Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Թուղթ գրեաց սրբ. վեհն առ Հերակլ Արքայն (որ ի փտր. ԻԳ յիշեցաւ ) ի պատասխանի թղթոյն: Զի վասն տէր Մելքսէթին իրիջայ էր գրեալ սրբ. վեհն, թէ քահանայք տեղւոյս զոր ինչ գանգատ գրեսցեն քեզ վասն տէր Մելիքսէթին` մի հաւատար նոցա, զի զայն առ նախանձու ասէ գրեն քեզ: Եւ սրբ. վեհն գրեաց նմա թէ` ես ոչ հաւատամ ասէ գրեցելոցն նոցա, բայց դու պատիրեա ' ասէ ամենեցուն, զի մի եւս զգանգատանաց թուղթ գրեսցեն մեզ :
       Թուղթ եւս առ Թիֆլիզու Առաջնորդ Յովաննէս վարդապետն գրեաց: Որում եւ ծա զմիտս թղթոյ Արքային: Եւ պատուիրեաց ասել նմա` զի արգելցէ զքահանայսն ի գրելոյ զթուղթս գանգատանաց առ ինքն: Յղեցան այսոքիկ ընդ Հերակլ Արքայի յղեալ յատուկ փայեկին: Որ ել ի մարտի Ի: