Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Եւ յետ գնալոյ Զազաբէկին եւ Սուլխան Դիւանին ի Թիֆլիզ, ապա գնաց սրբ. վեհն վերստին առ խանն, եւ ըստ որում ունէր զդիտումն հրաւիելոյ զնա ի ս. Աթոռս` (որպէս ասացաւ ի վերոյ . ) հրաւիրեաց զնա: Եւ նա խոստացաւ գալ : Եւ մեք որ մի յառաջ ի ս. Աթոռս եկեալ` տեսաք զպատրաստութիւն եւ ի վաղիւն որ էր ուրբաթ` եւ ելն սեպտեմբերի, եկն Խանն, եւ մեք ընդ առաջ գնացեալ հանդիսիւ, բերեալ իջուցաք ի վեհարանն, քանզի Ղազարապատի որմն հարաւակողման փլաւ յայսմ ամի, հանդերձ քանի մի տամբք, որք դեռ կիսաշէնք էին: Եւ յառաւօտուն եւ յերկոյին ի ծաղկեալ վեհարանոջն կերեալ զհացն, գիաց ի բարձրավանդակ մեծ այվանն, որ ի վերայ միջին բրքոյ պարսպին ի ներսս, եւ անդ օթեցաւ զգիշերն: Որ եւ գնացեալ ի թղթատունն եւ ի տպագրատունն, ետես, եւ թղթաշինացն պարգեւս ետ Ժ թուման: Եւ ի նոյն ուրբաթ օրն յղեաց սրբ. վեհին զընծայս, որք էին, Բ պատուական ձի, որոց մինն թամբով, յորոյ վերայ էր սրմայագործ ազնիւ բուրտայ մի մեծագին: Նաեւ` Ա բաշաբօշ, Ա ղարպապ կապայ, եւ Ա լաւ թիրմայ շալ: Ա բաշափօշ եւ Ա կապայ եւս Աթոռակալին ետ : Ա դարայի կապայ մեծ Մկրտիչ վարդապետին, Ա դարայի կապայ Միրզային, Ե մահուտ կապայք եւս քեարվանբաշուն, լուսարարին, Ներսիս դռնապանին, Եւ գիւղի Բ քեանդխուտայիցն: Եւ սրբ. վեհն եւս ըստ օրինի ետ զպատկանաւոր ընծայս, իւրեան, եւ Աղայիցն, եւ դրան մարդկանց ամենից: Եւ այսպէս շահեալ զմիմեանս Խանն եւ սրբ. վեհն, ի շաբաթ առաւօտուն որ էր տօն ՀԲ Աշակերտացն Քրիստոսի, ել խանն եւ գնաց: Իսկ յայս աւուրքս թուղթ էին եկեալ առ սրբ. վեհն, ի Պօլսոյ` յՈւռումելու, ի Կարնոյ` եւ յայլ տեղեաց զորս մհ. Փիլիպպոսն յղեալ առ տէր Վահանն ի Բայազիտ, եւ նա յղեալ էր աստ ի ձեռն Աբրահամ անուամբ խենթ փայեկի միոյ : Եւ սրբ. վեհին չունելով այժմ զժամանակ գրել ամենից զպատասխանիս, մանաւանդ` զի հարկաւոր գրելիք եւս ո'չ գոյին: Գրեաց միայն զթուղթ ի Կարին առ մհ. Փիլիպպոսն եւ Խոջայ Առաքելն, ի պատասխանի ի սեպտ. ԺԷ գրեալ թղթոյն: Որք տուեալ էին զփօլիցայսն, զորս արար ի վերայ նոցա սրբ. վեհն ի ձեռն Գ Երեւանցի տաճկաց, եւ ի ձեռն գեանճեցի Յակոբ վարդապետին. (որք ասացան ի յօգ. ԺԱ, ԺԳ, եւ ի ԻԴ : ) առ որս գրեաց զշնորհակալութիւն, եւ պատուիրեաց զփօլիցայագիրսն կիսապատառ առնել եւ առ ինքն յղել աստ: Եւ ինքեանք տուեալ էին անդ զդրամ այս գեղացի Եսայուն` (որ յիշեցաւ ի սեպտ. Բ ) եւ թամասուկ էին առեալ ի նմանէ, զի նա աստ տացէ մեզ: Եւ գրեալ էին սրբ. վեհին առնուլ ի նմանէ, եւ գրելն ի հաշուի դաւթարն: Եւ սրբ. վեհն գրեաց նոցա, զի զթամասուկն նորին յղեսցեն առ մեզ, որ զդրամն առցուք ի նմանէ եւ զթամասուկն տացուք իւրեան: Եւ վասն Թօխաթու նոր նուիրակ Սահակ վարդապետին գանգատ գրէին թէ` մեզ դրամ ո'չ հասուսցէ. գրեաց թէ` մինչեւ ցայժմ զոր ինչ ունեցեալ է հասուցեալ է ձեզ. այսուհետեւ եւս եթէ դրամ ունիցի , ի հարկէ հասուցանելոց է ձեզ. ընդէ՞ր դժուարանայք փութով եւ գանգատէք: Այլեւ` Կարնոյ նուիրակ Մեսրօպ վարդապետն` բաց յայնմանէ` զոր յառաջ հասուցեալ էր սոցա. (որպէս ասացաւ ի յուլիսի ԻԸ , ) այժմ եւս նորապէս դրամ էր հասուցեալ սոցա, զոր գրէին