Սիրոյ գիրքը

Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  
ՍՐԻՆԳ
       Ո՜վ խեղճ սրինգ, տարաբախտ ոստ,
Ան ո՞ր անգութ ձեռքն էր անտես,
Կամ ո՞ր կայծակն որոտընդոստ
Որ խլեց, չորցուց քեզ ոսկրի պէս…։
       Ո՞վ ծակոտկեց քու նիհար ցող ,
Չիկա՛յ նեկտար մ’ալ որ ըմպես
Ո՛չ իսկ կաթիլ մ’առտուան ցօղ
Ցամքեր, հիւծեր ես ոսկրի պէս…։
       Մօտեցո՛ւր կուրծքըդ համբոյրիս ,
Թող օծեն վէ՛րքըդ արցունքներս .
Գիտեմ պիտի չը դալարիս ,
Բայց կեա՜նք փըչեմ երակէդ ներս…։
       Բաբէ՜, սըրինգ, սիրտըդ խոց է ,
Հին ծաղիկներդ ալ չեն ծըլիր ,
Բայց տաք շունչէս ծնին գուցէ
Վէրքէդ երգի՜ ծաղիկներ հիր…։
       Եկուր սիրենք, եկուր սիրուինք ,
Եկուր պատմեմ քեզ մեկուսի
Գաղտնի՜, ահեղ սէր մը, սըրինգ ,
Որ տակաւին մէկուն չըսի…։
       Երթանք կապո՜յտ սարն հեռակայ ,
Մարդերէն վե՛ր, աստղերուն տակ ,
Մեր լացին լոկ սարը վըկայ ,
Ու ձայնակից ըլլայ վըտակ…։
       Երգէ այնպէս ինչպէս կու լար՝
Երբ գիշերի սիւքն աշնայնի
Կը սարսռացնէր ոստըդ դալար ,
Շունչս ալ սիւքն է գերեզմանի…։
       Ո՜վ իմ սըրինգ, ոստ երկնատուր ,
Չորցած կուրծքիդ ես տամ հոգիս
Ու դուն երգ տուր, դուն վերելք տուր ,
Երկինքներ տուր հիւանդ շունչիս…։
       1912