Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Որպէս ի սեպտեմբերի ԻԷ ասացաւ. յայսմ ամի եւս հարուած ժանտամահին զսաստիկ կոտորածս արար ի Բայազիտ, վասնորոյ զթուղթ մի մխիթարութեան գրեաց առ նոսա սրբազան վեհն: Թուղթ մի եւս առ Տէր Վահանն գրեաց` ընթեռնուլ եկեղեցւոջն զթուղթն, եւ իւրեան եւս յատուկ մխիթարութիւն վասն այսր: Հոկտեմբերի Ը .
       Մխիթարական թուղթ եւս առ Մարգար աղայն, եւ առ այնոսիկ` որք ընդ նմա ի Բայազտոյ փախուցեալք ի ժանտամահէն եկեալ էին յԱկոռի: Որոյ եւ զփոքր ինչ ուտելիս յղել ետ : Հոկտեմբերի ԺԱ :