Համով֊հոտով

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԱՆԴԷՍ ԹՌՉՆՈՑ
       ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ՝ ԳԵՂՋԿԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՎՐԱՅ ՅՕՐԻՆՈՒԱԾ
       Կիւիւ - Թագաւոր կամ պարոն
Ա լի չախախ
Տ իռ լիլին
Շ ահէն բազէն Ասպատակողք
Ք օռ պուպուն
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Լակլակուն,
Լակլակ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Ջըրտըկւորն եմ պարոն Կեւիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Ջըրխօթանին,
Ջ ըրխօթան թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Նաւավարն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Ագռաւուն.
Ագռաւ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Դումանջին եմ պարոն Կիւիւուն,
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Խաբլանճնճուղին.
Խաբլանճնճուղն թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Քամու փըչողն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Բադուն։
Բադ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Լողւորիկն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Գէլհաւքուն,
Գէլհաւք թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Տաներէցն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Արօսուն.
Արօսն թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Նուիրակն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Լորուն.
Լոր թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպիք իմ մանրիկ ձագերուն.
Ես Սարկաւագն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Կունդօյին.
Կունդօն թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դպնիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Ժամկոչն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Թումօյին
Թումօն թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Գըզիրն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Խազուն,
Խազն թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Տանտիկինն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Տատրակուն,
Տատրակ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Ալուրմաղողն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Էծէծուն.
Էծէծ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Փոշեհանն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Գիշերհաւուկին,
Գիշերհաւուկ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն.
Ես Երդիքբացողն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Տանհաւուն.
Տանհաւ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Տախտաւլողն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Եղունկուն.
Եղունկ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Խընամին եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Կըռօկըռօյին.
Կըռօկըռօն թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Դըռնապանն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Աւզիխըչօյին.
Աւզիխըչօն թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Շուռաջին եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Ցուրուրուն.
Ցուրուր թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Թըւընքջին եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Ճարեկուն.
Ճարեկ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Գառնարածն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Անծեղուն.
Անծեղ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Շաւեռքաշողն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Սարեկուն.
Սարեկ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն.
Ես Դափածողն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Կռնկուն.
Կռունկ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես մեծ Աշուղն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Կիւլէրկիւլէրուն.
Կիւլէրկիւլէր թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Դուդուկչին եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Դ եղին ճընճղկուն,
Դ եղին ճընճղուկ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Քօչակ խաղացողն եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Ծիծեռնըկուն.
Ծ իծեռնիկ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Չարխաճին եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Սըրսըրկուն,
Սըրսրիկ թափ տուեց իր թեւերուն, ասաց.
-Մի՛ դըպիք իմ մանրիկ ձագերուն,
Ես Փօշտաճին եմ պարոն Կիվիւուն։
Ա լի չախչախ, Տ իռ լիլին, Շ ահէն բազէն, Ք օռ պուպուն
Եէրիշ քըշեցին վըր Բըլբըլուն.
Բ ուլբուլ թափ տուեց թեւիկ, թող տուեց ձէնիկ, ասաց.
-Մի՛ դըպիք ինծի ու իմ մանրիկ ձագերուն.
Ես Հէքադասողն ու խաղ կանչողն եմ պարոն Կիվիւուն։