Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՆԿԱՐԵԼԻ ՍԷՐ
       Ես այգերով ու ցայգերով
Յաճախ մենակ կ’անրջեմ ,
Անհնարին , երկնագորով
Սէր մը որուն տէրը չեմ…։
       Այրող աչքերս քուն չունին ,
Կը տեսնեմ մերթ մէգի պէս
Զոյգ մը աչեր որ գոյն չունին ,
Բայց կը սպանեն տէգի պէս…։
       Դղեակի մէջ իշխանուհի
Աստուածներու արիւնէն.
Անկարելի՜, խե՜նթ , ամեհի՜
Համբոյրներ, որ արիւնեն…։
       Կ’ուզեմ մեռնիլ դիւցազնային
Սիրոյ մ’համար աղջըկայ ,
Յետոյ աչերս վար կը նային՝
Ո՞ւր է այն Սէրն , ա՜խ , չըկա՛յ…։
       1911