Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Հալապու Առաջնորդ Պետրոս վարդապետն (որ ի հոկտ. ԻԹ յիշեցեալ է ) յանցեալ ամին գրեալ էր առ սրբ. վեհն` թէ ի միում տեղւոջ Առաջնորդութիւն տուր ինձ ուր որ կամիս, կամ գրեա ' պատրիարքին, զի նա տացէ ինձ զԱռաջնորդութիւն յայն կողմունսն: Եւ սրբ. վեհն գրեաց նմա թէ` որովհետեւ դու Սսայ եպիսկոպոս ես, մինչեւ ոչ եկեսցես ի ս. Աթոռս, եւ զանունն սորա առնուցուս ի վերայ քոյ` իբրու միաբան լինելով սմա, որով եւ զՍսեցութեան անունն ի քէն ի բաց բարձցես, ոչ կարես դու ի վիճակս մեր Առաջնորդ լինիլ, եւ ոչ զգործ եպիսկոպոսութեան կատարել: Ո'չ մեք եմք տալոց քեզ զԱռաջնորդութիւն, եւ ոչ պատրիարքն կարէ տալ առանց մերոյ հրամանին , եւ ոչ ժողովուրդքն ընդունելոց են: (որպէս ի հոկտ. ԻԹ ասացեալ : ) իսկ նա ոչ ի ս. Աթոռս եկն եւ ոչ զպատասխանի թղթոյն գրեաց առ սրբ. վեհն: Այժմ լուաք թէ` զՅամթայ Առաջնորդութիւնն առեալ է նա ի պատրիարքէն, եւ գնալոց է անդ եւ զօրհնութեան գիր եւս է գրեալ առ նոսա: Զոր ի գիտելն սրբ. վեհին զկոնդակ մի գրեաց առ Յամթայ քաղաքի քահանայսն` իշխանսն եւ ժողովուրդսն: Ծանուցանելով նոցա զմիտս վերոյիշեալ բանիցդ: Ընդ նմին եւ պատուիրեաց նոցա ասելով թէ` Պետրոս վարդապետն մինչեւ ոչ եկեսցէ ի ս. Աթոռս որպէս գրեալ եմք իւրեան, ոչ ունի իշխանութիւն յայդր Առաջնորդութիւն առնելոյ` եւ զեպիսկոպոսութեան գործս կատարելոյ: Եւ դուք եւս ոչ պարտիք ասէ ընդունել զնա, եւ ոչ զանուն նորա յիշել յեկեղեցւոջն: Եթէ հաստատնապէս Առաջնորդ է ասէ լինելոց ձեզ` թող նախապէս ի ս. Աթոռս եկեսցէ, եւ ապա մերով հրամանաւ եւ կոնդակաւն եկեալ նստցի յայտր: Եւ զի` Յամթայ Առաջնորդ Կարապետ վարդապետն` (որ ի յօգ. ելն յիշեցեալ է . ) ըստ գրեցելոյ սրբ. վեհին այժմ եկն ի ս. Աթոռս, ունելով զբազմակնիք վկայական թուղթս ի ձեռին իւրում` ի ժողովրդոցն Ջերմուկայ` Արզնու` Ակլայ եւ Լօճկայ : Որք գրեալ էին սրբ. վեհին թէ` Սսայ եպիսկոպոսն մեզ ընդունելի չէ. մեր Առաջնորդն այդ Կարապետ վարդապետդ է` եւ զդա կամիմք մեք լինիլն մեզ Առաջնորդ, զոր ահա ի ս. Աթոռդ յղեցաք, զի վերստին մեզ Առաջնորդ կարգեսցես: Քանզի` այս վանքիս բնական թեմն եւ վիճակն մեք եմք, եւ ի բնէ այս վանքս իւր վիճակօքն տէրունի էր սրբոյ Աթոռոյդ, եւ Առաջնորդն սորա յայդրուստ կարգեալ լինէր: Այժմ եւս այս Դ վիճակս կամիմք զի այսպէս լիցի: Որիշ Առաջնորդ եւ օտար եպիսկոպոս մեզ ընդունելի չէ: Իսկ դուք որովհետեւ թուղթ ինչ ոչ էիք ասէ գրեալ մեզ յայսմ կողմանէ, վասնորոյ` զայս եւս հարկաւոր ասէ գրել ձեզ: Զի այն չորեքին վիճակքն ահա գրեն մեզ թէ` Ս սայ եպիսկոպոսն մեզ ընդունելի չէ` եւ Առաջնորդն մեր ի սրբոյ Աթոռոյդ կարգեսցի. դուք զի՞նչ ասէք ասէ վասն այսր. եթէ դուք եւս զայս կամիք, գրեցէք մեզ: Եւ եթէ զՊետրոս վարդապետն կամիք լինիլ ձեզ Առաջնորդ, նախապէս ի ս. Աթոռս եկեսցէ ասէ: Իսկ եթէ ոչ կամիք` զայս եւս ասէ գրեցէք մեզ: Եւ ի կողմանէ այս Կարապետ վարդապետիս եթէ զի՞նչ են ասէ կամք ձեր. ձեզ ընդունելի է` թէ ոչ, զայն եւս մեզ գրեսջիք փութով: Եւ պատուէր` զի զպատասխանին թղթոյս փութով գրեսցեն առ ինքն: Որոյ օրինակն է ի բոլորագրահամար տետրոջն յերեսն ՇՁԱ :
       Թուղթ եւս առ սրբոյ Աթոռոյս գանձապետ մհ. Մարտիրոսն` մհ . Բարսեղն` խօջայ Գասպարն եւ մհ. Դաւիթն գրեաց ի Յամիթ: Եւ զվերոգրեալ թուղթն յամթեցւոց ի թղթոջս եդեալ յղեաց առ նոսա: Պատուիրելով նոցա` զի յեկեղեցիսն ընթեռնուլ տացեն, եւ զպատասխանին առեալ առ ինքն յղեսցեն :
       Թուղթ եւս առ Մուստաֆայ փաշայի սառաֆ մհ. Փիլիպպոսն գրեաց ի Յամիթ` ի պատասխանի թղթոյն: Զի վասն Յամթայ Առաջնորդ Կարապետ վարդապետին յանձնարարութիւն էր գրեալ առ սրբ. վեհն, թէ կատարեա զխնդիրս զորին, եւ փութով յետս դարձս ի տեղի իւր: Եւ սրբ. վեհն այնպէս առնել խոստացաւ նմա :
       Թուղթ եւս առ Արդունու վանից վէքիլ Պօղոս վարդապետն գրեաց, եւ ընդ խնդրոյ Կարապետ վարդապետին` կրկին վէքիլ կարգեաց զնա ի վերայ նոյն վանիցն: Պատուիրելով նմա զի լաւապէս մուղայէթ լիցի վանիցն մինչեւ զդառնալն Առաջնորդին իւրոյ Կարապետ վարդապետին յետս: Զորս գրեալ ետուք Յամթայ առաջնորդ Կարապետին յղել ի տեղի իւր: Եւ նա եւս զքրդստանցի այր ոմն ի վարձու կալեալ, զգրեանսն ետ նմա, զի տարց առ իւրաքանչիւր տեարսն, եւ զպատասխանիսն առեալ ի նոցանէ, դարձցի յետս: Որ ել ի սրբոյ Աթոռոյս, ի մրտ . ԻԳ: