Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՑՆԾՈՒՆ ՄԱՀ
       —Քերթողն ըսաւ. «Անո՜ւշ վըտակ ,
Շիւղերու տակ, ճիւղերու տակ
Ո՞ւր կը վազես աննըպատակ…։
       «Վարդեր կու լան ջուրիդ վերեւ ,
Սէզեր կու տան քեզ բիւր բարեւ ,
Քե՜զ կը կանչեն ծաղիկ , տերեւ…։
       «Լուսնակի ցոլքը ծոցդ առած ,
Դաշտերու մէջ լայնատարած
Ո՞ւր կը վազես դուն շուարած…։
       «Կեանքդ արդէն կարճ է, ա՛յ վըտակ ,
Մի՛, մի՛ վազեր, ծովն անյատակ
Պիտի թաղէ քեզ ալեաց տակ…»։
       Վտակն հծծեց. «Թող անդադրում
Վազեն ջուրերս. մի՛, մի՛ տրտում
Արցունք կաթեր անոնց սրտում։
       «Թո՛ղ, որ երգեմ լուսն ու մութին.
Ի՜նչ փոյթ թէ մահն է քայլ մ’անդին ,
Ես սիրահար եմ մարմանդին…»։
       Ու մինչ քերթողը կ’երազէր՝
Լալո՜վ, վըտակը եռուզեռ
Երգով իր մահը կը վազէր…։
       [1907]