ՀՈՎՀԱՆՆԵՍ
ՍԵԲԱՍՏԱՑՈՒ
«ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»
Առաջին
համաշխարհային
պատերազմի
արհավիրքի
տարիներին
հայ
մշակույթի
անգնահատելի
հարստությունների
հետ
ոչնչացան
ու
անհետ
կորան
բազմահազար
հայերեն
գրչագիր
մատյաններ,
այդ
թվում
և
Սեբաստիայի
ս.
Նշան
վանքի
մոտ
300
ձեռագրերը։
Այս
հարստությունից
առանձին
մասունքներ
հետագայում
երևան
եկան
և
հանգրվանեցին
զանազան
ձեռագրատներում։
Դրանց
թվին
է
պատկանում
19-րդ
դարի
սկզբի
պատմիչ
Հովհաննես
Սեբաստացու
«Պատմութիւն
Սեբաստիոյ»
աշխատությունը,
եզակի
մի
գործ,
որտեղ
տրված
է
Փոքր
Հայքի
երբեմնի
ծաղկուն
կենտրոն
Սեբաստիայի
11-19-րդ
դարերի
ժամանակագրական
համառոտ
պատմությունը
և
որը
նոր
լույս
է
սփռում
հայ
ժողովրդի
արևմտյան
հատվածի
պատմության,
մասնավորաբար
17-18-րդ
դարերի
նվազ
ուսումնասիրված
ժամանակաշրջանի
վրա։
Միջնադարյան
հայ
պատմագրության
վերջին
ներկայացուցիչներից
է
Հովհ.
Սեբաստացին,
որի
կյանքի
ու
գործունեության
հիմնական
տվյալները
պահպանված
են
իր
իսկ
պատմության
մեջ։
Հովհաննեսը,
բնիկ
անունով
Հովնան,
աշակերտել
է
Հակոբ
Արմտանցուն։
Սեբաստիո
առաջնորդ
է
եղել
1809-1829
թվականներին
և
հայտնի
է
դարձել
իր
ծավալած
լուսավորական
ու
շինարարական
աշխատանքներով.
նրա
ջանքերով
Սեբաստիայում
բացվել
են
նոր
դպրոցներ,
վերակառուցվել
պատմական
որոշ
հուշարձաններ։
19-րդ
դարի
առաջին
տասնամյակները
ծանր
ժամանակներ
էին
ինչպես
ողջ
Արևմտյան
Հայաստանի,
այնպես
էլ
Փոքր
Հայքի
համար։
Ռուս-թուրքական,
ռուս-պարսկական
պատերազմները,
օսմանյան
կայսրության
մեջ
ֆեոդալական
հակամարտությունների
սրումը,
տնտեսական
անկայուն
վիճակը,
ինչպես
նաև
հայ
եկեղեցու
ներսում
գոյություն
ունեցող
հակասությունները
ծանր
իրադրություն
էին
ստեղծել
երկրի
հայ
բնակչության
համար։
Պատմական
այսպիսի
պայմաններում
է
գործել
Հովհ.
Սեբաստացին՝
արժանանալով
հարգանքի
և
լայն
ճանաչման։
Մեծ
չէ
նրա
գրական
ժառանգությունը.
ոտանավորների
մի
շարք,
որ
տպագրվել
է
1825
թվականին
Թիֆլիսում՝
«Ներբողական
նուագերգութիւնք»
խորագրով,
մի
քարոզագիրք
և
ամենակարևորն
ու
արժեքավորը՝
«Սեբաստիայի
պատմությունը»,
վերջին
երկուսն
անտիպ։
Հովհաննես
Սեբաստացու
բանաստեղծությունները
հիմնականում
շոշափելով
կրոնական
թեմաներ՝
միաժամանակ
արտացոլում
են
օրվա
քաղաքական
անցուդարձից
թելադրված
նրա
հայրենասիրական
տրամադրությունները,
հոգու
խռովքը,
հույսերն
ու
հավատքը
ապագայի
նկատմամբ։
Քաջատեղյակ
լինելով
հայ
հին
ու
միջնադարյան
մատենագրությանը,
ինչպես
նաև
ձեռքի
տակ
ունենալով
Մ.
Չամչյանի
պատմությունը,
Սեբաստացին
ձեռնամուխ
է
եղել
իր
«Պատմության»
ստեղծմանը։
Աշխատության
խորագրից
պետք
է
ենթադրել,
որ
հեղինակի
նպատակն
է
եղել
գրել
Սեբաստիայի
հռչակավոր
ս.
Նշան
վանքի
պատմությունը,
տալ
նրա
առաջնորդների
ժամանակագրությունը։
Այս
հենքի
վրա
ստեղծվել
է
մի
ամփոփ,
ոչ
մեծ
աշխատանք,
որն
իրականում
Սեբաստիա
քաղաքի
պատմությունն
է՝
Սենեքերիմ
Արծրունու
կողմից
ս.
Նշան
վանքի
հիմնադրման
ժամանակից՝
1021-ից
մինչև
1818
թվականը։
«Սեբաստիոյ
պատմութեան»
սկզբի
հատվածը
շարադրելու
համար
պատմիչը
օգտագործել
է
Ագաթանգեղոսի,
Գրիգոր
Մագիստրոսի,
Մատթեոս
Ուռհայեցու,
Սամվել
Անեցու
և
այլոց
պատմություններում
Սեբաստիայի
մասին
պահպանված
տեղեկությունները,
իսկ
ուշ
շրջանի
համար,
որ
«Պատմության»
առավել
կարևոր
մասն
է,
գավազանագրքեր,
ձեռագրական
հիշատակարաններ,
կոնդակներ,
ծանարտակներ
(համախոսականներ),
տապանագրեր,
մասնատուփերի
արձանագրություններ
ու
ավանդություններ։
Աղբյուրներ,
որոնց
մեծ
մասը
իսպառ
ոչնչացել
է։
Մանր
ժամանակագիրներից
«Պատմության»
մեջ
հիշատակված
են
Թադեոս
և
Հովհաննես
Սեբաստացիները
(16-րդ
դար),
Անանուն
Սեբաստացին
(16-րդ
դար)
և
Հարություն
Երզնկացին
(18-րդ
դար)։
Հայ
ժողովրդի
միջնադարյան
պատմության
որևէ
հատվածի
քննությունը
ինքնին
ցուցադրում
է
այն
քաղաքական,
տնտեսական
ու
կրոնական
հալածանքները,
որ
օտար
նվաճողները
գործադրում
էին
իրենց
հպատակ
ժողովուրդների
նկատմամբ։
Եվ
պատահական
չէ,
որ
Հովհ.
Սեբաստացու
«Պատմության»
յուրաքանչյուր
էջ
մեր
ժողովրդի
ծանր
առօրյայի,
բռնակալության
դեմ
նրա
դիմադրության
կենդանի
պատկերումն
է։
Սեբաստիան,
ինչպես
օսմանյան
կայսրության
շատ
այլ
նահանգներ,
18-րդ
դարում
և
19-րդ
դարի
սկզբում
միջֆեոդալական
հակասությունների
և
դրանցով
պայմանավորված
ներքին
պատերազմների
թատերաբեմ
էր։
Երկրում
տիրող
անիշխանության
հետևանքով
բռնակալ
փաշաները
Սեբաստիայում
հաճախակի
փոխարինում
էին
իրար,
ընդ
որում
ամեն
մեկն
իր
հերթին
անասելի
կեղեքում
էր
աշխատավոր
խավերին՝
անկախ
նրանց
ազգային
պատկանելությունից։
Եվ
այնուամենայնիվ,
հայերի
և
ընդհանրապես
քրիստոնյաների
վիճակը
կայսրության
մեջ
շատ
ավելի
ծանր
էր.
քրիստոնյա
տարրը
կեղեքվում
էր
նաև
դավանանքի
համար
ենթարկվելով
բռնագանձումների,
կամայականությունների
ու
ալան-թալանի։
Սակայն
իրավական
այս
անհավասար
պայմաններում
իսկ
հայ
ու
թուրք
բնակչությունը
առանձին
դեպքերում
համատեղ
պայքարի
է
ելել
օսմանյան
իշխանավորների
դեմ։
Պատմական
նման
փաստեր
մեր
աղբյուրներում
քիչ
են
պահպանվել։
Այս
իսկ
առումով
շատ
արժեքավոր
են
Հովհ.
Սեբաստացու
տված
տեղեկությունները։
Այսպես,
օրինակ,
1790
թ.
Սեբաստիայի
կուսակալ
է
նշանակվում
Թուրունճօղլի
անունով
մեկը,
որ
«հարկապահանջությամբ
սկսեց
նեղել
քաղաքացիներին,
որի
համար
նրանք
միաբանվելով՝
ընդդիմացան
փաշային
և
պատերազմելով՝
արտաքսեցին
քաղաքից»։
Ավելի
ուշ,
1802
թ.,
քաղաքի
իշխանությունը
անցնում
է
Հուսեին
փաշայի
ձեռքը,
որի
«անգութ
և
մարդախողխող
բնավորության
համբավը
վաղուց
ի
վեր
հնչում
էր
հեռվից,
ուստի
քաղաքացիները
հայերը
և
այլազգիները,
միաբանվելով
զինվեցին
նրա
դեմ
և
թույլ
չտվին
նրան
մտնել
քաղաք»։
Սեբաստիայի
բնակչության
հետևողական
համատեղ
պայքարն
այս
բռնակալի
դեմ
ստիպում
է
սուլթանին
ժողովրդի
զայրույթը
մեղմելու
և
նոր
հուզումների
առաջն
առնելու
համար
դիմել
ծայրահեղ
միջոցի.
Հուսեին
փաշան
ձերբակալվում
և
գլխատվում
է։
Ըստ
երևույթին
հայերի
ու
թուրքերի
համագործակցության
դրական
արդյունքը
ոգևորում
է
Սեբաստիայի
բնակչությանը,
որը
1808
թ.
մեկ
անգամ
ևս
համատեղ
ելնում
է
մի
այլ
բռնակալի
դեմ.
«Այս
օրերին,
–
գրում
է
Սեբաստացին,
–
ռուսական
պատերազմից
վերադառնալով՝
իշխելու
հավակնությամբ
քաղաքին
է
մոտենում
Չափանօղլի
Մուհամետ
բդեշխը,
բայց
քաղաքացիները
դիմադարձ
են
կանգնում
և
թույլ
չեն
տալիս
նրան
քաղաք
մտնել.
նրանք
մարտկոցներ
են
ստեղծում,
քաղաքի
շուրջ
թնդանոթներ
են
դնում.
հայերն
ու
այլազգիները
զինվելով՝
պատրաստվում
են
պատերազմի…
Մուհամետ
բդեշխը
սոսկալի
վրդովված՝
իր
շուրջն
է
հավաքում
ավելի
քան
քսան
հազար
զորք,
որ
տեղավորված
էր
շրջակա
գյուղերում,
և
երեք
ամիս
շարունակ
պաշարված
է
պահում
քաղաքը»։
Ի
վերջո,
ինքը՝
Հովհաննես
Սեբաստացին,
որ
ս.
Նշանի
տեղապահ
առաջնորդն
էր
այդ
ժամանակ,
դուրս
է
գալիս
նրանց
առջև
և
համոզում
է
խնդիրը
խաղաղությամբ
լուծել։
Դեպքերի
այսպիսի
գործուն
մասնակից
պատմիչը
այնուհետև
ավելացնում
է,
որ
թեպետ
քաղաքացիները
և
գյուղացիները
«բազմավիշտ
տառապանքներ
ու
անձկություն
կրեցին»,
բայց
ազատվեցին
չարիքից։
Սեբաստացու
«Պատմության»
մեջ
հետաքրքիր
մանրամասներ
կան
12-16-րդ
դարերի
հայ
եկեղեցու
պատմության
առանձին
դրվագների
վերաբերյալ։
Այն
առավել
հարուստ
նյութ
է
տալիս
եկեղեցու
ներսում
18-րդ
դարում
գոյություն
ունեցած
հակասությունները
բացահայտելու
առումով։
Դեպքերի
ճշմարտացի
ու
փաստալի
նկարագրությունները
հստակորեն
ցուցադրում
են
նաև
արևմտահայության
մեջ
աստիճանաբար
իշխող
դիրքեր
ձեռք
բերող
հայ
ամիրայության
գործունեությունը.
Սեբաստացին
վկայում
է,
որ
ամիրաները,
տնտեսական
ամուր
կապեր
ունենալով
Կ.
Պոլսի
բարձրաստիճան
թուրք
պաշտոնեության՝
փաշաների
ու
կուսակալների,
շրջանակներում,
անգամ
արքունիքում,
արդեն
18-րդ
դարի
սկզբներից
սկսել
էին
իրենց
կամքը
թելադրել
արևմտահայ
կյանքին,
իրենց
շահերից
ելնելով՝
ուղղություն
տալ
եկեղեցական
ու
աշխարհիկ
կազմակերպություններին։
Արևմտահայության
և
մասնավորաբար
Սեբաստիայի
ընկերային
տնտեսական
հարաբերությունների
ուսումնասիրման
առումով
արժեքավոր
են
Սեբաստացու
այն
հաղորդումները,
որոնք
վերաբերում
են
սեբաստացի
ջրկիրների
1714
թ.
Պոլսում
գոյություն
ունեցած
«համարվեստ»
(համքարական)
կազմակերպությանը,
ինչպես
և
փոքր-ինչ
ուշ
Սեբաստիայում
գործած
համքարություններին։
Արժեքավոր
է
նաև
ս.
Նշան
վանքի
մանրամասն
նկարագրությունը,
որ
կցված
է
«Պատմությանը»
և
լայն
պատկերացում
է
տալիս
վանքի
տնտեսական
գործունեության
մասին։
Ուշադրության
արժանի
են
տարբեր
դարերում
կյանքի
թանկացման,
սովի
ու
հրդեհների
մասին
«Պատմության»
տարբեր
էջերում
գրանցված
փաստերը։
Սեբաստիայի
տնտեսական
կյանքի
պատկերը
առավել
լրիվ
է
դարձնում
քաղաքի
եկեղեցական
տարբեր
ծուխերում
1827
թ.
ընդգրկված
հայ
բնակչության
ցուցակը,
որը
կցված
է
«Պատմության»
երուսաղեմյան
տարբերակին։
Թե
ո՛վ
է
ցուցակ
կազմողը՝
տվյալ
դեպքում
այնքան
էլ
կարևոր
չէ.
հետաքրքրականն
այն
է,
որ
այդ
ցուցակից
հայտնի
է
դառնում,
թե
18-րդ
դարի
վերջերին
և
19-րդ
դարի
սկզբներին
ինչպիսի
արհեստներով
է
զբաղվել
քաղաքի
հայ
բնակչությունը
և
մոտավորապես
որքան
է
եղել
նրա
թիվը։
Այս
առումով
ցուցակի
ժողովրդագրական
(դեմոգրաֆիական)
քննությունը
կարող
է
նպաստել
արևմտահայ
պատմության
ուսումնասիրմանը։
Դեռևս
անցյալ
դարի
կեսերից
սկսած
առանձին
հետազոտողներ՝
Ղ.
Փիրղալեմյանը,
Պ.
Նաթանյանը,
Ա.
Աղեքսանդրյանը,
Կ.
Գաբիկյանը,
Թ.
Գուշակյանը
և
ուրիշներ,
ծանոթանալով
Սեբաստացու
«Պատմության»
ձեռագիր
օրինակին,
բարձր
են
գնահատել
նրա
աղբյուրագիտական
արժեքը։
Նրանցից
ոմանք
այն
հրապարակելու
փորձեր
են
արել,
սակայն
այս
կամ
այն
պատճառով
դա
չի
հաջողվել։
Միայն
Գյուտ
քահ.
Աղանյանցը
Փիրղալեմյանի
հատվածական
ընդօրինակությունը
կարողացել
է
1912
թ.
հրապարակել
իր
«Դիվան
հայոց
պատմության»
ժողովածուի
10-րդ
գրքում։
Երկու
տարի
առաջ
տողերիս
հեղինակին
հայտնի
դարձավ,
որ
Երուսաղեմի
ս.
Հակոբյանց
վանքի
և
Վենետիկի
Մխիթարյանների
մատենադարաններում
պահվում
են
«Սեբաստիայի
պատմության»
տարբեր
ընդօրինակություններ,
որոնց
մանրաժապավենները
սիրահոժար
տրամադրվեցին
մեզ։
Ի
հավելումն
սրանց,
վերջերս
պրոֆ.
Գառնիկ
Ստեփանյանը
Մաշտոցի
անվան
Մատենադարանին
նվիրեց
այդ
«Պատմության»
մի
այլ
ընդօրինակությունը։
Այս
ամենը
հնարավորություն
են
ստեղծել
հրատարակության
պատրաստելու
Փոքր
Հայքի
երբեմնի
մայրաքաղաքի՝
Սեբաստիայի
800-ամյա
պատմությանը
նվիրված՝
Հովհաննես
Սեբաստացու
պատմագրական
երկը։