ՄԵԿՆՈՒԹԻՒՆ ԱՐԱՐԱԾՈՑ ԳՐՈՑ ԵՂԻՇԷԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Ղ (ԾԹ)
       ԻԷ. 39-41
       1 Եւ ասէ Իսահակ . Ահա ի պարարտութենէ երկրի եւ բնակութիւն քո, եւ ի ցաւղոյ երկնից (ԻԷ 39)։ 2 Եւ ետես Իսահակ ի ստրջանալն զաշխարհս յերկուս բաժանեալս, ի կամաւոր չարութիւնն, որոց գեհենն է սպառնացեգալ, եւ ի կամաւոր առաքինութիւնն, որոց արքայութիւնն է խոստացեալ։ 3 Եւ գիտաց, եթե Աստուած զչարս եւ զբարիս բարերարութեամբ ի միում աշխարհի հասարակ սնուցանէ։
       4 Ասէ ցԵսաւ Ահա ի պարարտութենէ երկրի բնակութիւն քո, զի ըստ բնութեանն պտղեղ գոլով երկիրն ցաւղով սնեալ բուսցին սերմանիքն։
       5 Եւ սրով քո կեցցես (ԻԷ 40). յայտ է թէ ի յորսոյ եւ կամ ի բարբարոսաց` պատերազմաւ։ 6 Եւ եղբաւր քում ծառայեսցես եւ եղիցի քեզ յաջողեալ յորժամ քակեսցես զլուծ նորա ի պարանոցէ քումմէ, այսինքն` թե հաւատարիմ լինիցիս եւ սրտացաւութեամբ ծառայեսցես, չդնէ քեզ ծանր լուծ եւ դժուարակիր անուրս , այլ հնազանդութեամբ քով կայցես ի կարգի եղբաւր` ազատութեամբa։
       7 Եւ պահէր ոխս Եսաւր Յակոբա եւ ասէր. Մերձեսցի աւուրք կատարածի հաւր իմոյ եւ սպանից զՅակոբa (ԻԷ 41). ասէ։ 8 Աղաւթս առնելով այս ձեւ աւրինակի բանից` վախճան հայցելով իւրն ծնաւղի ։ 9 Եւ սպանից, ասէ , զՅակոբ. չգիտէ ում սպառնա. յաղթողի եւ զարկուցանողի եւ աւրհնելոյ։ 10 Չհաւատա շնորհին, զոր էառ, զոր ի վերուստ յերկնէ էառ եւ զոր ի ներքուստ յերկրէ յաջ եւ յահեակ ի հրեշտակաց պահպանեալ, ամենայն ուստեք աչացեալ, զիա՞րդ սպանանէ զնա։ 11 Այլ սակայն որքան ի նմանէ է, սպանանէ եւ լինի երկրորդ Կային։ 12 Կենաց աւուրք ասի յայլ յաւրինակս, վասն զի սուրբքն ի կեանս փոխին, եւ կարեաց ասելն զպարտս մահուանն ցուցանէ , որ կայ ի բնութեանս ։
       13 Ազդ, եղեւ Ռեբեկա բանքն Եսաւա, զի յահագին ցասմանէ նորա, զի չկարէր խաւսել ընդ նմա խաղաղութեամբ եւ խոթի եւս հայէր, յորմէ ճանաչեաց մայրն իմաստուն , եւ առաքեաց կոչեաց զՅակոբ։ 14 Եւ արդ , աստի է երէց եւ կրցեր կրսեր ասելն, յանդիմանութիւնն է Եսաւայ եւ գովութիւն Յակոբայ, զի փոփոխեցան իրքն ըստ յաւժարութեան երկոցունց ի Տեառնէ. եւ ասէ. Ահա Եսաւ եղբայր քո սպառնայ սպանանել զքեզ, արդք արի գնա դու ի Միջագետսa (ԻԷ 42-43)։
       A 65ա, H 104բ