ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳՐԻԳՈՐԻՍ ԱՂԹԱՄԱՐՑՈՒ ՏԱՂԵՐԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ
ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ !

Որ ևէ ժո ղովր դի հո գե կան մշա կույ թի զար գաց ման ըն թաց քը ա ռա վել կամ նվազ չա փով առնչ վում է հար ևան ժո ղո վուրդ նե րի մշա կույ թի ընդ հա նուր զար գաց մա նը: Պատ մա կան տար բեր ժա մա նա կաշր ջան նե րում, հա սա րա կա կան ու քա ղա քա կան տար բեր պայ ման նե րում այդ առն չու թյուն ներն ու րույն դրսևո րում ու բնույթ են ու նե նում. դրանք մերթ հան դես են գա լիս որ պես միև նույն ժա մա նա կաշր ջա նին բնո րոշ ընդ հա նուր եր ևույթ ներ և ուղ ղու թյուն ներ, մերթ որ պես մի մշա կույ թի ան մի ջա կան ազ դե ցու թյուն մյու սի վրա, մերթ սոսկ փո խա ռու թյուն ներ և այլն:

Հան րա հայտ է, որ X–XI դա րե րից հե տո Ի րա նում իշ խող սել ջուկ - թրքա կան ու մոն ղո լա կան հարս տու թյուն նե րը կուլ տու րա կան շատ ա վե լի ցածր մա կար դա կի վրա էին գտնվում, քան ի րենց են թա կա ի րա նա կան ժո ղո վուրդ նե րը, ուս տի և պատ մա կան շատ կարճ ժա մա նա կա մի ջո ցում իշ խող նե րի մշա կույ թը տե ղի է տա լիս և են թարկ վում ի րա նա կա նին: Մի հան գա մանք, որ հե տա գա յում՝ թուրք - մոն ղո լա կան գե րիշ խա նու թյան ծա վալ ման հետ միա սին, մեծ չա փով նպաս տում է X դա րից զար գաց ման նոր ու ղի ե լած ի րա նա կան կուլ տու րա յի ազ դե ցու թյան շրջա նակ նե րի ըն դար ձակ մա նը: Հատ կա պես նո րա նոր նվա ճում ներ է ու նե նում ի րա նա կան պոե զիան, ո րը իր ո լոր տի մեջ է առ նում ողջ Մեր ձա վոր Ար ևել քը՝ սկսած Մի ջին Ա սիա յից մինչև Հնդկաս տան, մինչև հե ռու Մի ջերկ րա կա նի ա փե րը:

Հայ ժո ղո վուր դը, որ մինչև ա րա բա կան ար շա վանք նե րը քա ղա քա կան ու տնտե սա կան, ինչ պես և մ շա կու թա յին սերտ հա րա բե րու թյուն նե րի մեջ էր ի րա նա կան ժո ղո վուրդ նե րի հետ, XI դա րից հե տո՝ ընկ նե լով թուրք - մոն ղո լա կան տի րա պե տու թյան ներ քո, նոր հա րա բե րու թյուն նե րի մեջ է մտնում իր դա րա վոր հար ևան Ի րա նի հետ և ա վե լի մո տից հա ղոր դա կից դառ նում պար սից նոր մշա կույ թին: Փաս տե րը ա պա ցու ցում են, որ միջ նա դար յան հայ կուլ տու րա յի խո շո րա գույն ներ կա յա ցու ցիչ նե րը հու նա րեն և ա րա բե րեն լե զու նե րի հետ միա ժա մա նակ տի րա պե տել են նաև պարս կե րե նին, ծա նոթ են ե ղել գո յու թյուն ու նե ցող պար սից գի տա կան ու գե ղար վես տա կան գրա կա նու թյա նը, օգտ վել են դրա նից ( Գրի գոր Մա գիստ րոս, Մխի թար Հե րա ցի, Ֆրիկ, Կոս տան դին Երզն կա ցի, Թով մա Մե ծո փե ցի և այլք ):

XV–XVI դարերում Մերձավոր ու Միջին Արևելքի շատ ժողովուրդների գրականությունը ընթանում էր պարսկագիր դասական գրականության հարթած ուղիներով:

Ապրելով նման մի ժամանակաշրջանում, լինելով ժամանակի զարգացած ու կրթված անձնավորություններից մեկը, Գրիգորիս Աղթամարցին անկասկած հաղորդակից է եղել հարևան ժողովուրդների գրական կյանքին, ծանոթ է եղել պարսից և հարևան մյուս ժողովուրդների գրականությունների լավագույն ներկայացուցիչների երկերին, նրանց վարպետությանը և առանձին դեպքերում իր ստեղծագործության մեջ կիրառել նրանց գեղարվեստական մի քանի հնարանքները: Բայց անհրաժեշտ է սկզբից ևեթ նշել, որ այդ բոլորը նրան չի շեղել հայ բանաստեղծության ավանդական ուղուց, չի դարձրել օտարների թարգմանը մեր գրականության մեջ:

Վարպետությամբ յուրացնելով իր մեծ նախորդների՝ Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Կոստանդին Երզնկացու և այլ հայ բանաստեղծների լավագույն ավանդները, առանձին ստեղծագործությունների մեջ օգտագործելով պարսից բանաստեղծության բնորոշ բառ ու բանը, նրա մի քանի արտահայտություններն ու պատկերները, Գրիգորիս Աղթամարցին վեր է բարձրացել որպես ինքնուրույն, միանգամայն ինքնատիպ բանաստեղծ:

Աղթամարցու ստեղծագործությամբ զբաղվող գրականագետները տարբեր առիթներով, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձել են նաև նրա «պարսկաբանությանը» և այդ հարցի առթիվ այլևայլ կարծիքներ հայտնել:

Հայ միջնադարյան տաղերգության լավագույն գիտակներից Կարապետ Կոստանյանը, որը Աղթամարցու տաղերի առաջին ժողովածուի հրատարակիչն է եղել, բարձր գնահատելով մեր տաղերգուի բանաստեղծական վարպետությունը, նրա պատկերների ու նմանությունների ինքնատիպությունն ու բազմապիսիությունը, գրում է, որ չնայած այս բոլորին, Աղթամարցու լեզուն « միշտ անզոր և միշտ տկարանում է… այն ասելու ինչ նորա սիրտը խոսել է կամենում: Այսպիսի տկարության արտահայտությունն է, անշուշտ, որ երգիչն յուր չքնաղ պատկերի լիակատար նկարագրության համար դիմում է թե ժողովրդական ձևերին, թե օտարազգի պարսիկ և արաբ բառերի օժանդակության, թե սուրբ գրքին և թե այլ շատ հնարքների» [1] (ընդգծումները մերն են Բ. Չ. ):

Եթե Կ. Կոստանյանը այստեղ Աղթամարցու աղերսները պարսից գրականության հետ լոկ ձևական հողի վրա է դնում, ապա Ն. Ակինյանը 1915 թ. իր ուսումնասիրության մեջ ավելի հեռուն է գնում, և Աղթամարցու բանաստեղծական մեծության հիմնական ազդակը պարսից գրականության ազդեցությունը համարում. «Այն հանկարծական ոստումը,   գրում է Ն. Ակինյանը, որ կնկատվի իր և նախորդ բանաստեղծներու մեջ, արդյունքն է առանց տարակուսի պարսկական նոր գրականության այս ծանոթության: Գրիգորիս պարսկական նոր գրականության ծանոթությամբ կրթեց յուր ճաշակը, ընդարձակեց մտքին ասպարեզը, հղկեց գրիչը: Եվ այսպես պարսկական ազդեցության տակ, կրնա ասվիլ, բացավ նոր դպրոց մը հայրենի հողի վրա:

Պարսկական ազդեցության արդյունք է մանավանդ անոր բանաստեղծության այլաբանական նկարագիրը, խորհրդական լեզուն, անով կառուցած է նա յուր երևակայության հրաշակերտը, ուր պատկերավոր նկարագրության հանկուցիչ հմայքով կը ձգվին հոգիները, ուր ոչ միայն գերզգայական գաղափարները ըստ իրեն էության և բնության հոմանիշ առարկաներով կը ներկայացվին, այլև աստվածաբանական վարդապետությունք իսկ կհանդերձվին գողտրիկ մտահարուստ պատկերներով» [2]:

Երևույթի կոստանյանական մեկնաբանումը (բանաստեղծի լեզվի անզորություն ու տկարություն) մեզ իրավունք կտար նույնպիսի գնահատական տալ նաև Աղթամարցուն նախորդող մեր մյուս խոշոր տաղերգուների ստեղծագործությանը. մի բան, որ արդարացի և ճիշտ չէր լինի: Մյուս կողմից՝ հիմնավորված չէ նաև Ն. Ակինյանի տեսակետը:

Անհրաժեշտ է նշել, որ հայ տաղերգության աշխարհականացման սկզբնական շրջանում օտար բառերի ու ոճերի օգտագործում նկատվում է բացառապես աշխարհիկ բովանդակություն ունեցող գործերում: Չափածո աշխարհիկ խոսքը, որ ավելի մեծ շփում ուներ ժողովրդական զանգվածների հետ, արդեն XII–XIII դարերից սկսում է հեռանալ գրաբարից և մեր տաղերգուների լեզվի մեջ մուտք են գործում ժողովրդական խոսակցական լեզվի տարրերն ու ոճերը: Օտարամուտ տարրի առկայությունը վաղ միջնադարյան տաղերգության մեջ, մի կողմից՝ խորհել է տալիս, որ հավանաբար մեր ժողովրդի խոսակցական լեզվում այդ բառերի ու ոճերի մի մասը արդեն քաղաքացիություն էր ստացել և բանաստեղծների երկերում այն արտացոլվել է որպես հայերենին հարազատ տարր, իսկ մյուս կողմից՝ չեն բացառվում և օտար ազդեցությունները գրական ճանապարհով: Այսպես օրինակ՝ հայ բանաստեղծության մեջ X–XII դարերում քաղաքացիություն վայելող մի շարք բառեր ու արտահայտություններ՝ ինչպես մատռվակ, գուսան, սիրահար, նետ ու աղեղ, դեմք ու պատկեր և այլն, հետագա դարերում՝ գրական լեզվից դուրս չգալով հանդերձ, հաճախ փոխարինվում են սաղի, մոթրեբ, աշըղ, թիր ու քաման, սուրաթ և այլ օտար բառերով:

Միջնադարյան հայ տաղերգուների օգտագործած օտարամուտ բանաստեղծական արտահայտություններն ու պատկերները հիմնականում պարսից, և ոչ միայն պարսից, պոեզիայի մեջ տրաֆարետային բնույթ էին կրում և համատարած կերպով սփռված են նրանց բանաստեղծների ստեղծագործության մեջ, այնպես որ հազիվ հնարավոր լինի գտնել մի պարսիկ, արաբ, թուրք կամ ադրբեջանցի բանաստեղծ, որ այս ոճերն ու պատկերները օգտագործած չլինի: Բայց դա երբեք չէր խանգարում տաղանդավոր բանաստեղծներին իրենց ուրույն դեմքն ունենալու, չէր նվազեցնում նրանց ստեղծագործության արժեքը: Պարսից գրականության պատմության մասնագետներից դոկտ. Ռզազադե Շաֆադը, օրինակ, իր «Իրանական գրականության պատմության» մեջ Հաֆեզի գեղարվեստական վարպետության մասին հետևյալն է գրում. «Հաֆեզը նույնպես օգտվել է այլ բանաստեղծների մոտ սովորական դարձած որոշ համեմատություններից, նա, օրինակ, սիրուհու ծամերը համեմատում է շղթայի, սմբուլի, թակարդի, օղապարանի և օձի հետ, հոնքը՝ աղեղի, հասակը՝ սալբի ծառի, դեմքը՝ ճրագի, ծաղկի և լուսնի, բերանը՝ կոկոնի ու պիստակի: Բայց նման գեղարվեստական հնարանքները չեն նվազեցրել նրա խոսքի ներգործությունը» [3]:

