ԼՈՒՍՆԱԿ 
  
   ԼՈՅՍՈՎ 
 
       
  
   Սա 
  
   ծառին 
  
   տակ 
  
   բազկատարած 
 
  
  
   Մարմար 
  
   լի՛ճ 
  
   կայ 
  
   լայնատարած , 
 
  
  
   Լուսնակ 
  
   լոյսով 
  
   լեզու 
  
   առած 
 
  
  
   Քարեր 
  
   հեքիաթ 
  
   մը 
  
   կը 
  
   խօսին…։ 
 
       
  
   Ասպետ 
  
   մ’ամէն 
  
   վերջալոյսին 
 
  
  
   Ջուրին 
  
   հոգւոյ 
  
   հետ 
  
   միասին 
 
  
  
   Հոն 
  
   կը 
  
   ձօնէր 
  
   սիրած 
  
   կոյսին, 
 
  
  
   Քարերն 
  
   արիւն 
  
   կիրք 
  
   կը 
  
   հոսին…։ 
 
       
  
   Քարացեր 
  
   էր 
  
   Սիրոյ 
  
   Արքան , 
 
  
  
   Ինչո՞ւ 
  
   կու 
  
   լաս, 
  
   լուռ 
  
   սիրական , 
 
  
  
   Ես 
  
   գիտեմ 
  
   սէր 
  
   մ’ահաւոր 
  
   քան 
 
  
  
   Ա՛յն 
  
   որ 
  
   քարերը 
  
   կը 
  
   խօսին…։ 
 
       
  
   Սէրն 
  
   անոնց 
  
   որ 
  
   տարիներով 
 
  
  
   Կ’ապրին 
  
   անխօս՝ 
  
   դողդոջ 
  
   յոյսո՜վ , 
 
  
  
   Յուսալով 
  
   որ 
  
   լուսնակ 
  
   լոյսով 
 
  
  
   Իրենց 
  
   քարերն 
  
   օր 
  
   մը 
  
   խօսին։ 
 
       
  
   1911