Յիշատակարան. Մասն II (1767-1776)

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ի հոկտեմբերի ԻԸ գրեցեալ թուղթն առ Իբրահիմ Աֆանտին, հասեալ էր առ նա ընդ թղթաշէն ֆռանկին: Իսկ այժմ Բ թաթարք եկին առ խանն, մինն ի մեծէն Պօլսոյ` Օսման անուամբ, եւ մինն ի Կարնոյ Սարասկեարէն` Իւսուֆ անուամբ: Ընդ որոց գրեալ էր Իբրահիմ Աֆանտին զպատասխանի թղթոյ սրբ. վեհին, խոստանալով` զի ընդ հաւատարիմ թաթարի զֆռանկն ի Պօլիս յղեսցէ, եւ զԿարապետ վարդապետն յԱխլցխա: Վասնորոյ` զթուղթ գրեաց սրբ. վեհն առ Իբրահիմ Աֆանտին . շնորհակալութիւն վասն խոստմանց հանդերձ սուղ ինչ որպիսութեամբք :
       Փուսուլայ մի եւս սրբ. վեհն իւր ձեռամբն գրեալ առ Գէորգն եդաք ի թղթոջ Աֆանտուն եւ զմռեցաք, եւ ի ձեռն նոյն թաթարացն յղեցաք: Ելին ի նոյեմբերի Թ :
       Եկաւ հասաւ ի Բատնոց :
       Օրհնութեան թուղթ գրեցաւ ի Բատնոց առ Խաչատուր ոմն, որ ի ձեռն Գասպար անուամբ ուխտաւորի միոյ անդուստ եկելոյ` յղեալ էր Ա ղռուշ աջահամբոյր: Ի նոյեբերի ԺԵ :