, կողակցին՝ Հէրիք, որդի՝ Ալահվէրտին ։

Դարձեալ յիշեցէք բարէմիտ Ծատուրն, որ ետ նորոգ է լ սուրբ Աւետարանս, անարժան և սուտանուն Բարսեղ իրիցոյ, և յուսուցիչ իմ Սարգիս քահանայն, որք ողորմին ասէք, ամէն։ Թվին ՌՃՀԶ (1727) նորոգեցաւ ի գու ղ, որ կոչի Պարսումէցիք ։ Ով որ ծախի կամ կ րաւի սուրբ Աւետարանս ԳՃԺԸ (318) հայրապետաց նզովեալ լ ն ի, Ուդայի մասնակից իլի։

Ո՜վ ե խ բայրք, Սարու Մուստափայ փաշէն, որ Գանճայ առաւ թվին ՌՃՀԳ (1724) էր։

բ. (Շեղագիր) Ո՜վ եղբայրք, երէք թուխտ կարթայ այս կօղմից, թիւն կու իմանաք. որ է թիւն 1026 թիւն (1577), նօրօգեալ է 1196 թիւն (1747)։

20
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Արսեն և Արմանդ Փուշմաններ, N1)

Խնդրակատար Ս. Աստուածածնի վանք                                                     ՌԼԳ—1584

Գրիչ՝ Հովհաննես վրդ., Ներսես աբեղա։ Ստացող՝ Տեր Աբրահամ ։ Թերթ՝ 285։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 13x18։  գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 21։ Մանրանկարչություն՝ Խորան՝ 10 (Եվսեբիոսի թղթով և Համաբարբառ կանոններով)։ Մատթեոս՝ , Մարկոս՝ 86բ, Ղուկաս՝ 140բ, Հովհաննես և Պրոխորոն՝ 223բ։ Կիսախորան՝ , 87ա, 141ա, 224ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ, աստառը՝ անզարդ գործվածք։ Պահպանակ՝ սկզբում և վերջում մեկական չգրված անմշակ մագաղաթ։ Վիճակ՝ բավարար։

Հիշատակարան. Գրչի

Փառք Արդ, կա տա րե ցաւ աստ վա ծա խաւս և տիե զե րա քա րոզ Ա ւե տա րանս ի խնդրոյ պա տուա կան և հա ւա տա րիմ կրօ նա ւո րին Տէր Աբ րա հա մուն՝ ի յի շա տակ հո գոյ իւ րոյ և ծ նաւ ղաց իւ րոց, հաւրն՝ Թու մա ջա նին և մօրն՝ Բե գի ջա նին, եղ բօրն՝ Սա հա կին և կո ղակ ցին՝ Զա նա զա նին և որ դոց նո րին՝ Տէր  Յա կո բին, Վար դա նին, Ար սէ նին, Նու րի ջա նին, Միր զա ջա նին և այլ եղ բարցն՝ Մել քի սէ թին, Սար խո շին, և զ հօ րեղ բաւր որ դիքն՝ զՏէր Յո վա նէս և զ Տէր Մով սէսն, զջոջ մամն իւր՝ զՏա լի թէն, և այլ ա մե նայն ա րեան մեր ձա ւո րաց՝ կեն դա նեաց և հան գու ցե լոց. ա մէն։

Եւ արդ, ես ու նայնս ի բա րեաց գոր ծոց, որ ա նուամբ եմ և է թ և ոչ ար դեամբք տէր ձայ նիւ բարձ րա ցեալ ե րէց գո լով և հո գով կո [ ւ ] րա ցեալ և մ տաւք մո լար, ըստ ի մում տկա րու թեանս գրե ցի զսուրբ Ա ւե տա րանս ի վանքս որ կո չի Խնդրա կա տար, ընդ հո վա նեաւ Սուրբ Աս տուա ծած նին և այլ ա մե նայն սրբոցն։

Եւ արդ, յայս քան և յայս պի սի բա ր է վա յե լուջ և մե ծա փառ սրբոցս գու մար՝ բա րե խօս աշ խար հի և ա պա ւէն ա պաս տա նի և քա ւու թիւն մե ղու ցե լոց, զոր դի մեալ մե ծաւ յու սով բա րի ար մա տոյ շա ռա ւիղն կա տա րեալն հա ւա տով և գոր ծովք բա րեաց զՏէր Աբ րա համն կրաւ նա ւորն, որ ստա ցաւ զսուրբ Ա ւե տա րանն ի հա լալ ար դեանց իւր՝ յի շա տակ իւր և ծ նաւ ղացն իւ րոց, հաւրն՝ Թու մա ջա նին և մօրն՝ Բէ գի ջա նին, եղ բօրն՝ Սա հա կին, և կո ղակ ցին՝ Զա նա զա նին և որ դոց նո ցին՝ Տէր Յա կո բին, Վար դա նին, Ար սէ նին, Նու րի ջա նին, Միր զա ջա նին, և այլ եղ բարցն՝ Մե լիք սե թին, Սար խո շին, և հաւ րեղ բօր որ դոցն՝ Տէր Յո վա նի սին և Տէր Մով սէ սին, և ջոջ մա մուն՝ Տա լի թին, և ա մե նայն ա րեան մեր ձա ւո րաց՝ կեն դա նեաց և հան գու ցե լոց, զոր Տէր մեր Յի սուս Քրիս տոս ո ղոր մես ցի նո ցա և թո ղու թիւն շնոր հես ցէ մե ղացն նո ցա և ար ժա նի ա րաս ցէ ար քա յու թեան իւ րոյ. ա մէն։

Արդ, գրե ցաւ սուրբ Ա ւե տա րանս ի թվա կա նիս Հա յոց ՌԼԳ (1584) ձե ռամբ մե ղա ւոր Յո վան նէս նո րա բոյս վար դա պե տի, որ յայսմ ա մի ե առ զգա ւա զանն շնոր հա լի և զիս՝ զա նար ժանս և զ մե ղա ւոր ան պի տանս, ու նայնս ի բա րեաց և փար թամս ի չա րեաց զՆեր սէս ա բե ղայս, որ միայն զա նունս ու նիմ և ոչ գործս։ Եւ որք կար դայք կամ աւ րի նա կէք, լի բե րա նով Աս տուած - ո ղոր մի ա սա ցէք ինձ Յով հան նէս վար դա պե տի և ծ նօ ղաց ի մոց, հօրն՝ Մար տի րո սին և մօրն՝ Շահրս տա նին, և եղ բարցն՝ Աբ րա հա մուն և Խա լի ֆին, և քուերցն և զա մե նայն ա րեան մեր ձա ւորս, և զիս ա նար ժանս զՆեր սէս ՝ մօ րա քուե րոր դին նո րին։

Հետագայի

ա. 283 բ. Ո ղոր մի Աս տուած Սա խա կին և իւր կո ղակ ցին՝ Ոս կուն և իւր որ դոյն Վա [ ր ] դա նին, Սարգ սի և քու րո չ ն Զա նայ զա նին, որ զԱ ւե տա րան եզն մեր գնեց. Աս տուած զուր մեղք թող նու. ա մէն։

բ. 284 ա. Այլ և վեր ջա պէս Աս տուած - ո ղոր մի ա սա ցէք Նու բա րին, որ աշ խա տե ցաւ կամ սպա սա ւո րեաց սուրբ Ա ւե տա րա նին. ևս Աս տուած ո ղոր մի ա սա ցէք Նու բա րին, Մա նու շա կին, Յա րու թէ նին. ա մէն։

գ. 284 բ. Յի շե ցէք ի Քրիս տոս զՍա խակ և զ Սա ռայ, Այլ մայստ, զԱյլ թուն, որ ա զա տեաց ի գե րու թե նէ սուրբ Ա ւե տա րան։

դ. 285բ. (Անընթեռնլի հիշատակագրություն. միայն կարդացվում է «ՌՁԳ» (1634) թվականը)։

21
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Վարդան Վարդանյան)

                                                                                                     ԺԶ—ԺԷ—XVI—XVII

Գրիչ՝ Բարսեղ կր. ։ Թերթ՝ 281։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 12, 5x17,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 23։ Մանրանկարչություն՝ Խորան՝ 10 (Թուղթ Եվսեբի՝ , և Համաբարբառ կանոններ՝ , , , , , , 10բ, 11ա)։ Տիրամայր՝ 12բ, Քրիստոս՝ 13ա։ Մատթեոս՝ 16բ, Մարկոս՝ 92բ, Հովհաննես՝ 221բ։ Կիսախորան՝ 17ա, 142ա, 222ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ հասարակ գործվածք։ Պահպանակ՝ թուղթ։ Վիճակ՝ բավարար, բայց թերթահան։

Ծնթ. Ձեռագիրը Վ. Վարդանյանը ժառանգել է Թավրիզում՝ իր մորից։

Հիշատակարան. Գրչի

89բ. Զծոյլս ի բարին Բարսեղ և եթ կրօնաւորս յիշեսջիք ի մաքրափայլ յ օ ղօթս ձեր. ամէն։

138բ. Զառածեալս մեղօք Բարսեղ և եթ կրօնաւորս յիշեսջիք ի Տէր։

219բ. Աւրհնութիւն որ կարդայ, գովութիւն՝ որ լսէ. փառք տուողին և յիշատակ Բարսեղ և եթ կրօնաւոր գրչիս. ամէն։

Հետագայի

280բ. Զսրբոյ Աւետարանիս զըստացօղն և զընծայ տուողն Սրբոյ Աստուածածնի եկեղեցւոյս ոչ գոյր գրեալ ի սուրբ Աւետարանս, որոյ տըւօղն և նւիրօղն յիշեալ լիջի առաջի Քրիստոսի Աստուծոյ, և գտցի ողորմութիւն յաւուրն աներեկի անհուն գթութեան նորին. ամէն։

Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զնորոգող և զկազմել տըւօղ սուրբ Աւետարանիս՝ զաւագէրէց սրբոյ եկեղեցւոյս զՏէր Յովսէփն հանդերձ իւրովք միաբանիւքն. ամէն։

Նորոգ կազմ սորին եղև ի թուականութեանս ՌՃՂԱ (1742) և յունվարի Ա (1) ///։

22
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Արսեն և Արմանդ Փուշմաններ, N4)

                                                                                                     ԺԶ—ԺԷ—XVI—XVII

Թերթ՝ 28։ Նյութ՝ մագաղաթ։ Մեծություն՝ 11x16,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 23։ Մանրանկարչություն՝ Լուսանցազարդ՝ ավետարանական թեմաներով։ Զարդագիր՝ թռչնագիր, հանգուցագիր։ Վիճակ՝ վնասված և պակասաւոր։

Ծնթ. Ձեռագիրը Փուշմանների հայրը, անվանի նկարիչ Հովսեփ Փուշմանը (մահ. 1966), ստացել է գրող Զապել Եսայանից Փարիզում։

23
ԱՒԵՏԱՐԱՆ
(Սան Ֆրանցիսկո,
Ջ. Մարտիկյան, N3)

Սեպ-Խիզան                                                                                             ՌԾԴ—1605

Գրիչ՝ Մխիթար։ Ծաղկող՝ Տեր Խաչատուր։ Մեսրոպ սկ. ։ Ստացող՝ Հովհաննես քհ. ։ Թերթ՝ 312։ Նյութ՝ թուղթ (մագաղաթ՝ 312)։ Մեծություն՝ 14, 5x19,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 20։ Մանրանկարչություն՝ Մարկոս՝ 86բ, Ղուկաս՝ 142բ, Հովհաննես՝ 236 բ։ Կիսախորան՝ , 87ա, 143ա, 237ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ։ Վիճակ՝ բավարար, միայն Մարկոս և Ղուկաս ավետարանիչների պատկերները վնասված։

Ծնթ. Ձեռագրի մի քանի էջերի վրա դրված է գրաքննչական պարսկերեն կնքադրոշմ (տե՛ս N4 ձեռագրի ծանոթ.

Այս Ավետարանի մասին գրել են՝ Մ. Սմբատյանցը («Նկարագիր ս. Կարապետի վանից Երնջակա…», 1904, էջ 308), Ե. Լալայեանը («Ազգագր. հանդես», 1905, էջ 159), Մ. Մաքսուդյանը («Արարատ», 1911, էջ 315), Գ. Հովսեփյանը («Հայաստանյաց եկեղեցի», 1944, հոկտ., էջ 20)։ Գրչի հիշատակարանը, ըստ «Արարատի» (որտեղ կան փոքր վրիպակներ) հրապարակված է «Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններում», հ. Ա (կազմեցին Վ. Հակոբյան և Ա. Հովհաննիսյան, 1974, էջ 191)։

Ձեռագիրը ժամանակին ունեցել է 351 թերթ, պակասում են սկզբի 26 թերթերի վրա եղած մանրանկարները և խորանների մեծ մասը։

Հիշատակարան. Գրչի

310 ա.     Ա ղա չեմ զձեզ յօ ժար սրտիւ,

Որք հան դի պիք այսմ տա ռի,

Յիշ ման առ նէք զմեզ ար ժա նի.

Եւ որ ա սէ Աս տուած - ո ղոր մի

Ըս տա ցօ ղի սուրբ Ա ւե տա րա նի՝

Քաջ և ա րի Տէր Յո վա նի սին,

Որ մա կա նուն Քա շիշ կո չի.

Ի միտ ա ռեալ զբանն Ե սա յի,

Որ ա սէ թէ՝ Ե րա նի,

Որ ու նի ցի ըն դա նեակ յԵ րու սա ղէմ,

Եւ զա ւակ ի Սիով նի։

Ըս տա ցաւ զսայ յաւ ժար սրտիւ,

Հա լալ ար դեանց իւր ա մե նի,

Սա է ան ջինջ սուրբ յի շա տակ

Հո գոյ իւ րոյ և ծ նօ ղի՝

Տէր Մի քա յէլ ա նուն կո չի,

Եւ մօր նո րա՝ Փա շա ջա նի ։

Եւ որ ա ռատն է պարգ ևի՝

Քրիս տոս Աս տուած ա մե նայ նի,

Զար քա յու թիւն տա ցէ ձրի

Տէր Յո վա նէս քաջ վար պե տի,

Եւ սու տա նուն Մխի թար գրչի,

Որ տկար ան ձամբ ի յանձն ա ռի,

Եւ տա ռա պեալ կե նօք գրե ցի

Ի դառն և ի նեղ ժա մա նա կի, || (310 բ )

յո րում նե ղիմք ի յա նօ րի նաց հար կա պա հան ջու թե նէ, ևս ա ռա ւել ի սղու թե նէ հա ցի, որ լիտր ա լիւրն ի Գ (3) շա հի ու Գ (3) փա րայ ծա խե ցին։ Ու ղը զըլ պաշն ե կաւ ի վե րայ Վա նայ ու բա զում ո ճիր գոր ծեաց, ու ա րեն հե ղու թիւն ա րա րին ի մի մեանց, բայց զա ռա ջի կայն Աս տուած գի տէ, որ աշ խարհս ա մէն ի մէջ նե ղու թե նաց և տա ռա պա նաց է, մ ե թէ մթան լու սա րարն Քրիս տոս՝ լոյս առ նէ ա մե նայն աշ խար հի։

Շնոր հիւ Տեառն սկսայ և ո ղոր մու թեամբ նո րին կա տա րե ցի զսուրբ Ա ւե տա րանս ի յեր կիրն Մա յե կաց, ի գեօղն որ կո չի Սեպ, և ծաղ կե ցաւ ի մայ րա քա ղաքս Խի զան, ընդ հո վա նեաւ սուրբ Է խո րա նացս՝ Սուրբ Յա րու թեան և Սուրբ Աս տուա ծած նին, Սուրբ Յո վա նի սին և Սուրբ Գրի գո րին, Սուրբ Ստե փա նո սին, Սուրբ Սարգ սին և Սուրբ Մար տի րո սին, ի թւա կա նիս Հա յոց ի ՌԾԴ (1605), ի հայ րա պե տու թեան Տեառն Տէր Մել քե սէթ կա թո ղի կո սի Էջ ||(311 ա ) միած նայ և ի մե րոյս Ախ թա մա րայ՝ Տէր Գրի գո րիս կա թո ղի կո սի Ա մե նայն Հա յոց։

Արդ, ա ղա չեմք զա մե նե սեանսդ՝ զման կունսդ սուրբ ե կե ղեց ւոյ, զի որք հան դի պիք սուրբ Ա ւե տա րա նիս տե սու թեան՝ կար դա լով կամ օ րի նա կե լով և կամ հար ևան ցի տե սա նե լով, նա Աս տուած - ո ղոր մի ա սա ցէք ինձ՝ մե ղա պարտ Գրի գո րի սի, և հօրք ւէր որ դոյն ի մոյ՝ Տէր Խա չա տուր վար պե տին, և Մես րոպ սար կա ւա գին, որ աշ խա տե ցան ի հետ ա նար ժա նիս՝ ի ծաղ կել սուրբ Ա ւե տա րա նիս, և մե ղաց թո ղու թիւն հայ ցե ցէք մեզ և ծ նո ղաց մե րոց և ա մե նայն աշ խա տա ւո րացս ի սմա. ա մէն։

Արդ, որք ճա շա կէք յաս տուա ծա յին սե ղա նոյս և վա յե լէք յան մա հա կան բու րաս տա նէս, նա Աս տուած - ո ղոր մի ա սա ցէք և մեղ [ աց ] թո ղու թիւն հայ [ ցե ] ցէք ըստ [ ա ցո ղի ] Ա ւե տա [ րա նիս Տէր ] Յո վա նէս բ [ ա րե միտ ] քա հա նա յին և ծն [ ո ղա ]|| (311 բ ) ցն՝ մահ դա սի Տէր Մի քա յէ լին և Փա շա ջա նին, և կո ղակ ցին՝ Ահ լի փա շին, և որ դոցն՝ Վար դա նի սին, Յո հա նի սին և Ա միր սէ թին, և եղ բօրն՝ Ա միր սէ թին ՝ և ք ւերն՝ Նու րան փա շին, և հօ րեղ բարցն ՝ Մի րա քին, Գու լա զը զին և մահ դա սի Ա մի րա զը զին, և իւր որ դոցն՝ Տէր Գրի [ գոր ] ին և Սե նե քա [ րի մին ], և ա մե նայն ազ գա [ կա նաց ] նո ցին՝ կեն [ դա նեաց ] և հան գու [ ցե լոցն ], և որ ա սէ [ զԱս տուած ] ո ղոր մին, նա Աս տուած իւրն ո ղոր մես ցի. ա մէն։

Դար ձեալ կրկին ան գամ յի շե ցէք ի Քրիս տոս զըս տա ցող սուրբ Ա ւե տա րա նիս՝ զհե զա հո գի Յո վա նէս քա հա նայն, և ըզծ նօղսն իւր՝ Տէր Մի քա յէլն և զ Փա [ շա ] ջանն, և զայլ ա մե նայն ա րեան մեր ձա ւորս սո ցա՝ զկեն դա նիս և զ հան գու ցեալս, և որ ի սուրբ գիրքս աշ խա տանք և ե րախ տիք ու նին, նա Տէրն ինքն Քրիս տոս ո ղոր մես ցի սո ցա յիւր միւ սան գամ գա լուստն. ա մէն։

Հետագայի

312 ա. Դար ձեալ կրկին ան գամ յի շես ջիք զվեր ջի ըս տա ցօղ սուրբ Ա ւե տա րա նիս և ոս կե զօծ բու րաս տա նիս՝ Ա գու լե ցի պա րոն Թու մասն, որ ի դառ նալն յերկ րէն հընտ կաց ի Թէո դու պօ լիս, հան դի պեալ էր ան տա նօր սրբոյ Ա ւե տա րա նիս, զոր ուխ տիւ ըս տա ցաւ զսա ի հա լալ ըն չից իւ րոց՝ առ ի ըն ծա յե լոյ ի դուռն Սուրբ Թով մա յի ա ռա քեա լի վա նիցն, որ զկնի գա լոյն իւ րոյ յ Ա գու լիս, ե բեր ըն ծա յեաց ի դուռն Սրբոյ ա ռա քե լոյս Թով մա յի, և ետ յի շա տակ իւրն և ծ նո ղացն իւ րոց՝ հե զա հո գի հան գու ցեալ մահ տա սի Բաղ տուն, և մօրն՝ Մուր վա թին, և կո ղակ ցոյն՝ Աս լուն, և եղ բարցն՝ Յո վան նի սին, Գէոր գին, Ստե փա նին, և քերցն՝ Ղա յի թին, Ան նա յին և Ոս կի նա րին, որդ ւոցն՝ Կա րա պե տին, և դս տե րըն՝ || (312 բ ) Սրբուհ ւոյն, և այլ ա մե նայն ա րեան մեր ձա ւո րացն իւ րաց. որ և յի շա տակ անջն ջե լի լի ցի իբրև որ դի կեն դա նի ի մէջ սուրբ ե կե ղեց ւոյ, բե րե լով զպտուղ ան հատ միշտ յունկնդ րու թիւն կեն դա նեաց և հան գու ցե լոց, յազ գաց յազգս և յորդ ւոց յոր դի, անզ րաւ յա ւի տե նիւ. ա մէն։ Հայր մեր որ։ Ըս տա ցուած սո րա եղև ի հա զա րե րոր դի հա րիւ րե րոր դի ութ սուն և մի յա րա բար դի (1732), յամ սեանն սեպ տեմ բե րի յեօթ նե րոր դի։

24
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Տիգրան Տեյիրմանճյան)

Խիզան                                                                                                      ՌԾԷ—1608

Գրիչ և ծաղկող՝ Կիրակոս։ Ստացող՝ Ներսես արքեպիսկոպոս։ Թերթ՝ 343։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 13, 6x18,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 21։ Մանրանկարչություն՝ Աւետում՝ , Ծնունդ՝ , Քառասունօրյա գալուստ՝ , Մկրտություն՝ , Պայծառակերպություն՝ , Ղազարոսի հարությունը՝ 10ա, Մուտք Երուսաղեմ՝ 11բ, Ոտնալվա՝ 12ա, Խաչելություն՝ 13բ, Թաղում՝ 14ա, Դժոխքի ավերումը՝ 15բ, Հարություն՝ 16ա, Հոգեգալուստ՝ 17ա, Խաչ տերունական՝ 18բ, Քրիստոսը քառակերպյան աթոռի վրա՝ 19ա։ Խորան՝ 10 (Թուղթ Եվսեբի՝ 20բ, 21ա։ Համաբարբառ կանոններ՝ 22բ, 23ա, 24բ, 25ա, 26բ, 27ա, 28ա, 29բ)։ Մատթեոս՝ 33բ, Մարկոս՝ 114բ, Ղուկաս՝ 173բ, Հովհաննես և Պրոխորոն՝ 265բ։ Կիսախորան՝ 34ա, 115ա, 174ա, 266ա։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ։ Վիճակ՝ բավարար։

Ծնթ. Ձեռագիրը Տ. Տեյիրմանճյանը գնել է 1943 թ. հունվարին, Նյու Յորքում, պարսկական և Մերձավոր արևելյան արվեստի գործերի Քարմինաթիի հավաքածուի հրապարակային աճուրդում։ Այս հավաքածուի մեջ եղել են նաև այլ հայերեն ձեռագրեր, Լևոն հայոց արքայի 1197 թվականի արձանագրությամբ թուրը և հայկական պղնձե մի խաչ. ձեռագրերից երեքը՝ ըստ աճուրդի ցուցակի (տե՛ս The Carminati Collection of Persian art. Public Auction sale. Parke Bernet Galleries, Inc., 1943) NN 155, 156 և 170, գնել է նյույորքաբնակ պրն. Հարություն Հազարյանը, իսկ մնացած հինգ ձեռագրերի (NN 23, 115, 150, 157, 161) և վերոհիշյալ իրերի ճակատագիրն անհայտ է։

1972 թ. փետրվարի 14-ին Նյու Յորքում պրն. Տ. Տեյիրմանճյանը տողերիս գրողի միջոցով Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրեց այս ձեռագիրը (N10520)։ (Տես նկար XVIII, 5)

Հիշատակարան. Գրչի

334 ա. Փառք …|| (337 ա ) Ոմն ի լու սած նեալ զար մից Ներ սէս ար քե պիս կո պոս, զոր ի վա ղուց հե տէ ցան կայր աս տուա ծա խօս այսմ մար գար տա շար լու սափ թիթ սուրբ Ա ւե տա րա նիս, և ետ գրել՝ յի շա տակ բա րի հոգ ւոյ իւ րոյ և ծ նո ղաց իւ րոց, ի միտ ա ռեալ զբանն || (337 բ ) Ե սա յայ, որ ա սէ. Ե րա նի որ ու նի ցի զա ւակ ի Սիոն և ըն դա նեակ յԵ րու սա ղէմ։ Վասն այն յու սոյն ետ գրել զսուրբ Ա ւե տա րանս և զար դա րել ետ ոսկ ւով և ե րանգ ե րանգ ծաղ կով, յի շա տակ իւրն և իւր ծնո ղացն, հօրն՝ Գրի գո րին և մաւրն՝ Մռջա նին, և եղ բարցն՝ Վա նէ սին, և որ դոցն՝ Վար դա նիս [ ի ] ն, Դաւ թին, Յո հա նի սին, Սարգ սին, և միւս եղ բօրն՝ Նա հա պե տին, Թու մին և որ դոյն Մար գա րին, դստե րացն՝ Մռջա նին, Թաւ րէ զին, Մար գար տին և ք ւերն՝ Ա րու սին, և ա մե նայն ա րեան մեր ձա ւո րաց նո ցին. ա մէն։

Արդ, որ ճաշակէք յամ է նառատ սեղանոյս և վայելէք յաստուածային բուրաստանէս, յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր առաջին անարիւն զենմանն ի ժամ սոսկալի սուրբ պատարագին և լի սրտիւ և բոլոր հաւատով Աստուած-ողորմի ասացէք ստացողի լուսապայծառ սուրբ Աւետարանիս՝ Ներսէս եպիսկոպոսին, և ծնողաց նորին, հօրն՝ Գրիգորին, և մօրն՝ || (338ա) Մռջանին, և եղբարցն՝ Վանէսին, Նահապետին, Թումին, և որդոցն՝ Դաւթին, Վարդանիսին, Սարգսին, Յոհանիսին, Մարգարին, և ամենայն արեան մերձաւորաց նոցին. ամէն։

Եւ արդ, ես յետինս ի կարգաւորաց և անարժանս ի մանկունս եկեղեցւոյ, անարուեստ ի գիրս գրչութեան՝ Կիրակոս անարժանս, հրաման առեալ ի պատուիրանադիր առաքելական բանէն, որ ասէ. Յոր կոչումն կոչեցար՝ ի նմին կացջիր։ Շնորհիւ Տեառն սկսայ և ողորմութեամբ նորին կատարեցի զաստուածախօս և զաստուածաբնակ տառս՝ զլուսազարդ սուրբ Աւետարանս ի լաւ և յընտիր աւրինակէ, ի մեծ թուականիս Հայոց ի Ռ և ԾԷ (1608) ամին, ի քաղաքիս, որ կոչի Խիզան, ընդ հովանեաւ աստուածաբնակ սուրբ տաճարացս՝ Սուրբ Յարութեան և Սուրբ Աստուածածնին, Սուրբ Յովաննէս Մկրտչին, Սուրբ Ստեփաննոսին և Սուրբ Գրիգորին, Սուրբ Սարգսի Զօրավարին և որդւոյ նորա Մարտիրոսին, ի հայրապետու||(338բ)թեան տեառն Աղթամարայ նորընծայ Ստեփաննոս կաթողիկոսին. Տէր Աստուած պահեսցէ զնա անսասան ի պարծանս մեր ի հ… (ընդհատված)։

339ա. Դարձեալ յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր զՆերսէս արհ[ի]եպիսկոպոսն և Աստուած-ողորմի ասացէք նմա։ Ես Ներսէս եպիսկոպոս գնացի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ և հանդիպեցա այս աստուածախօս Աւետարանիս, և ըստացայ ըզսա ի հալալ յարդեանց իմոց՝ յիշատակ հոգոյ իմոյ և ծնողաց իմոց, հօրն՝ Գրիգորին և մօրն՝ Մռջանին, և եղբա[ր]ցն՝ Վանիսին, կողակցին՝ Սալամին և որդոցն՝ Վարդանիսին, կողակցին՝ Նղաշին և որդոցն՝ Գրիգորին, Վարդխաթունին, Սահակին, Աւետիսին, Դաւթին, կողակցին՝ Մռջանին, որդոցն՝ Բարունակին, Յովանիսին, Դարմանին, դստերցն՝ Նարգզին, Խաթունին, Յովանիսին, կողակցին՝ Ինախին, դստերն՝ Շուշանին, Սարգսին, կողակցին՝ Խանումին, որդո[յ]ն՝ Աբրահամին, քըւերն՝ Զադին և իւր որդոցն, եւ միւս եղբօրն՝ Նահապետին, կողակցին՝ Ալամին, զաւակացն՝ Հայրապետին, Մռջանին, Թաւրէզին, և միւս եղբօրն՝ Թումին, կողակցին՝ Զանեկին, որդոյն՝ Մարգարին, կողակցին՝ Սա ||(339բ) լամին, որդոյն՝ Կարապետին, Հոռոմին, քըւերն՝ Արուսին, որդ[ո]ցն՝ Մարգարին, Հայրապետին, Մրկտչին, և հարսին՝ Ղարիպ խաթունին, և հօրեղբարցն իմոց՝ Սահակին, Միլիտոնին, որդո[յ]ն՝ Մուրատին, կողակցին՝ Խաթունին, որդո[յ]ն՝ Առաքելին, կնոջն՝ Հոռոմին, և Սաւսնին, կողակցին՝ Գուլումին, որդոցն՝ Պարսամին, Գրիգորին, Խանէսին, Խլղաթին, և գեղի քահանայիցն և տանուտերացն՝ Տէր Յոհանիսին, Վարդանիսին, Սահակին, և ամենայն արեան մերձաւորաց սոցին, և որ լի բերանով և բոլոր սրտիւ Աստուած-ողորմի ասէ սոցա, Աստուած իւրն ողորմեսցի. ամէն։

Քրիստոս Աստուած, քո անճառելի ծնընդեամբդ և սքանչելի յարութեամբդ ողորմեա և մեղաց թողութիւն շնորհեա Ներսէս արքեպիսկոպոսին և ծնողաց նորին, հօրն՝ Գրիգորին և մօրն՝ Մռջանին, և եղբարցն՝ Վանիսին և Սալամին, և որդոց նոցին, միւս եղբօրն՝ Նահապետին, [կողակցին՝] Ալամին և որդոց նոցին, և միւս եղբօրն՝ Թու ||(340ա) մին, [կողակցին՝] Զանեկին և որդոց սոցին, և այնոցիկ, որ ի սուրբ Աւետարանս մասն ունիցին՝ Աստուած լուսաւորէ զիւրեանց հոգին և զիւրեանց յիշատակն խաղաղական կենաւք պահէ. ամէն։

340ա. (Նույն բոլորգրով) Դարձեալ յիշեցէք ի Քրիստոսի զվերջին ստացող լուսազարդ, պայծառ և պատուական սուրբ Աւետարանիս՝ զխօջա Ծատուրն, որ ստացաւ սա ի հալալ և յարդար վաստակոց իւրոց յիշատակ, և ետ վերըստին ոսկով զարդարել զտնագլխներն ի վայելչութիւն սուրբ Աւետարանիս, յիշատակ հոգոյ իւրոյ և իւր ծնօղացն, հօրն՝ խոջա Մուրատին և մօրն՝ Ջախաթունին, և եղբարցն՝ Աղափիրուն և Աղամիրուն, և կողակցուն || (340բ) իւրոյ՝ Դշխունին, և որդոցն՝ խօջա Գրիգորին, Մուրատին և Մանասին, և դստերացն՝ Մէրտատիկին և Ջախաթունին, և միուս կողակցուն՝ Շուշանին, և որդոցն՝ խօջա Աւետին, Խաչիկին, Աղափիրուն և Պետրոսին, և դստերացն՝ Մէրտատիկ, Թագուհուն և Յուղիղին. ամէն։

Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զխօջա Աւետիկն և զկողակիցն իւր՝ Գուլնաբաթն և զորդին իւր՝ խօջա Խաչիկն (շար. ուշ նոտրգրով) և զխօջայ Աղափիրի, և զկողակիցն իւր՝ Ազատխանն, և զորդին իւր՝ պարոն Ավէտաղէն և զԽօջամալըն և ըզՄուրասէն. ամէնն։

Հետագայի

ա. 340բ. /// Ի Նոր Ջուղայ թվին Փրկչի ՌԸՃԼԴ (1834) համիրայ, Աստուած պտուղ պարգև է ց, օրն շաբաթ, որ էր սուրբ Յակոբաց տօնախմբութիւնն, խնդրո եմք, ղադամօվ լինի կամա վ ն Աստուծոյ։ Ես մեղա վ որ չնչին ծառայ՝ Գ. Մ.

բ. 344ա. Պարոն Տիգրան Տէյիրմանճեանի սոյն Աւետարանը քննեցի և յիշատակարանից առանձին թղթի վրայ գրեցի հարկաւոր տեղեկութիւնները։

Գարեգին արքեպիսկոպոս

[Յովսէփեան]

Նորթ. Պյրկին

1943, 30 նոյեմբ.

25
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Հ. Փ. Քրաուզ)

Սպահան                                                                                                   ՌԴԿ—1615

Իրանի Սպահան քաղաքում գրիչ Հայրապետ երեցի ընդօրինակած և Մեսրոպ Խիզանցու ծաղկած այս Ավետարանի մասին առաջին տեղեկությունները տալիս է Հ. Տեր-Հովհանյանցը («Պատմութիւն Նոր Ջուղայու», Ա, Նոր Ջուղա, 1881, էջ 67-68), ըստ որի մատյանը «կայ յԱմենափրկիչ եկեղեցւոջ Երևան թաղի»։ Սակայն գեղեցիկ մանրանկարներով պատկերազարդված այս Ավետարանը հետագայում ընկել է Ժ. դը Մորգանի հավաքածուի մեջ. Ֆր. Մակլերը այն մանրամասն նկարագրել է «Ժուռնալ Ասիաթիքում» (տե՛ս Fr é d é ric Macler. Notices de Manuscripts arm é niens vus dans quelques biblioth é ques de l’Europe centrale, Paris, 1913. Extrait du Jurnal Asiatique (septembre octobre et novembre decembre, 1913, p. 643-651).

Պետք է են թադ րել, որ փոքր ինչ ա վե լի ուշ մատ յա նը Ժ. դը Մոր գա նից ձեռք է բե րել հնա գետ ու պատ մա բան, Թուր քիա յում Ֆրան սիա յի նախ կին դես պան Ժան Պո զ ին, ո րի ձե ռա գրերն ու այլ հնու թյուն նե րը ա ճուր դով վա ճառ վե ցին Փա րի զում 1971 թ. ապ րի լի 30- ին։ Այս տեղ խնդրո ա ռար կա մատ յա նը գնեց նյու յոր քաբ նակ գրա վա ճառ Հ. Փ. Քրաու զը (16 East 46 th st., New York) ։

Պրն. Հ. Քրաու զը հո ժա րա կամ  մեզ ծա նո թաց րեց ձե ռա գրին և, մեր խնդրան քով, տրա մադ րեց ման րան կար նե րի սլայդ նե րը։

Ձե ռա գրիս հի շա տա կա րա նը տե՛ս Վ. Հա կոբ յա նի և Ա. Հով հան նիս յա նի կազ մած « Հա յե րեն ձե ռա գրե րի ԺԷ դա րի հի շա տա կա րան ներ », Ա, Եր ևան, 1974, էջ 569-570 ։

26
ԺՈՂՈՎԱԾՈՒ
(Վաշինգտոն, Կոնգրեսի գրադարան,
Arm. MS N3)

Հա լեպ                                                                                                       ՌՃԲ —1653

Գրիչ՝ Աբ րա համ ե րեց։ Ստա ցող՝ Հով հան նես սրկ. ։ Թերթ՝ 259 ( էջ 518) ։ Ն յութ՝ թուղթ։ Մե ծու թյուն՝ 15x21 ։  գրու թյուն՝ միաս յուն։ Գիր՝ նոտր գիր։ Տող՝ 15 ։ Կազմ՝ կա շե պատ տախ տակ, դրոշ մա զարդ։ Վի ճակ՝ բա վա րար։

Ծնթ. Ձե ռա գի րը Կոն գրե սի գրա դա րա նին է նվիր ված՝ այս գրա դա րա նի հայ կա կան հա վա քա ծո յի կո մի տեի և Բեյ րու թի հայ կա կան մշա կու թա յին միու թյան մի ջո ցով 1953 թ. մար տի 15- ին։ Կազ մի վրա՝ «Near East 163» ։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ա. Էջ 1. Ա ռա քե լի Սիւ նեց ւոյ Ա դամ գիրք։

բ. Էջ 274. Քա րոզ Վասն մար դե ղու թեան։

գ. Էջ 292. Քա րոզ Վասն յա րու թեանն Քրիս տո սի։

դ. Էջ 322. Քա րոզ Վասն զղջման և ա պաշ խա րու թեան։

ե. Էջ 347. Քա րոզ Վասն խոս տո վա նու թեան։

զ. Էջ 383. Քա րոզ Վասն ա պաշ խա րու թեան։

է. Էջ 408. Քա րոզ Վասն ո ղոր մու թեան։

ը. Էջ 451. Հան գիստ ե րա նե լոյն Յո հան նու ա ւե տա րան չին։

թ. Էջ 464. Հարց Վահ րա մայ վար դա պե տի և պա տաս խա նիք վար դա պե տին Վա նա կա նայ։

ժ. Էջ 466. Պատ մու թիւն տնաւ րէ նու թեան Քրիս տո սի։

ժա. Էջ 470. Քա րոզ Ա ւագ ուր բա թուն՝ Վասն խա չե լու թեանն Քրիս տո սի։

Հիշատակարան. Գրչի

Էջ 515. Այս է Յի շա տա կա րան գրոցս Փառք Որ ետ կա րո ղու թիւն նուաստ ո գոյս՝ Աբ րա համ ա նար ժան ե րից ւոյս, հա սա նել ա ւարտ գրոյս, որ է պատ մու թիւն նա խա հաւրն մե րում Ա դա մայ

Արդ, այս ամենայն բարու||(էջ 517)թեանցս և աստուածատունկ բուրաստանիս ցանկացաւղ եղև սմայ աստուածամեծարն և հեզահոգին հոգևոր որդեակս մեր՝ Յովաննէս սարկաւագն, որ է երկրէն Արաբկերու, ի գեղջէն Մաշկերու, եւ ետ գրել զսա ի հալալ ընչիցն և արդար վաստակոցն՝ յիշատակ իւր անձինն և իւր ամենայն արեան մերձաւորացն։ Զոր և հայցեմք և խնդրեմք ամ է նաւրհնեալ Տեառնէն մերմէ Յիսուսէ Քրիստոսէ, որ բարով վայելել տացէ սմայ երկար ամաւք և բազմերամ ժամանակաւք մինչև ի խորին ծերութիւն ամէն։

Արդ, գրեցաւ սա ի թվականիս Հայոց ՌՃԲ (1653) ի մայրաքաղաքս ի Հալապ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածին և Սուրբ Քառասունք եկեղեցեացս և այլ եկեղեցեացս, որ աստ կան || (էջ 518) հաւաքեալ ի պահպանութիւն ամենայն հաւատացելոց։ Գրեցաւ սայ ի թագաւորութեանն տաճկաց Սուլտան Մուհամատ նորընծայ թագաւորին, ի կաթողիկոսութեանն Տանն Կիլիկ[ի]ոյ Տեառն Տէր Ներսէսի սրբազան հայրապետին և ի կաթողիկոսութեանն Էջմիածնի Տէր Փիլիպպոս խարազնազգեաց ճգնաւորի։ Արդ, որք հանդիպիք սմայ կարդալով կամ աւրինակելով, կամ հարևանցի տեսանելով՝ յիշեսջիք ի մաքրափայլ և երկնաթռիչ աղաւթս ձեր զվերոյ յիշեալ զՅովաննէս սարկաւագն և զիս զանարժան գծողս՝ զԱբրահամ երէցս, որ զանունս ունիմ և ոչ զգործս։ Այլ որ առատն է ի տուրս բարեաց, տացէ ձեզ յիշելոցդ և մեզ յիշեցելոցս զիւր երկնից արքայութիւնն. ամէն։ Հայր։

