Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ԵՐԵՔ ՁԻԱՒՈՐՆԵՐ
       Դաշտէն երեք ձիաւորներ
Անցան երեք մրցորդի պէս.
Առաջինը սեւ ձի մ’ունէր
Ու մութ շարժում մը կ’ընէր վէս։
       Դաշտէն երեք ձիաւորներ
Անցան. երկրորդը կը խնդար ,
Ան կոյս կարմիր նժոյգ մ’ունէր
Որուն պայտէն վարդ կը պոռթկար։
       Դաշտէն երեք ձիաւորներ
Անցան. երրորդը սպիտակ
Ծե՜ր ձի մ’ունէր, ճերմակ ոսկրեր
Կը ջարդուէին իր պայտին տակ…։
       Սեւ ձին Մեղքն է, միւսը Սէրն է ,
Որի վըրայ ուզես հեծիր ,
Ճերմակ ծե՜ր ձին քեզ կը բռնէ…
Ծեր ձին Մահն է որ հեգնեցիր…։
       1911