Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբազան վեհն առ Պօլսոյ նուիրակ Զաքարիա վարդապետն (որ ի յունվարի Ժ յիշեցաւ , ) յիշացուցանելով նմա ի դեկտեմբերի ելն եւ յունվարի Ժ զթուղթս գրելն առ ինքն: Որում եւ լրապէս ծանոյց զանցսն Թօխաթու նորոգ նուիրակին եւ իշխանացն հանդերձ իւր արարեցելովքն` զորս այսր աղագաւ արար: Որպէս ի վերդ ասացաւ: Նաեւ` միամտութիւն առ նա` վասն Բց փօլիցայագրեանցն (որք ի յունվարի Ժ յիշեցան , ) որք այժմ հասեալ էին առ Չարքեազօղլին, եւ նա եւս առ մեզ էր յղեալ յԵրեւանայ: Փուսուլայ եւս գրեաց առ սա վասն Մուրտիկեանց Խօջայ Նազարէթին: Զոր վասն փօլիցայ ոչ առնելոյն նորին ձեռամբն խաթրամնայ էր արարեալ (որպէս ասացաւ ի դեկտեմբերի ելն : ) Ուստի գրեաց` զի նա ի սէր ունիցի եւ մի իսպառ թողցէ ի ձեռաց: Քանզի գրեալ էր թէ` այսուհետեւ ի ձեռն մահտեսի Յակոբին, որ աստ է, եւ նորին եղբարցն որք են իԿարին, զփօլիս արա '. եւ մի ի ձեռն Մուրտիկեանց, զի այլ իմն երեւին: Ուստի եւ սրբազան վեհն գրեաց առ եղբայր մահտեսի Յակոբին մահտեսի Յովաննէսն, (որպէս ասացաւ ի յունվարի Ժ . ) զի որքան դրամ կամիցի` տացէ մեզ, եւ փօլիցայագիր առեալ յղեսցէ ի Պօլիս առ եղբայր իւր մահտեսի Յակոբ Ամիրայն` զի նա անդ ի Զաքարիա վարդապետէն առցէ: Եւ մինչեւ ցայժմ նա զբան ինչ ոչ գրեաց առ սրբազան վեհն այսր աղագաւ: Ուստի գրեաց Զաքարիա վարդապետին, թէ ահա Յովաննէսին գրեցաք, եւ տակաւին պատասխանի եւս ոչ գրեաց գրոյն մերոյ: Արդ թէ զՄուրտիկեանսն ի ձեռաց թողցուք, որովք հոգասցուք զբանս մեր: Զի սաղ մարդ ոչ գոյ այժմ: Ուստի զՆազարէթն շահեա ' եւ ի ձեռին պահեա ', զի ոչ սակաւ ծառայեսցեն դոքա մեզ: Նազարէթն յայդր, եւ եղբարքն ի Կարին: Թերեւս փօլիցայ եւս արասցուք ի վերայ քոյ ի ձեռն դոցա, եթէ պատահիցի: Եւ այլ առ այս բանք :
       Թուղթ եւս առ Թօխաթու հին նուիրակ Պետրոս վարդապետն գրեաց (որ ի դեկտեմբերի ելն յիշեցաւ ) ի պատասխանի ի դեկտեմբերի Ժ գրեցեալ թղթոյն: Որ խնդրեալ էր ի սրբազան վեհէն Լ ղուռուշ դրամ խարճի տալ քեռն իւրոյ եւ աղաչանօք հարցեալ էր զորպիսութիւնս քեռն: Եւ սրբազան վեհն ծանոյց նմա զորպիսութիւնն, եւ զդրամ տուեալ քեռն նորա, գրեաց զի միամտեսցի: Եւ Թիֆլիզու Առաջնորդ Ռէթէոս պետն (որ յիշեցեալ է ի յուլիսի ԺԵ , ) գրեալ էր առ սա զթուղթ մի վասն ԱՃԾ ղուռուշ առնելեցեալն իւրոց որ անդ, (որ յիշեցեալ է ի յապրիլի ԻԵ , ) ի պարտատիրէն իւրմէ Սողոօմնէն առցէ, եւ ի սուրբ Աթոռս հասուսցէ: Ուստի` եւ սրբազան վեհն զթուղթն նորին յղեաց առ նա, եւ պատուիրեաց շուտով ջանալ եւ առնուլ: Զի մեզ հասուցանելոց էր դրամն այն, որպէս ասելոց է :
