Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Գետարգելու սրբոյ վանիցն այգի մի գոյր յԵրեւան քաղաքոջն, զոր Անտոնենց այգի կոչէին: Որոյ Ա կողմն առուն է, Ա կողմն ղըռն, Ա կողմն Գէորգի այգին, եւ Ա կողմն հէքիմ Հէրապետի այգին: Զոր յետ աւերման Գետարգելու վանիցն` սուրբ Աթոռս զաւթեալ ուտէր: Այժմ սրբազան վեհըն փոխեաց զայն այգին Երեւանցի թասալուի որդի Յարութիւնին եւ էառ ի նմանէ փոխանակ նորին զիւր այգին, որ եւս է ի յԵրեւան քաղաքոջն: Որոյ Բ կողմունքն, նոյն Յարութիւնի այգիքն են, եւ միւս Բ կողմունքն, մինն Էլչու տղայ Յովաննէսի այգին է, եւ միւսն քուչէն: Եւ այս եղեւ հաճութեամբ եւ հաւանութեամբ. երկոցունցն այսինքն սրբազան վեհին, եւ Թասալուի որդի Յարութիւնին: Այսու պայմանաւ, որ եթէ մեր տուած այգւոյն` յետ ժամանակաց դաւի առնօղ լինիցի, պատասխանին մեք տացուք: Իսկ եթէ Յարութիւնին մեզ տուաթ այգոյն դաւի առնօղ լինիցի, ինքն Յարութիւնն պատասխանի տացէ: Այս եղեւ երկուց պայմանն: Վասնորոյ եւ սրբազան վեհըն զթուղթս գրեալ եւ կնքեալ` եւ եպիսկոպոսացն զայս եւս կնքեցուցեալ, ետ Թասալուի որդի Յարութիւնն ըզսոյնանման գիր մի եւս գրեալ կնքեցուցեալ բազմաց վկայից` ետ մեզ: Որ գոլ ի սուրբ Աթոռս ի պահեստի: Եղեւ այս ի ՌՄԻԱ թուոջս մերում, ի յուլիսի ԻԷ եւ ի սուրբ Աթոռս Էջմիածին :
      
       Փօլիցայ ի վերայ Ակնցի Խօջայ Յովաննէսին :
      
       Ըստորում յամսոյս ԺԷ ասացաք, Բայազիտու Իսաղ փաշայն իբրեւ ետես թէ ոչինչ ել ի Իսպիրու Առաջնորդ հանգուցեալ Յովաննէս վարդապետի սնդկաց, վասնորոյ ` բարկացեալ ի վերայ Իւչքիլիսայի Առաջնորդ Զաքարիա վարդապետին, տէր Վահանին, Մարգար Աղային, եւ Նսնուսեցի մահտեսի Յովաննէսին, յորոց վերայ եւ վճիռ էհատ, զի ԺԱ քսակ դրամ տացեն ինքեան: Եւ թէ ոչ` սպառնալիք եւ տանջանք խոստանայր: Վասնորոյ եւ Զաքարիա վարդապետն ոչ ունելով յուտեքէ օգնութիւն, ընդ փայեկի միոյ աղերսիւ գրեալ էր առ սրբազան վեհըն զի խնայելով ինքեան ԱՌ ղռուշ դրամ փոխ տացէ ինքեան, զի այժմ տուեալ փաշային զերծցի ի նմանէ, եւ յաշնանն հատուսցէ մեզ զդրամն մեր: Վասնորոյ եւ սրբազան վեհըն լսելով աղաչանաց նորա, զփօլիցայագիր մի գրեաց ի վերայ Ակնցի խօջայ Յովաննիսին` ) զի Իւչքիլիսայի Առաջնորդ Զաքարիա վարդապետն եւ կամ տէր Վահանն զփօլիցայագիրս զայս երբ առ ինքն յղեսցեն, ԲՌ ղռուշ տացէ նոցա: Եւ զփօլիցայագիրս զայս իբր ղավզ առ ինքն պահեսցէ, որ յետոյ ընդ հաշուառութեան հաշուեսցի :
       Թուղթ եւս առ Իւչքիլիսայի Առաջնորդ Զաքարիա վարդապետն գրեաց, եւ զվերոյյիշեալ ԲՌ ղռուշի փօլիցայագիրն առ նա յղեաց, զի ընդ տէր Վահանին ի միասին յղեսցեն ի Կարին առ Ակնցի Խօջայ Յովաննէսն, եւ առցեն ի նմանէ զդրամն, եւ ինքեան գրեսցեն: Եւ յայն դրամոյն` ) զմինն ) ինքն առցէ, եւ միւսն տէր Վահանին տացէ: Եւ ի վերայ իւրեանց պարտք լիցի, զի յետոյ հատուսցեն մեզ զդրամն ) մեր: Յղեցան այսոքիկ ընդ Զաքարիա վարդապետի յատուկ յղեալ Ղառչըղ անուամբ փայեկին: Որ ել ի յուլիսի Լ :
      