Գալով Գրիգորիս Աղթամարցու ստեղծագործությանը, կարելի է ասել, որ «ժողովրդական ձևերի», «պարսիկ և արաբ բառերի» օժանդակության դիմելը նրա մոտ ոչ թե զգացմունքների հորդության և դրան հակադիր՝ լեզվի «անզորության» ու «տկարության» հետևանք էր, այլ ժողովրդական բառ ու բանի ակունքներից բանաստեղծի անկաշկանդ օգտվելու արդյունք, որը է՛լ ավելի դիպուկ, է՛լ ավելի ներգործուն է դարձրել նրա խոսքը:

Անդրադառնալով Ն. Ակինյանի տեսակետին, պետք է ասել, որ չբացառելով պարսից բանաստեղծության ազդեցությունը Աղթամարցու ստեղծագործության վրա, մենք չենք կարող դա չափազանցնել, նրա վարպետության ամենամեծ գրավականը համարել, այն դեպքում, երբ բանաստեղծը իր ողջ ստեղծագործության մեջ կիրառում է հայկական պոեզիայի ավանդները, նրա ձևն ու բովանդակությունը: Մի քանի տաղերում եղած պարսկական բառերի ու արտահայտությունների, ինչպես և ամբողջապես պարսկերեն տողերի առկայությունը ձևական բնույթ է կրում և չի փոխում մեր տաղերգուի ազգային դեմքը: Աղթամարցին «իր ճաշակը կրթել», «գրիչը հղկել է» ոչ թե պարսից, այլ հիմնականում հայ միջնադարյան բանաստեղծության դպրոցում: Իսկ ինչ վերաբերում է նրա բանաստեղծության «այլաբանական նկարագրին», «խորհրդական լեզվին», ապա դրանք ևս այնպիսի երևույթներ էին, որ բնորոշ չէին միայն պարսից գրականությանը. դրանք ողջ Արևելքի համար համընդհանուր գեղարվեստական հնարանքներ էին՝ պայմանավորված դարաշրջանի իշխող սոցիալ-քաղաքական կարգերով, աշխարհիկ ու հոգևոր բռնակալությունների առկայությամբ:

Ըստ երևույթին Ն. Ակինյանը հետագայում անդրադաձել է այս հարցին, վերանայել 1915 թ. «առանց տարակուսի» Աղթամարցուն տված իր գնահատականը և 1958 թ. Վիեննայում հրապարակած իր «Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի» լուրջ ու շահեկան աշխատության մեջ չի կրկնել այդ տեսակետը:

Իսկ եթե խոսվում է Աղթամարցու ստեղծագործության «այլաբանության» ու «լեզվի խորհրդավորության» մասին, ապա պետք է ասել, որ ի հակադրություն ժամանակի պարսից բանաստեղծության, Աղթամարցու մոտ այդ հնարանքները երբեք էլ չեն ծանրաբեռնում ստեղծագործությունը, մթագնում նրա իմաստը, ընդհակառակը՝ Աղթամարցու «այլաբանությունը» շատ պարզ է ու հստակ, խոսքը դիպուկ է ու վճիտ, պատկերներն ու նմանությունները՝ իրական ու շոշափելի:

Միջնադարյան հայկական բանաստեղծության մեջ կիրառվող գեղարվեստական հնարանքներից է նաև երկլեզվյան, հազվագյուտ դեպքում նաև երեքլեզվյան խառը բանաստեղծություններ հորինելը: Ճիշտ է, XIV–XV դարերում այդ հնարանքը հազվադեպ էր օգտագործվում, բայց հետագայում, հատկապես Աղթամարցուց սկսած, և մանավանդ աշուղական գրականության մեջ, հաճախակի է դառնում այդ:

Արդ, ինչո՞վ բացատրել այս երևույթը:

Երկլեզվյան կամ երեքլեզվյան բանաստեղծություններ հորինելը նույնպես բնորոշ չէր միայն հայ տաղերգուներին: Դա ևս արևելյան գրականության գեղարվեստական հնարանքներից էր: Եթե Ռուդաքին, Ֆիրդուսին արաբական ասիմիլյատորական քաղաքականության դեմ պայքարելու նպատակով, մայրենի լեզվի ու գրականության անաղարտության առաջամարտիկներ լինելով, արաբական բառ ու բանի օգտագործումը գիտակցաբար նվազագույնի էին հասցրել, ապա հետագա դարերում, երբ արաբական տիրապետությունը վաղուց արդեն պատմություն էր դարձել և արաբաբանությունը դադարել էր քաղաքական վտանգ լինելուց, պարսիկ գրողները անկաշկանդ կերպով օգտագործում են արաբական ոճեր ու արտահայտություններ, հաճախ իրենց միտքը խճողում արաբական խրթին ու դժվարիմաստ բառերով, անգամ գրում արաբախառն բեյթեր ու քառյակներ: Գեղարվեստական այս հնարանքը հետագայում մեծ կիրառություն է գտնում և ստեղծագործական վարպետություն դիտվում, ուստի և հայ ու ադրբեջանցի, թուրք և վրացի բանաստեղծները՝ մայրենի լեզվով ստեղծագործելով հանդերձ, դեպքից դեպք իրենց ստեղծագործություններին էին ագուցում պարսկերեն ու թուրքերեն և կամ արաբերեն տողեր: Արևելքում գեղարվեստական այս հնարանքը իր հատուկ անունն էր ստացել և կոչվում էր մոլամմա (արաբ. ملمع ), այսինքն «խառն»:

***

Աղթամարցու պարսկերեն ու թուրքերեն խառը տողերով տաղերը հինգն են. «Յետ գնալոյ վարդին…» . Ակինյանի 1958 թ. հրատարակությամբ ԺԸ տաղ), «Ծաղկունքն ասեն…» (ԺԹ տաղ), «Մաքուր պատկերով…» տաղ), «Դու ես արեգակն…» (ԻԱ տաղ), «Դու դրախտ եդեմայ…» (ԻԲ տաղ):

Աղթամարցու այս ստեղծագործությունները իրենց աշխարհիկ բովանդակությամբ ու բանաստեղծական բարձր արվեստով մեծ ժողովրդականություն են վայելել, անցել են բերնից բերան, մեծ սիրով ու գուրգուրանքով արտագրվել ու պահպանվել են աշխարհի չորս բոլորը ցրված մեր գրչագիր մատյաններում, տեղ են գտել մեր առաջին տպագիր տաղարաններում և բազմիցս հրապարակվել հայ պարբերականների էջերում: Բավական է հիշել, որ միայն Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր հին ձեռագրերի գիտա-հետազոտական ինստիտուտ Մատենադարանում պահվող ձեռագրերում հանդիպում ենք այս տաղերի 20–25 ընդօրինակությունների: Մեր ձեռագրերում այս տաղերի պարսկերեն ու թուրքերեն հատվածները գրիչների կողմից չափազանց շատ են աղավաղված, իսկ ուշ շրջանի մի շարք ձեռագրերում դրանք կամ բաց են թողնված (ձեռ. №№ 2485, 7193 և այլն) և կամ հազվագյուտ դեպքում փոխարինված են հայերեն տողերով (ձեռ. №№ 7715, 2485, 8540 և այլն): Օտար հատվածները աղավաղված են նաև տպագիր հրատարակություններում:

Կ. Կոստանյանը իր աշխատության մեջ՝ ելնելով Գրիգորիս Աղթամարցու այս տաղերի լեզվական ատաղձից ու պարսկերեն տողերի առկայությունից ենթադրել է, որ դրանք «կարելի է համարել մի արևելյան երգի փոխադրություն» [4], մինչդեռ Ն. Ակինյանը՝ խոսելով «Յետ գնալոյ վարդին…» տաղի մասին, ճիշտ կերպով եզրակացնում է, որ «երգս կը կրե ինքնուրույնություն մը և ամբողջություն մը, առանց ցույց տալու օտար ազդեցության հետք (պարսկերեն տողերն, որոնք հոս ու հոն երևան կելլեն, ագուցված են հոն միայն ամբողջ կառուցվածքին զարդ տալու համար)» [5]: Ն. Ակինյանը տարակուսում է որոշակի նման կարծիք հայտնել «Մաքուր պատկերով» տաղի պարսկերեն ու թուրքերեն տողերի մասին, և ինչպես ինքն է գրում, «դժվարին է կռահել» այդ տողերի գոյության պատճառը, ուստի և բերում է Կ. Կոստանյանի հետևյալ կարծիքը. «Հավանական է, որ այդ օտարազգի նախադասությունները կամ ոճերը պարզ փոխառություններ են ժամանակի հանրածանոթ օտար երգերից, այսպես մտածելու տեղիք է տալիս սույն մի դարձվածը, որ է «դէհէ հիւսնու սուրաթ և այլն» կամ «դէ հուսնու սուրաթ». այս տեսնում ենք պարսից Ջամի երգչի Յուսուֆ և Զուլիխա երգի մեջ» [6]:

Գրիգորիս Աղթամարցու ստեղծագործության ըստ ամենայնի քննությունը արևելյան, այդ թվում և հայ գրականության ընդհանուր զարգացման պաստառի վրա, օտար բառապաշարի ու տողերի ճշգրիտ վերծանումն ու դրանց թարգմանությունը, զուգահեռ համեմատությունները, մեզ բերում են հետևյալ եզրակացությունների.

1. Գրիգորիս Աղթամարցու վերոհիշյալ տաղերը ինքնուրույնության կնիք են կրում և միանգամայն համահունչ են նրա ողջ ստեղծագործությանը, դրանք համակված են բնության այնպիսի անկաշկանդ պաշտամունքով, բուռն կենսասիրությամբ, ինչպես մյուս տաղերը, իսկ լեզուն ու ոճը, համեմատություններն ու պատկերները ամբողջովին գրիգորիսյան ինքնատիպություն ունեն: Եթե մի քանի տաղերի քնարական հերոսը ինքը սիրով տոչորված, գիշեր ու զօր անքուն տառապող ու գարնան գալստյանն սպասող բանաստեղծն է, ապա «Գարուն երեկ», «Յետ գնալոյ վարդին», «Ծաղկունքն ասեն» տաղերում արդեն բլբուլն է հանդես գալիս որպես բանաստեղծի խռովահույզ հոգու թարգման: Ինչպես մյուս գործերում, այս տաղերում նույնպես գարունն է շնչում իր բազում գույներով ու ծաղիկներով, ամենուրեք դալարանում են «արմատք ու ճիւղք» և մանուշակի ու շուշանի, նարդոսի ու քրքումի արբեցուցիչ բույրն է տարածվում, իսկ դաշտերում ու լեռներում այծյամներն ու եղնիկներն են խայտում:

Ն. Ակինյանը իր աշխատության մեջ աշխատել է բացահայտել Աղթամարցու աշխարհիկ բնույթի այս տաղերի էությունը, դրանց բովանդակությունը: Ճիշտ է, նա դրանք անվանում է «սիրերգություններ» [7] և անգամ Վարդի և Սոխակի կերպարների մեջ փորձում է տեսնել սիրող զույգեր (իր խոսքերով՝ «փեսա և հարս» [8] ), բայց սա մի պահ է. նա անմիջապես նահանջում է իր իսկ մտքից և հիշեցնում, որ միջնադարում Վարդն ու Սոխակը դիմառնաբար ներկայացրել են «Քրիստոս և Աստուածածին, Գաբրիել և Մարիամ, Հոգին և Մարմինը» [9], և ապա եզրակացնում է. «Այսպես նաև Աղթամարցին իր տաղերուն մեջ Բլբուլի և Վարդի դիմառնության տակ երգած է, ինչպես կերևա, Հոգին և Մարմինը, ինքը և եղբայրը, ինքն և Աղթամար» [10]:

Հիրավի, միջնադարյան հայ երգիչներից ոմանք (Կոստանդին Երզնկացի, Առաքել Բաղիշեցի) իրենց աշխարհիկ բանաստեղծություններին կրոնական խորագրեր են տվել և առանձին դեպքերում ընթերցողին նախազգուշացրել, որպեսզի իրենց գրվածքները «ի մարմին» չհասկանան, բայց դա միջնադարյան կրոնական հալածանքից խուսափելու համար շատ հասկանալի քողարկում էր: Իսկ տվյալ դեպքում Աղթամարցու այս բանաստեղծությունները անգամ այդպիսի վերնագիր չունեն. հետևաբար և բռնազբոսիկ է հնչում Ակինյանի եզրակացությունը:

Ն. Ակինյանը Աղթամարցու «Յետ գնալոյ վարդին…» ստեղծագործությունը ինչ-որ այլաբանություն է համարում, որտեղ բանաստեղծը ողբում է ծովամույն եղած եղբորը: Իհարկե այս պոեմում կա այլաբանություն, բայց ոչ նեղ, անձնական առումով՝ այլ հասարակական. այստեղ արտացոլված է, ինչպես տարիներ առաջ իրավացիորեն նկատել է Կ. Կոստանյանը, հայ ժողովրդի քաղաքական ծանր վիճակը օտար նվաճողների լծի տակ [11]: Անգամ ինքը բանաստեղծը այս շարքի գործերից մեկում («Ծաղկունքն ասեն…») ակնարկում է դրան, գրելով՝

Հագարացիք օրինօք թիւր
Զազգս խանձեն որպէս զհուր
[12]:

Բայց Ն. Ակինյանը կարծեք չի ուզում համակերպվել այն մտքին, որ կաթողիկոս բանաստեղծը կարող էր և՛ սեր երգել, և՛ իր ժողովրդի տառապանքը, որ նա կարող էր ստեղծագործական տարերքի մեջ ի հայտ բերել կյանք տենչացող իր հոգին, երկրային երջանկությունը գերադասել երկնայինից: Այս դեպքում միջնադարյան բանաստեղծը ավելի համարձակ է, քան Ն. Ակինյանը. Աղթամարցին անգամ իր հերոսուհուն համեմատում է աստծո դրախտի, զորավոր խաչի հետ.

« Դու դրախտ եդեմայ, անկեալ յԱնեղեն…».

«Դու սքանչելագործ քան զօրաւոր խաչ» [13]:

Չբավարարվելով միայն քրիստոնեական սրբություններով, Աղթամարցին շարունակում է իր գովերգը և համարձակորեն համեմատության առարկա դարձնում մուսուլմանների սրբազան վայրերը.

«Թու բէթըլմամուր և մաքաթուլլայ» [14]
(Դու բեյթոլմամուր և Մեքքե աստուծո)

գրում է Աղթամարցին իր «Դու ես արեգակն» տաղում, իսկ բեյթոլմամուրը ըստ մուսուլմանական հասկացողության երկնային այն տունն է, որ գտնվում է Մեքքեի սրբավայրի դիմաց:

Բանաստեղծ հոգևորականը շատ լավ է զգում իր անելանելի վիճակը: Նրա հոգում խռովք կա. մարմնականն ու հոգեկանը պայքարի մեջ են և ինչպես «Գանգատ հոգւոյն» տաղի մեջ է ասում, դրանք «հակառակ են, չեն միաբան» [15]: Ուստի և ամեն անգամ սեր երգելուց հետո, հիշում է կրոնականի իր վիճակը, կյանքի անցողիկության գաղափարը և, իր արարքը անօրինություն համարելով, հորդորում թողնել աշխարհի սերը.

Խև Աղթամարցի դու բարեաց անջան,
Ունայն թզենի փշաբեր անդաստան,
Թող զսէր աշխարհիս այս անցուորական,
Զի դառն ու լեղի և յոյժ անպիտան
[16]:

2. Աղթամարցու այդ տաղերի ինքնուրույնության կռվաններից է նաև «Ծաղկունքն ասեն…» տաղի մեջ կիրառված հնարանքը՝ հայկական այբուբենի ամբողջ տառերի օգտագործումը տնածայրերում: Տաղը փոխադրություն կամ թարգմանություն լինելու դեպքում հնարավոր չէր այդքան ճշգրտությամբ կառչած մնալ մեր այբուբենի տառերի քանակին ու կարգին:

3. Աղթամարցին, ինչպես իր նախորդներ Ֆրիկն ու Կոստանդին Երզնկացին, Մկրտիչ Նաղաշն ու Հովհաննես Թլկուրանցին, իր տաղերի մեջ այնպիսի բառեր ու արտահայտություններ է օգտագործել, որոնց մեծ մասը ըստ երևույթին, ինչպես վերը նշվեց արդեն մուտք էր գործել հայոց լեզվի մեջ և վաղուց ի վեր կիրառություն գտել մեր տաղերգուների երգերում: Դրանցից կարելի է հիշել բասար «խելամտություն», հասրաթ «կարոտ», ղուսա «վիշտ», սուրաթ «դեմք», ջուհար, փոշիման, ֆրիաթ «աղաղակ» և շատ այլ բառեր: Այսպես օրինակ [17].

«Զինչ որ մեզ խելք կա և բասար ». Կ. Երզնկացի, էջ 141.

«Գնաց մանկութեան հասրաթն.
երեկ ինձ հոգս անիհուն». Ֆրիկ, էջ 342.

« Հասրաթ կա յիմ սիրտս, անշէղ կու վառի». Մ. Նաղաշ, էջ 26.

«Եւ յերակ զօրն ի ղուսայ հօգոք մաշեմ
զիս անդադար». Կ. Երզնկացի, էջ 147.

« Ղուսան շատոց ցաւ բերէ, ի ցաւէն մարդ մեռանի». Մ. Նաղաշ, էջ 26.

« Ի սուրաթն մի նայել որ յերևան կա և յայտնի». Կ. Երզնկացի, էջ 157.

«Է գեղեցիկ կերպիւ սուրաթ ». Հ. Թլկուրանցի, էջ 25.

«Խիստ փոշիման ի վայր մնաց, պաշար չունէր հետ գնալու». Ֆրիկ, էջ 309.

« Ֆրիաթ կանչեմ հազար ՚ւ ահեղ հառաչ բերեմ լալով». Կ. Երզնկացի, էջ 91.

Գրիգորիս Աղթամարցու բառապաշարում եղած օտարաբանությունները սրանով չեն ավարտվում: Մեր տաղերգուի մոտ կան բազմաթիվ բառեր, ոճեր ու արտահայտություններ, անգամ պատկերներ, որոնք սփռված են արևելյան շատ ժողովուրդների, մասնավորապես պարսից բանաստեղծության մեջ: Ահա սրանք են, որ Աղթամարցու մոտ պետք է գրական փոխառության ճանապարհով մուտք գործած լինեն: Հատկանշական է, որ այս փոխառությունների մի մասում պահպանված են պարսկերենի առանձնահատկություններից իզաֆետը, ինչպես օրինակ ապի հայաթ آب حیات «կենաց ջուր, անմահական ջուր», նաֆայի թաթար نافه تاتار. «թաթարական նաֆե… մշկայծյամի հոտավետ պորտը, մուշկը», մըրղի սահար مرغ سحر «այգաբացի թռչուն, սոխակ, աքաղաղ», մուսուլմանական կրոնին բնորոշ հասկացություններ՝ մէհրապ محراب «մզկիթի ավագ սեղանը, որմնախորշը», քալամուլլայ کلام الله «աստուծո խոսք, Ղուրան», ինչպես և թիր ու քաման تیر و کمان «նետ ու աղեղ», ղանդ ու շաքար قند و شکر «շաքար ու անուշ» արտահայտությունների համատեղ օգտագործումը և այլն: Փոխառությունների, ինչպես և ամբողջովին պարսկերեն, հազվադեպ նաև թուրքերեն, տողերի վարպետ կիրառումը Աղթամարցու ստեղծագործությունների մեջ լավագույն գրավականն է արևելյան գրականության նրա իմացության: Այսպես, Աղթամարցին գրում է՝

«Բերկրութեան բաժակ և ապի հայաթ » (տաղ ԻԱ, տող 41):

Ընդգծված արտահայտությունը և հետագա տողերում բերվող օրինակները կարելի է գտնել XIII–XVI դարերի շատ բանաստեղծների մոտ, բայց զուգահեռների համար հիմնականում փաստեր ենք բերում Հաֆեզից (վխճ. 1368 թ. ), որպես Արևելքի քնարական բանաստեղծության առավել հռչակված ու հեղինակություն վայելող դեմք, որը մի քանի դար շարունակ իր ազդեցության տակ է պահել արևելյան գրականությունը: Ապի հայաթ արտահայտությունը Հաֆեզի մոտ հետևյալ ձևով է օգտագործված [18]:

لب چو آب حیات توهست قوت روح          (Հաֆեզ, էջ 46)

وجود خاکی مارا ازوست لذت راح

Շուրթդ հոգուն ուժ պարգևող անմահական ջուրըն է.
Եվ մեր նվաստ գոյության վայելք տվող գինին է):
«Տաշխ և կինամոն
նաֆայի թաթար » (Աղթամարցի, Ի, 46)

       درآن زمین که نسیمی وزد زطرۀ دوست (Հաֆեզ, էջ 22)

چه جای دم نافه های تاتار یست

(Այն հոգում որ զեփյուռ փչի սիրեցյալի խոպոպից,
Էլ ինչ կարիք
թաթարական նաֆեի ):
«Քաղցրաձայն կաքաւ
մըրղի սահար ես» (Աղթամարցի, ԻԱ, 48)

    شرح مجموعۀ کل مرغ   سحر داند و بس (Հաֆեզ, էջ 23)

که نه هر کو ورقی خواند معانی دانست 

 

(Ծաղկեփնջի գովքը միայն երգել գիտե սոխակը (մըրղի սահար)
Ոչ ամեն մարդ կհասկանա թերթած գրքի իմաստը):
«
Մէհրապ է քաշած զուներդ ի նմա» (Աղթամարցի, ԻԱ, 10)

    محراب ابروان بنما تا سحر کهی (Հաֆեզ, էջ 19)

دست دعا برآرم و در کردن آرمت

  (Ցույց տուր դու ինձ մեհրաբը (կեռը) քո հոնքերի.
Որ աղոթքի մեկնած ձեռքս պարանոցիդ փաթաթվի):
«Ուներդ է
քաման, թարթափդ է քո թիր » (Աղթամարցի, ԻԱ, 29)

   زچشمش جان نشاید برد کز هر سو که می بینم   (Հաֆեզ, էջ 69)

کمین از کوشۀ کردست و تیر اندر کمان دارد

(Պրծում չկա ամեն կողմից ինձ հալածող աչքերից.
Զի լարել է՝ դարան մտած,
նետ-աղեղը դեպի ինձ):
«Շրթունքդ է
շաքար, խաւսանքըդ ղանդ է» (Աղթամարցի, ԻԱ, 25)

   از چاشنی قند مکو هیچ وز شکر (Հաֆեզ, էջ 3 4)

زآنرو  که مرا از لب شیرین تو کامست

( Ղանդ շաքարի սին վայելքին՝ էլ ո՛չ մի խոսք, ո՛չ մի գովք.
Այն իսկ պահից, երբ տեր դարձա նեկտարածոր շրթերիդ):

4. Գրիգորիս Աղթամարցու մոտ նկատվում է նաև, որ նա իր վերջահանգերը հարմարեցնելու համար դիմում է օտար բառերի ու արտահայտությունների, օրինակ.

