ԵՐԿԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ, Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲԱՌԱՐԱՆ !
(«Մկրտիչ Նաղաշ» )

Բառարանը կազմելու համար հիմնականում օգտագործվել են՝

1. Աճառեան Հր., Հայերէն արմատական բառարան, հ. Ա - Է, Երևան, 1927-1935 ։

2. Աճառեան Հր., Թուրքերենէ փոխառեալ բառեր հայերէնի մէջ, « Էմինեան ազգագրական ժողովածու », հ. Գ, Մոսկուա - Վաղարշապատ, 1902։

3. Գէորգ Դպիր, Բառարան պարսկերէն ըստ կարգի հայկական այբուբենից Կոստանդնուպօլիս, 1826:

4. Կարապետեան Պ. Զ., Մեծ բառարան օսմաներէնէ հայերէն, Կ. Պօլիս, 1912 ։

5. Կիրակոսան Գ., Բառարան պարսկերէն - հայերէն, Թեհրան, 1933 ։

6. Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հ. Ա - Դ, Երևան, 1944-1945։

7. Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հ. Ա և Բ, Վենետիկ, 1836-1837 ։

8. Баранов X. K., Apa бск o-pycc кий словарь, Москва, 1957.

9. Миллер Б. В., Персидско-русский словарь, Москва, 1953.

10. دهخدا، لغت نامه، تهران، 1325. ( Դեհխոդա, Բառարան, Թեհրան, 1325/1946) ։

11. فرنودسار یا فرهنگ نفیسی، حلد 1-5،   ( Հանրագիտարան կամ Նաֆիսու բառարան, հ. 1-5, Թեհրան, 1317-1334 (1938-1955)։

Մեր բառացանկը կազմված է հետևյալ սկզբունքով. նախ տրվում է օտար բառի այն ձևը, որը պահպանված է հրատարակվող բնագրում: Այստեղ արաբերեն - պարսկերեն բառերի ձայնեղները մեծ մասամբ պահպանված են նույնությամբ: Ձայնավորների տառադարձման մեջ կուռ օրինաչափություններ չեն նկատվում: Անշուշտ այս տարատեսակությունները հետևանք են իրենց գրիչների լեզվական առանձնահատկությունների:

Բառահիմքին հաջորդող փակագծերում տրվում են բառի այլևայլ տառադարձությունները՝ ըստ տաղերի տարընթերցումների: Այնուհետև նշվում է փոխառյալ լեզուն: Բառերը ճնշող մեծամասնությամբ արաբերեն են, սակայն հայերենում փոխառված են պարսկերենի միջնորդությամբ, ուստի նշում ենք արաբ. -պարսկ. ։

Պարսկերենի միջնորդ լինելու հանգամանքն են վկայում նախ այն բոլոր պարսկաբանությունները, որոնք կան Նաղաշի տաղերում, այնուհետև փոխառյալ բառերի պարսկական և ո՛չ արաբական ձևերի տառադարձումները, ի վերջո այդ բառերի գրական և ո՛չ ժողովրդական ձևերի օգտագործումը: Այս բոլորը միաժամանակ աներկբայելիորեն խոսում են այն մասին, որ Նաղաշը տիրապետել է պարսկերենին, ծանոթ է եղել պարսից գրականությանը:

Բառի արաբատառ պատկերի հետ միաժամանակ տրվում է նրա լատիներեն տառադարձումը, որը չափազանց կդյուրացնի մասնագետների աշխատանքը համեմատությունների ժամանակ: Վերջում վկայակոչված են Նաղաշի տաղերի այն տողերը, որտեղ օգտագործված է տվյալ բառը, իսկ փակագծերում նշված է տաղի համարը և տողը՝ ըստ սույն հրատարակության:

Աստղանիշով (*) բերված բառերը բացակայում են Հր. Աճառյանի «Հայերէն արմատական բառարանում», իսկ եթե տվյալ բառը բերված է Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանում », ապա համապատասխանաբար նշվում է և դա ։

 

* Ադաթ (ատաթ) արաբ. -պարսկ. عادت ( ā dat) « սովորություն, կարգ ու կանոն » ։

Բացատր. բառ. ունի որպես բարբառային բառ ։

Բլբուլն ի վարդն ասաց. թ՚ Ինչ ադաթ կա քեզ (3, տող 57)

* Ալամ (ալեմ) արաբ. -պարսկ. عالم ( ā lam)   « աշխարհ, տիեզերք»:

Չպիտի շփոթել ալէմ (ալամ, յալամ) عالم ( ā lem) « գիտուն, գիտնական, ուսյալ» բառի հետ:

Զար ու ֆիղան կանչեմ յալամս հաւասար (3, տող 26)

Ինձ ալամս բոլոր չէ քո տեսուդ գին (3, տող 46)

Դու մանշուր յալամիս, ես քեզ խնայեմ (3, տող 66)

Որ ալամս բոլոր դէմ քեզ հասրաթ է (3, տող 70)

* Ահլ (էհլ) արաբ. -պարսկ. اهل (ahl)   «մարդիկ»:

Պարսկերենում ահլ էզաֆեթի հավելումով որևէ անվան հետ նշանակում է տվյալ բնագավառի մարդ, օր. ահլէ սանա՛թ ( اهل صنعت ) «արհեստավոր», ահլէ էլմ ( اهل علم ) « գիտության մարդ, գիտնական »:

Ահլի (է) նադար ( اهل نظر ) « ուշիմ, շրջահայաց, խոհեմ մարդ » ։ Տե՛ս նաև նադար ։

Ապա քարամ արա, ահլի նադար ես (3, տ n ղ 11)

Քարամ արա, քարամ, է ահլի նադար (3, տող 32)

Ամանաթ արաբ. -պարսկ. امانت (am ā nat)   «ավանդ, հավատարմություն» ։

Հազար հետ ամանաթ և երդում տամ քեզ (3, տող 59)

* Ամբար (ամպար, ամպէր) արաբ. -պարսկ. عنبر (anbar)   « մածուցիկ բուրումնավետ նյութ, մոխրագույն. ձեռք է բերվում կաշալոտի (կաթնասուն կենդանի կետերի ցեղից) արտաթորանքներից՝ արևադարձային օվկիանոսներում ու ծովերում» ։

Արմատ. բառ. ունի յամբար (յամպար, ամբար, ամպար) «անուշահոտ մի ծաղիկ. լտ. ambra» իմաստով: Բացատր. բառ. յամպար ՝ թե՛ ծաղկի և թե՛ բուրմունավետ նյութի նշանակությամբ:

Հաճախ գործածվում է մուշկ ու ամբար կապակցության մեջ: Տե՛ս մուշկ ։

Որպէս մուշկ ու ամբար անուշահոտ ես (3, տող 36)

* Արմաղան պարսկ. ارمغان (armaq ā n, apmoq ā n)   « նվեր, պարգև, ընծա » ։

Բացատր. բառ. ունի որպես բարբառային բառ ։

Քեզ եմ պահեր արմաղան (1, տող 63)

Եբեր զանգին արմաղան (1, տող 70)

* Աֆարին պարսկ. آفرین ( ā farin)   «փառք, կեցցես, գովք, ներբող » ։

Բացատր. բառ ունի աֆարիմ, աֆարըմ, աֆէրիմ ձևերով՝ որպես բարբառային բառ ։

Աֆարին իր ծընօղին (1, տող 71)

* Բահր (պահ») արաբ. -պարսկ. بهر (bahr)  « փայլ, լույս, հիասքանչ, ապշեցուցիչ » ։

Արաբ. بهر (bahara) «փայլել, շողալ» բայից:

Դու բահր ես ու նիգար, լատիֆ ու նարին (3, տող 54)

* Բէզար ( պէզար ) պարսկ. بیزار (biz ā r)   « ձանձրացած, ազատ, փրկված » ։

Աճառյանը (Թուրք. փոխ. բառեր, էջ 288) ունի պէզարիլ (Վան, Ղարաբաղ) «ձանձրանալ ». բառի ծագումը դնում է թուրքերենից بزمک (bezmek), որը ճիշտ չէ. պ(բ)էզարիլ կազմված է պ(բ)էզար պարսկ. բառից հյ. իլ լծորդության հավելումով:

Դու մի լինիր շուտով ի յիսնէ բէզար (3, տող 30)

Բէկուման (բեկուման, պէգուման, պէկուման, պէկումէն) պարսկ. بی گمان (bi-gom ā n) «անկասկած, աներկբա, հաստատ » ։

Կազմված է պարսկ. բի (բէ) ժխտական մասնիկից և գոման « կարծիք, կասկած » բառից: Տե՛ս կուման։

Հայերենում հաղորդված կա անգուման «անկասկած »:

Արմատ. բառ. ունի գուման ։

Թէ հանց որ բէկուման դու Գաբրիէլն ես (3, տող 3)

Բլբուլ (բուլբուլ, պլպուլ, պուլպուլ, պիւլպիւլ) պարսկ. بلبل (bolbol)   « սոխակ, բլբուլ » ։

Գահ պարսկ. گاه (g ā h)   « տեղ, վայր »:

Այս նշանակությամբ բառը հայերենում առանձին չի գործածվել: Ըստ Աճառյանի (Արմատ. բառ., հ. Բ, էջ 21) հնում փոխ է առնվել հյուս. պահլավերենից gah «գահ, աթոռ, բազմոց » իմաստով ։

Նաղաշը պարսկերեն شکارگاه կամ صیدگاه ( šekārgāh, seidg ā h) բառի պատճենումով կազմել է որսագահ «որսավայր, որսատեղ »:

Հանց որ յորսագահն ելան (1, տող 59)

* Գունահ (կիւնահ, կունահ) պարսկ. گناه (gon ā h)   « մեղք, հանցանք, սխալ»:

Վարդն ի բլբուլն ասաց. Այս ինչ գունահ է (3, տող 21)

Դարդ (տարտ) պարսկ. درد (dard)   « ցավ, վիշտ »:

Ի ղարիպութեան դարդէն երեսիս գունըն կու քաղի (13, տող 10)

* Զահր (զէհր) պարսկ. زهر (zahr) «թույն » ։

Արմատ. բառ. ունի ժահր բառի տակ։ Սա վաղ շրջանի փոխառություն է, իսկ զահրը ՝ ուշ շրջանի ։

Որ թէ շաքար տան ինձ, զահր է ու լեղի (3, տող 20)

* Զանգին թուրք. زنگین (zangin)   « թանկարժեք, հարուստ» ։

Եբեր զանգին արմաղան (1, տող 70)

* Զար պարսկ. زار (z ā r)   « ողբ, կոծ » ։

Հաճախ օգտագործվում է զար ու ֆիղան « ողբ ու կոծ » կապակցության մեջ։ Գրիգորիս Աղթամարցին ունի՝ «Կանչէր զար ու ֆիղան ի մէջ գիշերին» (25, տող 4) ։ Տե՛ս և զարի ։

Զար ու ֆիղան կանչեմ յալամս հաւասար (3, տող 26)

* Զարի պարսկ. زاری (z ā ri) « ողբ, հեծություն »:

Կազմված է զար արմատից և ی (i)՝ անորոշ դերբայի կրճատված լծորդից: Զարի ու զար կապակցությունը իմաստի ուժեղացում է արտահայտում։

Որ վարդն ի քո սիրոյդ զարի ու զար է (3, տող 24)

Զեն պարսկ. زیان (zi ā n)   « վնաս » ։

Եղիշեի մոտ վկայված կա զեան: Միջին հայերենում սրանից կազմվել են զենարար զենակար « վնասակար », զէնիլ (զենիլ) «վնասվել», վզեան « վնաս, տուգանք » (տե՛ս Արմատ. բառ., հ. Բ, էջ 927):

Ի հոգս աշխարհիս դատիս, շահ չունիս քան զենն աւելի (6, տող 28)

Զենիլ «վնասվել»։ Sե՛ս զեն:

Շատ մանուկ ղուսայ կանէ, ի շահին տեղն կու զենի (13, տող 14)

Զինահար (զենահար, զենեհար, զենէհար, զէնէհար, զինայհար, զինեհար, զինէհար, զինիհար) պարսկ. زینهار- زنهار (zenh ā r, zinh ā r)   « 1. սկզբունք, հավատ, 2. պաշտպանություն, փրկություն, ապաստան » նաև 3. «գործածվում է իբր ողոքական բացագանչություն հետին դարերի տաղաչափությանց մեջ. «ողորմի՛ր, խնայի՛ր ինձ. քեզ եմ ապավինում» նշանակությամբ» (Արմատ. բառ., հ. Բ, էջ 947) ։

1. Դու ոչ մուրվաթ ունիս և ոչ զինահար (3, տող 28)

2. Հազար զինահար, եղբայրք, զինահար, անհոգ մի կենայք (7, տող 13)

Հայր զինահար, հասիր մատաթ, հոգիս քակտաւ (11, տող 47)

Զինահար դու օգնական լեր ղարիպին (14, տող 86)

3. Զինահար, զինահար, անդ ես գնալու (8, տող 12)

Զինահար, զինահար, որ չես մնալու (8, տող 5 6 )

Ողորմելի եմ զինահար, զիս թափեցէք (11, տող 38)

Զինահար, զիս մի խոցէր հրեղէն սրով (11, տող 52)

Զինահար ինձ պատարագ դրէք պաշար (11, տող 60)

Զինահար մեր ննջեցեալքն ի քեզ յանձին (11, տող 82)

Զինահար հետ ղարիպին զրուցէ անուշ (14, տ ող 83)

Զինահար տամ քեզ հրեշտակ վասն աստուծոյ (18, տող 10)

Զնտան (զնդան) պարսկ. زندان (zend ā n)   « բանտ, զնդան » ։

Արմատ. բառ. ունի զնդան:

Յետոյ դէմ անտէր թողին ու մտան ի հող ՚ւ ի զնտան (6, տող 4)

Հոգիտ բաժանի ի քէն ու մնայ մարմինդ ի զնտան (6, տող 8)

Բայց յետոյ մտանես ի հող ՚ւ ի զնտան (9, տող 4)

Այսօր մեռեալ և մտանեն ի նեղ զնտան (11, տող 28)

Ոչ նեղ զնտան և գերեզման մտանելոյ (11, տող 42)

Դառն ու լեղի, լի տրտմութեամբ ի նեղ զնտան (14, տող 6)

* Է պարսկ. ای   « էյ, ով » ։

Քարամ արա, քարամ, է ահլի նազար (3, տող 32)

Վարդն ի բլբուլն ասաց. է լութֆ ու քարամ (3, տող 61)

Է շահ սարւի ըռաւան, նազուք ու շիրին (3, տող 55)

Ըռայիս տե՛ս ռայիս ։

Ըռաւան տե՛ս ռաւան ։

Թաճ (դաճ) պարսկ. -արաբ. -պարսկ. تاج (t ā j)   «թագ» ։

Արմատ. բառ. ունի թագ բառի տակ. սա իրանական ta γ ձևից է . Բ, էջ 1072)։ Թաճ միջին հայերենում փոխ է առնվել պարսկ. -արաբ. t ā j ձևից ։

Թաճի սարվար (դաճի սալվար, սէլվեր) պարսկ. سرور   تاجی (t ā j-i sarvar)   « սիրելի, թանկագին, գլխավոր հրամանատար, արժանապատիվ ». կազմված է թաջ(ն) և սարվար « գլխավոր, հրամանատար, վեհապետ » պարսկ. բառերից` էզաֆեթի հավելումով. փոխաբերական առումով՝ «գլխի տեր, տեր ու տնօրեն » ։

Այս արտահայտությունը մեր օգտագործած պարսկերեն բառարաններում չի հաղորդված. կա դրա համազորը՝ թաջի սար تاج سر (t ā j-i sar) ։

Սար(լ)վար առանձին կա Գրիգորիս Աղթամարցու մոտ. «Որ ամէն ծաղկանց սալվար ու սուլթան (25, տող 7)։

Ահա ես քեզ ֆիղա, իմ թանի սարվար (3, տող 31)

Թատպիր արաբ. -պարսկ.   تدبیر (tadbir)   « միջոց, հնարք, խոհեմություն »:

Մեր բառարաններում հաղորդված է այլևայլ տառադարձումներով՝ թեդպիր, թեդբիր, թըտպիր ևն ։

Պարտ է քեզ թատպիր առնել ու գնել զկամքդ ի գնալ (7, տող 18)

Երթ արա քեզ շուտով թատպիր գնալու (8, տող 10)

Պարծենաս ու պահ մի թատպիր դու չունիս (8, տող 51)

Ռատ թատպիր քեզ արա անտէն գնալու (8, տող 55)

Զինչ թատպիր ունէի, կիսկատար մնաց (12, տող 4)

Իսկի աղօթք չարի, ոչ հոգոյս թատպիր (12, տող 15)

Թատպիր կու անէին, որ դնէին նշան (12, տող 35)

* Թարլալա (թառլալա) ?

Եւ հետ կանչեն զթար լա լան (1, տող 79)

Թէզ պարսկ. -թուրք, تیز (tiz tez)   « շուտ, արագ, սուր » ։

Որ զքեզ խիստ ուշ գտայ ու թէզ կորուսի (3, տող 16)

* Լատիֆ (լատիւ) արաբ. -պարսկ. لطیف (latif)   « քնքուշ, վայելուչ, փափուկ » ։

Լատիֆ շրթանց շարժիլդ հանցեղ շիրին է (3, տող 51)

Դու բահր ես ու նիգար, լատիֆ ու նարին (3, տող 54)

* Լութֆ (լութվ) արաբ. -պարսկ. لطف (lotf)   « բարեսիրտ, սիրալիր, ազնիվ»:

Վարդն ի բլբուլն ասաց. Է լութֆ ու քարամ (3, տող 61)

Թէպէտ տեսայ ամէն մարդոյ լութֆ ու քարա մ (14, տող 79)

Խան թուրք. خان (x ā n)   «իշխան, տեր, մեծավոր»:

Արմատ բառ ունի ղան, Բացատր. բառ. ՝ խան ։

Ո՞ւր են թագաւորք, իշխանք, պարոնայք և սուլթան ու խան (6, տող 2)

* Խապար (խաբար) արաբ. -պարսկ. خبر (xabar)   « լուր, տեղեկություն »:

Բացատր. բառ. ունի խաբար ՝ որպես բարբառային բառ ։

Ես այս աւուրս իսկի խապար չունէի (12, տող 12)

Այս յետին գիրս ու խապարս, որ չեմ գալու (15, տող 5)

Խաֆիլ տես ղաֆիլ ։

* Խընջեր (խընճեր) արաբ. -պարսկ. خنجر (xanjar)   « դաշույն». Խընջեր էնել (անել) «դաշունահարել»:

Բացատր. բառ. ունի խանչալ, խանչար ՝ որպես բարբառային բառ: Գրիգորիս Աղթամարցու մոտ խանչար (խանջար). «Թարթափդ է խանչար, ինքըն պողպատ զուտ» (22, տող 41)

Քանի սիասաթով ինձի խընջեր էնես (3, տող 12)

Կուման (գուման, կիւման, կիւմէն, կոման, կումէն) պարսկ. گمان (gom ā n-gam ā n) « կարծիք, կասկած, տարակույս » ։

Արմատ. բառ. ունի գուման ։

Ինձ ումէտ կայր ու կուման վանց քո գալուտ (15, տող 1)

* Կուվանտա (կուվադա) հավանաբար պարսկ. گوینده (guyande)   «երգիչ, ասացող, խոսող » ։

Միջնադարյան մտրուպները Իրանում նույնպես գույանդե են կոչվել:

Գրիգորիս Աղթամարցին «Դու դրախտ եդեմայ » ստեղծագործության մեջ ունի հետևյալ պարսկերեն տողը. « Բըլբուլ գուանդա ամադ բա բահար » («երգիչ սոխակը եկավ գարնան հետ») ։ Գուանդա Աղթամարցու այս տաղի տարընթերցվածներում ունի կավանտայ, կուվանտա, գաւանդայ ձևերը (տե՛ս Բ. Չուգասզյան, Հայ-իրանական գրական առնչություններ, էջ 164): Կարելի է ենթադրել, որ Նաղաշի բնագրում բառը գու(յ)անդա=կուվ(յ)անտա եղած լինի:

Ձայնեցէք զկուվանտան (1, տող 77)

* Հալ արաբ. -պարսկ. حال (h ā l)   « վիճակ, դրություն, տրամադրություն » ։

Բացատր. բառ. ունի որպես բարբառային բառ։

Աւաղ գիտե՞ն իմ սիրելիքն ի՛նչ հալի կամ (14, տող 50)

Զղարիպին հալըն գիտեմ, որ վայ կուտամ (14, տող 78)

* Հալալ արաբ. -պարսկ. حلال (hal ā l)   « օրինավոր, անխարդախ, ընդունելի»:

Բացատր. բառ. ունի որպես բարբառային բառ:

Զուգակից հալալ եղան (1, տող 26)

Որ զիմ արիւնս քեզ հալալ կու դնես (3, տող 2)

Այս իմ սիրուն եղբարք, հալալ արէք ինձ (12, տող 23)

Ինձի հալալ արէք, ով իմ սիրելիք (12, տող 29)

Եւ զաշխատանքն ձեր ինձ հալալ արէք (12, տող 51)

* Հասրաթ (խասրաթ, հասրէթ) արաբ. -պարսկ. حسرت (hasrat)   «կարոտ, տրտմություն, փափագ, տենչանք » ։

Բացատր. բառ. ունի որպես բարբառային բառ ։

Հասրաթ կայ իմ սրտիս, որ լինիմ առ քեզ (3, տող 7)

Իմ սիրտս հասրաթով հետ քեզ կու դողար (3, տող 27)

Այլ հասրաթ չի մնա, երբ տեսանէ զքեզ (3, ող 40)

Վարդն ի բլբուլն ասաց. Հասրաթով սրտին (3, տող 45)

Որ ալամս բոլոր դէմ քեզ հասրաթ է (3, տող 70)

Մալի հասրաթ մի լինիր, մեծութիւն քեզ չի պիտի (6, տող 23)

Զի շատ հասրաթ ունիմ ու շատ բան հոգալոյ (11, տող 44)

Հազար հասրաթ կայր իմ սրտիս՝ մէկ մի չեղաւ (11, տող 48)

Զինչ հասրաթ ունէի, մնաց իմ սրտիս (12, տող 8)

Զինչ սիրտն որ հասրաթ ունի, ամենէն մահրում կու լինի (13, տող 16)

* Հատր արաբ. -պարսկ. حاضر (h ā zer)   « պատրաստ, ներկա»:

Բացատր. բառ. որպես բարբառային բառ ունի հազըր ։

Զաչքդ բաց ու հատր պաշ ( էջ 191)

* Հարամ արաբ. -պարսկ. حرام (har ā m)   «պիղծ, անմաքուր, ապօրինի, ապականված, արգելված»: Փոխաբերական նաև՝ «դառն ու լեղի, տառապանք » ։

Հարամ ձևից ունենք հարամի « ավազակ » ( Արմատ. բառ., հ. Դ, էջ 175):

Բացատրական բառ. ունի որպես բարբառային բառ:

Որ առանց քո տեսուդ իմ կեանքն է հարամ (3, տող 62)

Նաղաշն ասաց, թե ղարիպին կեանքն է հարամ (14, տող 77):

* Հուքմ արաբ. -պարսկ. حکم (hokm)   «հրաման, վճիռ»:

Հանցեղ հուքմ ու հրաման քեզ ո՞վ տվեալ է (3, տող 23)

* Ղատր արաբ. - պարսկ.   قدر qadr   « արժեք, արժանիք, կարողություն, հարգ » ։

Բացատր, բառ, ունի ղադր ՝ որպես բարբառային բառ:

Զայն ծաղիկն աստուած երետ, նա ոմ անք զղատըրն չիմացին (2, տող 14)

* Ղարիպ արաբ. -պարսկ.   غریب (qarib)   «պանդուխտ»:

Ղաֆիլ (խաֆիլ) արաբ. -պարսկ. غافل (q ā fel) «անխոհեմ, անտեղյակ, անհոգ, անփույթ »:

Ղաֆիլ գալ «հանկարծ, առանց լուր տալու գալ » ։

Գերի Ադամայ որդիք, յօթևանս ղաֆիլ մի լինիք (7, տող 9)

Նա լեզուս կապեցաւ ի բերանս ղաֆիլ (12, տող 16)

Մահն ղաֆիլ կու գայ, դուք հանց իմացիք (12, տող 32)

* Ղուսայ արաբ. -պարսկ. غصه (qosse)   «վիշտ, մտատանջություն, խեղդում, հեղձամահություն»:

Ղարի՛պ, ղուսայ մի՛ աներ, ղուսայէն մարդն չի շահի (13, տող 13)

Շատ մանուկ ղուսայ կանէ, ի շահին տեղըն կու զենի (13, տող 14)

Ղուսան շատոց ցաւ բերէ, ի ցաւէն մարդն մեռանի (13, տող 15)

* Ճոհար տե՛ս ջուհար ։

* Մաթ արաբ. -պարսկ. مات (m ā t)   « զարմացած, շվարած, ապշած, շփոթված, մեռած, պարտված, նվաճված » ։

Արմատ. բառ. քաղում է Երեմիայի «Բառգրքից», որտեղ (էջ 287) «հրամայական կամ պատշաճ » իմաստով է: Աճառյանը այստեղ բառի ծագումը անստույգ է համարել:

Բացատր. բառ. տալիս է վերոհիշյալ բոլոր առումները ։

Շատ իմաստուն, խելացի, որ կու մնան մաթ (12, տող 44)

Մալ արաբ. -պարսկ. مال (m ā l) «ապրանք, ինչք, հարստություն»:

Մալի հասրաթ մի լինիր, մեծութիւն քեզ չի պիտի (6, տող 23)

Որչափ շատ մեծութիւն ու մալ ժողովես (8, տող 75) ։

* Մահրում արաբ. -պարսկ. محروم (mahrum)   « զրկված, հուսախաբ, արգելված» ։

Զինչ սիրտն որ հասրաթ ունի, ամենէն մահրում կու լինի (13, տող 16)

Մանշուր (մաշուր) արաբ. -պարսկ. منشور ( manšur ) «հռչակված, տարածված» ։

Արմատ. բառ. ունի «հրովարտակ» նշանակությամբ, իսկ Բացատր. բառ. ` «հռչակված»:

Դու մանշուր յալամիս, ես քեզ խնայեմ (3, տող 66)

* Մատաթ արաբ. -պարսկ. مدد (madad) «օգնություն, օժանդակություն»:

Հայր, զինահար, հասիր մատաթ, հոգիս քակտաւ (11, տող 47)

* Մէճլիս (մաճլիս, մաջլիս, մեճլիս, մեջլիս, մըճլիս) արաբ. -պարսկ. مجلس (majles) «հավաքույթ, ուրախառիթ հավաք, ժողով»:

Բացատր. բառ. ունի մէջլիս ։

Յորժամ ի մէճլիս նստի, անկասկած սրտիկն արունի (13, տող 19)

Մուլք արաբ. -պարսկ. ملک (molk)   «ունեցվածք, հարստություն, սեփականություն»:

Ես գիտէի զաշխարհս ինձ մուլք էր տըւած (12, տող 1)

Մուշկ (մուշք) պարսկ. مشک ( mešk, mošk )   «այծյամի պորտից ստացվող բուրումնավետ նյութ » ։

Հաճախ գործածվում է մուշկ ու ամբար կապակցության մեջ: Տե՛ս ամբար ։

Գրիգորիս Աղթամարցու տաղերի օտար բառերի բառարանում բառի առաջ թյուրիմացաբար աստղանիշ ենք դրել: Ուղղելի ։

Որպէս մուշկ ու ամբար անուշահոտ ես (3, տող 36)

* Մուրադ (մուրատ) արաբ. -պարսկ.   مراد ( morād )   «ցանկություն, փափագ, մուրազ » ։

Բացատր. բառ, ունի մուրատ ։

Յայնժամ հասանէ վարդն իւր մուրադին (3, տող 47)

Ով հասաւ մուրատին, որ դու տի հասնիս (8, տող 52)

Քեզ այլ օգնական լինի, որ հասնիս սրտիդ մուրատի (13, տող 8)

Զամէն ղարիպ բարով հասո իւր մուրատին (14, տող 87)

Մուրատ տե՛ս մուրադ ։

* Մուրվաթ (մըրւաթ, մուրֆադ) արաբ. -պարսկ. مروت (morovvat)   « բարեսրտություն, կարեկցություն, խղճմտանք»:

Դու ոչ մուրվաթ ունիս և ոչ զինահար (3, տող 28)

Նադար (նատար) արաբ. -պարսկ. نظر ( nazar )   «հայացք, ակնարկ, դիտում, տեսարան »:

Ահլի նադար   « ուշիմ, խոհեմ, շրջահայաց ». տե՛ս ահլ ։

Արմատ. բառ. ունի նատար ։

Լեզվաբան Պ. Բեդիրյանը Գրիգորիս Աղթամարցու բառարանի կապակցությամբ մեր ուշադրությունը հրավիրեց, որ նադար առնել ունի նաև «աչքով տալ» նշանակությունը: Հիրավի Աղթամարցու հետևյալ տողում այդ իմաստով է օգտագործված. «Յով որ դու նայիս առնես նատար » (22, տող 27) ։ Նաղաշի 3-րդ տաղում (տող 39) նույնպես այս վերջին առումով է:

Նախիջևանի և Վանի բարբառներում նազար « չար աչք » առումով է գործածվում. (տե՛ս Աճառյան, Թուրք. փոխ. բառեր, էջ 253):

Ապա քարամ արա, ահլի նադար ես (3, տող 11)

Քարամ արա, քարամ, է ահլի նադար (3, տող 32)

Ում քաղցր նայես և նադար առնես (3, տող 39)

Նազուք (նազիք) պարսկ. نازک (n ā zok)   « նուրբ, բարակ, վայելուչ»:

Արմատ. բառ. ունի նազ, Բացատր. բառ. ՝ նազուկ:

Է շահ սարի ըռաւան, նազուք ու շիրին (3, տող 55)

Նաղաշ արաբ. -պարսկ. نقاش ( naqāš )   « նկարիչ, ծաղկող, մանրանկարիչ » ։

Նարին պարսկ. نارین (n ā rin)   «վայելուչ, զարդարված, պայծառ, թարմ »։

Նարին մեկ անգամ գործածված կա Գրիգոր Մագիստրոսի «Թղթերում» էջ 135. «ներձուն նպաստ նաջան նեռին նարին կիզողական»: Աճառյանը բառը անստույգ է համարում. կիզողական ածականը նրան ենթադրել է տվել, « որ նարին՝ արաբ. نار n ā r «կրակ» բառի սեռականն է (Արմատ. բառ., հ. Ե, էջ 53): Արդյո՞ք սա Նաղաշի գործածած նարին է:

Դու բահր ես ու նիգար, լատիֆ ու նարին (3, տող 54)

* Նիգար (նիեկար, նիկար) պարսկ. نگار (neg ā r) «պատկեր, կուռք, սիրուհի, պաշտելի էակ»:

Հնում բառս մեկ անգամ փոխ է առնվել պահլավերենից * nikar ձևով (Արմատ. բառ., հ. Ե, էջ 137-138): Միջին հայերենում նույնը փոխ է առնվել արդեն պարսկերենից՝ նիգար (նիկար) տառադարձությամբ ։

Դու բահր ես ու նիգար, լատիֆ ու նարին (3, տող 54)

Շահ պարսկ. شاه (šah )   «արքա, թագավոր»:

