Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՍՊԵՏԻՆ ԵՐԳԸ
       Ճերմակ ձին է թամբեր, տեսէք ,
Ոսկի թամբին վրայ կանգնած սէգ
Լռին կ’երթայ ասպետն, ըսէք ,
Ասպետը սէգ դէպ ո՞ւր կ’երթայ…։
       Կը խրոխտայ վէս ձին՝ կոյսի պէս.
Արշալոյս է, ծաղկի հանդէս.
Հազար թռչներ կ’երգեն անտես.
Ասպետն, ըսէք, դէպ ո՞ւր կ’երթայ…։
       Հետեւորդներն ո՞ւր են աղուոր ,
Ռազմի՞ կ’երթայ ան ահաւոր.
Ո՛չ, իր սրտէն ի վիրաւոր ,
Ասպետն, ըսէք, դէպ ո՞ւր կ’երթայ։
       Ահա հասաւ ժայռին գագաթ ,
Դէմքը ծածկեց ձեռքով երկաթ ,
Խոյացաւ վար ձին խանդակաթ ,
Ասպետը սէգ՝ մահուա՜ն կ’երթայ…։
       1911