       Յղելն սրբազան վեհին առ Սարասկեարն եւ առ մեծամեծսն նորին զմրգեղէն զընծայս ի Կարս :
      
       Թուղթ սիրոյ գրեաց սրբազան վեհըն առ Սարասկեար Մուստաֆայ փաշայն ի Կարս: Եւ որպէս քան զայս յառաջ ի յուլիսի ԺԸ եւ այժմ եւս վասն նորա ԵՃ հատպատճան, Խ հատ մեղրապոպ. Բ հօխայ վարդեջուր, է հատ սպիտակմոմ յղեաց ընծայ :
       Թուղթ մի եւս սիրոյ առ տեղւոյ հին Ահմատ փաշայն :
       Թուղթ մի եւս սիրոյ առ Սարասկեար փաշայի քեահիայն :
       Թուղթ մի եւս սիրոյ առ Իբրահիմ էֆէնտին :
       Թուղթ եւս առ Սարասկեար փաշայի Մօհրտար Մուստաֆայ բէկն գրեաց :
       Թուղթ եւս առ ենկիչար Աղասին գրեաց :
       Թուղթ եւս սիրոյ առ Ղարաբէկն :
       Թուղթ մի եւս առ Սարասկեար փաշայի սառաֆ մահտեսի Փիլիպպոսն գրեաց ի պատասխանի թղթոյն: Որ քան զայս ի յուլիսի ԺԸ վասն մեր յղեալ մրգեղէն ընծայիցն առ փաշայն, զմիամտութիւն էր գրեալ առ սրբազան վեհըն թէ տարեալ մուտուցի փաշային: Եւ խնդրեալ էր ի սրբազան վեհէն կրկին յղել զմրգեղէն ընծայս առ փաշայն: Վասնորոյ եւ սրբազան վեհըն ԵՃ հատ պատրճան. Խ հատ սեխ Խ հատ մեղրապոպ, Բ հօխայ վարդեջուր, եւ Է հատ սպիտակ մոմ յղեաց յատկապէս վասն Սարասկեար փաշային: Նոյնպէս եւ վասն հին փաշային եւ մեծամեծ Աղայիցն տեղւոյն ԸՃ հատ պատրճան, Կ հատ դութմայ Կ հատ ձմերուկ : Եւ հօխայ վարդեջուր եւս յղեաց: Որում եւ պատուիրեաց` զի զընծայս Սարասկեար փաշային յատկապէս տարեալ մատուսցէ նմա: Եւ զայլսն եւս ըստ պատճառին վերոյիշեալ հին փաշային եւ Աղայիցն բաժանեսցէ ընդ Ղարաբէկին: Եւ զմնացեալն եւս ինքն վայելեսցէ: Զի վասն մեծամեծ Աղայի ընծայիցն անորոշակի գրեցաւ ի թուղթսն նոցին: Նաեւ` վասն սորա եւս Ժ լիտր գինի եւ կէս լիտր աբաղ յղեաց: Փուսուլայ մի եւս գրեաց առ սա վասն առանձին բանից ինչ :
       Թուղթ մի եւս առ էին փաշայի սառաֆ տիրացու Յակոբն գրեաց, որում եւ ծանոյց ընդ այլ մարդկանց ընծայից խառն` փաշային իւրոյ եւս ընծայ յղելն: Եւ պատուիրեաց` զի փաշայի բաժին ընծայն, ընդ մահտեսի Փիլիպպոսի ի միասին տարեալ մատուսցեն նմա: Այլեւ ` վասն` սորա Ե լիտր գինի եւ Ա չարէք արաղ յղեաց: Յղեցան այսոքիկ ընդ զահրաշի Սողոմոնին եւ զինակրացն մերոց: Որք ելին ի օգոստոսի Զ: