ԷՏԸԼՎԷՅՍ 
 
       
  
   Պատիս 
  
   վըրայ 
  
   անխօսուկ, 
  
   մունջ , 
 
  
  
   Գամ 
  
   մը 
  
   մէջքիդ՝ 
  
   կը 
  
   մտածես , 
 
  
  
   Կը 
  
   տժգունիս, 
  
   կու 
  
   լաս 
  
   կարծես , 
 
  
  
   Էտըլվէյսի 
  
   ո՜վ 
  
   վըտիտ 
  
   փունջ։ 
 
       
  
   Թառամե՜ր 
  
   են 
  
   թերթերդ 
  
   բոլոր , 
 
  
  
   Հիւծեր 
  
   է 
  
   ցօ՛ղըդ 
  
   տրտմօրէն , 
 
  
  
   Ո՞ր 
  
   դժբախտ 
  
   հո՛վը 
  
   սարերէն 
 
  
  
   Քեզ 
  
   հոս 
  
   նետեց 
  
   քայլամոլոր։ 
 
       
  
   Ծաղիկներուդ 
  
   գոգը 
  
   վայրի 
 
  
  
   Ու 
  
   թերթերուդ 
  
   մէջ 
  
   գալարուն , 
 
  
  
   Անհա՜ս, 
  
   հըպա՜րտ 
  
   բարձունքներուն 
 
  
  
   Հիւանդ 
  
   կարօ՜տն 
  
   է 
  
   որ 
  
   կ’այրի։ 
 
       
  
   Ու 
  
   կ’երազե՜ս 
  
   դուն 
  
   անշշունջ , 
 
  
  
   Գամ 
  
   մը 
  
   մէջքիդ, 
  
   ու 
  
   կ’ոլորի , 
 
  
  
   Գունատ 
  
   թաւի՛շըդ 
  
   մոխիրի , 
 
  
  
   Էտըլվէյսի 
  
   ո՜վ 
  
   նիհար 
  
   փունջ։ 
 
       
  
   [1908]