ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԽԸ (ԻԵ I)
       Գ. 13-14
       1 Եւ ասէ Տէր Աստուած ցկինն զի՞նչ գործեցէր զայդ , որպի՞սի մտաւք , զի՞նչ խորհելով , յի՞նչ ախտացար 13), զի ինքն ասասցէ ապաշաւանաւք զպատճառն, զի ոչ եթե ծառն եւ զպտուղն, այլa կամք աստուածանալոյն մերկացոյց զնա ի փառացն զոր ունէրb ։ 2 Եւ եղեւ առակն. թէ էշն չոգաւ եղջիւրս առնուլ` եւ տեսեալ զնա կտրեցին զականջսն , նորա այլ եւ նա, ո'չ խոստովանեցաւ զապաշաւանացն զբանն ` զմեղացն, այլ ասէ, աւձն ոչ ետ, այ լ խաբեաց զիս, եւ ոչ ասաց թէ յինչ յոյս խաբեաց զիս , զոր պարտ էր ասել ։ 3 Քանզի առաջին բարին չմեղանչելն է, եւ երկրորդ ` յետ մեղանացն ապաշաւելն եւ գտանելն թողութիւն, եւ թէ յերկարի յապաշաւանսն լինի հաւասար չմեղուցելոցն, ըստ խրատո ւ ուրումն, որ ասէր . Թէ արդարագործ չեղեր, արդարախաւս լեր, եւ թէ յերկարես ի նմին, եւ արդարագործ եւս լինիս։
       4 Աւձն , ասէ , խաբեաց զիս 14) ։ 5 Եւ զիա՞րդ, միթե՞ հաւասար ոք էր նմա աւձն եւ կամ կնոջն տուաւ, որպէս նա` Ադամայ ։ 6 Ո՞չ ընդ նմա ձեռամբ ի ծառայութիւն տուեալ էր ընդ այլ գազանսն ։
       A 30բ, H 51բ