սրբ. վեհին: Առ այս եւս գրեաց թէ` զայդ եւս մեզ հասուսջիք: Եւ վասն Կարնոյ Առաջնորդ Յարութիւն վարդապետին որ գրեաց սոցա ի յուլիսի ԻԸ եւ այլ յառաջ` զի ասասցեն նմա զգաստանալ, եւ արիանալ ի գործն, եւ սիրով վարիլ ընդ ժողովրդեանն, սոքա այժմ գրէին թէ` ո'չ ինքն ժողովրդեանն հաճոյանայ, եւ ո՞չ ժողովուրդքն ինքեան. զի սա այս երկրիս կեօրէ մարդ չէ, եւ ոչ կարէ ժողովուրդ հովուել աստ : Ուստի` գրեաց սոցա սրբ. վեհն թէ` որովհետեւ ոչ դա ժողովուրդսն կարաց շահել եւ ոչ ժողովուրդքն զդա, ասացէ'ք զի եկեսցէ ' ի ս. Աթոռս, մեք զայլ Առաջնորդ յղեսցուք յայդր: Միամտեցուցէք ասէ զդա, զի առանց իրիք կասկածանաց եկեսցէ աստ, մեք որպէս եւ իցէ, շահելոց եմք զդա աստ, զի որդի մեր է, եւ յայլ գործս կացուցանելոց եմք զդա ըստ իւր պատշաճին: Իսկ եթէ ոչ եկեսցէ ասէ, զնոր Առաջնորդ կարգեալ յղելոց եմք յայդր, եւ յայնժամ ինքն թեթեւանալոց է :
       Թուղթ եւս առ նոյն ինքն Կարնոյ Առաջնորդ Յարութիւն վարդապետն գրեաց ըստ նոյն դիտման, եւ հարկեաց գալ ի սուրբ Աթոռս, յուսադրելով ըստ ամենայնի, թէ աստ շահելոց ես : Ապա թէ ոչ եկեսցես ասէ, նոր Առաջնորդ եմք յղելոց յայդր, եւ դու թեթեւանալոց ես, եւ ստրջութեամբ գալոց: Եւ զի գրէր սա թէ` մինչեւ զվանքն եւ զքաղաքն ի միմեանց ոչ որոշեսցես, ոչ լինի շինութիւն այն վանիցն: Գրեաց թէ` այդ ոչ մինչեւ ցարդ եղեալ է. եւ ո'չ ես առնել կարեմ. դու որովհետեւ կառավարել ո'չ կարես, ե'լ եւ ե'կ: Եւ զի գրէր թէ` ֆարմանի ԳՃ ղռուշն լցուցի: Գրեաց թէ, ո՞ւմ ես հասուցեալ զայդ որ այդպէս գրես, ոչինչ հասկացաք ի գրելոցդ, երբ եկեսցես, բերանով հասկացուցանելոց ես: Եւ այլ առ այսոսիկ բանք: Յղեցաք զայս առ Մուրտիկեանսն տալ նմա, եւ զոր ինչ գրեցաք ինքեանց ` ասել նմա, եւ յղել աստ :
       Փուսուլայ եւս գրեաց սրբ. վեհն առ մհ. Փիլիպպոսն վասն որպիսութեանց, որպէս եւ ի սեպտ. Բ, եւ ի վերոյսն: Որք գրէին թէ` երիցս անգամ զոր ինչ փուսուլայով գրեալ ես մեզ, փաշայն զօրինակսն առեալ յղեալ է առ թագաւորն, եւ գրեալ է թէ` Խալիֆայն մեզ այսպէս բարեկամ է եւ հաւատարիմ տէրութեան քում, որ միշտ զայսպիսի որպիսութիւնս մեզ գրէ: Եւ ի նորոյ եւս զորպիսութիւնս էին խնդրեալ հրամանաւ փաշային, քանզի` լուեալ էին թէ` Քեարիմ Խանն զԶաքի Խանն ԽՌ մարդով յղեալ է ի կողմն Թարվիզու. որ էր սուտ: Զոր սրբ. վեհն էհարց խանին մինչ եկն աստ` (որպէս ասցաւ ի վերն , ) եւ խանն ասաց թէ` Զաքի խանն այժմ յԱստարապատու կողմն է, այդ սուտ է: Ուստի` զայս ծանոյց սոցա զի ասասցեն փաշային: Եւ գրեաց` թէ` ամենայն այդպիսի փառ եւ փուչ ձայնից մի հաւատայք: Զի թէ լինիցի ինչ ասէ, մեք գրելոց եմք: Մանաւանդ` Քեարիմն ասէ ի յայս կողմանցս իշխողացն միամիտ ո'չ է, որ այս կողմամբքս զորս արձակեսցէ ի վերայ այդ երկրացդ, այդ ամենեւին ի խելաց հեռի է: Ասա փաշային զի միամտեսցի: Առ տէր Վահանն յղեցաք զայսոսիկ ի Բայազիտ, յղել ի Կարին առ մհ. Փիլիպպոսն եւ Խոջայ Առաքելն: Բայց տէր Վահանի յղեալ Աբրահամ փայակն որ ի վերն յիշեցաւ, աստ խենթութիւն ինչ արար, ուստի զթուղթսն նմա չետուք: այլ Իսաղ փաշայն Բայրամ անուամբ քիւրտ մի յղեալ էր աստ վասն բանից ինչ զոր ասելոց եմ, ընդ նմա յղեցաք: Ի հոկ . Դ: