ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ
ՊԱՐՍԿԵՐԵՆ
ՆՈՐ
ՀԱՆԴԵՍ
Թեհրանից
խորին
շնորհակալությամբ
ստացել
եմ
«Պայման»
հայագիտական
պարսկերեն
եռամսյա
նոր
հանդեսի
առաջին
համարը։
Ջերմորեն
շնորհավորելով
«Պայմանի»
ծնունդը,
ցանկանում
եմ
հաջողություններ
և
հարատևում,
իսկ
հարգո
խմբագրին՝
ուժ,
կորով
ու
ծով
համբերություն՝
առ
ի
կատարումն
ստանձնած
դժվարին
պարտականության։
Հիրավի
պետք
է
ասել,
որ
նման
հրատարակության
պակասը
շատ
վաղուց
էր
զգացվում
Իրանի
գրական
անդաստանում,
պարսիկ
մտավորականությունը
ի
վերջո
մայրենի
լեզվով
կարող
է
հաղորդակից
դառնալ
իր
անմիջական
հարևան,
բարեկամ
հայ
ժողովրդի
մշակույթին,
նրա
հինավուրց
գիր
ու
գրականությանը,
ժամանակակից
գիտությանն
ու
մշակույթին։
Հանդեսի
խորագիրը
դիպուկ
է
ընտրված.
ժամանակակից
պարսկերենում,
ինչպես
և
հնում
«Փէյման»
(հայերենում
նույնպես
«Պայման»)
նշանակում
է
«դաշինք»,
իսկ
դաշինքը
դրական
հասկացութիւն
է,
որ
պահանջում
է
բարի
ու
բարեկամական
հարաբերությունների
առկայություն
երկու
պայմանավորվող
կողմերի
միջև։
Համոզված
ենք,
որ
նոր
հանդեսը
կարդարացնի
իր
անվանումը
և
կնպաստի
հարևան
երկու
երկրների
բարեկամական
կապերի
ամրապնդմանը։
Ուշադրությամբ
ծանոթացա
հրապարակված
նյութերին.
խմբագրությունը
ճիշտ
է
վարվել՝
հանդեսը
բացելով
Մաշտոցյան
Մատենադարանին
նվիրված
երեք
հոդվածներով.
առաջինում
ընդհանուր
տեղեկություններ
են
տրվում
Մատենադարանի
մասին,
երկրորդում
ներկայացվում
են
Մատենադարանում
պահվող
պարսկերեն
փաստաթղթերը,
իսկ
երրորդում
արժևորվում
են
Մատենադարանի
արևելյան
մանրանկարչության
նմուշները։
Իրանագետները
պետք
է
տեղյակ
լինեն,
թե
ինչպիսի
հարստություն
է
ամբարված
այս
գանձարանում.
դեռ
քանի-քանի՛
սերունդներ
պիտի
ուսումնասիրեն
այդ
բոլորը։
Իրենք՝
պարսիկները
կարող
են
շատ
նոր
ու
հազվագյուտ
տեղեկություններ
ստանալ
իրենց
պատմության
ու
մշակույթի,
հայ-իրանական
դարավոր
հարաբերությունների
վերաբերյալ։
Փաստերն
ու
տեղեկությունները
անսպառ
են,
միայն
անհրաժեշտ
է
հայերենին
ու
պարսկերենին
քաջագիտակ
լինել՝
այդ
բոլորը
ի
սպաս
դնելու
երկու
բարեկամ
ժողովուրդների
կապերի
ամրապնդմանը։
Իրանահայ
ճարտարապետ
Վարուժան
Առաքելյանը
պարբերականում
հանդես
է
եկել
պարսկական
ճարտարապետության
ոճով
18-րդ
դարում
Երևանում
կառուցված
«Կապույտ
մզկիթին»
վերաբերող
հետաքրքիր
ու
արժեքավոր
հոդվածով,
որտեղ
նախ
տրվում
է
մզկիթի
կառուցման
պատմութիւնը,
ապա
նրա
ներկա
վիճակը՝
հին
ու
նոր
լուսանկարներով
և
անհրաժեշտ
վերանորոգումների
առաջարկներով։
Հայ
պատմագրությունը
հանդեսում
ներկայացված
է
Ագաթանգեղոսին
նվիրված
հանգուցյալ
պատմաբան
Արամ
Տեր-Ղևոնդյանի
հոդվածով։
Այս
նյութի
առկայությունը
հանդեսում
ենթադրել
է
տալիս,
որ
առաջիկայում
պարբերաբար
հոդվածներ
կտպագրվեն
նաև
մեր
մյուս
պատմիչների
վերաբերյալ։
Եվ
դա
լավ
կլինի,
քանզի
պարսիկ
մտավորականներից
քչերն
են
ծանոթ
հայկական
աղբյուրներին։
Նման
նյութերը
պարսիկ
ընթերցողին
ավելի
հետաքրքիր
դարձնելու
միտումով
նպատակահարմար
կլիներ,
եթե
հիշատակվեին
նաև,
թե
տվյալ
աղբյուրը
կամ
աղբյուրները
ինչ
նոր
փաստեր
են
մատուցում
իրանագիտությանը։
Հայտնի
է
հայերի
կարևոր
ու
նշանակալի
դերը
Իրանի
գիտության
ու
մշակույթի
զարգացման
մեջ։
Հանդեսի
խմբագրությունը
միանգամայն
իրավացի
հպարտությամբ
իր
ընթերցողներին
է
ներկայացրել
դրանցից
մի
քանիսի՝
հոգեբույժ
ակադեմիկոս
Հարություն
Դավթյանի,
Իրանի
Քաղաքաշինության
բնագավառում
կարևոր
ավանդ
ունեցող
հանգուցյալ
ճարտարապետներ
Վարդան
Հովհաննիսյանի,
Պոլ
Աբգարի
և
Գաբրիել
Գևորգյանի
համառոտ
կենսագրությունները։
Այս
անունները
և
նման
շատ
արժանավոր
իրանահայեր
մեզ՝
հայաստանցիներիս
անծանոթ
են,
բացակայում
են
մեր
հանրագիտարաններում
և
պետք
է
ուշադրության
արժանանան։
Հայ
գրականության
վաստակավոր
թարգմանիչ
Ահմադ
Նուրիզադեն
այս
անգամ
հանդես
է
եկել
արդեն
հայ
հին
ու
նոր
գրականությանը
նվիրված
ընդարձակ
հոդվածով,
որ
կարելի
է
արժեքավորել
որպես
պարսիկ
բանաստեղծ-գրականագետի
կողմից
հայ
բանաստեղծությանը
տրված
գնահատական։
Կարծում
ենք,
հայ
գրականությանը
անծանոթ
ընթերցողներին
ավելի
կհետաքրքրի
հայ
բանաստեղծների
որոշակի
դիմանկարների
մատուցումը՝
նրանց
ստեղծագործություններից
կատարված
թարգմանություններով։
Պրն.
Նուրիզադեն,
որ
հայտնի
է
հայերենից
պարսկերեն
կատարած
վարպետ
թարգմանություններով,
ի
վիճակի
է
այդ
գործը
ի
կատար
ածելու։
«Փէյմանում»
պարսիկ
ընթերցողին
են
ներկայացված
վերջերս
հանգուցյալ
արձակագիր
Վալտեր
Արամյանի
մի
քանի
գողտրիկ
պատմվածքներ՝
«Գրիր
թող
Տանյան
Երևան
գա»,
«Ընկած
ծառը»
և
«Անկրկնելի
համերգը»։
Հանդեսի
տեղեկատվական
բաժնում
ներկայացված
են
իրանագետ
Գառնիկ
Ասատրյանի
խմբագրությամբ
1993-ից
Երևանում
լույս
տեսնող
«Իրան-Նամե»
պարբերականի
տեսությունը,
ինչպես
նաև՝
«Մի
հայացք
ԱՊՀ
երկրների
և
կովկասյան
իրանագիտության
ու
իրանագետների
վրա»,
1995-ին
Դանիայի
գիտությունների
ու
գրականության
ակադեմիայի
կողմից
Կոպենհագենում
հրապարակված
Գառնիկ
Ասատրյանի
և
Ֆրեյդում
Վահմանի
համատեղ
հեղինակած
«Բախտիարական
բանաստեղծություն»
և
Մարիա
Այվազյանի
(Թերզյանի)
«Հայերենում
արևմտյան
միջին
իրաներենից
փոխառյալ
բառերը»
հրատարակությունները։
Հանդեսը
վերջում
ունի
հայ-իրանական
ժամանակակից
հարաբերությունների
վերաբերյալ
տեղեկատվական
փոքրիկ
բաժին։
Կրկին
շնորհավորելով
հայագիտական
այս
հանդեսի
հրատարակումը,
հուսով
ենք,
որ
խմբագրության
շուրջ
հավաքված
հայագետներն
իրենց
որոշակի
լուման
կմուծեն
հայ-իրանական
բարեկամության
ամրապնդման
գործում։