Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՎԵՐՋԻՆ ԿՈՉԸ
       Երբեմնի Դշխոս երեւցաւ ինծի,
Վա՜ր քաշեց դէմքէս՝ թեւերս պղնձի.
«Կ’արտասուե՞ս, Ասպետ»։ Ո՛չ, հեծկլտացի։
       Ինչո՞ւ եկեր ես նորէն խռովել զիս.
Ղրկեր եմ արդէն զինուորներն Յոյսիս.
—«Գիտե՞ս ուր », ըսաւ։ Ո՛չ , հեծկլտացի։
       Սուրացի՜ն, նետերն արձակելով վէս
Արեւո՜ւն դէմ, օ՛րն անիծելու պէս.
«Կը դառնա՞ն » ըսաւ։ Ո՛չ , հեծկլտացի։
       Ահա մինակս եմ, անզէ՜ն, յուսահա՜տ ,
Ու ահա դէմս ես, ո՜ւշ է արդէն , վա՛տ.
«Սիրէ՛ զիս » ըսաւ։ Ո՛չ , հեծկլտացի…։
       1911