Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Երբ Կարսեցիքն ընդդիմացան փաշային, եւ ի բերթն պաշարեալ անդէն մեռուցին` (որպէս ասացաւ ի մարտի Լ : ) Ապա արքայն Օսմացւոց զմիւս եւս փաշայ յղեաց անդ, եւ հրամայեաց նմա քննութիւն առնել ընդդիմացելոցն, եւ ըստ իւրաքանչիւրոց արժանեաց դատել: Որեւ արար այնպէս զոմանս աքսորելով, զոմանս սպանանելով եւ յոմանց զծանր տուգանս առնլով: Եւ յայսմանէ հասին ամենայնուրեք վիշտք եւ վտանկք: Յորմէ եւ Իբրահիմ էֆէնտուն հասին յոլով վիշտք, որ երեւելի էր ի մէջ նոցին: Վասնորոյ գրեաց սրբազան վեհն առ նա զմխիթարական թուղթ մի վասն վշտացն: Նա եւ յանձնարարութիւն վասն Ղօշավանից եւ Մինաս վարդապետին, որ յիշեցաւ ի սեպտեմբերի ԻԹ: Ի ձեռն Մինաս վարդապետի տղային: Նոյեմ. Է :