Շահ սարւի ըռաւան պարսկ. شاه سرو روان ( šah sarv-i ravan ) բառացի՝ «մեղմօրոր արքայանոճի». փոխաբերաբար ակնարկվում է գեղեցկուհու բարձր ու սլացիկ հասակը։ Մեր օգտագործած պարսկ. բառարաններում վերոհիշյալ արտահայտությունը չկա։ Գեորգ Դպիրը ունի սէրվիրէվան «նոճի գեղեցկատեսիլ և կշռակ… Որ և նմանութեամբ ինչ ասի զհասակէ գեղեցկաց» (էջ 489): Sե՛ս նաև սարւ և ռաւան:

Է շահ սարւի ըռաւան, նազուք ու շիրին (2, տող 55)

* Շայլայ (շալլա) արաբ. شااالله ( šaāllah )   « աստուծով, աստված կամենա »:

Շայլայ ի միջաց խնդան (1, տող 51)

Շարպաթ արաբ. -պարսկ. شربت ( šarbat ) « օշարակ »

Արմատ. բառ. ունի շարբաթ ։

Շարպաթ լից ու տուր կըթղան (1, տող 17)

* Շիրին պարսկ. شیرین ( širin )   «քաղցր, անուշ, գեղեցկատես » ։

Բացատր. բառ. ունի որպես բարբառային բառ ։

Քան զտապարզի շաքար, քաղցր ու շիրին ես (3, տող 35)

Լատիֆ շրթանց շարժիլդ հանցեղ շիրին է (3, տող 51)

Է շահ սարւի ըռաւան, նազուք ու շիրին (3, տող 55)

Ումէտ (ումէկ) պարսկ. امید (omid)   « հույս» ։

Արմատ բառ. ունի ումեկ, Բացատր. բառ. ումուտ ՝ որպես բարբառային բառ ։

Նայ իմ հոգոյս հոգին, ումէտն դու ես (3, տող 10)

Ինձ ումէտ կայր ու կուման վանց քո գալուդ (15, տող 1)

* Չաստա (չեշտա) պարսկ. چسته ( ç aste) «երգ, մեղեդի » ։

Չեշտա տարընթերցումից կարելի է ենթադրել, որ բառս և չաշթայ կամ շաշտա «վեցլարյա երաժշտական գործիք » լինի, ինչպես Կոստանդին Երզնկացին ունի. «Մըտրուպ դու սազէ զչաշթայն , տող 37) ։

Լարեն զտապլակն ու զչաստան (1, տող 78)

* Պաշ պարսկ. باش ( baš )   «եղի՛ր, թող լինի, մնա » ։

Զաչքդ բաց ու հատր պաշ (էջ 191)

* Պըլաշ արաբ. -թուրք. ( بلاشیء ) بلاش ( balāš ) «ձրի, անվարձ, առանց դրամի » ։

Քանի ուտես զաւրըն պըլաշ (էջ 191)

Ջուհար (ճոհար, ճուհար, ճօհէր, ջօհար) պարսկ. -արաբ. -պարսկ. جوهر   (javhar, johar)   « գոհար » ։

Արաբերենը բառս փոխ է առել իրանականից g>j տառադարձումով. հետագայում արաբ. ձևը անցել է նաև պարսկերենին՝ առանց դուրս մղելու gohar ձևը ։

Արմատ. բառ, ունի ջօհար, Բացատր, բառ, ՝ ջուհար ։

Չկա քեզ օրինակ ջուհար մեծագին (3, տող 42)

Որ թէ խօսի մի քանի անգին ճոհար (14, տող 23)

Ռայիս արաբ. -պարսկ. رﺋیس (rais)   «առաջնորդ, հրամանատար, գլխավոր, պետ » ։

Զպզտիկ ըռայիսն ամենայն ըն դ անեաւք գերի բերին (էջ 190)

* Ռաւան (ըռօան, րեվան, րովան) պարսկ. روان ( ravān )   «սահուն, հոսուն, ընթացող, գնացող»: Տե՛ս շահ և շահ սարւի ըռաւա ն ։

Է շահ սարւի ըռաւան, նազուք ու շիրին (3, տող 55)

* Սատաղայ արաբ. -պարսկ. صداقه ( sadāqe )   « բառացի՝ «անկեղծություն, բարեկամություն, հավատարմություն », փոխաբերաբար՝ «մատաղ »: Ինչպես վկայում է բանասեր Օ. Եգանյանը Ղարադաղի բարբառում մինչև այժմ էլ օգտագործում են սատաղայ լինել ՝ «մատաղ լինել» նշանակությամբ: Այս իմաստով օգտագործված է Նաղաշի մոտ ։

Բացատր. բառ. ունի սաղաղայ « ողորմություն, շնորհ »:

Սատաղայ ես քեզ երթամ

Ուր կայիր դու այսչափ ժամ (1, տող 61-62)

Սարվար տե՛ս Թաճի սարվար:

* Սարւ (սալվ, սելվ) պարսկ. سرو (sarv)   « նոճի, կիպարիս»: Տե՛ս շահ և շահ սարւի ըռաւան:

Գրիգորիս Աղթամարցին ունի սալվ ձևով (22, տող 50)

Է շահ սարւի ըռաւան, նազուք ու շիրին (3, տող 55)

Սիասաթ (սիյասաթ, սիասէթ, սիասիդ) արաբ. -պարսկ.   سیاست (siy ā sat) « իշխանություն, քաղաքականություն, դիվանագիտություն»:

Գրիգորիս Աղթամարցու տաղերի օտար բառերի բառարանում այս բառի առաջ թյուրիմացաբար աստղանիշ ենք դրել: Ուղղելի:

Քանի սիասաթով ինձի խընջեր էնես (3, տող 12)

Վարդն ի բլբուլն ասաց. ի՞նչ սիասաթ է (3, տող 69)

Սուլթան արաբ. -պարսկ. -թուրք. سلطان ( soltān ) «սուլթան, երկրի իշխան, թագավոր»:

Արմատ. բառ. ունի սուլտան ։

Ուր են թագաւորք, իշխանք, պարոնայք և սուլթան ու խան (6, տող 2)

* Վաֆայ (բաֆայ, պաֆայ, պեֆայ, պէֆայ, պոֆայ, վէֆայ) արաբ. -պարսկ. وفا (vaf ā )   «հավատարմություն, անկեղծություն, վստահություն» ։

Աշխարհս գէմ վաֆայ չունի, ոչ արեր է մարդոյ բարի (6, տող 9)

Տապարզա (տըպազա) պարսկ. تبرزه ( tabarza )   «գլուխ շաքար, բյուրեղ շաքար` սպիտակ, շատ քաղցր » ։

Քան զտապարզի շաքար քաղցր ու շիրին ես (3, տող 35)

Տապլակ արաբ-պարսկ. طبلک (tablak)   « փոքրիկ թմբուկ » ։

Կազմված է արաբ. طبل ( tabl ) «թմբուկ » բառից՝ պարսկերենի ak փոքրացուցիչ մասնիկի հավելումով:

Արմատ. բառ. ունի տապլ, Բացատր. բառ. ՝ բարբառային տապլակ ՝ «տափակ և գիրուկ » իմաստով, օր. տապլակ երես ։

Լարեն զտապլակն ու զչաստան (1, տող 78)

Տաֆտար (դաւդար, դաւթար, դէֆտար, դւթար, տաֆթար, տաֆտար) արաբ. պարսկ. دفتر (daftar) « տետրակ, տոմար»:

Արմատ. բառ ունի տաւթար, Բացատր. բառ. ՝ դաւթար ։

Հին տաֆտարն մեղաց դու է՞ր կու նորես (8, տող 67)

Փոշիման (փոշեման, փոշոման) պարսկ.   پشیمان (pašiman) « փոշիման, զղջացած, ապաշաված, տխուր » ։

Ել լծորդության հավելումով՝ փոշիմանել «զ ղջալ » ։

Նոքայ փոշիման գնացին, և դուք այլ կերթայք, մի՛ խաբիք (7, տող 11)

Երբ հետոյ փոշիման տրտում տի լինիս (8, տող 14)

Երբ հետոյ փոշիման ի լաց տի լինիս (8, տող 22)

Եղկելի՛, օր մահուն դու փոշիմանիս (9, տող 10)

* Քարամ (քէրամ, քէրէմ) արաբ. -պարսկ. کرم (karam)   « բարեսրտություն, առատաձեռնություն, բարերարություն, բարեսիրտ, առատաձեռն, բարի » ։

Ապա քարամ արա, ահլի նադար ես (3, տող 11)

Քարամ արա, քարամ, է ահլի նադար (3, տող 32)

Վարդն ի բլբուլն ասաց. Է լութֆ ու քարամ (3, տող 61 )

Թէպէտ տեսայ ամէն մարդոյ լութֆ ու քարամ (14, տող 79)

* Ֆիդա (ֆետէ, ֆիտա, ֆիտէ, ֆրդէ) արաբ. -պարսկ. فدا (fed ā )   « մատաղ, զոհ, նվիրում » ։

Ահա ես քեզ ֆիդա, իմ թաճի սարվար (3, տող 31)

Բլբուլն ի վարդն ասաց. Հոգիս քեզ ֆըդէ (3, տող 49)

Ֆըդէ տե՛ս ֆիդա ։

Ֆիղան (ֆեղան, ֆղան, ֆրղան) պարսկ. فغان (feq ā n foq ā n)   «ողբ, կոծ, աղաղակ»: Տե՛ս և զար ։

Զար ու ֆիղան կանչեմ յալամս հաւասար (3, տող 26)

Պարսկախառն տողերի թարգմանություններ

Դու ոչ մուրվաթ ունիս և ոչ զինահար (3, տող 28)
(Դու ոչ խղճմտանք ունես և ոչ հավատ)

Քարամ արա, քարամ, է ահլի նադար (3, տող 32)
(Բարություն արա, բարություն, ո՜վ խոհեմ մարդ)

Դու բահր ես ու նիգար, լատիֆ ու նարին (3, տող 54)
(Դու լույս ես ու պատկեր, քնքույշ և վայելուչ)

Է շահ սարւի ըռաւան, նազուք ու շիրին (3, տող 55)
(Ով մեղմօրոր արքայանոճի, քնքույշ ու գեղեցկատես)

Վարդն ի բլբուլն ասաց. Է՜ լութֆ ու քարամ (3, տող 61)
(Վարդն բլբուլին ասաց. Ո՜վ ազնիվ ու բարեսիրտ)


 



!      Տե՛ս Մկրտիչ Նաղաշ, աշխատասիր. ` Էդ. Խոնդկարյան, Պատ. խմբ. ` Բ. Չուգասզյան, ՀՍՍՌ ԳԱ ՀՍՍՌ ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտ, Երևան, 1965, էջ 244-256։