Քանի առնէք դուք ինձ ադաբ,
Սիրտս ի սիրոյ եղեր
քաբաբ,
Ես կու մաշիմ վարդին
սաբաբ,
Իմ հալս առանց իւրն է
խարաբ: (ԺԹ, 5–8)

Շրթունքդ է քո լար կըլափդ է անբար,
Տաշխ և կինամոն նաֆայի
թաթար,
Զըմուռ և հալուէ ու լալ և
ճօհար,
Զօհրայ մուշթարի ՚ւ արուսեակ պայծառ: , 45–48)

Վեր ես գընացեր քան զսինոբար,
Նըռնենի դըրախտ և սալւի
չինար,
Լեզուդ է շիրին քան զՄըսրի
շաքար,
Ի քո թըշնամւոյն շըլինքըն
տապար: , 48–52)

Զաւրըն կու մաշիմ ի հոգս ՚ւ ի ղուսայ,
Վախեմ թե լինիմ ի քեզնէ
ջուդայ,
Կամ զիս մոռանաս ու տաս ինձ
ջազայ,
Բուդիմ խիրադմանդ քարղի
դիւանայ: (ԻԱ, 61–65)

5. Աղթամարցու մոտ օտար բառերը մեծ մասամբ օգտագործված են որպես էպիտետ ու մետաֆոր: Սա բացահայտում է բանաստեղծի միտումը՝ ստեղծած պատկերի զգացումը ավելի ուժեղացնել, պատկերը ավելի տպավորիչ դարձնել: Այսպես, օրինակ.

Գեղեցիկ բազա լատիֆ ու թառ ես (ԻԱ, 46)
Ուներդ է
քաման, թարթափդ է քո թիր (ԻԱ, 29)
Նայեաց մեկ ընդ իս աչաւքդ
մաստան , 21)
Մէհրապ է քաշած զուներդ ի նըմա (ԻԱ, 10)
Երբ որ դու շարժիս ոտաւքդ
ըռօվան , 57)
Վեր ես գընացեր քան
ըզսինոբար , 49)
Է
փըստա դըհան ու բարակ շրթունք (ԻԱ, 50)

6. Աղթամարցին առանձին դեպքերում իր իսկ օգտագործած օտար բառերի ու պատկերների, անգամ ամբողջական պարսկերեն ու թուրքերեն տողերի համազոր հայերեններն է տալիս. այսպես.

(Բըլբուլ) բըգաւ թու բա աւազ (ԺԹ, 24)
(Բըլբուլ… Քաղցր) ձայնիւ եղանակէ (ԺԹ, 17–18)

Ըռանգ վարդին որպէս ըզլալ (ԺԹ, 41)
Վարդն է կարմիր գունով (վառած) (ԺԹ, 49)

Կէճայ ու կունտուզ ղլարըմ ֆըգան , 24)
Ըզտիւ և ըզգիշեր ողբամ անդադար (ԺԸ, 19)

Է մահի թամամ… (ԻԲ, 37)
Լիալիր լուսին… (ԻԲ, 10)
լուսին ի լրման (ԻԱ, 1)

***

Ինչպես վերը նշեցինք, Աղթամարցին իր վերոհիշյալ տաղերի մեջ ունի նաև պարսկերեն ու թուրքերեն ամբողջական տողեր, որոնք գրչագիր տաղարանների արտագրողները չափազանց աղավաղել են ու դժվարացրել ընթերցումը: Այդ տողերը աղավաղված են տպագրվել նաև «Հայերգում», մեր պարբերականներում, իսկ Գ. Սրվանձտյանը «Մանանայում» միանգամայն դուրս է թողել: Կ. Կոստանյանը 1898 թվականին իր հրապարակած «Գրիգորիս Աղթամարցին և յուր տաղերը» աշխատության մեջ փորձել է այդ հատվածներում որոշ ճշգրտումներ կատարել և առանձին օտար բառեր ու ոճեր թարգմանել, բայց դժբախտաբար նրա ընթերցումներում չափազանց շատ սայթաքումներ կան: Ինքը Կոստանյանը, գիտակցելով այդ, գրել է. «Թուրքերեն և պարսկերեն բերված ոճերից և դարձվածներից շատերն այնքան խառն ընթերցվածներ ունին, որ դժվար է վերականգնել նոցա բնագիրը [19] » (ընդգծումը մերն է Բ. Չ. ): Կամ՝ «Այս տաղի մեջ («Յետ գնալոյ վարդին» Բ. Չ. ) բավական օտար բառեր կան. մեծ մասը պարզ չէ այն պատճառով, որ գրիչների աղճատումն է նկատվում» [20]: Այս հատվածների ոչ ճիշտ ընթերցումը վաստակավոր բանասերին բերել է միանգամայն սխալ եզրակացությունների: Այսպես, Կ. Կոստանյանը «Դու ես արեգակն» տաղի 29 և 30-րդ տողերը կարդացել է.

Ուներդ է քաման, թարթափդ է քո թիր,
Ջահանդար լաշքար մէքունի թապտիր
[21].

և եզրակացրել է, որ Աղթամարցին թերևս այս տողը Ֆիրդուսուց է ասել, «որովհետև Ջահանդար կամ ջիհանդար (աշխարհակալ) Շահնամեի երգչի սիրած խոսքն է» [22]:

Չխոսելով այն մասին, որ մի սովորական բառի վրա հենվելով չի կարելի նման որոշակի եզրակացություն կատարել, պետք է նշել, որ երկտողի կոստանյանական ընթերցումը սխալ է և ոչ մի իմաստ չունի: Երևանի Մատենադարանի ձեռագրերի, ինչպես և Ն. Ակինյանի «Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի» աշխատության մեջ այս տաղի տվյալ հատվածի տարընթերցվածների հիման վրա երկտողը պիտի կարդալ.

Ուներդ է քաման, թարթափդ է քո թիր,
Ջանգ աստ ու լաշքար մէքունի թադբիր (ԻԱ, 29–30),

որը և թարգմանվում է.

Ուներդ է աղեղ, թարթափդ է քո նետ,
Պատերազմ է և դու բանակ ես պատրաստում:

Հետագայում, 1915 թվականին Ն. Ակինյանը՝ «Հանդես ամսօրյայում» հրատարակելով խնդրո առարկա տաղերը, աշխատել է նույնպես այս հատվածները ճշգրտված ներկայացնել: Բայց այստեղ ևս մեծ սխալներ են սպրդել:

1958 թվականի վերջերին Վիեննայում առանձին գրքով լույս տեսավ Ն. Ակինյանի ամբողջական ուսումնասիրությունը նվիրված Գրիգորիս Աղթամարցու ստեղծագործությանը՝ քննական բնագրերով հանդերձ: Հարգելի բանասերը իր կազմած բնագրերի համար հիմք է ընդունել Վիեննայի Մխիթարյան մատենադարանի XVI դարի մի քանի ձեռագրեր՝ ձեռքի տակ ունենալով նաև գրիգորիսյան տաղերի բազմաթիվ հրատարակությունները:

Այս աշխատությանը կցված է նաև Աղթամարցու ստեղծագործությունների պարսկերեն ու թուրքերեն տողերի (ընդամենը 43 տող) վերծանությունն ու թարգմանությունը: Վերծանությունը, ինչպես նշում է գրքի հեղինակը, իր խնդիրքով ժամանակին կատարել են Մ. Բիտտները, Հովհ. Մասեհյանը, Հ. Աճառյանը, Ա. Սևրուգյանը [23]: Հեղինակավոր բանասեր-գիտնականները ըստ երևույթին շատ ճիգ են գործադրել այս հատվածների ընթերցման համար: Բայց այստեղ ևս կան առանձին տողերի ու բառերի ոչ ճիշտ ընթերցումներ ու թարգմանություններ, որոնց հետևանքով աղավաղված է դրանց իմաստը: Այսպես օրինակ, ԺԹ տաղի 24-րդ տողը ընթերցված է՝

«Բըլբուլ բըգաւթ ու բա աւազ»

և թարգմանված է

«Ով սոխակ, ըսավ անիկա (բըլբուլը՞ Բ. Չ. ) երգելով» [24],

մինչդեռ, ինչպես հայերեն կոնտեքստից է երևում, Վարդն է դիմում Բլբուլին և խնդրում երգել. մի քանի տող առաջ այդ միտքը ասված է և հայերեն.

«Վարդն կասէ. Բըլբո՛ւլ, երգէ՛,
Քաղցըր ձայնիւ եղանակէ՛» (ԺԹ, 17–19):

Սխալը բխում է բըգաւթ ու բառերի ոչ ճիշտ բառանջատումից: Տողը պետք է վերակազմել հետևյալ կերպ.

«Բըլբուլ բըգաւ (օ) թու բա աւազ»

որի և բառացի թարգմանությունն է՝

«Բլբո՛ւլ, խոսիր դու երգով»:

ԻԱ տաղի 30-րդ տողը ընթերցված է.

«Ջան գաստ ու շաքար [25] մէքունի թադբիր»

և թարգմանված է՝

«Դուն իբրև թշնամի զինվոր պատրաստություններ
կը տեսնես՝ զիս սպաննելու (բառական՝ Կյանքի դեմ՝
զինվորի կընես հնարքներ)»
[26]:

Առաջին երկու բառի սխալ ընթերցման հետևանքով թարգմանությունը անհեթեթ է ստացվել. մինչդեռ պետք է լինի՝

Ջանգ աստ ու լաշքար մէքունի թադբիր
(Պատերազմ է և դու բանակ ես պատրաստում):

Այս ընթերցմամբ հասկանալի է դառնում բանաստեղծության տվյալ տան իմաստը, որտեղ սիրուհու հոնքերը համարվում են աղեղներ («քաման»), իսկ արտևանունքները՝ նետեր («թիր»): Ի դեպ պետք է ասել, որ Ն. Ակինյանին թվացել է, որ քաման բառը ձեռագրական սխալ է, ուստի և գրքի բառարանում քամանի դիմաց գրել է՝ «կարդա՝ քամար» [27]: Սա թյուրիմացություն է. պետք է պահպանել բնագրային ձևը՝ քաման «աղեղ» իմաստով:

ԻԲ տաղի 38-րդ տողը ընթերցված է.

«Է քաման ապրու, արմաստի նիգար»

և թարգմանված է՝

«Ո՜վ կամար հոնքեր, գինովցած սիրելի» [28]

պետք է լինի՝

«Է քաման ապրու, սարմաստի նիգար»
(Ով աղեղ հոնք[եր], սիրածով հարբած).

Ընթերցման և թարգմանության այսպիսի սխալներ կան Ի տաղի 12, 16, 23, 24, 25 և 26-րդ տողերում, ԻԱ տաղի 3, 8, 13, 15, 20, 32 և 44-րդ տողերում, ԻԲ տաղի 42, 71, 72-րդ տողերում:

Մենք հակամետ ենք կարծելու, որ այս տողերը ոչ թե փոխառություն են, այլ Աղթամարցու իրեն ստեղծագործությունն են հանդիսանում՝ չնայած դրանց մեջ օգտագործված պարսից բանաստեղծությանը բնորոշ ոճերին ու պատկերներին. այս ձևի մեջ էլ մեր տաղերգուն հետևել է ժամանակի բանաստեղծության հնարանքներին: Նկատելի է, որ այս տողերի տաղաչափությունն ու հանգավորումը հարմարեցված են հայկական բանաստեղծության օրենքներին:

Վերը բերված փաստարկումները, ինչպես և այս տողերի մեջ հիշատակված արևելյան գրականության մի քանի հերոսների անունները (Քանանցի Հովսեփ, Մաջնուն, Ֆըրհատ), պարսկերենի շարահյուսական մի քանի արխաիզմների առկայությունը (տե՛ս ստորև), որոնք հանդիպում են նաև պարսից դասական գրականության լեզվում, լավագույն ապացույց են, որ Գրիգորիս Աղթամարցին ըստ ամենայնի քաջատեղյակ է եղել այդ գրականությանը և առանձին դեպքերում օգտագործել է նրա գեղարվեստական հնարանքները:

***

Պարսկերեն ու թուրքերեն տողերի վերծանումը և թարգմանությունը մենք ավարտել էինք, երբ Երևանում ստացվեց Ն. Ակինյանի վերոհիշյալ նոր աշխատությունը, որտեղ հրապարակված մեզ հետաքրքրող տաղերը իրենց տարընթերցվածներով ոչ մի էական տարբերություն չտվին մեր ձեռքի տակ եղած ձեռագրերից, ուստի և այստեղ բավարարվում ենք միայն խնդրո առարկա հատվածների տարընթերցվածների վկայակոչումով՝ ըստ Երևանի Մատենադարանի հետևյալ ձեռագրերի, միաժամանակ նշելով մյուս բանասերների ընթերցումների և թարգմանությունների մեջ եղած վրիպումները:

 

ձեռագիր

ժամանակ

A

8968

1556 թ.

B

3668

ԺԶ դ.

C

7707

1611 թ.

D

2398

1613 թ.

E

3081

1617 թ.

F

7709

1620 թ.

G

3498

1624 թ.

H

1989

1647 թ.

I

5623

1663 թ.

J

8967

1682 թ.

K

7715

1688 թ.

L

7128

1693 թ.

M

7717

1695 թ.

N

3411

ԺԷ դ.

O

5668

ԺԷ դ.

P

9003

ԺԷ դ.

Q

8659

ԺԷ դ.

R

2485

ԺԷ դ.

S

7193

ԺԷ դ.

T

7039

ԺԷ դ.

U

7714

1714 թ.

V

597

1737 թ.

W

5954

ԺԸ դ.

X

8540

ԺԸ դ.

Y

7057

ԺԸ դ.

Z

6985

ԺԸ դ.

a

2676

ԺԸ դ.

b

1990

1808 թ.

c

4296

1824–39 թ.

d

8083

1825 թ.

e

4256

1845 թ.

f

3751

ԺԹ դ.

g

8682

ԺԹ դ.

h

7712

ԺԹ դ.

i

3751

ԺԹ դ.

 

Պարսկերեն և թուրքերեն տողերը վերակազմելու համար հիմք են ընդունված հետևյալ ձեռագրերը.

ԺԸ տաղ՝ ABEFGHIJLMNRSWXYZbefjh:

ԺԹ տաղ՝ ABEFGKMNOPSTUWbf:

Ի տաղ՝ ACEFHIMNOQVf:

ԻԱ տաղ՝ ADFHJOQac:

ԻԲ տաղ՝ AEFIKNOQUd:

***

Նախապես անհրաժեշտ է նշել, որ Աղթամարցու տաղերի վաղ շրջանի արտագրություններում նկատելի են պարսկերենի ձայնեղների և շնչեղ-խուլերի ոչ օրինաչափ խլացում. մի երևույթ, որ հավանաբար հիմք ձեռագրի կամ գրչի բարբառի հետևանքը կարող է լինել: Մենք գերադասեցինք ընտրել այն տարընթերցվածները, որոնք ավելի են համապատասխանում գրական պարսկերենին:

Միաժամանակ նկատելի են պարսկերենի ձայնավորների տառադարձման հետևյալ օրինաչափությունները.

1. زبر (a) տառադարձվում է ա. ինչպես՝ ندارم (nad ā ram) նադարամ:

2. زبر (e) տառադարձվում է ը, երբեմն միայն ե (է). ինչպես՝ دراز (deraz) դըրազ:

3. پیش (օ) տառադարձվում է ու, ինչպես՝ گل (gol) գուլ, دشمن (dosman) դուշման:

4. و (o) հազվադեպ տառադարձվում է աւ (օ). ինչպես՝ بکو beqo) բըգաւ(օ):

5. Բառամիջի և բառավերջի ی (i) հիմնականում տառադարձվում է է. օր. دیر (dir) դէր, հազվադեպ է ی տառադարձումը:

Բլբուլ բառը ձեռագրերում բազմապիսի տառադարձության է ենթարկված. գերադասեցինք բերված ձևը, որ ավելի մոտ է պարսկական արտասանությանը, հատկապես եթե նկատի ունենանք, որ ու փոխարինում է օ -ին:

Տաղ ԺԸ. «Յետ գնալոյ վարդին»

Տող 36. Ազ մա նագահ ռաւթ սըռի ու փինհան. [29]

از مانا که رقت سری و پنهان

Մեզնից հանկարծ գնաց գաղտնի ու թաքուն:

72. Թուրա խաբար ամադ, սալամ ու դուայ. [30]

ترا خبر آمد سلام و دعا

Քեզ լուր եկավ, ողջույն ու մաղթանք:

Ծնթգր. Թուրա բառի րա را հետադրությունը այստեղ (ինչպես և ԻԱ տաղի 20-րդ տողում) արխաիկ կիրառությամբ բառին տալիս է անուղղակի խնդրի իմաստ, մինչդեռ պարսկերենի հետդասական շրջանում, ինչպես և ներկայումս, րա ուղիղ խնդրի նշանակությամբ է կիրառվում: Այսպես՝ Սաադիի «Գոլեստանի» հնագույն ձեռագիր օրինակներում (ԺԳ դար) անուղղակի խնդրի նշանակությամբ րա փաստերը շատ են. օրինակ՝ سیاه ترا بخشیدم «Սևամորթ քեզ նվիրեցի», մինչդեռ ուշ շրջանի ընդօրինակություններում այն փոխարինված է به նախդիրով՝ سیاه را بتو بخشیدم «Սևամորթին զքեզ նվիրեցի» (տե՛ս Р. М. Алиев, Новое издание “Гулистана” Са’ди, “Советское востоковедение”, 1956, 6, էջ 77):

104. Նադարամ թաղաթ, նա եք մըսխալ խուն. [31]

ندارم طاقت و یک مثقال خون

Չունեմ ուժ, կարողություն, ոչ էլ մեկ մսխալ արյուն:

Տաղ ԺԹ. «Ծաղկունքն ասեն»

23. Ամրի թուրայ բաշաղ գըրազ. [32]
24. Բըլբուլ բըգաւ(օ) թու բայ աւազ:
[33]

عمر تورا باشد دراز        بلبل بکو تو با آواز

Կյանքդ լինի քո երկար.
Բլբուլ խոսիր
դու երգով:

Ծնթգր. Աղթամարցու տաղերի Վիեննայի նոր հրատարակության մեջ 23-րդ տողը թարգմանված է՝ «Կյանք մը ըլլա քեզի, երկայն» (էջ ՃԽԴ): Ըստ երևույթին այստեղ ամրի թուրայ կապակցության մեջ ի- ն հասկացվել է որպես ی وحدت =եզակիության հոդ (անորոշ դերանուն), որը հայերեն թարգմանվում է «մի (մը)», մինչդեռ դա պարսկերենի իզաֆետն է, որ Աղթամարցու մոտ հիմնականում տառադարձվում է ի -ով, ինչպես օրինակ՝ հոդհոդի սաբահ = هدهد صباح ։ Կոստանյանը նույնպես վերջին ձևով է հասկացել և տողը ճիշտ թարգմանել (տե՛ս հիշ. աշխ., էջ 56)։

25. Մուրղան գուֆթան[դ] այ բլբլուլէ. [34]

مرغان کفتند ای بلبل

Թռչուններն ասացին. ո՛վ բլբուլ։

Ծնթգր. 1. Կոստանյանի հրատարակության մեջ մուրղան բառը ֆիրղան է եղել, որը ֆիղան կամ ֆըղան («ողբ») է հասկացել և տողը թարգմանել է. «ա՛յ ողբասաց սոխակ» (էջ 56)։

2. Վիեննայի 344 (ԺԶ դար) = B և 797 (արտագրված 1604-1626 թ. ձեռագրից) =D տաղարանները տողը տալիս են թարգմանաբար. «Թըռչունքն ասին ով բըլբուլէ» (տե՛ս Ն. Ակինյան, հիշ. աշխ., էջ 77)։

3. Պարսկերենի համար ճիշտ չէ բլբուլէ ձևը. ավելորդ է վերջին է -ն։ Աղթամարցին այստեղ հավանաբար խոտորել է բառի ճշգրիտ ձևից՝ վերջահանգը հաջորդ տողերի հետ հարմարեցնելու համար.

Մուրղան գուֆթան[դ] այ բլբուլէ.
Քանի կանչես մէկ պահ լռէ…։

Տաղ Ի. «Մաքուր պատկերով»

12. Զեհէ հուսն ու սուրաթ, զեհէ սունբուլ. [35]

زهی حسن و صورت زهی سنبل

Ի՜նչ բարի երես, ի՜նչ սմբուլ.

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ տողը թարգմանված է «Ինչքան սիրուն է գեղեցիկ դեմքը, և ինչքան (զերթ) հակինթ»։ Սունբուլ թե՛ այստեղ և թե՛ ԻԱ տաղի 68-րդ տողում թարգմանված է «հակինթ»։ Ճիշտ է, սունբուլ բառը այս նշանակությունը նույնպես ունի, բայց տվյալ դեպքում «նարդոս, սմբուլ» ծաղկի նշանակությամբ է օգտագործված։

15. Բըլբուլ ու ղումրի, լատիֆ ու ղիրաք։ [36]
16. Հօտհօտի սաբայ և ձէքար մալաք։
[37]

بلبل و قمری لطیف و زیرک

هدهد صباح و پیکر ملک

Բլբուլ ու տատրակ, քնքուշ ու ճարպիկ,
Այգաբացի [դու] հոպոպ և պատկեր հրեշտակի:

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ 16-րդ տողի արաբերեն սաբայ «այգաբաց, արշալույս» բառը որպես հատուկ անուն է ընդունված և չի թարգմանված (էջ ՃԽԴ):

23. Ճիկարում քապապ, կօզում եաշի ղան, [38]
24. Կէճայ ու կունտուզ ղըլարըմ ֆըղան:
[39]
25. Սըբ ու սահարսան, ուզուն նուր ու նար.
[40]
26. Թօքար աղզընտան նօպաթ ու շաքար:
[41]

جکروم کباب کوزوم یاشی قان                کیجه و کوندوز قلارام فغان

صبح و سحر سن اوزوم نور و نار          تو کرآغزندان نبات و شکر

Սիրտն իմ այրված, արցունքս է արյուն,
Գիշեր ու ցերեկ ողբում եմ ես:
[Լույս] առավոտ ես, դեմքդ հուրհրան,
Թափվում է բերնիցդ նաբաթ ու շաքար:

Ծնթգր. 1. Կոստանյանը թուրքերեն այս հատվածի 23 և 24-րդ տողերը թարգմանել է «սիրտս այրված, աչք և ունքս արյուն, գիշեր և ցերեկ կոծում եմ» (էջ 61): Եաշ բառը ըստ երևույթին նա որպես կաշ «ունք» է ընկալել, որով և առաջացել է սխալը:

Վիեննայի հրատարակության մեջ կօզում եաշի ղան թարգմանված է՝ «աչքերս արտասվալից» (էջ ՃԽԵ), որ նույնպես ճիշտ չէ:

2. Կոստանյանը 25 և 26-րդ տողերը չի թարգմանել: Վիեննայի հրատարակության մեջ 25-րդ տողի ուզուն նուր ու նար սխալ կերպով ընթերցված է՝ ուզունուր հունար, որի հետևանքով ամբողջովին աղավաղվել է տողը և թարգմանությունը դարձել անհեթեթ. «Առավոտյան այգեն ավելի երկար է առաքինությունը» (էջ ՃԽԵ):