       Թուղթ մի եւս ի Կարին ` առ Արապկերցի խօջայ Մարտիրոսն, Ստեփանն եւ Պետրոսն գրեաց: Որք զԹօխաթու նուիրակի առ ինքեանս եղեալ դրամն (Ա1ԼԱ) (որ ի յունվարի ԻԵ յիշեցաւ , ) ցաւացուցանէին եւ ոչ տային: Ուստի` գրեաց առ նոսա այսր աղագաւ զմեղադրութիւն եւ հարկ ` զի տացեն շուտով Մուրտիկեանց մահտեսի Փիլիպպոսին, զի նա առ մեզ հասուսցէ :
       Թուղթ մի եւս առ Մուրտիկեանց մահտեսի Փիլիպպոսն գրեաց (որ ի յունվարի ԻԵ յիշեցեալ է : ) ի պատասխանի յամսոյս Ա գրեցեալ թղթոյն. որ զ ի զի զուր ըմբռնումն Թօխաթու նորոգ նուիրակին եւ իշխանցսն գրեալ էր առ սրբազան վեհն եւ վասն ազատելոյն նոցա, հնար առնել խնդրեալ: Վասնորոյ` եւ սրբազան վեհն, թէ զխանին մերոյ գրեցուցեալն առ սարասկեարն, եւ թէ զիւրն եւս զորս այնր աղագաւ գրեաց առ նա (որպէս ցուցաւ յամսոյս ԺԷ , ) զամենայն միըստմիոջէ ծանոյց նա: Եւ պատուիրեաց` զի զայսոսիկ գրեսցէ ի յԱրապկեր եւ յայն կողմունսն որոց եւ կամիցի, եւ ի նոցանէ այսր աղագաւ որպիսութիւն հարցեալ ծանուսցէ ինքեան: Կրկին պատուէր` զի Դ լիտր եւ արժանագին լեղակ առնել փոյթ յղեսցէ առ Տէր Վահանն, զի նա առ մեզ հասուսցէ: Ծանոյց եւ զթուղթ գրելն առ Արապկերցի խօջայ Մարտիրոսն եւ յընկերսն նորին` վասն Թօխաթու նուիրակի դրամոյն լա ) զի ինքեան հասուսցեն: (որպէս ասացաւ ի վերոյ , ) եւ պատուիրեաց` զի զտալն եւ զչտալն շուտով ծանուսցէ ինքեան: Եւ ըզթուղթս Պօլսոյ եւ Թօխաթու նուիրակացն առ սա յղեաց, յինքեանս հասուցանել :
       Թուղթ մի եւս առ Յամթայ նուիրակ Մինաս վարդապետն գրեաց ծանուցանելով նմա քան զայս յառաջ ի ... զթուղթ գրելն առ ինքն: Որում եւ պատուէր` զի զորպիսութիւն գործոյն իւրոյ եւ իւր, գրեսցէ ինքեան: Զի լուաք թէ` հիւանդացեալ է :
       Թուղթ մի եւս ի Յամիթ` առ սրբոյ Աթոռոյս գանձապետ խօջայ Գասպարն, Բարսեղն, եւ մահտեսի Յակոբն գրեաց, ի պատասխանի ի դեկտեմբերի Ժ գրեցեալ թղթոյն: Որք գրեալ էին առ սրբազան վեհն զնահատակութիւն Առն Ասուծոյ երանելոյն Յակոբայ վարդապետին, որ վասն ժողովարարութեան գնացեալ էր ի Յամիթ , ուր նենգութեամբ զբանս էին որսացեալ ի բերանոյ նորա պիղծ տաճիկքն, եւ հակազինեալ ընդ նմա բանիւք, կամեցեալ էին տաճկացուցանել զնա: Եւ յոչ հաւանեալ նորա, կարծրագոյն չարչարանօք նահատակեալ էին զնա ի փառս Քրիստոսի: Եւ սոքա վասն թաղման նորին` ԱՌ ղուռուշ խարճ էին արարեալ: Եւ գրէին թէ` ոչ ոք է տուեալ մեզ փարայ մի: Եւ սրբազան վեհըն գրեաց` զի որովհետեւ վասն անուան նահատակին են արարեալ զայն խարճն, վասնորոյ ի փառս աստուծոյ համարեալ, տեսցեն ընդ քաղաքացւոցն: Որոց եւ պատուէր` զի գանձանակին սրբոյ Աթոռոյս մուղայէթ լինիցին, եւ զժողովեալ գանձանակադրամն նուիրակին իւրեանց Մինաս վարդապետին տացեն ամբողջապէս: Եւ զթուղթ նուրակին ի մէջ թղթոյս եղեալ առ սոսա յղեաց տալ ինքեան: Նաեւ` մխիթարութիւն` վասն մահուան Ստեփանին եւ որդւոյն իւրոյ տիրացու Յօհանին: Յորում եւ յատկապէս մխիթարութիւն եւս առ մահտեսի Յակոբն վասն ի Քրիստոս հանգուցեալ մօրն իւրոյ :
       Թուղթ մի եւս առ Խորվիրապայ Առաջնորդ Աւետիք վարդապետն գրեաց (որ ի պատմութ . ՌՄԺ ամի եւ ի ... յիշեցաւ ) զի վասն անցից ինչ` թողեալ զվանքն իւր, փախուցեալ էր ի կողմունս Վանայ: Որում եւ պատուէր` զի միամտութեամբ ելեալ եկեսցէ ի սուրբ Աթոռս. զի որպէս իւր խնդիրն է , այնպէս առնել խոստացաւ: Եւ սպառնալիք` մինչեւ ոչ եկեսցէ :
       Թուղթ մի եւս առ Վանայ նուիրակ եւ Առաջնորդ Պաղտասար վարդապետն գրեաց (որ ի դեկտեմբերի ելն յիշեցաւ , ) ի պատասխանի ի յունվարի ԻԸ գրեցեալ թղթոյն: Եւ զթուղթ վերոյիշեալ Աւետիք վարդապետին առ սա յղեաց զի կոչեալ զնա առ ինքն` տացէ նմա զթուղթ, եւ համոզելով յղեսցէ ի սուրբ Աթոռս: Եւ զթուղթ Յամթայ գանձապետացն հանդերձ նուիրակի թղթովք եւս առ սա յղեաց` զի առ նոսա հասուսցէ: Որում եւ պատուիրեաց` զի զպատասխանի թղթոյն նւրոյ` զոր ի դեկտեմբերի ելն գրեաց ընդ իւր առ Յօնան վարդապետն (որ ի յապրիլի ԻԵ յիշեցաւ , ) խնդրեսցէ ի նմանէ, եւ զինչ պատասխանելն նորին, ծանուսցէ ինքեան: Փոքրիկ փուսուլայ մի եւս գրեաց առ սա վասն վերոյիշեալ Աւետիք վարդապետին, զի որպէս եւ իցէ` թէ սիրով եւ թէ բռնութեամբ, թարց զանցառման յղեսցէ ի սուրբ Աթոռս :
       Թուղթ եւս առ Ջուղայեցի Տէր Յովաննէսն եւ յորդին իւր տիրացու Ստեփաննոսն գրեաց ի վան` (որք ի դեկտեմբերի ելն յիշեցան , ) ի պատասխանի թղթոյ նոցին: Ար որս գրեաց ի յունվարի Ը զորպիսութիւն Հնդկաց նուիրակին ծանուցանել ինքեան, զորմէ ասէին վախճանեալ ի նաւին: Բայց նոքա ոչ գիտէին զհամբաւ ինչ զնմանէ, զի գրիցէին մեզ : Սակայն` զոր ինչ յետոյ սրբազան վեհն լուաւ յայլուստ` գրեաց նոցա: Փոքրիկ փուսուլայ եւս` յատկապէս առ Տէր Յովաննէսն գրեաց, պատուիրելով նմա, զի մի զանուն Մարգարտին յուրեք յիշեսցէ, այլ կնքեալ` ծածուկ ընդ հաւատարմի առ ինքն յղեսցէ :
       Թուղթ մի եւս շնորհակալութեան առ Թամզարայու Առաջնորդ Միքայէլ վարդապետն գրեաց ի Բայազիտ` (որ ի դեկտեմբերի ելն յիշեցաւ , ) վասն Աջահամբուրին իւր զոր Տէր Վահանին էր տուեալ, զի նա առ մեզ հասուսցէ: Յղեցան այսոքիկ ընդ Մուրտիկեանց մահտեսի Փիլիպպոսի յղեալ ծերունի Յօհան փայեկին: Որ ել ի փետրվարի ԺԸ: