Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԳԱՑՈՂ ՄԱՐԴԸ
       Չեմ գիտեր ո՜վ, չեմ գիտեր ո՜ւր
Կ’երթայ… Հի՜ն, հին ասպետ մը լուռ ,
Կ’ըսեն ձիուն վրայ տխուր
Կ’երթայ շուտ֊շուտ, չեմ գիտեր ո՞ւր…։
       Կը տեսնեմ մեծ շուքն իր նիհար
Վերջալոյսին, ամպերէն վար ,
Սեւ նժոյգին վրայ հոգեվար
Սարին կ’երթայ, չեմ գիտեր ո՞ւր…
       Կ’երթայ, շուտ֊շուտ ու չի տեսներ
Որ ետեւէն բիւր կմախքներ
Ա՜լ վազելէն շատ են յոգներ ,
Ան կ’երթայ շուտ, չեմ գիտեր ո՞ւր…
       Կ’ըսեն՝ դղեակ մ’ունի աղուոր ,
Կամ ուխտ մը սուրբ, սէր մ’հեռաւոր ,
Ու հող կ’երթայ… Եւ գիտեմ որ
Տապան մ’ունի, չեմ գիտեր ո՞ւր…
       1911