Նույն հրատարակության մեջ 26-րդ տողի նօպաթ բառը չգիտես ինչու «երաժշտություն» իմաստով է հասկացվել և տողը թարգմանվել է. «Կը հոսե բերնեն երաժշտություն և շաքար», մինչդեռ դա նույն նաբաթ (շաքարից պատրաստված քաղցրավենիք, բյուրեղյա տեսքով. մինչև այժմ էլ Պարսկաստանում և Միջին Ասիայում օգտագործվում է) բառն է, որ պարսից բանաստեղծության մեջ «շաքար»-ի հետ համազոր կիրառություն ունի:

Տաղ ԻԱ. «Դու ես արեգակն»

3. Բաշադ քի շաւի Իւսուֆի Քանհան. [42]
4. Է նօռասիդայ ղուլի բա բօստան:
[43]

باشد که شوی یوسف کنعان

ای نو رسیده کلی به بوستان

Թերևս լինես Հովսեփ Քանանցին,

Ով դու պարտեզի նորահաս (իմա՝ նորաբաց) ծաղիկ:

Ծնթգր. 1. Վիեննայի հրատարակության մեջ այս տողերը թարգմանված են՝

Երանի թե դուն ըլլայիր Հովսեփ Քանանացին,
Ով նորահաս, վարդ ու բուրաստան:

Գուլ և բուստան (բոստան) հայերեն հաճախ թարգմանվում են «վարդ» և «բուրաստան», բայց պարսկերենում գուլ ընդհանրապես «ծաղիկ» է նշանակում, իսկ բուստանը՝ «պարտեզ», ուստի մենք գերադասեցինք վերջինները, որովհետև համեմատությունը տվյալ դեպքում ընդհանրապես է կատարված:

2. 4-րդ տողում գրական պարսկերենին կհամապատասխաներ բա փոխարինել c ձեռագրի դէր «մեջ» տարընթերցումով, բայց բոլոր ձեռագրերը, այդ թվում և Ն. Ակինյանի հրատարակածները ունեն բա ( به be) նախդիրը, որը «մեջ» իմաստով օգտագործված է պարսից դասական գրականության մեջ, այսպես. Սաադիի «Գոլեստանի» ամենավաղ ընդօրինակություններում (ԺԳ դ. ) պահպանված է այս նախդրի ճիշտ նույն կիրառությունը, որը ուշ շրջանի ձեռագրերում՝ իմաստի տարբերակման հետևանքով, փոխարինված է در (dar) «մեջ» նախդրով.

شب را به بوستان یکی از دوستان اتفاق مبیت افتاد

«Գիշերեցինք բարեկամներից մեկի պարտեզում (be b ō stan)» [44]

Բա (be)-ի նման կիրառություն կա նաև Արիֆի (ԺԴ դ. ) մոտ:

به کورستان باکو کنبدی هست زند هر که بیند دست بر دست [45]

8. Չըրա դէր ամադի բէմարամ բէ թու. [46]

چرا دیر آمدی بیمارم بی تو

Ինչո՞ւ ուշ եկար, հիվանդ եմ առանց քեզ.

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ տողը ճիշտ է թարգմանված, բայց ունի մի ավելորդ բառ, որ բնագրում չկա. «Ինչո՞ւ ուշ եկար տուն …» (էջ ՃԽԵ).

Չնայած տողի ճիշտ թարգմանության՝ պարսկերեն բնագրի բէմարամ «հիվանդ եմ» բառը չգիտես ինչո՛ւ փոխարինված է բէբարամ (էջ ՃԽԵ): Այստեղ սոսկ մ>բ հնչյունափոխության կամ տառասխալի հետ չէ, որ գործ ունենք, որովհետև գրքի էջ 91-ում, տարընթերցումների մեջ, բէմարամ դիմաց Ն. Ակինյանը ծանոթագրում է՝ «կարդա՛ բէ բարամ», որը, իհարկե, ճիշտ չէ:

13. Թու բէթըլմամուր և մաքաթուլլայ: [47]

تو بیت المعمور و مکت الله

Դու բեյթոլմամուր և Մեքքե աստուծո:

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ բեյթոլմամուր թարգմանված է «տուն փափագի» (էջ ՃԽԵ), մինչդեռ բառս (արաբ. البیت المعمو ر ) ըստ մուսուլմանական հասկացողության երկնային այն տունն է, որ գտնվում է Մեքքեի սրբավայրի ( بیت الله الحرام ) դիմաց:

15. Բըսթանամ թասրէհ բրփուշամ խրղայ: [48]

بستانم تسبیح بپوشم خرقه

Թազրեհ ձեռք բերեմ, հագնեմ ես քուրձ:

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ տողս թարգմանված է՝ «Կ՚ուզեմ առնուլ թեզպեհը, հագնիլ սքեմ» (էջ ՃԽԶ):

20. Դուշմանի թուրայ շաւադ ջիգարխուն. [49]

دشمن ترا شود جکر خون

Քո թշնամու սիրտը դառնա արյունոտ

(բառացի՝ Քո թշնամին դառնա արյունասիրտ):

Ծնթգր. 1. թուրա բառի համար տե՛ս ԺԸ տաղի 72-րդ տողի մեր ծանոթագր.:

2. Վիեննայի հրատարակության մեջ տողը ընթերցված է՝ «Դուշմանի շումա շաւի ջիգարխուն» (էջ ՃԽԶ), որի բառացի թարգմանությունը կլինի՝ « Ձեր թշնամին լինես արյունասիրտ»: Ճիշտ է, մի քանի ձեռագրեր տալիս են նման տարընթերցումներ, բայց դրանք բացահայտ սխալ են, որովհետև, նախ՝ ամբողջ տաղի մեջ թե՛ հայերեն և թե՛ պարսկերեն տողերում դիմումը արվում է եզակի դու -ով և, երկրորդ՝ ենթակայի ու ստորոգյալի դեմքերի ( թշնամին լինես ) ակնբախ անհամաձայնություն գոյություն ունի:

23. Է՜ ամբարֆըշան հուրի ու փարի. [50]

ای عنبر فشان جوری و پری

Ո՜վ համպարաբուխ հուրի ու փերի:

Ծնթգր. ամբարֆըշան عنبر فشان բառը Վիեննայի հրատարակության մեջ թարգմանված է «ամբարսփիւռ», սակայն նպատակահարմար է այն թարգմանել «համպարաբուխ», ինչպես ունենք աթաշֆըշան آتش فشان «հրաբուխ», որ ավելի ճիշտ է:

30. Ջանգ աստ ու լաշքար մէքունի թադբիր. [51]

  جنک است و لشکر میکنی تدبیر

Պատերազմ է և դու բանակ ես պատրաստում:

Ծնթգր. Տե՛ս էջ 209–210:

32. Զեհէ հուքմ ու հրաման, զեհէ սախթադիլ: [52]

زهی حکم و فرمان زهی سخت دل

Ի՜նչ հուքմ ու հրաման, ի՜նչ դաժանություն:

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ տողը թարգմանված է. «Մերթ պատվեր և հրաման, մերթ կարծրասիրտ (կեցվածք)» (էջ ՃԽԶ). Զեհէ زهی բառը նշանակում է «Ի՜նչ, ի՜նչքան», մինչդեռ այստեղ թարգմանված է «մերթ», որ ճիշտ չէ, այն դեպքում, որ Ի տաղի 12-րդ տողում նույն բառը թարգմանված է «ինչքան» (էջ ՃԽԴ): Սախթաղիլ բառացի նշանակում է «կարծրասիրտ», որ և համազոր է դաժանության: Տվյալ դեպքում ավելորդ է «կեցվածք» լրացուցիչ բացատրությունը: Մեր թարգմանությունը բանաստեղծության իմաստը ամբողջացնում և ավելի հստակ է դարձնում. տաղի 33-րդ տողում ասված է՝

«Թրով ու սրով շատ ոք խոցեցիր» (էջ 92),

որի համար էլ բանաստեղծը մեղադրում է իր սիրածին՝ ասելով.

«Ի՜նչ հուքմ ու հրաման, ի՜նչ դաժանություն»:

43. Բը դ է փիալէ ու շիրին շարբաթ, [53]

44. Մուրդա զընդա քունի դարի քարամաթ. [54]

بده پیاله و شیرین شربت

مرده زنده کنی  در کرامت

Փիալե տուր ինձ և քաղցր օշարակ,
Կյանք ես տալիս մեռյալին, ո՛վ դու հրաշագործ:

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ այս տողերը թարգմանված են՝

Տուր ինձ բաժակ և քաղցր օշարակ,
զմարդ կը կենդանացնես, դուն ունիս
հրաշքի զորություն (դուն հրաշազոր ես) (էջ ՃԽԶ):

Այստեղ 44-րդ տողի մուրդա مرده «մեռյալ» ընթերցված է մարդա և թարգմանված «զմարդ», բայց այս դեպքում պարսկերենը պետք է լիներ մարդ րա مرد را: Բայց անգամ նման ընթերցումով բանաստեղծության իմաստը խաթարվում է. այստեղ խոսքը մեռյալին կյանք պարգևելու մասին է:

64. Բուգիմ խիրադմանդ քարղի դիւանայ. [55]

بودیم خردمند کردی دیوانه

Իմաստուն էինք, դու խելագարացրիր:

66. Նաւ (օ) բըլբուլ ամատ ղումրի ու հօտհօտ. [56]

نو بلبل آمد قمری و هدهد

Նոր բլբուլ եկավ, տատրակ ու հոպոպ.

68. Նաւ (օ) ղուլ ու սունբուլ ես էի կարոտ. [57]

نو کل و سنبل...

Նոր վարդ ու սմբուլ…

Ծնթգր. 1. Սունբուլ բառի համար տե՛ս Ի տաղի 12-րդ տողի մեր ծանոթագրությունը:

2. Բոլոր ձեռագրերը ունեն հօտհօտ, ճիշտ տառադարձությամբ պետք է լիներ հօդհօդ, պահում ենք առաջին ձեր բանաստեղծության տան հանգավորումը չխախտելու համար, որ է.

Նոր գարուն եղև և նոր առաւ օտ.
Նօ բըլբուլ ամատ ղումրի ու հօտհ
օտ.
Նոր ձայն արձակեց, նոր նստաւ ի
մօտ.
Նօ ղուլ ու սունբուլ ես էի կար
օտ:

Տաղ ԻԲ. «Դու դրախտ եդմայ»

15. Քօհի Սըրանդէլ և փուս քէմիայ [58]

کوه سرندل و پر کیمیا

Սրանդել լեռն [ես]՝ լի քիմիայով (իմա՝ հարստությամբ):

37. Է մահի թամամ, դըհանի թանկթար. [59]
38. Է քաման աբրու, սարմաստի նիգար:
[60]

ای ماه تمام دهان تنکتر

ای کمان  ابرو سرمست نکار

Ո՜վ լիալուսին, նեղբերան.
Ո՜վ աղեղահոնք, սիրածին հարբեցնող.

Ծնթգր. 38-րդ տողի սարմաստի նիգար Վիեննայի հրատարակության մեջ թարգմանված է «գինովցած սիրելի» (էջ ՃԽԷ). այստեղ սարմաստի ի իզաֆետը հաշվի չի առնված, որը և սխալի տեղիք է տվել: Ի դեպ պիտի ասել սարմաստի բառում վրիպակ է թույլ տված՝ տպագրված է արմաստի, իսկ էջ 98-ում՝ բնագրի մեջ ճիշտ է:

41. Սունբուլ ՚ւ ռայհան, լալէ ու դուլգար. [61]
42. Բըլբուլ գուանդա ամադ բա բահար.
[62]
43. Նալա ու ֆիդան մէքունաթ սահար.
[63]
44. Բաշադ քի բինամ ըռուի դիլդար:
[64]

سنبل و ریحان لاله و کلزار

بلبل کوینده آمد با بهار

ناله و فغان میکند سحر

باشد که بینم روی دلدار

Սմբուլ ու ռեհան, կակաչ ու ծաղկունք,
Երգիչ սոխակը եկավ գարնան հետ.
Ողբ ու կոծ է անում [մինչև] առավոտ.
Թերևս տեսնեմ դեմքը սիրածիս:

Ծնթգր. 1. Վիեննայի հրատարակության մեջ 42-րդ տողի գուանդա բառը ընթերցված է գաւանդայ, որը գրչական սխալ է համարվել և ենթադրվել է, թե պետք է գաւանդա կարդալ դեպ՝ չնայած տողատակի ծանոթագրության, էջ ՃԽԷ-ում բառը գաւանդա էլ մնացել է), որը և թարգմանվել է «վազելով», մինչդեռ դա պարսկերեն գույանդե کوینده «երգիչ, ասացող» բառն է և գործածական է պարսից բանաստեղծության մեջ. հիշենք թեկուզ Սաադիի հետևյալ բեյթը.

اول اردیبهشت ماه جلالی

بلبل کوینده بر منابر قضبان

Ջալուլի [տոմարի] օրդիբեհեշտ ամսի սկիզբն էր.
Երգիչ սոխակը ճյուղերի վրա [երգում էր]:

(Տե՛ս سعدی شیرازی، کلستان، برلین 1248، ص 15, Սաադի Շիրազի, Գոլեստան, Բեռլին, 1348/1927, էջ 15):

Կոստանյանը (էջ 65) այս բառը նույնպես գուանդա է ընթերցել և թարգմանել է «երգեցիկ»:

2. 43-րդ տողը Վիեննայի հրատարակության մեջ թարգմանված է. «Կը հեծե և կ՚ողբա առավոտը լուսացնելով » (էջ ՃԽԷ): Ընդգծված բառը ավելորդ է և չի բխում բնագրից:

3. 44-րդ տողի ըռուի روی «դեմք» Կոստանյանը ըռահ راه «ճանապարհ» է ընթերցել (էջ 66), որը ճիշտ չէ:

59. Սահրա մէզարդամ համչու Մաջնուն. [65]
60. Իմռօզամ Ֆըրհատ դիլի ման փուռ
խուն. [66]

صحرا میکردم همچو مجنون

امروزم فرهاد دل من پرخون

Թափառում եմ անապատում հանց Մեջնուն.
Այսօր Ֆարհատ եմ, սիրտս լի արյուն.

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ 60-րդ տողը չնայած ճիշտ է թարգմանված (էջ ՃԽԸ), բայց ղիլի ման ընթերցված է ղիլիմ ա, որը սրբագրելի է:

63. Շօխշանգ շաքարի, ըռու արզաւան. [67]
64. Է լ[ա]պ աղիղի ու դուռի դանդան:
[68]

شوخ شنک شکری رو ارغون

ای لب عقیقی و در دندان

Զվարթ ու գեղեցիկ (իմա՝ շողշողուն) շաքար ես [և] կարմրադեմ.
Շրթերդ սարդիոն և ատամներդ մարգարիտ:

Ծնթգր. 64-րդ տողը տալիս ենք ըստ Վիեննայի հրատարակության ընթերցման, չնայած վերջնականապես համոզված չենք, որ ճիշտ ձևն է գտնված:

67. Սէ ռօզ բուդիմ փէշի թու մէհման. [69]

68. Մառանջ մէրաւամ, սարվարի խուբան. [70]

سه روز بودیم پیش تو مهمان

مرنج میروم  سرور خوبان

Երեք օր քեզ մոտ հյուր էի.
Մի՛ տխրիր, գնում եմ, [ո՛վ] գեղեցիկների գլխավորը:

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ 68-րդ տողը ճիշտ է ընթերցված, բայց թարգմանված է սխալ. «Մի նեղանար, որ չերթամ, ով դու գեղեցիկներու ամենամեծը» (էջ ՃԽԸ): Մէրաւամ میروم պարսկերեն رفتن «գնալ» բայի սահմանական եղանակի ներկա ժամանակի առաջին դեմքն է, որ թարգմանվում է «գնում եմ» և ոչ թե միանգամայն հակառակը՝ «չերթամ»:

71. Չուն թարկ բըդահամ ղուլի խօշբուի. [71]

72. Գար բինամ հազար ջաւր ու սըթամի: [72]

چون ترک بدهم کل خوشبو

کر بینم  هزار جور و ستمی

Երբ [քեզ] թողնեմ (իմա՝ թողնում եմ)՝
          բուրավետ դու ծաղիկ ես.

Թե [քեզ] տեսնեմ (իմա՝ տեսնում եմ)՝ հազար
          բռնություն ու անիրավություն ես:

Ծնթգր. Վիեննայի հրատարակության մեջ տողերը ճիշտ են վերծանված, բայց էջ ՃԽԸ-ում ջաւր բառի մեջ տառասխալ է թույլ տրված և տպագրված է զօր, այն դեպքում, երբ բնագիրը (էջ 99) ունի ջաւր: Պարսկերենի շարահյուսության օրենքները բացառելու, խօշբուի և սըթամի բառերի ի դիմորոշ հոդերը, ինչպես նաև չուն բառի «երբ» համազոր իմաստը նկատի չառնելու հետևանքով տողերի թարգմանությունը այս հրատարակության մեջ հետևյալ պատկերն է ստացել.

Ի՞նչպես կարող եմ թողնել հոտավետ վարդ մը,

Եթե տեսնեմ (իսկ) հազար բռնություն, պատիժ (էջ ՃԽԸ):

Սխալաշատ է նաև Կ. Կոստանյանի թարգմանությունը՝ «մինչև իսկ մոռանամ (թարկը տամ թարկ բըդահամ ), անուշահոտ վա՛րդ, թե տեսնեմ, հազար առատություն, վայելչություն» (էջ 66):

 

РАСШИФРОВКА ПЕРСИДСКИХ СТРОК В ПЕСНЯХ
ГРИГОРИСА АХТАМАРЦИ
(Резюме)

В конце XV и в начале XVI вв. на острове Ахтамар (Ванское озеро) жил и творил Григорис Ахтамарци, один из крупнейших представителей средневековой армянской поэзии.

В светских песнях Ахтамарци использован ряд поэтических выражений и картин, которые присущи восточной, особенно персидской поэзии классического периода. Подробно анализируя языково-стилистические особенности нашего поэта и сравнивая их с художественными приемами средневековых армянских и персидских поэтов, автор приходит к выводу о том, что часть этих выражений является отражением живого разговорного армянского языка того времени, часть же литературным заимствованием из персидской поэзии.

В песнях Ахтамарци встречаются отдельные строки на персидском и турецком языках армянской транскрипции всего 43 строки), которые сильно извращены писцами. Это очень затрудняет, а порою делает невозможным их чтение.

На основании рукописей, сохранившихся в Ереванском Матенадаране (хранилище древних рукописей), автор расшифровал эти строки, которые с разночтениями приводятся в конце настоящей статьи.

 


 



!      Տե՛ս «Պատմա-բանասիրական հանդես», Երևան, 1960, թիվ 1, էջ 201-222։

[1]     Կ. Կոստանյանց, Գրիգորիս Աղթամարցին և յուր տաղերը, Թիֆլիս, 1898, էջ 15:

[2]     Ն. Ակինյան, Գրիգորիս Աղթամարցի, «Հանդես ամսօրյա», 1915, էջ 39:

[3]     دکتر رضا زاده شفق، تاریخ ادبیات ایران، تهران، 1321، ص 336 ( Դոկտ. Ռզազադե Շաֆաղ, Իրանական գրականության պատմություն ), Թեհրան, 1321/1943, էջ 336:

[4]     Կ. Կոստանյանց, Գրիգորիս Աղթամարցի, էջ 71:

[5]     «Հանդես ամսօրյա», 1915, էջ 47:

[6]     Կ. Կոստանյանց, Գրիգորիս Աղթամարցի, էջ 61: Տե՛ս նաև Ն. Ակինյան, Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի, Վիեննա, 1958, էջ ՂԳ:

[7]     Ն. Ակինյան, Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի, էջ ՃԼԶ:

[8]     Անդ:

[9]     Անդ, էջ ՃԼԷ:

[10]   Անդ:

[11]   Տե՛ս К. И. Костанянц, Роза и соловей. К положению армян в XVI веке. Из Древностей восточных , т. IV, 1913.

[12]   Ն. Ակինյան, Անդ, էջ 83:

[13]   Անդ, էջ 96, 98:

[14]   Ն. Ակինյան, Անդ, էջ 91:

[15]   Անդ, էջ 35:

[16]   Անդ, էջ 88:

[17]   Օրինակները բերվում են հետևյալ հրատարակություններից. Ֆրիկ, Դիվան: Ի լույս ընծայեց Տիրայր արքեպիսկոպոս, Նյու Յորք, 1952: Կոստանդին Երզնկացի, և յուր քերթուածները, ուսումնասիրությամբ հրատարակեց Հ. Մ. Պոտուրյան, Վենետիկ, 1905: Կ. Կոստանյան, Մկրտիչ Նաղաշ և յուր տաղերը, Վաղարշապատ, 1898: Կ. Կոստանյան, Հովհաննես Թլկուրանցին և յուր տաղերը, Թիֆլիս, 1892:

[18]   Հաֆեզից բերված օրինակները վերցված են حافظ، دیوان، چاپ بروخیم ( Հաֆեզ, Դիվան ), Թեհրան, 1315/1937 հրատարակությունից: Հայերեն թարգմանությունները հոդվածագրինն են:

[19]   Կ. Կոստանյանց, Գրիգորիս Աղթամարցին և յուր տաղերը, էջ 60 61:

[20]   Անդ, էջ 45:

[21]   Անդ, էջ 68:

[22]   Անդ, էջ 71:

[23]   Տե՛ս Ն. Ակինյան, Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի, էջ ՃԽԳ:

[24]   Անդ, էջ ՃԽԴ:

[25]   Վրիպակ է. պետք է լինի լաշքար. տե՛ս անդ, էջ 92:

[26]   Անդ, էջ ՃԽԶ:

[27]   Ն. Ակինյան, Գրիգորիս Ա կաթողիկոս Աղթամարի, էջ 135:

[28]   Անդ, էջ ՃԽԷ:

[29]   b եազ: L նագը: f ըգայ փխ նագահ: h նակահ: AF ազատ [H հաղաթ: b քաղըտ] փխ ռաւթ: ELN ռաւտ: h ռավթ: AEFHLN սղի: b սըռնի: f առի: f սրի: AFH հու փխ ու: b չիք ու: JRXWYZe տողի փոխարեն ունեն՝ Զի գթցես [R գթնուս: XYZ գտնուս: W գտնու: e գտնուն] սիրելիդ [W սիրելիտ] ի յայսմիկ [R ի սմիկ: XZ ի այսմիկ: W ի յասմիկ: e ի յայմիկ] գարնան:

[30]   L թուր: AEFLN հապար: I հաբար: ABEFGMNbfj ամատ: H օմատ: I ամաթ: L ոմոտ: LM սելամ: AEN տովա: F լութվայ: GIf ղուղա: H դւայ: LM տուայ: b տուվայ: j դվայ:

[31]   AEFN նաթարամ: H նէդարամ: AE գաղայաթ: FN դաղաթ: H թաղաթն: AF է [EN թէ] փխ նայ: H չիք նայ: AEFIN եկ: BM էք: f յիք: AEFN հուն: M խոյն:

[32]   M էմրի: O ղուրմի: U թօրա: AFMTU պաշաթ: BEGN բաշաթ: Of բաշա: AFNT թրազ: U արազ:

