ՍԷՐՈ՜Վ , 
  
   ՍԷՐՈ՜Վ… 
 
        
  
   Սէրո՜վ, 
  
   սէրո՜վ 
  
   խոցեցիր 
  
   զիս, 
 
  
  
   Սիրտըս 
  
   սէրո՜վ 
  
   խոցեցիր. 
 
  
  
   Սիրտըս 
  
   ջահիլ, 
  
   վարդի՜ 
  
   պէս 
  
   բաց, 
 
  
  
   Դագաղի՜ 
  
   պէս 
  
   գոցեցիր…։ 
 
       
  
   Դուն 
  
   քաղցրութեամբ 
  
   խոցեցիր 
  
   զիս 
 
  
  
   Սիրտըս 
  
   սէրո՜վ 
  
   լափեցիր , 
 
  
  
   Սիրտըս 
  
   ջահիլ, 
  
   վարդի՜ 
  
   պէս 
  
   բաց , 
 
  
  
   Մէկ 
  
   համբոյրով 
  
   խաբեցիր…։ 
 
       
  
   Երգո՜վ, 
  
   վէրքո՜վ 
  
   օրրեցիր 
  
   զիս , 
 
  
  
   Սրտիս 
  
   տատա՜սկ 
  
   ցանեցիր , 
 
  
  
   Ջահիլ 
  
   սրտիս 
  
   վարդերը 
  
   բաց 
 
  
  
   Հովին 
  
   տուիր 
  
   ցանուցիր…։ 
 
       
  
   Երանութեա՜մբ 
  
   լացուցիր 
  
   զիս , 
 
  
  
   Սրտիս 
  
   դրախտներ 
  
   ցուցուցիր , 
 
  
  
   Սիրտըս 
  
   ջահիլ, 
  
   վարդի 
  
   պէս 
  
   բաց , 
 
  
  
   Ջահի՛ 
  
   մը 
  
   պէս 
  
   լուսցուցիր…։ 
 
       
  
   Ըսէ՛, 
  
   միթէ՞ 
  
   կրնայ 
  
   ըլլալ 
 
  
  
   Որ 
  
   մեռնի 
  
   սէրն 
  
   անձանձիր , 
 
  
  
   Սիրտըս 
  
   ջահիլ 
  
   չի՛ 
  
   կրնար 
  
   լալ , 
 
  
  
   Սիրտս 
  
   կրակէն 
  
   ցամքեցիր…։ 
 
       
  
   Արգիլեցիր 
  
   մուտքն 
  
   ինձ 
  
   հոգուդ , 
 
  
  
   Սրտիդ 
  
   փեղկն 
  
   ինձ 
  
   գոցեցիր . 
 
  
  
   Լռելն՝ 
  
   անգո՜ւթ, 
  
   լա՜լն՝ 
  
   անօգո՜ւտ , 
 
  
  
   Շուարեր 
  
   եմ 
  
   մտացի՜ր…։ 
 
       
  
   Ա՜յ, 
  
   ի՜նչ 
  
   ընեմ 
  
   ես 
  
   այս 
  
   կեանքով , 
 
  
  
   Սրտէս 
  
   վարդեր 
  
   փետտեցիր , 
 
  
  
   Ու 
  
   կը 
  
   խլեմ 
  
   ես 
  
   ի՛մ 
  
   ձեռքով 
 
  
  
   Կոկոններն 
  
   որ 
  
   ձգեցիր…։ 
 
       
  
   Ա՜լ 
  
   փակեր 
  
   եմ 
  
   հոգիս 
  
   անլաց 
 
  
  
   Իմ 
  
   խաւարիս 
  
   մէջ 
  
   անծի՜ր , 
 
  
  
   Բայց 
  
   անուրջիս 
  
   դռներն 
  
   են 
  
   բաց 
 
  
  
   Մի 
  
   անգամ 
  
   եկ 
  
   ու 
  
   անցիր…։ 
 
       
  
   Սէրո՜վ, 
  
   սէրո՜վ 
  
   խոցեցիր 
  
   զիս , 
 
  
  
   Սիրտըս 
  
   սէրո՜վ 
  
   խոցեցիր , 
 
  
  
   Սիրտըս 
  
   ջահի՜լ, 
  
   վարդի 
  
   պէս 
  
   բաց , 
 
  
  
   Դագաղի 
  
   պէս 
  
   գոցեցիր…։ 
 
       
  
   [1910]