27
ՇԱՐԱԿՆՈՑ
(Սան Ֆրանցիսկո,
Ջ. Մարտիկյան, N 4)

Իկոնիոն                                                                                                    ՌՃԷ—1658

Գրիչ՝ Գրիգոր։ Ստացող՝ Աստուածատուր մահդասի։ Թերթ՝ 362։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 10, 2x14։  գրություն՝ միասյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 24։ Մանրանկարչություն` Կիսախորան՝ , 12ա, 109բ, 137ա, 291բ, 312բ, 338բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ հանգուցագիր, թռչնագիր (կարմիր և կապույտ)։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ, աստառը՝ ծաղկազարդ գործվածք։ Պահպանակ՝ սկզբում 2 թերթ մագաղաթ։ Վիճակ՝ բավարար։

Հիշատակարան. Գրչի

362ա. Փառք… Արդ, գրեցաւ եղանակաւոր տառս, որ կոչի Շարակնոց, այսինքն՝ շարեալ ակունք, ի լաւ և յընտիր աւրինակէ, որ ասի Խլու Պապու, որ է յըղկեալ և յըստակեալ առաջին վարդապետացն և վարժապետացն, ձեռամբ մեղսամած Գրիգորիս, ի յերկիրս Իկոնիոն, որ ասի Ղօնիա, ի դուռն Սուրբ Աստուածածնին, ի թվականիս Հայոց յամի ՌՃԷ (1658)։

Արդ, որք հանդիպիք սմա ուսմամբ կամ աւրինակելով, յիշեսջիք զգծող սորա՝ զԳրիգորն միով Տէր-ողորմեայիւ, որ և ձեզ լիցի ողորմութիւն յամէնողորմ արարչէն. ամէն։

Եւ դարձեալ յիշեսցէք ի Տէր զստացող սորա՝ զմահդասի Աստուածատուրն, որ այժմ հանգեաւ ի Քրիստոս։ Ով ոք յիշէ՝ յիշեալ լիցի ի Քրիստոսէ. ամէն։ Հայր մեր որ յերկինս։

28
ԱՒԵՏԱՐԱՆ
(Նյու Յորք, Արսեն և Արման Փուշմաններ,
N 3)։

Քարահատ գյուղ                                                                                        ՌՃԸ—1659

Գրիչ, ծաղկող և կազմող՝ Գրիգոր երեց։ Ստացող՝ Եղիա։ Թերթ՝ 319։ Նյութ՝ մագաղաթ։ Մեծություն՝ 12x16,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 19։ Մանրանկարչություն՝ Խորան՝ 8 (Թուղթ Եվսեբի՝ , և Համաբարբառ կանոններ , , , , , 10ա)։ Մատթեոս՝ 13բ, Մարկոս՝ 105բ, Ղուկաս՝ 162բ, Հովհաննես՝ 250բ։ Կիսախորան՝ 14ա, 106ա, 163ա, 251ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր և հանգուցագիր։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, Ա փեղկին՝ արծաթյա խաչելություն։ Պահպանակ՝ մագաղաթ։ Վիճակ՝ բավարար։

Հիշատակարան. Գրչի

313ա. Փառք… Աւարտեցաւ եռահրաշ և հոգիազարդ Աւետարանս ձեռամբ բազմամեղ Գրիգոր լոկ անւամբ իրիցու, ի թըւականութեանս Հայոց ՌՃ և Ը-երորդի (1659), ի մարտ ամսոյ Ի (20), զոր էր շա խ կապեալ երանեալ աւետարանչացն ըստ բազմաերանգ գունոց ի մի ոստայն անկանելով հաճախ զոր արուեստակե[ա]լ անուշոցաց ծաղկանց եւղ եփեցական կազմութեամբ… Այսպիսի բիւր գանձուց և մեծագին մարգարտաց յոյզ և խնդիր էր զսրբասնեալ և ի մանկութենէ միայնացեալ մահդասի միայնակացն Եղիա, ի մանկութենէ լուեալ զհրամանս Տեառն, որ ասէ. Եթէ որ ոչ թողցէ զտուն իւր և զամենայն ինչ որ աշխարհայի[ն], ոչ կարէ իմ աշակերտ լինել։ Վասն որոյ թողեալ յաշխարհ և որ ինչ աշխարհի է, աշակերտեցաւ հրամանացն Քրիստոսի, որ ասէ. Առ զխաչ քո և եկ ըզկնի իմ։ Ի մանկութենէ իւրմէ առեալ յանձն զչարչարանս մարմնոյն և գնացեալ ի մէնարանն Ղարամուրատու ի յանապատն սուրբ։ Եւ կեցեալ անդ ժամանակս ինչ, և հրամանաւ սուրբ հօրն իւրոյ տեառն Տէր Տէրունի մաքրազարդ և սրբաներկ կրօնաւորի, գնացեալ ուխտ ի սուրբ քաղաքն Երուսաղէմ և համբուրեալ լուսաբուղխ գերեզմանն Քրիստոսի։ Եւ անտի դարձեալ եկն առաջին ուխտն իւր՝ ի անապատն սուրբ, և ստացաւ բազում գրեանս, և շատ շինութիւնս աւելացոյց ի յանապատին։ Եւ յետ ժամանակաց վառեալ ի սէր սուրբ Աւետարանիս, հրամանաւ հօրն իւրոյ սրբոյ Տէր Տէրունին և կամակցութեամբ եղբարցն ամենեցուն, եկեալ առ մեզ, և խնդրեաց կատարել զցանկութիւնս սրտի իւրոյ։ Եւ իմ՝ ձեռն եդեալ աւարտեցի զԱւետարանս սուրբ, և ծաղկեցի երբներբն գունովք և ոսկէզօծ որակօք՝ ի խնդրոյ նորին։ Եւ յ ետ գծագրել զսա վասն յիշատակի հոգւոյ իւրոյ և հոգեւոր հօրն Տէր Տէրունին ։ Վասն որոյ հողմամած դիմօք աղաչեմ զդասդ սրբազանից զպատահողքդ տիեզերաքարոզ սուրբ Աւետարանիս, յիշել սրտի մտօք յաղօթս ձեր զԵղիայ միայնակացն, որ բազում ջանս և աշխատանս կրեաց ի վերայ սուրբ Աւետարանիս և բազում անգամ որդորեաց մեզ աւարտ հասուցանել, յիշել զնա և Աստուած-ողորմի ասել իւրն և ծնօղացն իւրոց. ամէն։ Այլ և աղաչեմ զձեզ յիշել զմաքրասուն կրօնաւորն զՏէր Տէրունն և զմիաբանսն սուրբ ուխտին՝ զԳրիգոր եպիսկոսպոսն և զԿարապետ աբեղայն և Տէր Եղիայն. և զամենայն միաբանսն սուրբ ուխտին յիշել և Աստուած-ողորմի ասել. յիշօղքդ՝ յիշեաց լիցի[ք] ի Քրիստոս ի Աստուծոյ մերոյ. ամէն։

Եղև աւարտ սուրբ Աւետարանիս ի յերկիրս Գանջոյ, ի գեղս որ կոչի Քարահատ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս, ի ժամանակս Շահ Ապասին Փոքոյ և ի կաթողիկոսութեան Հայոցս Աղուանից տեառն Տեր Պետրոսի մաքրասուն և սուրբ հայրապետի և կրկին  լուսաւորչի, որ և խնամօք Աստուծոյ և շնորհօք Սուրբ Հոգւոյն և բարի քաղաքավարութեամբն իւրով լուսաւորեաց զխաւարեալ տունս Աղւանից և պայծառացոյց զեկեղեցիս կարգաւորութեամբ. որոյ Աստուածն ամենայնի տացէ նմա երկար կեանք և մեղաց թողութիւն։ Եւ մերում եպիսկոպոսութեան բազմահանճար և պատուական քաւշապետի տեառն Տէր Անտոնի ՝ վերադիտողի սուրբ Աթոռոյն Կաթուղիկէի վանիցն, որ յայսմ ժամանակի սա ևս բազում ք քաջութիւնս արար ի կարգս և հաստատութիւնս հաւատոյ։

Այլ և աղաչեմ յիշել զգծօղ, ծաղկօղ և կազմօղ սուրբ Աւետարանիս Գրիգոր բազմամեղ երէցս հանդերձ ծնօղօք իմովք, և Աստուած-ողորմի ասել։ Այլ և աղաչեմ անմեղադիր լինել պակասութեան սորա, զի մագաղաթն յոյժ վատ էր, մանաւանդ թէ ի ծաղկել համաբարբառին, զկէս աւուրն տեն տ էի և սարսափէի և կէս աւուրն ի ստիպմանէ նկարէի ըստ խորհրդին և ոչ վայրապար։

Այլ և աղաչեմ յիշել զամենեսեան, որք ունի աշխատանս ի վերայ մեր և ի վերայ սուրբ Աւետարանիս։ Այլ և յիշել զվարպետ գործոյս իմոյ զՏէր Դաւիթն և զծնօղն իւր, յիշել զամենեսեան վերոգրեալսն և լի սիրտիւ Աստուած-ողորմի ասել ամենեցուն, մանաւանդ ինձ գրողիս, որ յոյժ մեղաւոր եմ և ի մէջ նեղութեանց և ձեռաց չարեաց, և Տէրն փառաց ձեզ ողորմեսցի ի միւսանգամ գալստեանն իւրոյ. ամէն։

161ա. (Նույն ձեռքով, ոսկեգիր) Յիշեցէք ի Քրիստոս զբարեմիտ և աստուածասէր Օլքէն, զհայրն իւր՝ Շահնազարն, մայրն՝ Ախանն, կողակիցն՝ Խանումն, որդիքն՝ Ովանէսն, Գրիգորն, Գալուստն և դստերքն՝ Թապառուկն և Խոսրովն. յիշեցէք և Աստուած-ողորմի ասացէք, և Աստուած ողորմի ի գալստեան իւրում. ամէն։

Հետագայի

ա. 314բ. Դարձեալ յիշեցէք Սարգիսն և կողակիցն իւր Ոսկանձն և որդիքն իւր, որ ի գին սուրբ Աւետարանիս ետուն ԶՌ (6000) դեկան, որո Տէր Աստուածն մեր տացէ փոխարէն աստ և ի հանդերձեալն. ամէն։

բ. 314բ. Եւ յետ ժամանակաց ես Եղիայ և Մխիթար միայնակեաց քա[հանա՞յքս] հայեցաք ի գեղեցկութիւն ներքուստ Աւետարանիս և ցանկացաք արտաքուստ ևս զարդարել զտուփ սուրբ Աւետարանիս, որպէս և տեսանէքդ իսկ։ Եւ շնորհօք Սուրբ Հոգւոյն ելեալ շրջեցաք ի դրունս ողորմածաց, և ամենեքեան ըստ կարեաց իւրեանց արարին ողորմութիւն, զոր Տէր Աստուած ամենեցուն ըզվարձս հատուսցէ։

Դարձեալ յիշեցէք արդիւնաւոր ողորմութիւն տուօղին Ուլուպէկի որդի Սարգսին և կենակիցն՝ Գուլաղէն, և որդին՝ Ուլուպէկն և կենակիցն՝ Ինճէն, և միւս որդին՝ Ատիպէկն ։ Այլ և յիշեցէք Միքայէլն և կենակիցն՝ Աղասուլթանն. և դուստրն՝ Մարեան, ևս առաւել՝ Տէր Յակոբն և կենակիցն իւր՝ Յուստիանէն, և որդին՝ Սիմէօնն։ Դարձեալ յիշեցէք զՅակոբն և զկենակիցն իւր, այլև զՊալի որդի Վարդանն ։ Դարձեալ յիշեցէք Շահնազարի որդի Օլքէն և կենակիցն իւր՝ Խանումն, և այլ յամենայն յարեան մերձաւորսն իւր. ամէն։ Դարձեալ յիշեցէք Յակոբն և կենակիցն՝ Սառիկն, և որդիքն և դստերքն. ամէն, և Ղուլին. ամէն։ Այլ և յիշեցէք Թաւուզեցի Ուլուխանն և կենակիցն՝ Թարվանդէն և ամենայն ազգայինսն. ամէն։ Այլ և յիշեցէք Ղարամուրատու յանապատի միագումար առ հասարակ ամենայն միաբանքս, զոր Տէր Աստուած ամենեցուն վարձս հատուսցէ՝ ի կրկնակի գալստեանն իւրում. ամէն։ Եւս յիշեցէք ոսկերիչ Նիազն, որ բազում աշխատութեամբ զարդարեաց զաւետարանս ի թուականիս հայոց ՌՃ և ԻԴ (1675)-ին, մարեր։

գ. 315ա. Դարձեալ յիշեցէք զՔայասակեցի Գրիգոր, ԲՌ (2000) դիան իւր հոգոյն բաժին երետ. Աստուած իւր հոգոյն ողորմի։ Դարձեալ յիշեցէք Յովանէսն, Եղիսաբեթ, Նաւասարդ, Մարգարիտ, Մինասն, Ալավերդին, Մխիթարն, Պետրոսն, Ոհան, Սռիկ, Սիրամարք, Դաւիթ, որ Ա (1) նոհ (տիռոց), Ժ (10) ապազի տվին. Աստուած ողորմի իւրեանց։