[33]   AFMU պլպուլ: EN պուլպուլ: T պիւլպիւլ: f բլպուլ: AFT բրքօ: EN բըքա: G բըգաւվթ: M պըքօվ: O բէգու: U պգայ: f դւթայ: EN դըվ [G ու: M դու] փխ թու: U րա: f րաւ: M պա ավազ: O թէ աւազ: U մայ աւազ: f թայ աւազ:

[34]   B մըրղան։ EN ֆիրղան։ GMTU ֆուրղան։ O մուղրան ։ f ֆրղան։ AFT քըֆտայն ա։ B գըֆան այ։ EN քըֆթայն ա։ G գըֆտան այ։ M կըֆտայն ա։ U գաֆտան այ։ f դըֆան ա։ AFM պլպուլէ։   EN պուլպուլէ։ T պիւլպիւլէ։ f բլպուլէ։

[35]   CEN զէ։ FMO զէհէ։ H զի։   Q զիէհ։ F հուսնուն։ Hf ուսն ու։ M հիւսն։ Q չիք հուսն։ ACE ու զեհէ։ FMN ու զէհէ։ H զի է ու։ Q զիհէ ու։ f զէհէ ու։ A սամպուլ։ C սումպուլ։ F սանուր։ H սամպօլ։ IQ սումբուլ։ M սիւմպիւլ։ N սունպուլ։ O սուրաթ փխ սունպուլ։ f սմպուլ։

[36]   ACEN պուլպուլ։ F պլպուլ։ H բլպուլ։ M պիւլպիւլ։ F խումրի։ Q ղոմրին։ EN զատիֆ։ F լաքի։ H լարիֆ։ Q լաթիւ։

[37]   ACFMN յօտհօտի։ H յօտհաւթի։ Q հոտհոտ։ IMO սաբահ։ N սափայ։ Q սաբահի։ Q չիք և։  CE  փէքեար։ f   փետար։ M փիքիր։ N փէքեարը։ Q փեքայր ու։ f   փէքար։ A մէլաք։   F մալ…։ M մէլէք։

[38]   IOQ ջիգարում: M ճիկէրիմ: f ջըկարում: ACM քէպապ: HIOQ քաբաբ: f քաբապ: HI գեօզում: M կեօզում: Of գօզում: Q գօզմ: H յաշի: Q ազի: f աշի: FN խան: I ղամ:

[39]   HIOQ գէջայ: M կէճէ: f գէճայ: M վէ փխ ու: HIOQf գունդուզ: M կիւնտիւզ: C ղըլամ: EIO ղըլարամ: F խրլարըմ: HF էլարամ: M ղըլարըմ: Q ղիլարում: AFINQ ֆիղան: CEM ֆիրղան: Hf ֆրղան:

[40]   CEN սապահ ու: F սըրբու: H գունուս: I սուբհ ու: M սուպհ ու: f դու բու: C սէհար: EN սահար: H սահասան: M սէհէրսէն: CEMN իւզուն: F ուզու: CEN նուր ու նառ: I ուրի ու նար: MF նուրինար:

[41]   CEN տօքար: M տօքէրսին: F աղըզտան: Hf աղզինտան: I աղզինդան: O եաղզինդան: HIO նաբաթ: M նէպաթ: f նաբօթ: M շէքէր:

[42]   AFJac պաշաթ: DO բաշաթ: AF շօվի: D շօի: HO շաֆի: c շովի: AF եուսուֆի: H իսուֆի: J յուսուֆի: O ուսուֆի: A քիանհան:

[43]   AF նավռասիդա: D նայռասիդա: H նօվըռասիդայ: O նաւբռուզիդայ: c …ըռուզիդա: AF կուլիլա: a զուլիլա: c գիւլի: Afa չիք բա: Օ րէ. c դէր փխ. բա:

[44]   Տե՛ս Р. М. Алиев, Новое издание “Гулистана” Са’ди, “Советское востоковедение”, 1956, 6, էջ 77:

[45]   Տ ե՛ս Мухт ə с ə р Азербайчан ə д ə бийяты тарихи, հ. 1, Բաքու, 1943, էջ 118:

[46]   DHJa չրա: O չրայ: Q չռա: H զուր: J տիր: Q դր: a զէմ: AF ամատի: D ամաթի: H օմատի: J էմէտի: O այմաթ: Q ոմադի: a ամադէ: A պիւմարամ: Da րիմարամ: F պիամարամ: J պիմարամ: O միմարամ: Q վիմամ: AF պէ թու: H բայ թու: J բի դոյ: O բէ դու: Q րը թու: a րէ դու:

[47]   AFO դու: H թոյ: a տու: AF բեթըլմամուր: O բէթըլմամուլ: Q բեթլմամուլ: c պէտիլմապուռ: Q ի (c ու) փխ ե: D մաքայթուլայ: Q մաքաթլահ:

[48]   A պրստանամ: DO բստանամ: F պստանամ: H բըստանամ: Q բուսանամ: a բըրտանամ: c բստունամ: AF թազպեհ: D թսրէհ: H թասպի: Oa թզրէհ: Q թասբեհ: c թասպէհ: AFa բըփօշամ: D փուշանամ: Օ բարփաւշամ: Q բրդփուշամ: c փըփուշամ: AF ղըրխայ: H խըրղայ: O խըրհայ: Q խըրխայ: c խրխա:

[49]   AFa տուշմանի: D դուշմաի: H թօրայ: AF շումա (D շումեայ: c շօմա) փխ թուրայ: AF շաւի: D շօի: H շօվաթ: J շաւէթ: O շաւի: a շաւաթ: AF ճիկարխուն: D ջիկարխոյն: J ջիգարխոյն: O ջիգարհուն: a ջիւարխուն: c ջիկարիխուն:

[50]   AF ամպարֆըշան: D ամբարփշան: H ամպարփշան: O ամբարֆիշան: c անպարֆիշան: H փահրի:

[51]   AF ճանկ ասա: H ջանգ ասա: a ջանգ աստան: F լալքար: Aa մեքունի: F մէքուն: AF թատպիր: D թաթբիր: H թապտիր:

[52]   D զէհէ… զէ: H զի է… զի է: O զէհէ… զէհէ: a զէ… զեհե: ADF սահթադիլ: HO սահտայդիլ. a նաիթադիլ: Ուղղում ենք հ>խ ըստ Վիեննայի 684 ձեռագրի (տե՛ս Ն. Ակինյան, հիշ. աշխ., էջ 92):

[53]   AF պըթէ: DJ պտէ: a պէ: AC փիեալէ: DHJO փիալայ: a փիլալայ: c փիյալայ: H շիրին շիրաի: J շին: AFc շարպաթ: J շարաթ:

[54]   ADFH ու փխ մուրդա: J մուրտէ: Oa մրդայ: c մուրատ: F զրդա: H զանտայ: J զնտան: f զնտա: Jc քուն:

[55]   AF պութիմ: DH բութիմ: Օ բաւթիմ: a բուդէմ: Aa խիրաթմանդ: F խրատմանդ: HO խիրամանդ: DH քուրդ քարդի: AF գևանայ:

[56]   ADF նոր: H նով: A պուլպուլ: F պլպուլ: H բօլպօլ: AF ամատ: DH օմատ: O աճու փխ ամատ: D չիք ու:

[57]   AF նա: H նօվ: AF կուլ: AF սամպուլ: D սանբուլ: H սամպօլ: O շուքուֆթա ու սամբօլ: A շուքուֆթա փխ սունբուլ: Ոչ մի ձեռագիր այս տողում սունբուլ ձևը չի տալիս. ուղղում ենք Ի տաղի 12-րդ տողի հիման վրա:

[58]   K քաֆի: d դաֆի: I սըրանդեղ: K սրանտալ: U սրանգել: d սէրէնտիլ: FK փաս: d փիռ: K քհէմիայ: O փառք է իմայ: U քիմիայ: d քիմիեա: EN տողի փխ ունեն՝ Լեառըն Վարագայ և Գալիլիեայ:

[59]   U թապան փխ թամամ: d տենտան: AFUd տրհանի: EN դահանի: K ու հանի: AEFKN թանկտար: I թանգթար: O թանգտար: U թանկտառ: d թէնթար:

[60]   EN չիք է: D էյ: d քէմպան: AEFNOU ապրու: d էպրու: EN սարէմէսդու: U սարևմաստի: d սէրմէսի: AEFNOU նիկար: d նիկեար:

[61]   AF սանպուլ: I սամբուլ: XU սունպուլ: O սմբուլ: U չիք ’ւ: F ըռեհան: NU ըռահան: Q ըռիհան: AFIO լալա: U լալահ: AF կուլզար: EN կուհար:

[62]   AF պլպուլ: ENU պուլպուլ: AF կավանտայ: EN կուվանտէ: I գաւանդայ: U կուվանտա: AFO ամատ: EN ամաթ: U աւմատ: OU պայ: EN հաբաբ: U պահար:

[63]   AF նալայ: EN լալէ: O նաշայ: U նալ: F մեքունաթ: I մէքուաթ: O մէգուաթ: U միքունաթ: EN սէհար: I հազար փխ սահար:

[64]   AEFNU պաշաթ: I բաղաթ: O բաշաթ: AFU պիպինամ: EN քի պինամ: I քբինամ: O բիբինամ: EN ըռաւհի: U ըռուհի: AEFNU աիլտար:

[65]   սէհրա: AOU մէքարդամ: E մուքարթամ: F մէքարտամ: N մաւքաթարամ: d նէքերտեմ: IOUd համչուն ու: AO մաճնուն: EN ու մաճլուն: F ու մաճնուն, U համչում. d. մէջն: Q տողի փոխարեն ունի ՝ Սըհարի կարդամ հընչմունքն իմ աչուն:

[66]   Q իմզուռամ: d իմսօզէմ: ANU ֆըրհաթ: O ֆըրհահ: Q ֆըրյադ: d ֆէրեաթ: AU տիլի մա: EN տիլի մէ: I դիլի մայ: O դիլեմայ: d տիլամ: Q փրո: d փուր ու: A հուն: EN հան:

[67]   AF շօղշանկ: O շաւղշանգ: Q յուշանք: AFU շաքարին: IO նուռի: Q հրու: Q աւաղան փխ արղաւան: U արղուան: d տողի փխ ունի ՝ շէֆխ շէմսի սիֆէթ շէքլի էրղէվան:

[68]   A ուէլ պաղիղու: FIO ու էլ պաղիղի: Q ելպայ աղեղի: U ու էլ պաղիղուէն: QU և փխ ու: AU նուրի դանդան: F տուրի տանտան: Q դիտա դանդան: d տողի փոխարեն ունի՝ տհանի սէտէֆ էզ դուրի դանդան:

[69]   AFU ըռօզ: Q ռուզ: U ըռուզ: AF պութիմ: O բութիմ: Q բաւշամ: U պուտիմ: A փէշէ: U փիշի: O դու փխ թու: I մէհւան:

[70]   A մառանչ: U սապահ փխ մառանջ: A մերաւամ: I մէրովամ: Q մերաւեմ: U միռավամ: I սարուար ու: Q սալուվարի: AI խուբամ: F խուպամ: U խուտամ: d 67, 68 տողերի փոխարեն ունի հետևյալ աղավաղված թուրքերեն հատվածը.

մէթինտէն օլտում ղայաքըլուրյան.
նիճօլար հալ դարշի տուրտուղում զէման:

[71]   AEN չունկ: I թարք: O թանգ: Q թարգ: AEN պըթահամ: F պըդահամ: I բըդամ: Q բըդահեմ: U պըդէհամ: AEN կուլի: O գիւլի: E խօշբուխ: O խաւզ բուի: Q խալ բոյի: U խաւշ մուի:

[72]   EN գարբինամ: FO գար բինամ: Q կար բէնամ: U ագար պինամ: U պինկ փխ հազար: EN ճավրի սիթամի: I ջօր: O ջուր: Q որ հէնց սհաթ մի: