ՍԿԵՊՏԻԿ
Գիտե՞ս
որ
թռչնիկն
է՛ն
անուշ
կ’երգէ,
Այն
որ
ծնունդն
է
առաջին
գարնան.
Դեռ
իր
շուրջ
ամէն
բան
խինդ
ու
երգ
է,
Թիթեռ
ու
ծաղիկ
դեռ
պա՜ր
կը
դառնան…։
Այն՝
նոր
թռչնիկին
գարունն
առջի ,
Կ’երգէ,
սիրահար
կը
դառնայ
գարնան.
Յետոյ
ամէն
բան
քիչ֊քիչ
կը
սառչի ,
Տերեւներն
հազար
փոշի
կը
դառնան…։
Ուրեմըն
սո՛ւտ
էր
կարմիր
վարդը
նուրբ ,
Գարունը
սո՛ւտ
էր,
սո՛ւտ
էր
փոսուռան .
Սո՛ւտ
էին
սիրոյ
սարսուռները
սուրբ ,
Սարէն
սուլելո՜վ
սառեր
կը
սուրան…։
Գիտե՞ս
որ
թռչնիկն
է՛ն
տըխուր
կ’երգէ ,
Այն
որ
մօտիկ
է
իր
վերջին
գարնան.
Դեռ
իր
շուրջ
ամէն
բան
խինդ
ու
երգ
է ,
Բայց,
գիտէ՛,
շուտով
մոխիր
կը
դառնան…։
—Դուն
ալ
նո՜ր
գարնան
նըման
ինձ
կու
գաս ,
Ծիլ
ծոցըդ
օծուն՝
ծաղիկով
լեցուն.
Այս
քանի՞երորդ
անգամն
է
կու
գաս ,
Բայց
ես
կը
սիրեմ
ժըպիտըդ
ցնծուն…։
Եկո՜ւր,
ես
խաբուի՜լ
կ’ուզեմ
գիտնալով ,
Քանինե՜ր
եկան
ու
գացին
անտես ,
Բայց
դե՜ռ
կը
սիրեմ
գինովնալ
սուտով ,
Փա՜ռքդ
երգել
կ’ուզեմ
թռչուններու
պէս…։
Գիտե՞ս
որ
քերթողն
է՛ն
տխուր
կ’երգէ ,
Այն
որ
չը
հաւտար
սիրոյ
ու
գարնան.
Դեռ
իր
շուրջ
ամէն
բան
խինդ
ու
երգ
է ,
Բայց,
գիտէ՛,
շուտով
մոխիր
կը
դառնան…։
1913