ՍՐԻՆԳ
Ո՜վ
խեղճ
սրինգ,
տարաբախտ
ոստ,
Ան
ո՞ր
անգութ
ձեռքն
էր
անտես,
Կամ
ո՞ր
կայծակն
որոտընդոստ
Որ
խլեց,
չորցուց
քեզ
ոսկրի
պէս…։
Ո՞վ
ծակոտկեց
քու
նիհար
ցող ,
Չիկա՛յ
նեկտար
մ’ալ
որ
ըմպես
Ո՛չ
իսկ
կաթիլ
մ’առտուան
ցօղ
Ցամքեր,
հիւծեր
ես
ոսկրի
պէս…։
Մօտեցո՛ւր
կուրծքըդ
համբոյրիս ,
Թող
օծեն
վէ՛րքըդ
արցունքներս .
Գիտեմ
պիտի
չը
դալարիս ,
Բայց
կեա՜նք
փըչեմ
երակէդ
ներս…։
Բաբէ՜,
սըրինգ,
սիրտըդ
խոց
է ,
Հին
ծաղիկներդ
ալ
չեն
ծըլիր ,
Բայց
տաք
շունչէս
ծնին
գուցէ
Վէրքէդ
երգի՜
ծաղիկներ
հիր…։
Եկուր
սիրենք,
եկուր
սիրուինք ,
Եկուր
պատմեմ
քեզ
մեկուսի
Գաղտնի՜,
ահեղ
սէր
մը,
սըրինգ ,
Որ
տակաւին
մէկուն
չըսի…։
Երթանք
կապո՜յտ
սարն
հեռակայ ,
Մարդերէն
վե՛ր,
աստղերուն
տակ ,
Մեր
լացին
լոկ
սարը
վըկայ ,
Ու
ձայնակից
ըլլայ
վըտակ…։
Երգէ
այնպէս
ինչպէս
կու
լար՝
Երբ
գիշերի
սիւքն
աշնայնի
Կը
սարսռացնէր
ոստըդ
դալար ,
Շունչս
ալ
սիւքն
է
գերեզմանի…։
Ո՜վ
իմ
սըրինգ,
ոստ
երկնատուր ,
Չորցած
կուրծքիդ
ես
տամ
հոգիս
Ու
դուն
երգ
տուր,
դուն
վերելք
տուր ,
Երկինքներ
տուր
հիւանդ
շունչիս…։
1912