ԵԹԷ 
  
   ԳԻՏՆԱՅԻ՜Ր… 
 
        
  
   Եթէ 
  
   գիտնայի՜ր, 
  
   ո՜վ 
  
   անծանօթ 
  
   քոյր, 
 
  
  
   Թէ 
  
   որքա՜ն 
  
   ատե՛ն 
  
   է 
  
   կը 
  
   փնտռեմ 
  
   կո՜յր, 
 
  
  
   Ճամբուս 
  
   վրայ 
  
   ոտքիդ 
  
   հետքը 
  
   սիրաթո՜յր, 
 
  
  
   —Եթէ՜ 
  
   գիտնայիր…։ 
 
       
  
   Անծանօթ 
  
   մ’ես 
  
   ինձ, 
  
   անծանօթ 
  
   մ’եմ 
  
   քեզ , 
 
  
  
   Բայց 
  
   տարիներով 
  
   քեզ 
  
   համար 
  
   վէրքէս 
 
  
  
   Հաներ 
  
   եմ 
  
   քանի՜ 
  
   երգեր 
  
   սիրակէզ , 
 
  
  
   —Եթէ՜ 
  
   գիտնայիր…։ 
 
       
  
   Դու 
  
   դեռ 
  
   ա՜յնքան 
  
   փոքր 
  
   ես, 
  
   ժպտո՜ւն 
  
   այնքան , 
 
  
  
   Բայց 
  
   քու 
  
   միամիտ 
  
   շունչիդ 
  
   մանկական 
 
  
  
   Ի՜նչ 
  
   դժոխային 
  
   բոցեր 
  
   ինձ 
  
   կու 
  
   գան , 
 
  
  
   —Եթէ՜ 
  
   գիտնայիր…։ 
 
       
  
   Ահա 
  
   ես 
  
   մո՜ւթ 
  
   եմ ,
  
   — 
  
   մահուան 
  
   մօ՜տ 
  
   արդէն,
  
   — 
 
  
  
   Մինչեւ 
  
   ճանչցայ 
  
   որ 
  
   մարդերը 
  
   մա՛րդ 
  
   են , 
 
  
  
   Ի՜նչ 
  
   ցաւեր 
  
   անցան 
  
   կեանքիս 
  
   անդունդէն , 
 
  
  
   —Եթէ՜ 
  
   գիտնայիր…։ 
 
       
  
   Սակայն 
  
   կը 
  
   ժպտի՜ս 
  
   ինձ, 
  
   ու 
  
   կ’անցնի՜ս 
  
   դուն . 
 
  
  
   Կ’երթաս 
  
   ապրելո՜ւ…։ 
  
   Խե՜ղճ, 
  
   կեանքը 
  
   մարդուն 
 
  
  
   Գերեզմանի 
  
   մէջ 
  
   հսկում 
  
   մ’է 
  
   արթուն , 
 
  
  
   —Եթէ՜ 
  
   գիտնայիր…։ 
 
       
  
   Բայց 
  
   ո՛վ 
  
   աղուոր 
  
   է՝ 
  
   քիչ 
  
   մ’անմահ 
  
   է 
  
   այն…։ 
 
  
  
   —«Ի՜նչ 
  
   լաւ 
  
   է 
  
   այսպէս 
  
   » 
  
   կ’ըսես 
  
   լռելեայն։ 
 
  
  
   —Վարդերը 
  
   կ’ապրին 
  
   առտո՛ւ 
  
   մը 
  
   միայն , 
 
  
  
   —Եթէ՜ 
  
   գիտնայիր…։ 
 
       
  
   Աչքերըդ 
  
   խոնաւ, 
  
   շրթներդ 
  
   մսուտ 
  
   են 
  
   …։ 
 
  
  
   Բայց 
  
   համբոյրներուն 
  
   մի՛ 
  
   հաւտար, 
  
   սո՛ւտ 
  
   են…։ 
 
  
  
   Լո՛կ 
  
   ցաւած 
  
   սրտի 
  
   սէրերը 
  
   զո՜ւտ 
  
   են , 
 
  
  
   —Եթէ՜ 
  
   գիտնայիր…։ 
 
       
  
   Դու 
  
   չես 
  
   հասկընար 
  
   ինձ, 
  
   ինչո՞ւ 
  
   գրել…։ 
 
  
  
   Բայց 
  
   թէ 
  
   նայէիր 
  
   սրտիս 
  
   վրայ 
  
   մեռել 
 
  
  
   Պիտի 
  
   սիրէի՜ր 
  
   զիս. 
  
   քի՜չ 
  
   մը 
  
   սիրել 
 
  
  
   —Եթէ՜ 
  
   գիտնայիր…։ 
 
       
  
   Էրֆուրտ, 
  
   1910, 
  
   Կաղանդ