29
ԱՒԵՏԱՐԱՆ
(Վաշինգտոն, Կոնգրեսի գրադարան
, Arm. MS N5 )

Կից                                                                                                         ՌՃԼԳ—1684

Գրիչ՝ Հավհազ երեց։ Թերթ՝ 251 (–33)։ Նյութ՝ մագաղաթ և թուղթ (խառն)։ Մեծություն՝ 7x10։  գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 21։ Մանրանկարչություն՝ Խորան 2 (համաբարբառով)։ Հովհաննես ավետարանիչ՝ 193բ։ Կիսախորան՝ 78ա, 122ա, 194ա։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Կազմ՝ չիք։ Վիճակ՝ վնասված, սկզբից ընկած են 1-33 թերթերը, թղթյա մասերը՝ թանաքակեր։

Ծնթ. Կազմի վրա կա՝ N1369, իսկ Մարկոսի ավետարանի սկզբնաթերթի վրա՝ N74։

Հիշատակարան. Գրչի

192 բ. Զվ Ձբտձբճ ը տըւ գտզւլ ( եղ բայ րա գիր՝ « Ես Հավ հաղ է րէց գրե ցի » [5] ) թվին ՌՃԼԲ (1683), մար տի ամ սոյն ԺԶ (16), օրն ուր բաթ։

248 ա. Արդ գրե ցաւ սուրբ Ա ւե տա րանս ի յեր կիրս մե րում Կեդ ւա յաց, ի գեօղն որ կո չի Կից, ի դրա նէ Սուրբ Ստե փա նո սի, ի հայ րա պե տու թեան Սուրբ Էջ մ ի ած նայ Տէր Ե ղիա զա րու, ի հով ւա պե տու թեան Ստա թէի Տէր Յով հան նէս ար քե պիս կո պո սի, և սո րի [ ն ] սպա սա ւոր Տէր Զա քա րիա վար դա պե տի. ա մէն։

Արդ, գրե ցաւ սուրբ Ա ւե տա րանս թվին ՌՃԼԳ (1684) յուն վար Ժ (10), ա ւարտ սո րա ի թա գա ւո րու թիւն Պար սից Շահ - Սուլ մա նի, և դ ի րօղ յերկ րիս մե րում զԲաք դար սուլ թանն, ո րում չար չա րա նաւք կո րու սուց յեր կիրս, որ ետ Աս տուած զե րեք պա տու հասն. Հա ճի Ա լի խանն սար դար եղև և ե կեալ ԽԲՌ (42. 000) հե ծե լով, բնա կե ցաւ ի քա ղաքն Կան ջայ, և բա զում ա ւե րու թիւն ա րար ի Հա յոց աշ խար հիս, և յետ նո րա զա րիւն և զե րաշ տու թիւն, և բա զումք կո րեան վասն անհն չու թեան իւ րեանց։

Հետագայի

ա. 249 ա. Արդ, յի շե ցէք զբա րե միտ և զ հե զա հո գի զՏէր Մե լիք սէթ, որ բա զում փա փա կա նօք և յօ ժար սրտիւ ես և իմ կե նա կից Կօ զալս ստա ցանք զսուրբ Ա ւե տա րանս՝ յի շա տակ հոգ ւոց մե րոց և իմ ծնօ ղացն, զհայրն իմ՝ Տէր Թու մայն և մայրն իմ՝ Շա հումն, և իմ որ դիքն՝ Աս տուա ծա տուրն, Յո վա նէսն, Գրի գորն, Տէր Մի նասն, Մով սէսն, Փի լի պոսն, և դս տերքն իմ՝ Ե ղի սա բէթն և Մար գա րիտն, որ հան գեան առ Քրիս տոս։ Եւ ով ոք կար դայ կամ օ րի նա կէ, Աս տուած - ո ղոր մի ա սէ Տէր Մէ լիք սէ թին և իմ կե նա կից Կօ զա լին, և ով ոք խնա մօք պա հէ զսայ՝ աւրհ նեալ լի ցի ի Քրիս տո սէ։

բ. 249 բ. Դար ձեալ յի շե ցէք զՇնա թա ղու քա հա նայն՝ զՏէր Ա ռա քէլն և զ Տէր Գրի գորն, որ եղև պատ ճառ սո րին, և տա նու տէր Շա պանն, որ է որ դի Պա րե քին և իւր ըն տա նի քին՝ Սար դարն, Սմբաթն, Պա պէն, զխա լի ֆայ տի րա ցու Սո ղո մոնն, Մա րու թէն, Թի վին, Պաղ տա սարն, Ղա զարն, Սա րու խանն և Բի նեա թի որ դի Շա պանն, Ո վա նէսն և Ղա րա մա նի որ դի Աս տուա ծա տուրն, Դա ւու թի որ դի Ա վաքն, Պա յին, Թա սա լին, Ոս կանն, իւր որ դի՝ Պաղ տա սարն, Թու մէն, Սի մա ւոնն, Խա չա տուրն, Ղա փանն, Մի քէլն, Ա պին, Վէ լին ։ Եւ սո քա Շնա թա ղին դով լա թա ւորքն էին և մեծ համ բ այք, որ միշտ վա րէին զկեն ցա ղա վա րու թիւնս իւ րեանց։

Դար ձեալ յի շե ցէք զկազ մօղ սո րին զԼո րե ցի Թու մայն, և դուք յի շեալ լի ջիք ի միւ սան գամ գալս տեանն Քրիս տո սի Աստ ծոյն մե րոյ, որ է աւրհ նեալ յա ւի տեանս. ա մէն։

գ. 250 ա. Կրկին յի շա տակ է սուրբ Ա ւե տա րանս Ան դա մէջ ցի Ծա տու րի որ դի Սի րա կա նին, որ գե րի էր ան կեալ ի ձեռս ա ւա զա կ ե աց, վե րոյ Սի րան շանն ա զա տեաց և յետ յի շա տակ Ան դա մէ ջոյ Սուրբ Աս տուա ծած նա ե կե ղե ցոյն, ո րոյ յի շա տակն օրհ նու թեամբ ե ղի ցի։ Եւ որ հան դի պիք ի սմա, մէկ Հայր մե ղա յիւ յի շումն առ նէք զվե րոյ զծնօղն սո րին՝ զԾա տուր և զ մայրն՝ Ե ղի սա փեթն և զ հա մայն ննջե ցեալս սո րին, և դուք յի շեալ լի ջիք ի Քրիս տո սէ մեր մէ. ա մէն։ Գրե ցաւ ի թվին ՌՄԽԵ (1796), սեպ տեմ բե րի ԺԵ (15)- ին։

դ. 251 ա. Յի շա տակ ե տու սուրբ Ա ւե տա րանս Շու շա քա ղա քա ցի Ա ւագ Դա նիէ լեան Ղա զա րեանցս Սրբոյն Յով հան նու Մկրտչի ե կե ղեց ւոյն՝ յի շա տակ հոգ ւոց մե րոց և իմ ծնո ղաց, ո րոյ յի շե ցէք զպատ ճառս սո րա, զի այ լոց կա լայ, և յի շե ցէք իմ հայր Դա նիէլն և եղ բայ րին իմ՝ Պետ րոսն և Յա րու թիւն և զ հա մայն ննջե ցեալն սո րին։ Հան դի պողքդ յի շե ցէք, յի շեալ լի նի ջիք ի Քրիս տո ս ի Աս տու ծոյ մեր մէ. ա մէն։

Ի թի ւա կա նին Քրիս տո սի հա զար ութ հա րիւր ութ սուն և ե րեք (1883) ա մի, Ժ (10) մար տի։

30
ՅԱՅՍՄԱՒՈՒՐՔ
(Ֆրեզնո, Ս. Երրորդություն Մայր եկեղեցի
, N 2)

Դաշտ գյուղ                                                                                            ՌՃԼԹ—1690

Գրիչ՝ Եփրեմ։ Ստա ցող՝ Մահդասի Ազարիա։

Հիշատակարան. Գրչի

…Որոց հայցմամբ և մաղթանօք ողորմի Քրիստոս Աստուած ամենայն հաւատացեալ քրիստոնէից, մանաւանդ մահդասի և սարկաւագ Ազարիային և ծնողացն՝ մահդասի Եարղուլուն և Հռիփսիմին, և որդոցն՝ Պետրոսին և Բենիամինին, Բ (2) Պօղոսիցն և Միքայէլին, այլ և ամուսնոյն՝ Ոսկուն և դստերացն՝ Վարդխաթունին և Հռիփսիմէ կուսանին և Սոփիային, և հարսն՝ Մահրիխանին, այլ և հանգուցեալ դստերացն՝ Գայիանին, Աննային և Մարիամին, և ամենայն արեան մերձաւորացն, եւ ինձ՝ անիմաստ և ամենամեղ Եփրեմ գծողիս և ծնօղացն իմոց՝ Յովհաննէս քահանայի և Զանազանին, և եղբարցն իմոց՝ Ղուկասին և Մինաս սարկաւագին, և ամենայն առ ու արեան մերձաւորացն իմոյ և ընթերցողացն։

***

Ես նուաստ մահդասի Ազարիայս ստացա զԱյսմաւուրս յիշատակ ինձ և իմ ծնողացն և ետու ի դուռն սրբոց եկեղեցեացն, որ վերաձայնին Երեքխորան և միւսուն՝ Սուրբ Նշան և Սուրբ Մինաս, որ կան հովանի և պահապան գեւղաքաղաքիս Դաշտ կոչեցեալ, և եղիցի սա վախմ և յիշատակ ի դուռն սոցին որքան ժամանակ որ կայ ի դուռն Երեքխորանին, յետ ժամանակաց, եթէ Սուրբ Մինասի եկեղեցին շինեն յաջողմամբն Աստուծոյ, եթէ կամին անդ տանին առանց տրտնջման, բայց այս Բ (2) եկեղեցեացս ի զատ, եթէ ով ոք ջանայ հանել զսա ի սուրբ եկեղեցեացս՝ նզովեալ լիցի յԱստուծոյ և ամենայն սրբոց նորա. ամէն։

***

Փառք… Արդ, աղաչեմք բանիմաստ հանճարունող սրբասէր եղբարցդ. որք հանդիպիք յայսմ տառիս, յիշեցէք զստացող սորա զմահդասի Ազարիայն, որ է յերկրէն Գողթնեաց, ի գեղջէն, որ կոչի Ագուլեաց Դաշտ, և զծնօղսն իւր՝ զմահդասի Եարղուլին և զՀռիփսիմէն, և զորդիսն իւր՝ զՊետրոսն և զԲենիամինն, այլ և ամուսինն իւր՝ զՈսկին, և հանգուցեալ որդիսն և զդստերսն իւր, այլ և զհարսն իւր զՄահրիխանն և զորդիսն։

Ով քահանայք և կարգակիցք,

Ճգնաւորաց հանդիսակիցք,

Սուրբ կուսանացըն ջահակիցք

Եւ Քրիստոսի գոլ խաչակիցք,

Յորժամ զայս գիրքըս տեսանէք,

Կամ ընթերցեալ ըզսա լսէք,

Զմեղօք լցեալս դուք յիշեցէք

Եւ ողորմին բարբառեցէք։

Իմ աչս ի ձեզ է հանապազ,

Որ եմ լըցեալ մեղօք աննուազ,

Դուք ընթերցիք զայս աննիազ,

Զհոգիս հանէք ի սրբոց դաս։

Ես յաշխարհի մեղ է ք կացի

Եւ ծուլութեամբ զկեանքս անցուցի,

Զմարմնոյ կարիքս հոգացի,

Զհոգիս ի միտս ես ոչ ածի։

Ի յայս կարգըս որ ես մըտի,

Ի տղայութեան ես յանձն առի.

Զոր ուխտեցի զայն չպահեցի,

Այլ հակառակըն գընացի։

Զայս հրեշտակաց կարգս որ առի,

Զամէն մեղօք ծըրարեցի.

Ես զմեղաց դուռն բացի

Եւ համարձակ ընդ այն մըտի։

Չար օրինակ բազմաց եղայ

Եւ ձ ուլութեամբ ընկղմեցայ.

Մարմինս հակեաց և գլորեցայ

Եւ չարաչար վատթարեցայ։

Ընդդէմ բարոյն եւ հեղգացայ

Եւ ընդ խոտանսն ժիր գըտայ.

Զաւետարանն, որ ընթերցայ,

Զայն խըփեցի և մոռացայ։

Զինչ յաշխարհիս մարդիկք որ կայ,

Զամէնն լաւ քան զիս տեսայ.

Քան զամենայն յանցող գըտայ

՚Ւ ի սրբութեանց ես հեռացայ։

Միշտ ըզբերանս ի բաց ունիմ,

Լեզուս խօսի յար զաղտեղին.

Աչօք նայիմ ցանկականին

՚Ւ ի սիրտս առնում զխոց վերին։

Ի մեծութիւնս եկի հասի,

Զպակասութիւնս իմ գիտացի.

Զսէր աշխարհիս ես փորձեցի,

Որ է վատթար և յոյժ հոռի։

Փոխան սիրոյն պատարագի

Զաղտեղութիւնըն սիրեցի.

Հեշտախտութեան ծառայեցի

Եւ ցանկութեամբ զիս մաշեցի։

Զմարդիկք ի յայն հրաւիրեցի,

Զամենեսեան ես ուսուցի,

Ի յաղօթից ծուլացուցի

՚Ի ի սէր մեղացըն կապեցի։

Ես ձեզ մեղայ, իմ սուրբ եղբարք,

Որ Քրիստոսի էք նմանակք,

Զձեզ իմ մեղօքըս խոցեցի,

Եւ չարաչար թերացուցի։

Զամենայն ոք գայթա գ ղեցի

Բազում մեղաց դուռըն բացի.

Ընդ տղայութեան կարգս, որ առի,

Ես ի նմանէ ի զատ կացի։

Զաղքատութիւն յոյժ ատեցի,

Որ աստուծոյ է սիրելի։

Արդ, ես ի ձեր յոտս անկան ի մ,

Զձեր գարշապարսդ համբուրեմ,

Զղջմամբ սրտիւ յոյժ արտասուեմ

Եւ զիմ գանգատըս ծանուցանեմ։

Զիմ վատութիւնս պարսաւեցէք,

Եւ ներելով մեղա տ րեցէք,

Վասն իմ զՏէրն աղաչեցէք,

Եւ թողութիւն ինձ հայցեցէք։

Միթէ լինի, որ ողորմի,

Ի ծերութեանս ժամանակի,

Եւ փոխեսցէ զիս ի բարի,

Զի մի անփոխ մատնիմ չարի։

Ես մեղապարտ գծող սորա

Կամ առ մոլարըն յարակայ.

Զձեզ աղաչեմ սրտիւ բոլոր,

Զմեզ յիշեցէք ի կամս յորդոր։

Ով քահանայք աստուածասէրք,

Մաքուր մտօք սրբանուէրք,

Յորժամ որ զայս գիրքըս կարդայք,

Յաղօթըս ձեր զմեզ յիշեցէք։

Դուք զՔրիստոս աղաչեցէք,

Եւ թողութիւն մեզ հայցեցէք,

Զաստուած ընդ մեզ հաշտեցուցէք,

Եւ ի չարեաց անփորձ կացէք։

Միթէ ի մեզ Տէրն ակնարկէ,

Մեղօք հնացեալըս նորոգէ,

Ընդ սուրբ վըկայսըն դասեսցէ,

Զանանց պըսակըն պարգևէ,

Փառօք ի փառըս մեծարէ,

Զհանգիստն անճառ ինձ պատրաստէ,

Հանդերձ ընդ ձեօք փառաւորէ,

Զձեռագիր մեղաց մեր պատառէ,

Մանաւանդ ըստացողի՝

Ծաղկերան կ յայս մատենի

Ազարիա անուն բարի,

Հանդերձ ծնողօքն ամենայնի։

Գրեցաւ և աւարտեցաւ սրբոց պատմութիւնս, որ է Պատմագիր ամենայն սրբոց և կոչի Յայսմաւուրք, ի թուոյ կենարարին մերոյ Յիսուսի Քրիստոսի Ռ և վեց հարիւր Ղ (1690) և թուականիս Հայոց ՌՃ երեսն և ինն (1690), յամսեանն օգոստոսի Բ (2) և մարգաց Է (7), յաւուր շաբաթի, ի գեօղն, որ կոչի Ագուլեաց Դաշտ, ընդ հովանեաւ Սուրբ Ստեփանոսի եկեղեցոյս, որ վերաձայնի Երեքխորան, այլև Սուրբ Նշանի եկեղեցոյս, որ կոչի Սուրբ Մինաս, ձեռամբ Եփրեմ անիմաստ քահանայի, ի հայրապետութեան Հայոց Տեառն Եղիազարու սրբազան կաթողիկոսի, և թագավորութեան պարսից Շահ Սուլէմանին, և առաջնորդութեան նահանգիս Գողթնեաց սրբոյ Աթոռոյ առաքելոյն Թումայի՝ Յոհաննու արհի և պանծալի սրբանուէր եպիսկոպոսի և մետրապօլտի։ Եղև փափագանօք ստացող սուրբ գրոցս զմահդասի Ազարիայն, որ ստացաւ զսա ի հալալ արդեամբք և ընչիւք իւրովք և ետ ընծայ ի դուռն Երեքխորանի եկեղեցոյն՝ յիշատակ անջինջ իւրն և ծնօղացն, որդոցն և ամուսնոյն իւրոյ, հօրն իւրոյ՝ մահդասի Եարղուլուն և մօրն՝ Հռիփսիմին, այլև ամուսնոյն իւրոյ՝ Ոսկուն, և որդոցն՝ նորաբողբոջ Պետրոսին, և Բենիամինին, և հանգուցեալ որդոցն՝ Պօղոսին և Միքայէլին, և դարձեալ Պօղոսին, այլև դստերացն իւրոց՝ Վարդխաթունին և Հռիփսիմէ կուսակրօն ապաշխարողին և Սոփիային, և հարսն Մահրիխանին, և հանգուցեալ դստերացն՝ Գայիանին, Աննային և Մարիամին ։

Արդ, և ես մեղսամած և ամենամեղ միայն լոկ անուամբ մահդասի Ազարիայս, որ եմ յերկրէն Գողթնեաց, ի գեղջէս Դաշտ կոչեցեալ, և եմ ընդ յարկաւ և ընդ հովանեաւ Սրբոյ Երեքխորանի եկեղեցւոյս, որ կառուցեալ է անուամբ ամենասուրբ Երրորդութեանն և ունի հանգուցեալ զմասն ինչ ի նշխարաց սրբոյն Ստեփանոսի Նախավկային ի տաճարս այս, և ստացայ զայս միահամուռ սրբոց յիշատակաց գիրքս ի զաստուածատուր ընչիւք մերովք, և ետու զսա յիշատակ յաւիտենական ի դուռն Երեքխորանի եկեղեցւոյս զայն յուսալով, որ ասէ, եթէ՝ Երանի այնոցիկ, որ ունիցին զՍիոն որդի։ Եւ եղիցի յիշատակ ինձ և իմայնոցն, հօրն իմոյ՝ մահդասի Եարղուլուն և մօրն իմոյ՝ Հռիփսիմին, և կողակցին իմոյ՝ Ոսկուն, և որդոցն իմոց՝ Պետրոսին և Բենիամենին և հանգուցեալ Բ (2) Պօղոսիցն և Միքայէլին, այլև դստերացն իմոց՝ Վարդխաթունին և Հռիփսիմէ կուսանին և Սոփիային, և հանգուցեալ դստերացն՝ Գայիանին, Աննային և Մարիամին, և ամենայն արեան մերձաւորացն իմոց։ Եւ եղիցի ընծայ և նուէր Սուրբ Երեքխորանի տաճարիս և լիցի հոգոյ իմոյ որդի Սիոնի։

Աղաչեմ զձեզ, ո՛վ ազգայինք իմ և օտարականք և ընթերցողք, այլև օրինակողք, որ խնամով պահեսջիք զսա, և լինիցի անշարժ ի դրանէ սորին։ Իսկ եթէ իմոց և օտարաց, յազգականաց և ի բարեկամաց, քահանայից և ժողովրդականաց, եթէ կրօնաւորաց և եթէ սարկաւագաց, եթէ ի մեծաց և եթէ ի փոքունց կամիցի և ջանայ հանել զսա ի դրանէ սուրբ տաճարի Երեքխորանիս, այնպիսին հանեալ և արտաքսեալ լիցի յաչացն աստուածորդոյն, որ ասէ. Երթայք յինէն, անիծեալք, ի հուրն յաւիտենական. այլև մասն և բաժին ընդ Յուդայի և ընդ Խաչահանուացն առցէ։ Եւ դարձեալ նզովեալ եղիցի մարանաթայ, այլ և ԳՃԺԸ (318) հայրապետացն, ևս և նզովս ընդ Կայենի ժառանգեսցէ, և առաջի արդար դատաստանին Քրիստոսի պարտապան գտանի հոգոյ տմոյ։ Իսկ այնպիսին, որ խնամօք պահէ ի ջրոյ, ի հրոյ և ի գողունեաց և պատրաստեցէ պատահարաց չարին՝ օրհնեալ լիցի ի յԱստուծոյ և յամենայն սրբոց նորա։

Դարձեալ յիշեցէք զպատուական քահանայք գեղջիս և սուրբ Երեքխորանի եկեղեցւոյս զՏէր Պօղոս քաջիմաստուն և աւագ քահանայն, և զՏէր Եսային, զՏէր Յովանէսն, և զՏէր Ստեփանն, զի ի ձեռն նոցա ընծայեալ եղև զՅայսմաւուրս ի տաճար Երեքխորանին ։

Եւ ես աղաչեմ զձեզ, ո՛վ դասք քահանայից և սարկաւագաց, յորժամ ընթեռնուք զսա և կամ օրինակէք, յիշեսջիք ի մաքրափայլ յաղօթս ձեր զիս անարժան Ազարիա սարկաւագս և զծնօղսն իմ և ինքն Քրիստոս, որ առատն է ի տուրս բարեաց և գիտէ հատուցանել զիւրաքանչիւրոց վարձսն աշխատողացն ստացողին, գծագրողին, կամեցողին և վարժողացն, օրհնեալն յաւիտեանս. ամէն։

Դարձեալ յիշեցէք զաւագ եղբայրն իմ զԶաքարիայն և զՄարգարէն, որք են հանգուցեալք առ Քրիստոս յոյսն ամենեցուն, և որդիք Զաքարիային՝ Յոհաննէսն, Աբիսողօմն, Երեմիայն, Մատաթիայն, Աղամջանն և Ստեփանն և անդրանիկն Մաղաքիայն, որ փոխեալ է առ Քրիստոս, և զդստերսն իւր՝ Գուլխաթունն, այլև զդուստր Մարգարին՝ զՍանդուխտն || (շար. թափված)։

31
ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՅՑ
(Նյու Յորք, Էդուարդ Բաղդասարյան)

                                                                                                              ՌՃԽԳ—1694

Գրիչ՝ Մկրտիչ քհ. ։ Թերթ՝ 16։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 22x31,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 25։ Մանրանկարչություն՝ Լուսանցազարդ՝ բուսական։ Կազմ՝ անմշակ կաշի, առանց տախտակի։ Պահպանակ՝ թուղթ, մեկական թերթ սկզբից և վերջից։ Վիճակ՝ վատ, թերթահան։

Ծնթ. Ձեռագիրը տեսա Նյու Յորքում Հ. Հազարյանի մոտ. վնասվել էր ջրից։ Տերը խնդրել էր Հ. Հազարյանից որոշելու վնասի չափը, որպեսզի ապահովագրական ընկերությունից փոխհատուցում պահանջի։

Հիշատակարան. Գրչի

16ա. Քրիստոս Աստուած, բարեխօսութեամբ ամենայն սրբոց, մանաւանդ քո անարատ ծնօղիդ աղաչանօքն, ողորմեա հանգուցեալ Աղայթեղէ և իւր որդի Մկրտիչ քահանաիս, որ գծեցի սա յիշատակ ինձ և իմ ծնօղացն։ Խիստ դառ[ն] և ի նեղ էր ժամանակն. եկեղեցիքն ամէնքն փակեալ էին. ՌԵՃ (1500) թուման ին ուզում։ Տէր Աստուած, մեզ ազատեա. ամէն։

Գր վ եցաւ թվականիս ՌՃԽԳ (1694), սեպտեմբերի ԻԱ (21) սկիզբն է։

Բարեաց ամենից առաջնորդ Սուրբ Հոգի Աստուած, առաջնորդեա ժխտօղ և դատապարտեալ ծառայի քոյ՝ Մկրտիչ իրիցի, հասանիլ յաւարտ գծիս, զոր սկսայ յաւուրս տօնի Սուրբ Խաչին անցեալ Գ-շաբաթի։

32
ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ
(Վաշինգտոն, Կոնգրեսի գրադարան,
Arm. MS N 1)

                                                                                                                   ԺԷ—XVII

Թերթ՝ 23։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 19x26։  գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 23։ Մանրանկարչություն՝ Խաչելություն՝ 2բ։ Խորան՝ 3ա։ Լուսանցազարդ՝ տեսարաններ պատարագից։ Զարդագիր՝ թռչնագիր, գրադաշտը ծաղկազարդ շրջանակների մեջ։ Կազմ՝ կաշեպատ ստվարաթուղթ։ Վիճակ՝ բավարար։

Հիշատակարան` Հետագայի

Յիշատակ է Խորուրդայտետրս Ջաղացտեղցի Խօստրօվի որդի Գալուստին, հ իշատակ ի դուռն Սուրբ Սարքիսի, որ է Թախտայղալէն ։ Ով ոք պատարա ք մատուցանէ, մէկ բերան ասե հ ՝ Աստուած-ողորմի Գալուստի հոգուն, մէկ Հայր մերոյ երկինք ասե հ ։

Գրեցաւ թվին Հայոց ՌՃՀԱ (1722), սե կ տեմբերի ամսի ԻՕ (20)-ըն։ Զփորձըս ձեռաց մի՛ անտես առներ. ամէն։

33
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ
(Բոստոն, Հ. Թոփալյան)

Սուրբ Նշան                                                                                                 ԺԷ—XVII

Գրիչ՝ Հովհաննես երեց։ Նյութ՝ թուղթ։ Մե ծու թյուն՝ 6, 5x19,   գրու թյուն՝ միասյուն։ Գիր՝ բոլորգիր։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, աստառը՝ դրոշմազարդ կտավ։ Վի ճակ՝ բավարար։

Ծնթ. Ձեռագրի սկզբում կա անգլերեն նշում, կատարված 1855 թ. Դիարբեքիրում։

Հիշատակարան. Գրչի

Փառք… Գրեցաւ Սաղմոսարանս ի դուռն Սուրբ Նշանին ձեռամբս և անարժան մեղաւոր Յոհաննէս երիցուս, և ծնաւղաց, և ամենայն արեան մերձաւորաց, և որ զՈղորմին ասեն. ամէն։

34
ՃԱՇՈՑ
(Ֆրեզնո, Ս. Երրորդություն Մայր եկեղեցի,
N 1)

                                                                                                                   ԺԷ XVII

Հիշատակարան` Հետագայի (ԺԸ դ. )

Յիշատակ է սուրբ Ճաշօոցըս ի դուռն Սուրբ Մինասին, որ է Դաշտեցի Հախի փ է սայ Յարութիւնին և իւր ծնօղաց հո ք ոյն՝ Պօղոսին և մօրն՝ Նազլուին. եւ իւր կողակցուն՝ Մարիամին, և իւր որդոյն՝ Գալուստին և դստե[ր]ցըն՝ Թազագուլին և Դաստագուլին, և ամ է նայն ա յ րեան մերձա վ որաց։ Որ է յիշատակըս այս հալալ արդեանց իմոց, մատուցի ի տաճար Սրբոյն Մինասայ ։ Ով ոք որ ծախի կամ ուրիշ երկիր ո ղ ո րկի՝ Քրիստոսի առաջևն պարտական մնա։

35
ՈՒՐԲԱԹԱԳԻՐՔ
(Յոհանսբուրգ, Հարավային Աֆրիկա, Գրիգոր Տեր-Պալյան
[6] )

                                                                                                                   ԺԷ—XVII

Գրիչ՝ Գրիգոր սրկ. ։ Թերթ՝ 117։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 10x14։  գրություն՝ միասյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 17։ Մանրանկարչություն՝ Հովհաննես՝ , Տիրամայրը մանկան հետ՝ 36բ, Ղուկաս՝ 72բ։ Լուսանցազարդ՝ բուսական։ Զարդագիր՝ թռչնագիր։ Կազմ՝ կաշեպատ տախտակ, դրոշմազարդ. Բ փեղկը կոտրված և կաշեզուրկ, աստառը՝ կարմիր գործվածք։ Պահպանակ՝ մագաղաթ, երկուական թերթ սկզբից և վերջից, հատված Մարկոսի Ավետարանից, Ժ-ԺԱ դդ. ։ Վիճակ՝ վնասված, մանրանկարները՝ սևացած։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ա. Աւետարան բժշկութեան։

բ. Աղօթք պահպանութեան։

գ. Պատմութիւն Ուստիանէ կուսին։

դ. Աղօթք սուրբ Կուսին այլ աղոթք)։

ե. Գիր օձահարի։

զ. Տաղ հոգոյ և մարմնոյ. «Այսաւր ցընծայ լեառնն Թափաւր…» (խազագրված)։

է. Տաղ հայատառ թուրքերէն. «Պանում չաւխ տիլաքում սէնտայ սան…»։

Հիշատակարան. Գրչի

57ա. Գրիգորի գերա բ ով և շնորհալի վարդապետ ըսկսնաւորեալ ի հոգոյն սրբոյ։

111ա. Զանարժանս՝ Գրիգոր սարկաւագս յիշեա, և Աստուած զձեզ յիշեա յ ի յա ղ եղ դատաստանն Քրիստոսի Աստուծոյ մեր։

Հետագայի

ա. 95բ. Յիշատակ է բժշկարանս Յարջիմանին և կողակցին՝ Վարենէ, և ամենայն յարեան մերձաւորացն. Աստուած ողորմի և իւրենաց հոգոյն։ Յիշատակ ի դուռն Սուրբ Փրկը[չին] ՝ ի ձեռն Տէր Տիրատուրին. ամէն։ Հայր մեր։

բ. 95բ. Ես ծառայ Աստուծոյ տիր[ա]ցու Կարապետին (շար. անընթեռնլի)։

36
ԱՒԵՏԱՐԱՆ
(Յոհանեսբուրգ, Հարավային Աֆրիկա, Գրիգոր Տէր-Պալյան)

                                                                                                                  ԺԷ—XVIII

Թերթ՝ 251։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 18, 7x14,   գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 23։ Մանրանկարչություն՝ Լուսանցազարդ՝ բուսական (կարմիր և կապույտ)։ Կազմ՝ չիք։ Վիճակ՝ վնասված։

Ծնթ. Տե՛ս N35 ձեռագրի ծանոթագրությունը։

37
ԺՈՂՈՎԱԾՈՒ
(Լոս Անջելոս, Արշակ Տիգրանյան, N5)

Քիլիս                                                                                 ՌՃԾԴ—ՌՃԿԱ—1705—1712

Գրիչ՝ Տէր Փիլիպպէ (1ա-91բ, 1712 թ. ), Գասպար դպիր։ Ստա ցող՝ Մխիթար Քիլիսեցի, Գասպար դպիր։ Թերթ՝ 169։ Ն յութ՝ թուղթ։ Մե ծու թյուն՝ 14, 7x9,   գրու թյուն՝ միասյուն։ Գիր՝ նոտր։ Տող՝ 21։ Կազմ՝ կաշեպատ տախտակ։ Վի ճակ՝ բավարար։

ա. . Քարոզ վասն լեզուի, ի բանն Առակին, որ ասէ. Մահ և կեանք ի ձեռն լեզուի լինի։

բ. . Քարոզ վասն մեղաց։ Որպէս ասէ առաքեալ[ն] Յակոբոս՝ ի բանն. Ցանկութեան յղացեալ՝ զմեղս ծնանի և մեղքն կատարեալ՝ զմահ ծնանի։

գ. 16ա. Քարոզ վասն յիշուց տըւողաց, քուֆր ասողաց, բամբասողաց է։

դ. 24ա. Երանել և ոյն Աթանասի արքեպիսկոպոսի Աղեքսանդրոյ Հարցմունք վայելուչք և պատասխանիք Կիւրղի եպիսկոպոսի հայրապետի՝ յաղագս մակացութեան և հանճարոյ։

ե. 93ա. Պատմութիւն սուրբ առաքինասէր կրօնաւորին և ճգնազգեաց միակեցին Յովսիմովսի, որ խորհեցաւ և զմտաւ էած երթալ յերկիրն երանելեաց։

զ. 114ա. Յանապատ մի գ այր ԳՃ (300) ճգնաւոր…

է. 115ա. Պատմութիւն վասն թագաւորի, որ ոչ ունէր որդի և եղև։

ը. 131ա. Պատմութիւն հրաշից Քիլիսու Սուրբ Յովանէս եկեղեցին, որ ակներև տեսին Բ քահանայ և Բ աշխարհայկան և փոքր կղերիկոս մի ընդ նոսա, զոր գրեալ է առա չ ակայս թվին ՌՃՀԸ (1729)-ին, աւուր երկուշաբաթ աւրին Է ժամին. Վերադիրն էր Թ, գիր տարուն էր Չ, Զատիկ՝ ապրիլի ԺԳ, որ ասեն Ծռայզատիկ։

131բ. Ի մեր Հա ե ոց թվականին

ՌՃ եօթանասնին

Ութն աւելի վերայբերի (1729)

Եւ իմաստնոց իմանալի,

Որ էր ամիս հռօմոց ազգին,

Փետրվարի երկու հնկին (10),

Մէք նստէ ե աք եկեղեցին,

Եւ օրն էր երկուշաբթի,

Ետ կէս աւուր եօթն ժամին

Պահել ջիլէ քառասն ո րին

Տէր Մարտիրոս նորընծային,

Տէր Ովաննէս ընկեր սորին,

Եւ այլ երկու այր նստէին,

Հետ ընդ նոսա խօսացէին,

Զարմանալի յիրըս տեսին.

Ձախակողմ[ե]ան մեծ խորանին,

132ա. Տէրունա յ կան սուրբ պատկերին,

Պատանայ տեղ ժամանա յ կին,

Կանթեղ մի կայր առաջ նորին.

Յանկարծակի սո յ քայ տեսին

Լուս մի վառէր մէջ կանթեղին։

Երբ զայն տեսին, ոտից կացին,

Սակաւ այլ ինչ առաչ գնա յ ցին՝

Երկրպագեալ արտասվեցին

Ծըն դ րա թ րութեամբ աղօթէին,

Մեղաց թողութիւն հայցէին

Եւ օրհնութիւն Տեառն մատուցին։

Ետ ըզժամու դուռն բացին,

Ըզլուսարարըն գոչեցին,

Տեսիլ հրաշսըն պատմեցին

Թվին տաճկաց 1141 (1728-1729)

թ. 134բ. Բանք Կիրակէի։ Պատմութիւն մեծ քաղաքին Հռօմ, որ է յԱրևմուտս…

ժ. 145բ. Վասն գալստեան Նեռին Առաջին օրն բարձրասցի ծօվըն Խ (40) կան ք ուն…

ժա. 147ա. Վասն դժոխացն.

ժբ. 151ա. Վկայութիւնք հակառակացն և պատասխանիք նոցա։

ժգ. 162ա. Կարապետ մեծի վարդապետի…

ժդ. 165բ. Ամենայնի ըսկիզբն ես եմ…

ժե. 166ա. Աստուած մարդասէր և տէր ողորմութեան, գիտեմ զի ձանձրանալ…

Հիշատակարան` Փիլիպպէ գրչի

91բ. Աստուծով աւարտեցի ես զառածեալս մեղօք Տէր Փիլիպպէս ի թվին ՌՃԿԱ (1712), մարտի ամսոյն ելըն և ի ապրիլ ամսոյն մուտն ի Քիլիս գիւղաքաղաքի։ Այսքան տետրիկս, որ յաղա ք ս հոգևորական բանի հարցմունս արարեալ մեծի վարդապետաց Աթանասի և Կիւրղի. և սա տեսեալ նորընծա Քիլիսցի Մխիթար բանասէրս, ասաց ինձ գրել, և ես ըստ տկար մարմնովս ծրեցի և պիտոյս իւր, բարով վայելէ և երկարեալ ժամանակաւ ողջութեամբ օգտեսցի. ամէն։

Գասպար գրչի

130բ. Գրեցաւ ձեռամբ մահտեսի Աբրահամի որդի տրուպ Գասպար դպրի, ի մայիս ամսոյ Ի և Զ (26) և թվին Հայոց ՌՃԿ (1711)-ին։ Աւարտեցաւ Հոգւոյ գալս[տ]եան Է (7)-ն, օր շաբաթի Ժ (10)-ն ժամու։

144բ. Որ և ստացօղ գրոցս և յորժամ կարդայք զպատգամս Աստուծոյ, որ երևեցաւ յերկնից ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ, յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր ստացօղ սորա և զգծողս, փոքրիկ կ իւղաքաղաքն Քիլիս մահտեսի Աբրահամի որդի Գասպարս և զմայր իմ՝ Մարգարիտն և եղբայր իմ՝ տիրացու Մխիթարն և Կարապետն յիշեցէք, յիշեալ լիջիք առաջի Աստուծոյ առ ամենայն հաւատացեալսն, և լսեցէք ամենեքեան միաբան քահանայ ն ք հանդերձ ժողովրդեամբք, ասացէք օրհնեալ է Աստուած և անկեալ երկիրպագէք Տեառն Աստուծոյ, որ իջեալ է Թուխտս թվին Հայոց ՌՁ և Ը (1639)-ին, [յ]ուլիս Ի և Դ (24)-ին, օրն Դ-շաբթի, և ի յօրինակելն զսա ի Քիլիս ՝ թվին ՌՃԾԴ (1705)-ին. ամէն։

Հայր մեր որ երկինս ասելով՝ յիշեցէք մեղաւոր և անպիտան գծող գրչիս՝ տրուփ Գասպարս և հանգուցեալ վարդապետ իմ՝ զՏէր Մելքոն քահանայն, որ և հանգուցեալ էր ի թվականիս Հայոց ՌՃԾԱ (1702)-ին, օգոստոս ամսոյ մէկ. Աստուած ողորմի ասողացն՝ Աստուածն ամենայնի իւր ողորմի. ամէն։ Հայր։

Հետագայի

132բ. Սանայ  1144 (1731-1732) նորընծայ Տէր-Օվաննէս եղայ ի Սուրբ Ակոբ տէրտէրնին։ Կէն հին մ է ղօք ըսկասի քի մէն էք մ է ղօք։ Միւս տէրտէրնին ասէ. ինքի ի՞նչ կուզըս. անոնք սիրեցին, զիս ատեցին։ Ըսի ուսեցր իմ Աստուած ի Նիկիա սուրբ ճ օղօվքըն հաւատամք։ Հոն ասացի և հաւատաց Կոստան թ նու սուրբ ճ օղօվքըն. Փառք ի բարձուն հոն ասացին, ոչ անի ց ե ց ին կռայպաշ[տ]ըն, ոչ ջհուտըն, ոչ մարդըս բ անըն, ոչ տաճիկըն, ոչ գողն, ոչ աւազակըն, անի ց ե ց ին անհնայզան թ ըն ալ ալիքըն.

133ա. Հոգուն սրբոյ դէմ կանօղըն, տուղ պակաս էնօղըն, պակաս հապրօղն, պակասին սէպապ ըլլօղըն, գիտնօղ ու չասօղն մի՛ բռնես, բան անօր է՞ր չի գտնաս երկրայվորէն։

Պու տունեայ քօլայլիք միսալի.

Շիրին խանայ կուն օլայ,

Չխախ կիտաք՝ վէրան կալայ,

Մեղուցեալ մեղայ, Աստուած քաւեայ։

131ա. Մի ցանկանար փառա ո րել,

Քանիզի փառքն է անցա ո ր,

Այս ո ր քեզ հիւր է,

Վաղ իբրև թ r չի թ է վա ո ր։

Գրեցի այս գիրս Դաւիթ Տէր Մարտիրու ///

38
ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ
(
Վաշինգտոն, Կոնգրեսի գրադարան։ Arm. MS N2)

                                                                                                               ՌՃՀԱ —1722

Գրիչ՝ Եղիա երեց Մարզվանեցի։ Ստացող՝ Մահտեսի Սինանի որդի Սահակ։ Թերթ՝ 21։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 20, 5x28։  գրություն՝ երկսյուն։ Գիր՝ բոլորգիր։ Տող՝ 22։ Մանրանկարչություն՝ Խաչելություն՝ , զարդանկար անվանաթերթ՝ 2ա։ Լուսանցազարդ՝ բուսական, մի քանի հատ։ Զարդագիր՝ թռչնագիր։ Կազմ՝ կաշեպատ ստվարաթուղթ։ Վիճակ՝ բավարար։

Ծնթ. Կազմի վրա՝ N1560։

Հիշատակարան. Գրչի

Փառք… Որ ետուր կարողութիւն աւարտման Խորհրդագիրք սուրբ պատարագիս։ Ընդ որս զայս Մահտեսի Սինանի որդի Սահակս ցանկացայ զայս ոսկէզարդ Խորհըրդիս և ետու յիշատակ Պիսկէնու Սուրբ Աննայ անուամբ կոչեցեալ վանուց Սուրբ Աստուածածնայ տաճարին, անդ մնասցէ։ Ո՜վ սրբազան հայրք, աղաչեմ և պաղատեմ առ տէրութեան ձերոյ, յորժամ պատարագ մատչի, յիշման արժան առնէք զմեղապարտ Սահակս, զհայրն իմ և զմայրն իմ և զկենակիցս իմ՝ յիշելով զմաքրափայլ աղօթս ձեր, և դուք վարձս ի Քրիստոսէ առնուցուք, և ձերին սուրբ աղօթիւքն Տէր Աստուածն ամենայնի մեզ մեղաւորացս ողորմեսցի. ամէն։

Սա եդաւ ի թվին ՌՃՀԱ (1722) ամին, մարտի Ե (5) օրն։ Ով ոք յիշէ, յիշեալ լինի։ Հայր մեր որ։

Ձեռամբ մեղապարտ Մարզվանցու

Տէր Եղիայ երիցու.

Սխալ բանիցս կամ ամօթու,

Զձեր ոտացն հող և փոշի,

Չեմ արժանի զանունս յիշելու։

39
ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ՏՈՒՄԱՐԻ
(Նյու Ջըրսի, Պերճ և Արմինե Արազներ և Արտեմիս Տեմիրճյան)

                                                                                                                   ՌՄ—1751

Գրիչ՝ Ոհան ընթերցող։ Ստացող՝ Մահտեսի Աբրահամ։ Թերթ՝ 162։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 11x16,   գրություն՝ միասյուն։ Գիր՝ նոտրգիր։ Տող՝ 18։ Մանրանկարչություն՝ Ճակատազարդ՝ , 14ա, 25ա։ Կազմ՝ Ա փեղկը կաշեպատ տախտակ, դրոշմազարդ, Բ փեղկը՝ չիք։ Վիճակ՝ բավարար։

Ծնթ. Ձեռագիրս 1972 թ. փետրվարի 5-ին Թենեֆլայում (Նյու Ջըրսի նահանգ) տողերիս գրողի միջոցով Պերճ և Արմինե Արազները նվիրեցին Մաշտոցի անվան Մատենադարանին (N10527)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ա. . Պատճէ տումար Հայոց։

բ. 14ա. Պատճէ տումար Հռովմայեցոց։

գ. 26ա. Մեկնութիւն տումարի, զոր խնդրեաց Թումայ վարդապետ Մեծոփայ վանից աստուածաբնակ սուրբ ուխտին և սիրով զհայցուածս նորա կատարեալ Յակոբ վարդապետի Ղրիմ ա ցո։

դ. 150ա. Նորին Յակոբ վարդապետի Ղրիմեցոյ Յաղագս տումարական մակացութեան, թէ յորոց մարդկանէ արհեստաւորեցաւ, գիտելի է։

Հիշատակարան. Գրչի

161բ. Գրեցաւ հանճարով լի գիր գ ս իմաստասիրական, յայտնիչ երկնի և շարժման երկնային մարմնոց, ընթացից և հոլովմանց լուսաւորացն երկնի, և հաստատութեան երկրի, զորս Տումարի մեկնիչ կոչի, զորս գրեցի ես նուաստ ոգի Տէր Կիրակոսի որդի Ոհան ընթերցողս, թւին ՌՄ (1751)-ին, ի վայելումն մահտեսի Յեսայի որդի մահտեսի Աբրահամին, զոր Տէր Քրիստոս բարեաւ վայելումն տացէ. ամէն։

Հետագայի

ա. 13ա. (Շղագիր, հայատառ թուրքերեն) Թախթայպուրուն օղլու վէ Պալը վէ Բարսեղ. վէ Յակոբ (նույնը՝ 162բ)։

բ. 163բ. Այս ձեռագիրս, որ Պերճ և Արմինէ Արազի ու իրենց մօր Արտեմիս Տեմիրճեանի (ծնեալ Թահթապուրունեան ) սեփականութիւնն է՝ նուիրած է ս. Մեսրոպ Մաշտոցի Մատենադարանին, Երևան, ի յիշատակ Թահթապուրունեան գերդաստանի ննջեցեալներուն ( Տէրէվանքցի, Կեսարիա)։ Յանձնուած է պր. Բաբգէն Չուգասըզեանի ի Ն. Ճիրսիյ, Միաց. Նհգ. Փետր. 5, 1972։

40
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ (ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԵՆ)
(Նյու Յորք, Գրիգոր Մագսուտյան)

Կոստանդնուպոլիս                                                                                 ՌՄԽԸ—1799

Գրիչ՝ Նահապետ որդի Անդրիասի։ Թերթ՝ 310։ Մեծություն՝ 13x19։  գրություն՝ երկսյուն։ Գիր՝ նոտրգիր։ Տող՝ 21։ Մանրանկարչություն՝ Ճակատազարդ՝ 40բ, 75ա, 114բ, 146բ, 184ա, 217ա, 253ա։ Զարդագիր՝ թռչնագիր և հանգուցագիր։ Կազմ՝ ստվարաթուղթ։ Վիճակ՝ լավ։

Ծնթ. Ձեռագիրս 1972 թ. փետրվարի 15-ին Թենեֆլայում (Նյու Ջըրսի նահանգ) տողերիս գրողի միջոցով Գ. Մագսուտյանը նվիրեց Մաշտոցի անվան Մատենադարանին (N10528)։

Հիշատակարան. Գրչի

309ա. Սէնէ 1214 թէպիլ էվէլին 23 կիւնիւ վէ թարիքի իսավի սէնէ 1799, օգոստօսուն 13 կիւնիւ հալիէ Կօսթանթանիտէ Աստարճը խանը սաքինլէրինտէ իսմի էլհաքիր Նահապետ նամինտէ հավէսիլէ եազմաղէ պաշլատղըմտէ շաբաթ կիւն սահէթ եէտիտէ վէ պիթիրմէսի տէֆայ օլ թարիքտէ սէկտեմբերին 28 վէ ճէմազ իլ-էվէլին 10 կիւնիւ չորեքշաբթի աքշամ սահէթ 3-տէ պիթտի։ Ալլահըն քէրէմի օլուրսայ ֆիքրիմիտէ ըստանփայ էթտիրմէք եյկէր եօմ օլուրսայ վէ պիր քրիստեօնեայ պուլուպ սրբայզան պատիրեաք հայրըմըզտան պիր իզին ալըրսամ ինշալլահ ըստանփայտըր ֆիքրիմ…

309բ. Մէսքեանի հալա կետա եէրինտէ՝
Աստարճը խանը սաքինլէրինտէ,
Եա րէպ, այիրմայ սատիքլէրինտէ,
Իթտիրմէ ատավէթ օլ քեմլէրիլէ։

310ա. Խաքի զէվատէ Կօստանթանիտէ,
Իսմի էլհաքիր
Նահապետ նամինտէ,
Իպնի թէրզի
Անտիրեաստէ տիքտէ,
Զիքրի խայր օլա ալէմլէրիլէ։

Պու քիթապի քի եազտք հաքիր պենտենիզ Ղայսէրի շէհիրինտէն Թահտապուրուն օղլու Աբրահամ աղանն չըրաղը, վէ թէրզի Անտիրեասըն օղլու ճիւմլէնիկ այաք թիւրապը Նահապետտի հանգուցեալ Անտիրեաս. հաճի Նահապետեան

Քիթապի թեօհֆէ էլ հաքիր Նահապետ ։

Կնքադրոշմ. 310ա (փակագիր) «Նահապետ»։

41
ԲԺՇԿԱՐԱՆ
(Թենեֆլայ, Նյու Ջըրսի, Պետրոս Նորհատ)

                                                                                                   ԺԸ—ԺԹ—XVIII—XIX

Թերթ՝ 81. չգրված՝ 52ա-58բ, 79բ-81բ։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 13x19։  գրություն՝ միասյուն։ Գիր՝ նոտրգիր։ Տող՝ 35-40, 23։ Կազմ՝ թղթյա։ Վիճակ՝ բավարար։

Ծնթ. Ձեռագիրս 1972 թ. փետրվարի 15-ին Թենեֆլայում (Նյու Ջըրսի նահանգ) տողերիս գրողի միջոցով Պետրոս Նորհատը նվիրեց Մաշտոցի անվան Մատենադարանին (N10529)։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ա. 1ա-51բ. Հազա քիթապ րուվէյէթ մուալիճէթ Պուգրատ հազիրէթլարնին (Բժշկարան Հիպոկրատի)։

բ. 59ա-79ա. Մագալէի էվէլ պէնի ատէմին պէտէնի էհվալինքնդէտիր (Մարդակազմություն)։

42
ՏԱՂԱՐԱՆ
(Վաշինգտոն, Կոնգրեսի գրադարան, Arm. MS N6)

                                                                                                                    ԺԹ—XIX

Թերթ՝ 32։ Նյութ՝ թուղթ։ Մեծություն՝ 19x26։ Գրություն՝ միասյուն։ Գիր՝ շղագիր։ Տող՝ 26։ Կազմ՝ թղթակազմ։ Վիճակ՝ բավարար. կազմը՝ պատռված։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայատառ և արաբատառ թուրքերեն տաղեր հանդիպակաց էջերով.

. تاریخ حضرت پرتو افندی (չիք հայատառ էջը)

. Կիւֆթէի Հաշմէթ. . کفتۀ حشمة

. Թարիխի Էսյ՚ատ էֆէնտի. . تاریخ اسعد افندی և այլն։

 


 



!      Տե՛ս «Բանբեր Մատենադարանի», Երևան, 1977, №12, էջ 219-277։

[1]     Ցրիվ հատվածը գրված է այլ ձեռագրով քերված տողի վրա։

[2]     Այս հիշատակարանը իրականում ոչ թե արտագրված է, այլ մեկ առանձին թերթի վրա տպագրված և կցված է ձեռագրին։

[3]     Գեր. Տ. արքեպս. Ներսոյանը մեզ հայտնեց, որ ձեռագիրը համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին Լոնդոնում իր մոտ է եղել և վնասվել է ջրից, որի հետևանքով հիշատակարանի որոշ հատվածներ անընթեռնելի են դարձել, բայց քանի որ ինքը նախապես ծանոթ է եղել հիշատակարանին, 209ա էջի լուսանցքում սև թանաքով նշել է թվականը՝ «ՉԾԸ (1309)», վայրը՝ «Ակներ» և գրչի անունը՝ «Կարապետ», ավելացնելով, որ «թրջուելէն առաջ յստակ կը կարդացուէր. Ն. Վ. Տ. »։

Մատենադարանի աշխատակից, ձեռագրագետ Օ. Եգանյանը կարողացավ հիշատակարանի վնասված որոշ հատվածներ վերականգնել, որով պարզվեց, որ ձեռագիրը ընդօրինակված է ՉՀԸ (1329 թ. ) և ոչ ՉԾԸ (1309) թվականին։ Միաժամանակ պետք է ավելացնել, որ 1309 թ. Լևոն թագավոր չենք ունեցել։ Հիշատակարանի մեջ վկայակոչվածը Լևոն Դ-ն է (1321-1342)։ Սրա ժամանակ, նույն 1329 թ., Ակներում եղել է Կարապետ անունով մի գրիչ, որ այս հիշատակարանի ոճով այլ հիշատակարան է թողել իր ընդօրինակած մի Ավետարանում (Տե՛ս «ԺԴ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ», կազմեց Լ. Խաչիկյան, 1950, էջ 219)։

[4]     Այս ձեռագրի նկարագրությունը, որը կատարել է Տեր Մեսրոպ ծ. վրդ. Սեմերճյանը, և Սմբատ Գունդստաբլի հիշատակարանի լուսապատճենը մեզ է տրամադրել պրոֆ. Ա. Ուլուհոճյանը (Նյու Ջըրզի)։ Տե՛ս Մաշտոցյան Մատենադարան, անտիպ ձեռագրացուցակներ N127։

[5]     Եղբայրագիրը վերծանել է ընկ. Օ. Եգանյանը։

[6]     Այս և N36 ձեռագիրը գտնվում են Նյու Յորքի Հայոց առաջնորդարանում։ Ծանոթացանք ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ Տ. Թորգոմ եպս. Մանուկյանի հոժարակամ թույլտվությամբ։